User Tag List

Էջ 13 19-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314151617 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 282 հատից

Թեմա: Գուշակություն

  1. #181
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ մահը

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ ուրախ կլինեմ, Լիլիթ
    Ինձ հակառակ տպավորություն ա ձևավորվել

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (05.02.2010)

  3. #182
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ մահը

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հակառակ տպավորություն ա ձևավորվել
    Տպավորությունդ հեչ էլ հակառակ չէ: Ես չեմ ուզում դու ինձ տեսնես, բայց ուզում եմ ես քեզ տեսնեմ, այդ պատճառով էլ հանդիպման կգամ դիմակով՝ զառամյալ բիձուկի դիմակով
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  4. #183
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ մահը

    Առաջին անգամ կարդացի այս թեմայի ստեղծագործություններից մեկը և ամբողջը: Թեմայում տեղ գտած բոլոր ստեղծագործությունների մասին միանգամից խոսել ուղղակի չեմ կարող, խոսքեր չեմ գտնի, փնտրելու կարիք էլ չեմ տեսնում, շատ բաներ արդեն ասվել են ընթերցողների կողմից: Միայն ասեմ, որ կշարունակեմ հետևել թեմային
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (06.02.2010)

  6. #184
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ***

    Իմ հին հուշերում մարտի ութը միշտ
    Հիշեցնում է մանչուկի մի խեղճ,
    Որ վարդ այտերով, անհառաչ, անվիշտ,
    Ձնծաղիկներ է տնկում ցեխի մեջ…

    Այնպե՜ս կուզեի ամեն ինչ թողած,
    Նստել առվակի ափին՝ ցեխի մեջ
    Ու ինքնամոռաց, նորից մանկացած՝
    Շվիներ, կավե շվիներ շինել…
    Ու… չհառաչել…
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 27.02.2010, 00:13:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  7. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.02.2010), ars83 (27.02.2010), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Garapost (07.12.2010), KiLa (05.03.2010), Kuk (27.02.2010), Mark Pauler (05.03.2010), matlev (01.06.2010), murmushka (27.02.2010), My World My Space (16.07.2010), Nadine (29.07.2010), Nimra (14.11.2012), Tig (01.03.2010), Արևածագ (13.05.2010), Դատարկություն (27.02.2010), Երկնային (28.02.2010), Լուսաբեր (27.02.2010), Կաթիլ (26.02.2010), ԿԳԴ (31.10.2010), Մանուլ (27.02.2010), Մարկիզ (27.02.2010), ՆանՍ (09.06.2010), Ուլուանա (27.02.2010)

  8. #185
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ***

    Եկ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (27.02.2010)

  10. #186
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ***

    Լիլիթ
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  11. #187
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ***

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ հին հուշերում մարտի ութը միշտ
    Հիշեցնում է մանչուկի մի խեղճ,
    Որ վարդ այտերով, անհառաչ, անվիշտ,
    Ձնծաղիկներ է տնկում ցեխի մեջ…

    Այնպե՜ս կուզեի ամեն ինչ թողած,
    Նստել առվակի ափին՝ ցեխի մեջ
    Ու ինքնամոռաց, նորից մանկացած՝
    Շվիներ, կավե շվիներ շինել…
    Ու… չհառաչել…
    Իսկ ես չէի ուզի "դու" մանչուկ լինեիր..
    Էդ դեպքում ով էր գրելու սենց... "ինձ" համար

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (28.02.2010)

  13. #188
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ***

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես չէի ուզի "դու" մանչուկ լինեիր..
    Էդ դեպքում ով էր գրելու սենց... "ինձ" համար
    Ինչպես միշտ դու ինձ երես ես տալիս, Լիլիթ, և ես…չեմ կարող չառնել այդ երեսը
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  14. #189
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Շատ դուրս եկավ "Գուշակություն"-դ:
    Մեջը զգացմունք կա` թախիծ, կարոտ, ափսոսանք, սեր.....
    Լավն ա!!!
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (07.03.2010)

  16. #190
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    բոլորն էլ դուրս եկան:
    Շատ շատ շատ լավն են!!! բայց "Գուշակություն"-դ իմ կարծիքով յուրահատուկ ա!!!
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (07.03.2010)

  18. #191
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բազմակետերով զառանցանք

    Հիշողությանս բան է պատահել…
    Թեկուզ սպանես՝
    Չեմ կարող հիշել,
    Թե վերջին անգամ ինչ էինք անում…
    Աղոտ հիշում եմ…
    Համբուրվում էինք…
    Չէ, դա վաղուց էր…
    Դրանից հետո…
    Հա, ճիշտ ես ասում՝
    Գնացել էինք մամոնտի որսի…
    Սակայն չէ, դա՛ չէր վերջին անգամը…
    Որսի գնալու նախորդ գիշերը…
    Երբ ես ասացի…
    Իսկ դու ասացիր, որ որսից առաջ դա չի՛ կարելի…
    Հետո ասացիր…
    (Թե՞ դա դու չէիր…)
    Որսում ձախողվես,
    Դա երկարականջ այն այլանդակին
    Քեզ տիրանալու իրավունք կտա…
    Հա…
    Որսը փախավ…
    Եվ երկարականջ այն այլանդակը քեզ տարավ ինձնից…
    Բայց…
    Դա էլ այն չէ, ինչ ես չեմ հիշում…
    Երբ ես ձի էի…
    Սևաթույր բաշով հսկա հովատակ…
    Դու ոչ մի անգամ զամբիկ չդառար…
    Այդ պատճառով էլ չեմ ուզում հիշել…իմ էշությունը՝
    Երբ ես ձի էի…
    Ի՜նչ էինք անում մենք վերջին անգաաամ…
    Չէ… չէ…
    Թող հիշեմ…
    Վերջին անգամ մենք…
    Մարդանում էինք…
    Դրանից հետո լավ օր չեմ տեսել…
    Հիմա էլ…
    Անտեր հիշողությունս…
    Ինչ էինք անում…
    Ի՜նչ էինք անում…
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  19. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.05.2010), Chilly (16.05.2010), cold skin (18.05.2010), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), KiLa (31.05.2010), Kuk (16.05.2010), Lianik (27.10.2010), matlev (01.06.2010), My World My Space (16.05.2010), Nadine (19.05.2010), Nimra (14.11.2012), rainbow (14.07.2010), Sambitbaba (14.09.2010), Sona_Yar (16.05.2010), Tig (17.05.2010), Անտիգոնե (12.09.2010), Արէա (13.06.2011), Արևածագ (16.05.2010), Դատարկություն (16.05.2010), Երվանդ (16.05.2010), Լուսաբեր (16.05.2010), Կաթիլ (17.05.2010), ԿԳԴ (31.10.2010), Հայկօ (17.05.2010), Մինա (05.02.2012), Նաիրուհի (24.10.2010), ՆանՍ (09.06.2010), Շինարար (16.05.2010), Ջուզեպե Բալզամո (16.05.2010)

  20. #192
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ, որքանով ես լուրջ մոտեցել, որքանով ես ապրումով ու ներշնչանքով գրել, բայց... Քո ստեղծագործությունները մոտս տպավորվել են`որպես չափ ու ձևով, հանգ ու ռիթմով, սա կարծես տարբեր էր, գուցե այսպիսիք էլ ունես, ուղղակի չեմ հիշում, ինչևէ, ինձ շա՜տ դուր եկավ՝ անկախ ամեն ինչից, անկախ հենց քո գնահատականից, որի մասին տեղյակ չեմ, անկախ պոեզիայի չափանիշների մասին իմ ունեցած պատկերացումներից… Շնորհակալ եմ քեզ

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (14.09.2010), Եկվոր (16.05.2010)

  22. #193
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զառանցանքը՜դ… …
    … հարմար բառ եմ փնտրում… …
    … չէ, չգտա …

    Հ.Գ. գտա… ԾԾՈՒ՜ՄԲ…
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 16.05.2010, 11:58: Պատճառ: բառագյուտ
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (16.05.2010)

  24. #194
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, որքանով ես լուրջ մոտեցել, որքանով ես ապրումով ու ներշնչանքով գրել, բայց... Քո ստեղծագործությունները մոտս տպավորվել են`որպես չափ ու ձևով, հանգ ու ռիթմով, սա կարծես տարբեր էր, գուցե այսպիսիք էլ ունես, ուղղակի չեմ հիշում, ինչևէ, ինձ շա՜տ դուր եկավ՝ անկախ ամեն ինչից, անկախ հենց քո գնահատականից, որի մասին տեղյակ չեմ, անկախ պոեզիայի չափանիշների մասին իմ ունեցած պատկերացումներից… Շնորհակալ եմ քեզ
    Շինարար ջան, ճիշտն ասած ես դեռ չէի կարդացել… Եկավ գիշերը (տես ժամը…), միանգամից դուրս հորդեց տողերի տեսքով, առանց որևէ ջնջման ու սևագրի…նստեց իր տեղում…
    Երևի ասելիք էր
    Դու էլ տեղում էիր ու, ասում ես, հավանեցիր…
    Ասում են՝ առաջին հայացքից սիրահարվելուց փրկությունը… երկրորդ անգամ նայելն է

    Շնորհակալ եմ…
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (16.05.2010), Շինարար (17.05.2010)

  26. #195
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, ճիշտն ասած ես դեռ չէի կարդացել… Եկավ գիշերը (տես ժամը…), միանգամից դուրս հորդեց տողերի տեսքով, առանց որևէ ջնջման ու սևագրի…նստեց իր տեղում…
    Երևի ասելիք էր
    Դու էլ տեղում էիր ու, ասում ես, հավանեցիր…
    Ասում են՝ առաջին հայացքից սիրահարվելուց փրկությունը… երկրորդ անգամ նայելն է

    Շնորհակալ եմ…
    Եկվոր ջան, քո գրածներին սիրահարությունից փրկություն ես էլ չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (17.05.2010)

Էջ 13 19-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314151617 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •