"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
խորհուրդ կտամ լավ կարդաս գրառումներս, ու նոր մեկնաբանություններ անես, ես չեմ ասում, որ ես եմ ճիշտը որոշում, դա լրիվ այլ հարցա ու այս թեմայում քննարկելի չէ, բայց կան բաներ որ մենք չենք որոշում, այլ դա հենց էտպեսա ու վերջ, իսկ մեր ակումբցիներից շատերի կարծիքով յուրաքանչյուրն իր կյանքովա ապրում, այսինքն իր ճշտով
Վերջին խմբագրող՝ yerevanci: 18.05.2010, 09:43:
Առաքինության ինվենտարիզացիայի արդյունքը. մի կտոր կաշի, ...
Լավ, ի՞նչ ա ձեր էդ առաքինին, էդ ի՞նչ դոգմա ա, որ դուք ընկել եք ետևից:
Նույն հարցը: Ո՞րն ա առաքինին: Կյանքում չեմ մտածել այդ ուղղությամբ, իմ համար «առաքինին» վաղ քրիստոնեության շրջանի էն կատաղած կույսերն էին, որոնց Տրդատ Երրորդը սիրում էր տանել, սարերից գցել ներքև ու հայտնաբերել տիեզերական ձգողության ուժը:մեծ- մեծ խոսացող տղաների մեծամասնությունը ով համաձայն ա սրա -նրա հետ շենքի տանիքներում կունիլինգուսով զբաղվի ու ու մինիետ ստանա, նույն տղան ուզում ա, որ իրա տուն մտնի ԱՌԱՔԻՆԻ աղջիկ:
«Սխալվա՞ծ»Հասկանում եմ վերջին հաշվով առաքինությունը կապ չունի պահի տակ սիրո ազդեցության տակ կատարած « սխալների» հետ, բայց արդյոք ճիշտ ա որ սերը փաթաթան սարքելով տրվեն ու կանգնեն կոտրած տաշտակի առաջ: Իսկ հլա մի հատ կողքերը նայ ու ասա էտ նույն տղաների քանի՞ տոկոսն ա իր տուն բերում «սխալված» աղջկան:բլին: Մենակ «Աններելի սխալներ» հորինեք, որ պիտակավորեք մարդկանց: Դեկադա, քեզ մի բան ասեմ՝ արդյունքում ոչ կույս աղջկա հետ ամուսնացող մարդիկ բավականին շատ են, ու դա հենց քո քթի տակ էլ կարող է տեղի ունենալ, պարզապես ոչ մեկն, ի տարբերություն կարմիր խնձորի ֆանատների, առավոտյան սպիտակ պռոստինը բալկոնից հարևաններին ի ցույց չի դնի, որ ի աշխարհ ազդարարի՝ «ուռա՜, կինս կույս չէ՜ր»
ոչ թե որովհետև ամաչում է դրանից կամ ուրախ է դրա համար, այլ որովհետև դա իր ու իր կնոջ անձնական գործն է, ու ոչ ես, ոչ էլ դու գործ չունենք այդ ամենի հետ:
Եթե չլինի մինչև դանակը ոսկորին հասնելն ամեն ինչ «ներելու» սովորությունը, լավ էլ կնկատի:Իսկ ինչո՞վ ա յուրաքանչյուր աղջիկ համոզված, որ իր դեմ կանգնածը այն մեծամասնության մի մասնիկը չի:
Հա, թող մեկ-մեկ էլ խառնենհասկանում ես. ես երկու ձեռքով համաձայն եմ, որ դա երկուսի անձնական գործն ա, բայց ես որպես ծնող շատ- շատ կուզենամ, որ թե՛ իմ տղան, թե՛ աղջիկը ամեն քայլ անելուց առաջ մի լավ մտածեն: Չխառնեն ՍԵր-ը ՍԵՔՍ-ի հետ:ես փորձել եմ, զվարճալի բան է:
Ճակատագրերի՞ն ինչ, ասա մարդկանց բան չլինիօֆ հոգնեցի արդեն գրելով... կյանքը իրանը կանի, հուսամ որ դրանով մարդկային ճակատագրեր չեն դժբախտանա...ժող, էս ախր խաղ ա: Ասենք, գետնից բարձր: Ես քեզ կպա՝ դու պարտվել ես, գնա կողք նստի մինչև խաղի վերջը: Կպել եմ, ու գետնից բա՞րձր էիր. մյուս անգամ ներքևում կկպնեմ: Խաղի կանոններն էլ աշխատում են միայն եթե երկու կողմերն էլ հավատում են դրան: Ազատվելու համար պետք է ասել՝ ես չեմ խաղում: Մյուս կողմը հիստերիկաբար կասի՝ «իիիիիիի, տենց չկա, օյինս տուր, նոր»
նմանությունը չե՞ք տեսնում:
Մի խումբ մեծ երեխաներ դեմքի այսքան լուրջ արտահայտությամբ այսքան ախմախ խաղեր են խաղում: Դա դեռ նորմալ կլիներ: Իհարկե, եթե մարդիկ չտուժեին այս ամենի արդյունքում:
Սեռական դիսկրիմինա՞ցիա, թե՞ գրելու, հետո (չգիտեմ ինչով) մտածելու արդյունք![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
kyahi (19.05.2010), Leo Negri (18.05.2010), Skeptic (18.05.2010), SSS (18.05.2010), մարդագայլուկ (23.04.2014)
Լավ այս անգամ փորձեմ թեմայի շրջանակում փոքր-ինչ ձևակերպել մտքերս: Որքան էլ մեր սերունդը ցանկանա արմատախիլ անել կարմիր խնձոր հասկացությունը, մեկ է, մեծահասակների շրջանում դա բացասական երևույթ է դիտվելու: Համոզված եմ` նրանցից շատերը երիտասարդ տարիքում, եթե ոչ այսպիսի մակարդակով , բայց գոնե մտքներում դեմ են եղել ավանդույթին: Մենք էլ հասնենք 40-50 տարեկան, առավել ևս երբ ծնող դառնանք, կողմ ենք լինելու ավանդույթի պաշտպանմանը: Դա մի շղթա է, որի վերջը բացառապես չի երևում, չի էլ երևա: Քանի որ մեծին լսող-հարգող ազգ ենք, որքան էլ տհաճ թվա երևույթի առկայությունը, երբ բազում անգամ լսում ես ավանդույթի պահպանման մասին խոսակցություններ, շրջանառվող ասեկոսներ, փաստը ակամայից ուղեղիդ ինչ-որ հատվածում ինքաբերաբար կարծրանում, դառնում է անբաժան մի մաս:
Հիրավի, շատ դժվար է արմատախիլ անելը, քննարկման հարց չդարձնել:
Մի հատ զավեշտալի օրինակ բերեմ: Երբ սկեսուրները հարս են բերում, որքան էլ ժամանակակից թվան, որքան էլ արտերկրում ապրած լինեն, կամ թե հարազատներից հեռու գտնվեն, մեկ է, հարցը քննարկման առարկա է դառնում: Հեչ որ չլինի, ամենաքիչը 10-20 հոգի հարցնող կլինեն, կզանգեն, ֆաքս կուղարկեն ծայրահեղ դեպքում: «Հ՞մ մի բան կա՞... Բան ման չե՞ղավ... գմփցրե՞ց մեր տղեն... հլա չէ՞, վայ քու արա... աղջի կաաաարո՞ղա......ուշադրություն դարձրել ե՞ս հարսիկիդ քայլելուն, նայե՞լ ես դեմքին, հո շատ վստահ ման չի գալիս...Դե խեղճ ժամանակաից սկեսուր, արի ու ուշադրություն մի դաձրու, անտեսիր: Ախր հարցնողը նրա մայրն է, քույրը, հազար տարվա տունը ամեն առավոտ սուրճ խմած ընկերուհի-հարևանը ու էլ ով ասես: Նույն բան վաղը քեզ հետ է կատարվելու, իմ ասած շղթան վերջ չունի, որքան էլ ուզենանս հետաքրքրասերների դեմն առնել, մեկը կգտնվի ավելի համառ, տեղի կտանս, ու կմտածենս՝ արդյո՞ք...ակամայից, ենթագիտակցորեն մոտդ ցանկություն աառաջանա տեսնելու կարմրժռած սավանը:
Հին ավանդույթները մեկ է, շարունակվելու են...![]()
Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 18.05.2010, 10:13:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Չէ, ինչի՞: Էդ ի՞նչ ա, որ մենք չենք որոշում: Սպասի գուշակեմ. «էդ ծնողն ա, որին դու չես ընտրում, բայց պիտի լսես, որովհետև ինքը քո ծնողն ա, որովհետև ինքն ա քեզ կյանք տվել, համ էլ ինքը քո լավն ա ուզում, համ էլ ինքը քեզանից շատ ա կյանք տեսել», հետո՝ «էդ քո տեր Հիսուս Քրիստոսն ա, որ քո մեղքերի համար խաչվել ա, որովհետև մինչև էդ դու կարայիր ընկնեիր դժոխք, եթե շատ մեղքեր գործեիր, չնայած հիմա էլ կարաս, բայց մեկ ա խաչվել ա», երրորդի առումով դե կասկածներ չեն էլ լինի՝ «էդ քո հայրենիքն ու ժողովուրդն ա, որի ամեն թիզ հողի համար պիտի արյուն պատրաստ լինես թափել, նամանավանդ առաջին ամուսնական գիշերը, ու ով իրա հայրենիքի համար արյուն չի թափում, ինքը հայրենյաց ու պապերի ադաթները մոռանում ա ու իրավունք չունի հայ կոչվել»: Հա՞:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Skeptic (18.05.2010), մարդագայլուկ (05.11.2014)
Նայի,կնոջ փորձառությունը ամենևին էլ չի նվազեցնում տղամարդու գործոնը,այլ միայն հակառակը'ստիպում է տղամարդուն իրեն տղամարդ զգալ...
Ես ամենևին դեմ չեմ ադաթներին, դեմ եմ դրանք ուրիշներին պատադրելու մոլուցքին...Այս խնդիրը միշտ էլ եղել ա,պարզապես հիմիկվա սերունդը տարբերվում է համարձակությամբ'արտահայտեվով այս ամենի մասին...Գուցեև ես երբեք մինչ ամուսնությունը չունենամ հարաբերություն ,բայց երբեք ինձ թույլ չեմ տա քննադատել ուրիշներին...
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ինչի՞ց ենթադրեցիր, ես նման բան չեմ գրել ու չեմ էլ ակնարկել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ավանդույթները ճիշտա միշտ էլ շարունակվում են, բայց ոչ նույն կերպ: Ժամանակի հետ ձևափոխվում են կախված մարդկանց` հասարակության մտածելակերպից:
Ասենք նախկինում հաստատ հենց այս ծիսակարգը նման ձևով չի կատարվել, ոնց-որ այսօր: Ու գրածդ հարցերի շարանը այժմ հաստատ չկա, եթե կա էլ եսիմ որ խուլ գյուղերում կարողա լինեն:Որովհետև որքան էլ ավանդապաշտ են լինում մարդիկ էսօր, միևնույնա շրջապատից հա դրա վերեբերյալ ծաղրական ու արդեն իբր ժամանակակից ձևացող մարդկանց կարծիքը լսելով, իրենք հենց, իրենց թույլ չեն տալիս խառնվել նման նուրբ հարցին: Եվ սկսում է ավանդույթի ձևափոխությունը...
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
yerevanci (18.05.2010)
Էն մարդը, ով պատրաստ ա ամբողջ կյանքը տառապել, իր սիրելի էակի ու կնոջ կյանքը թունավորել էս տիպի՝ "Մենք որ ամուսնացանք, դու կույս չէիր, խոստովանի ում հետ ես եղել, փչացած, խայտառակ արեցիր ինձ" կարգի կռիվներով ու իր սիրելի կնոջը համարի փչացած դրա համար, ուղղակի մեխկ ա։
Ճիշտ ա, իդեալական տարբերակ ա, որ կինը իր ամուսնու հետ առաաջին անգամ հարաբերություններ ունենա, մանավանդ, ասում են, կան մարդիկում համար սեքսը արտասովոր ու յուրահատուկ բան ա, դրա համար պահում են իրենց ամուսնու հետ այդ առաջին յուրահատուկ փորձը կիսելու համար։
Բայց դե հիմա եթե տղան սիրել ա մի կնոջ, ում հետ հենց ինքն ա քնել, կամ էլ կույս չի եղել մինչև ինքը, դա չի նշանակում, որ աղջկան պետք է վառեն, ներկայացնեն հասարակության աղբ, ռեժիմով երեսով տան ու ամբողջ կյանքը թունավորեն։
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Լուս ավանդույթը կամ ի սպառ վերանում է, կամ պահպանվում է: Դու ախր ո՞նց ես պատկերացնում կարմիր խնձորի ավանդույթի արդիականացված տարբերակը: Չկա այդպիսի բան: Իսկ հեռու գյուղերում չի, որ միայն պահպանվել է: Տո հենց Երևանում, ասեմ ավելին` իմ շրջապատում էլ ավանդույթներին համ ու հոտ տվողները անսպառ են:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ