Շատ լավ ավանդույթ ա: Մենակ թե կիսատ ա մի քիչ. պահանջում եմ ստեղծել նաև «կանաչ տանձ» ադաթ
: Բա որ, ասենք, աղջիկս ամուսնանա մեկի հետ, մեկ էլ պարզվի, որ տղա չէր
: Կանաչ տանձ չեմ տանի իրա ծնողներին, թող հարևանների առաջ խայտառակ լինեն, տեղն ա իրանց
:
Լավ, էլի, ժողովուրդ: Նողկալի ա: Ամբողջ օրը խոսում ենք հավասար իրավունքներից ու հնարավորություններից, դեմ ենք դուրս գալիս սեռական խտրականությանը, մեկ էլ, երբ տեղը գալիս է, որ պիտի ցույց տանք մեր իսկական վերաբերմունքը, էլի սկսում ենք տղամարդկանց վերագրել աստվածային իրավասություններ, իսկ կնոջը՝ երկյուղած ստրուկի:
Ադաթը հենց ընենց չի, որ կա: Եթե կա, ուրեմն մենք մեր կյանքով չենք կարողանում բավարարվել ու կառչում ենք ուրիշների (հա՛, հենց սեփական որդին կամ դուստրն էլ են «ուրիշ») անձնական կյանքերից ու իրենց էլ ենք խանգարում ապրել՝ «ընկերովի մահը հարսանիք ա» կարգախոսով: Մի հատ լավ, բարի, ճիշտ լուծում կա դրան. պիտի սեփական կյանքը ապրել, զգալ, պիտի հասկանալ ու հավատալ, որ եթե զավակդ արդեն ամուսնանում ա, ուրեմն բավականաչափ հաստատուն դիրքորոշում ունի այդ ու ոչ միայն այդ հարցի շուրջ (որը կարող է համընկնել քոնի հետ կամ ոչ, բայց որը դու իրավունք չունես չհարգել):
Ադաթը թող էլի գոյություն ունենա, բան չունեմ ասելու, բայց ինձ համար դա ընդամենը մարդկանց «սելեկցիայի» լավ դաշտ է:
Ի միջի այլոց, ինչ վերաբերում է «առաջինի տեսությանը». իհարկե լավ է, եթե ամուսինն իր կնոջ համար առաջինն է (հակառակի մասին էլ չենք մոռանում), բայց դա դեռ բավարար չէ: Իդելական տարբերակն այն է, եթե առաջինն է ու վերջինը: Ըստ իս, երկրորդը շատ ավելի կարևոր է, իսկ դրա հետ կապված ոչ մի ադաթ, կարծեմ, չկա:


: Մենակ թե կիսատ ա մի քիչ. պահանջում եմ ստեղծել նաև «կանաչ տանձ» ադաթ
: Բա որ, ասենք, աղջիկս ամուսնանա մեկի հետ, մեկ էլ պարզվի, որ տղա չէր
: Կանաչ տանձ չեմ տանի իրա ծնողներին, թող հարևանների առաջ խայտառակ լինեն, տեղն ա իրանց
:
Մեջբերել
Իհարկե սա կատակ էր:
Իսկ եթե ավելի լուրջ` ասեմ, որ Բրազիլիան Ավստրիայից հետո աշխարհում 2-րդ հորիզոնականն է գրավում ոչ կույս աղջիկների թվով: Ըստ վիճակագրության դեռահասների 90 տոկոսը կուսությունից զրկվում է 15 տարին չլրացած: Ու երբ ինչ-որ դերասան կամ հայտնի հասարակական դեմք հարցազրույց է տալիս հանդեսներում կամ հեռուստաընկերությունում, ու երբ բացահայտվում է նրա կույս լինելու փաստը, նկատում ես թե ինչպիսի հպարտությամբ է այն ներկայացնում ու հանդիսատեսի մոտ մի տեակ ակնածանք առաջացնում: Ինչևէ, զարմանալի պարադոքս է թվում չէ՞: Բայց այդպես է: Հասարակությունը, երբ ինչ որ բանից հոգնում է, փնտրում է դրա այլընտրանքը, որը հիմա նկատվում է հայերիս մեջ: Երևի կգա ժամանակը, կրկին ամենքը կողմ կլինեն այս ավանդույթի վերադարձին: Անկախ ամեն ինչից, ինքս իրավունք չունեմ քննադատաբար մոտենալ այս խնդրո առարկային, պարզապես մենք` տղամարդիկ ինչ որ ժամանակ ինչ որ տեղ դրա նպաստողներն ենք եղել: Հիմա ի՞նչ այն ժամանակ առաքինի էր, կուսազրկված լինելով` ո՞չ: Քավ լիցի: 


Անձամբ ինձ համար կարեւոր ա աղջկա ԱՌԱՔԻՆԻ լինելը, դրա մեջ մտնում ա նաեւ կույս լինելը: Հիմա ես հին հյացքի տեր մարդ եմ թե չէ, դա ուրիշ հարց ա: Դեմ եմ ԱԴԱԹԻՆ, բայց ոչ ԵՐԿՈՒՍԻ համար նախատեսված խնձորին:
): Մառազմ:

Էջանիշներ