Նալ, ահա եւ ամենն ասված է: Պարզապես կախում ենք այն դռան վերեւում, եւ ամեն օր լոտոյով Շկոդա եք շահում, նալի շնորհիվ ձեր կինը/ամուսինը այլեւս չի բռնացնի ձեզ սիրեկանի հետ, ձեր մազերը այլեւս խոնավությունից չեն ծռվի, կախեք նալ եւ հանեք չուզողի աչքը, ուզողինն էլ հետը: Նալով դուք կարող եք պոպոք ջարդել, սափրվել, ծակել հարեւանի գլուխը եւ այլն: Կախեք նալը ձեր մեքենայի հայելուց, եւ հարվածեք առաջին պատահած Բենտլիին, այնուհետեւ նալը հաստատ կհայտնվի ձեր ճակատին: Կախեք նալը ձեր խոհանոցում եւ եթե ճաշ եփել չգիտեք, ապա եփեք եւ կերեք, ուտելուց հետո դուք կարող եք կախել նալը հիվանդանոցի ռեանիմացիայի բաժնի ձեր սենյակում: Եւ վերջապես կախեք նալ ձեր վզին, եւ բոլորը կծիծաղեն ձեզ վրա: Նալ, արժի՛, արժի՛ ունենալ…
Մոդերատորական. Կարդացե՛ք թեմայի առաջին գրառումը, ու հատկապես դրա վերջին տողը:
Հաջորդը գովազդում է հեռուստատեսային գովազդը:
Դուք դիտում եք լարված մարտաֆիլմ և մեռնում զուգարան գնալու ցանկությունի՞ց - ՀԵՌՈՒՍՏԱԳՈՎԱԶԴը կլուծի այդ խնդիրը:
հաջորդը գովազդում է KDWin-ը
Find what you love and let it kill you. (c) Bukowski
yerevanci (11.05.2010)
KDWin Հայ ազգի առաջին համակարգչային ծրագրերի գլուխգործոցներից մեկը:Այն մեզ թույլտվեց շփվել նորմալ հայերենով:Մենք նրանով կարող ենք գրել տարբեր լեզուներով`մոռանալով տարածության և ժամանակի մասին:Պատկերացրեք ինչ կլիներ Ակումբ.ամ կայքում եթե KDWin-ը չլիներ:Ստեղծվելով 2000թ. ին այն դեռևս մնում է լավագույների ցանկում,ինչպես ռուսական կալաշնիկովը: KDWin մենք սա արտասանում ենք ինչպես մի սովորական բառ,բայց մտածեք թե նա որքան օգտակար է մեր`հայերի կյանքում:Մի խոսքով KDWin <<FOREVER>> ինչպես կասեն ամերիկացիները իրանց Windows համակարգի համար:
հաջորը գովազդում է skaype ծրագիրը:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Սքայփ, այլեւս ոչ մի կոպեկ չենք ծախսում Ամերիկայի բարեկամներին զանգելու եւ օրական 70 ժամ խոսալու համար, նաեւ ցույց ենք տալիս մեր զրուցակցին մեր տան մեբելն ու ապառիկով առած կոժաննի խոլը: Այս ծրագրի միջոցով կարող եք անվճար անգլերեն սովորեկ՝զանգելով մի պատահական ամերիկացու:
Հաջորդը գովազդում ա պիլասոսի տռուբան /փոշեկուլի արծնապատ մետաղյա խողովակը/
Եթե դուք ունեք փոշեկուլ և ոչ մի կերպ չի ստացվում այն գործի դնել: Զգում եք, որ մի բան պակաս է, բայց չգիտեք ի՞նչն է պակաս:
Մենք գիտենք ինչն է պակաս: Պակասը դուք եք, որ փոշեկուլ գնելիս մոռացել եք արծաթափայլ խողովակը:
Փոշեկուլի արծաթափայլ խողովակ, մենք գիտենք ինչն է պակաս...
Հաջորդը թող գովազդի պոպոքի մուրաբան :
Чеширский КотЭ
Տղամարդը երբ հոգնած է,
Ու նրա մոտ անջատած է,
Ճարը գիտի ամեն ոք`
Համեղ տնական պոպոք:
Պայծառացնում է ձեր օրը,
Այն, իրոք որ, շատ հզոր է,
Իմաստուն էին մեր պապերը,
Որ լավ գիտեին դրա դերը:
Երբ ծարավ ես ու քաղցած ես,
Եվ միաժամանակ հոգնած ես,
Ընտրությունն է աներկբա
Պոպոքի լավ մուրաբա:
Կգովազդե՞ք սթրինգերը վերջապես![]()
Ջոն Մայքլ Սթրինգեր
ծնվ հուլիսի 26 1924թ
մահացել է մարտի 7 2004թ
շատ նման էր Հարոլդ Վիլսոնին և եղել է էպիզոդիկ դերակատար որպես պրեմյեր-նախարար
մեծ լումա ունի կինո դիզայնում
իսկ նրա Ջութակահարը տանիքին ֆիլմը արժանացել է Օսկար մրցանակի
հետաքրքրեց?-Մայքլ`` Սթրինգեր``
գովազդեք կաշառքը![]()
Skeptic (12.05.2010), Yellow Raven (12.05.2010)
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
yerevanci (19.05.2010)
Հազու՞մ եք, բարձր ջերմություն ունե՞ք, արյան մեջ բա՞րձր է շաքարի բաղադրությունը, տառապում եք վեներական հիվանդությա՞մբ, սեռական անկարողության նշաննե՞ր են նկատվում Ձեզ մոտ, ավտոմեքենան վրաերթի՞ է ենթարկել ՁեզԲժիշկներ՝ ահա, թե ինչ է Ձեզ պետք:
Կներեք, եթե մի քիչ անկապ ստացվեց, ուղղակի ուզում էի թեման թարմացնել:
Հաջորդը գովազդում ա Հայկական բանակը:
Sagittarius (31.08.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ