Կհրաժարվեք սիրուց, եթե իմանաք, որ նրա ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ինչպես գիտեք դա ժառանգական է: Այս դեպքում բանականություն, թե սեր: Հրաժարվել այդ հիվանդությամբ տառապող ժառանգներ ունենալուց?

Ես իմ աչքով տեսել եմ ,որ մի աղջիկ ամուսնացել է: Մինչ ծննդաբերությունն ամեն ինչ լավ էր, բայց երեխայի ծնունդից հետո`սարսափելի: Հիմա վիճակը կայուն է, նույնիսկ ոչինչ չի զգացվում, երեխան 2 տարեկան է: Բայց ցավոք վախ կա, որ հիվանդությունը կփոխանցվի երեխային: Հիվանդության անունն էլ նշեմ`շիզոֆրենիա: