Այսօր ես կպատմեմ Ձեզ թե ինչ կարևոր է ունենալ մեր առաջարկած քթի ծակը...
Հոգնե՞լ եք տրանսպորտում կանգնելուց
Հոգնե՞լ եք առավոտյան սուպերմարկետ գնալուց և երեկոյան վերադառնալուց...
Հոգնե՞լ եք մեքենաների տակ ընկնելուց
Եթե այո, ապա մեր քթի ծակը հեն Ձեզ համար է...
Դուք այլևս ստիպված չեք լինի կանգնել տրանսպորտի մեջ, որովհետեվ մեր քթի ծակը Ձեզ հնարավորություն կտա ֆայմել, որ ազատ տեղ կա,
Դուք այլևս ստիպված չեք լինի ժամերով կանգնել սուպերմարկետում, քանի որ կֆայմեք, որ այնտեղ ինքնասպասարկում է...
Դուք այլևս ստիպված չեք լինի ընկնել մեքենաների տակ, քանի որ կֆայմեք, որ ճանապարհին կարմիր լույս կա...
Այլևս ստիպված չեք լինի տանել այս ամենը...
Շտապեք զանգահարել մեր ****** հեռախոսահամարով և պատվիրել...
Զգուշացնում ենք, շուկայում հայտնվել են կեղծ քթի ծակեր...
Հայաստանում պաշտոնապես օրիգինալ քթի ծակեր վաճառում է միայն մեր "Հայկական քիթ" ընկերությունը...
Վերջին խմբագրող՝ Գրիգոր: 30.10.2010, 15:55:
Գանգրահեր (14.11.2010)
«Մեր Գյուղ» ՍՊԸ - ն... չէ չէ... ՓԲԸ - ն.... ուֆ... լավ, էդ կարևոր չի: «Մեր Գյուղ» կոլտնտեսությունը հայտարարում է ոչխարի բրդի աճուրդային վաճառք:
Հիշեցնենք, որ մեր ոչխարներն ուտում են միայն «Մեր Սարի» խոտը:
Իսկ նրանց բուրդը միշտ լվացվել է Սեյգրդ շամպունով ():
Անդամագրվելու համար զանգաքհարեք՝ սկզբում քաշեք 0, հետո գուդոկը լսելուց հետ հավաքեք «Մեր Գյուղ» կոլտնտեսության համարը:
Ահա այս տարվա աճուրդի լոգոն՝
Թող գովազդի իր բարոյահոգեբանական լքված վիճակը:
Moonwalker (15.11.2010), Գանգրահեր (16.11.2010), Ռուֆուս (15.11.2010)
Ձեզ չի՞ բավարարում Ձեր բարոյահոգեբանական լքված վիճակը… Այն չափազանց անբարոյակա՞ն է, չափազանց հակահոգեբանական և բոլորովին լքված չէ՞: Առաջարկում եմ Իմ բարոյահոգեբանական լքված վիճակը, որի բաղադրության մեջ միայն բարոյական և հոգեբանական տարրեր են օգտագործված:
-Շինարար, Դուք կփոխե՞ք Ձեր բարոյահոգեբանական լքված վիճակը 3 սովորական բարոյահոգեբանական լքված վիճակի հետ:
-Ոչ, ես ընտրում եմ Իմ բարոյահոգեբանական լքված վիճակը:
Իմ բարոյահոգեբանական լքված վիճակը, այժմ արդեն նոր փաթեթավորմամբ, վճարելով նույն գինը Դուք ձեռք եք բերում 1,5 անգամ ավելի շատ բարոյահոգեբանական լքված վիճակ:
Գովազդեք ածելի:
Գովազդեմ ածելի....
Հաա՜ բրիտվա
Լավ, լավ
«Ածելի»(այլ թարգմանությամբ «Մահվան համար հագնվածը»)
ԱՄՆ, 1980
Ռեժիսոր՝ Բրայան դե Պալմա
Դերերում՝ Մայքլ Քեյն, Էնջի Դիքինսոն և ուրիշներ
Ժանրը՝ քրեական թրիլլեր՝ սարսափի տարրերով
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.1/10.0
Տևողությունը՝ 105 րոպե
Բյուջեն՝ 6,5 մլն դոլլար
Մի քիչ պատմեմ գովազդվող ապրանքի մասին
Քեյթ Միլլերն իր հոգեբան Ռոբերդ Էլիոթին պատմում է ամուսնու հետ ունեցած ինտիմ խնդիրների մասին: Շուտով նրան սպանում է ոմն մի շիկահեր կին, և կասկածներն ընկնում են մարմնավաճառ Լիզի վրա, ով հանցագործության միակ ականատեսն էր: Քանի որ ոստիկանությունը չէր հավատում նրա ցուցմունքներին, Լիզը միանում է զոհի որդու Պիտեր Միլլերի հետ և սկսում անձամբ փնտրել մարդասպանին:
Ապրանքից օգտվել ցանկացողներին խորհուրդ կտամ դիմել մոտակա տոռռենտ տրեկեռին
Հաջորդը գովազդում է Ջեքսոնի լուսնային քայլվածքը (moonwalk-ը)
Գանգրահեր (19.11.2010)
Moonwalk - լուսնային քայլվածք:
Սա նորույթ է պարերի մեջ, որը վերջերս գործածության մեջ է մտցրել նորահայտ երգիչ Մայքլ Ջեքսոնը: Շատերդ կարող է լսած չլինեք այս երիտասարդի անունը, սակայն շատերի կարծիքով նա շուտով ֆուրոր է անելու իր լուսնային քայլվածքով:
Վերջերս թողարկված Thriller ալբոմը որը սկսել է վաճառքի թափ առնել, Մայքլի մենեջերի կարծիքով այնտեղ պետք չէր մտցնել Billie Jean երգը, անվանելով այն հիմարություն: Սակայն Կալիֆոռնիայի փողոցներում այն սկսել է բավական հաճախ հնչել:
Ահա և սքանչելի և երանելի լուսնային քայլվածքը.
Նայելով այս հոլովակին սովորեք լուսնային քայլվածքի տեխնիկան, և եկեք ինձ մուծեք ուսման վարձերը:
Ի միջի այլոց, տանը, անհատական պարապմունքներ է անցկացնում նաև Մայքլը, քանի որ մի քիչ ֆինանասականից է նեղվում, ուզում է մեքենա գնել: Կարող եք զանգահարել նրան և ժամն ու գինը պայմանավորվել:
Հաջորդը թող գովազդի խոլերան:
Վերջին խմբագրող՝ Հարդ: 18.11.2010, 23:23:
Moonwalker (19.11.2010), Գանգրահեր (19.11.2010)
Վաաայ,,, ԽՈԼԵՐԱ --բայց ինչ լավ բառա չէ՞…
Ես կրճատ կասեի ԽՈԼԵՌ (ласкательно уменьшительный), ոչ թե խոլերա, կամ միգուցե ավելի քնքշատենչ խոսքերով` խոլլ...
Էէէհ... ի~~~ նչ լավ բան ես բայց դու....
Ձմեռ պապիկին կխնդրեմ, որ այս տարի ինձ համար անպայման խոլերա բերի...Տեսնես դա ի՞նչա...
Հաջորդը թող գովազդի ՀԱՅԿԱԿԱՆ սեքս ռոբոտ... )
Վերջին խմբագրող՝ Universe: 19.11.2010, 00:45: Պատճառ: հայկական բառը չէի գրել
Բարև: Ես Արմոն եմ: Ինձ ով տեսնում էր, ասում էր, որ քյառթու եմ: Իսկ ես քյառթու չէի, ուղղակի թրաշով էի: Թրաշով էի, որտև դնչիս խալը խանգարում էր թրաշվել: Ինչ բրիտվա ասես փորձել եմ, միշտ նույնն էր: Հետո ինձ խորհուրդ տվեցին փորձել ԲԻԳ: Սկզբից չէի հավատում, հետո փորձեցի: Իսկապես ճիշտ էին ասում. հենց առաջին շարժումիցս խալս կտրվեց: Հիմա ես միշտ թրաշվում եմ: Ճիշտ է արյան վարակում եմ ստացել ու ինձ քիչ կյանք է մնացել, բայց ինձ էլ ոչ մեկը քյառթու չի ասում: Ընտրե՛ք ԲիԳ:
Հաջորդը գովազում ա կակտուս![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տանն ե՞ք,
Բազմոցին նստա՞ծ
Վայելում եք կիտրոնով թե՞յ
Դիտում եք հեռուստացու՞յց
Բաըց միևնույնն է հոգնել եք և այդ ամենը այլևս հաճույք չի պատճառու՞մ
Փոխարինեք բազմոցը ԿԱԿՏՈՒՍ-ով և զգացեք տարբերությունը:
ԿԱԿՏՈՒՍ -օգնում է գնահատել կյանքի պարզ հաճույքները![]()
Want to know the truth ?
Գանգրահեր (24.11.2010)
հա մոռացա ասեմ
հաջորդը գովազդում է՝ակռոշկա![]()
Want to know the truth ?
Շեշտադրված Թան: Երբ ասելիք չկա .... գործողություն՝ գըլ գըլ գըլ գըլ ուաաաաա՜... բեղերից վարունգի կտորը պոկելով ու դնելով բերանը, ձեռքով սրբում է այն, ձախ աչքով «աչքով է անում» -զզզ՜
Հաջորդը կգովազդի իշաոտնուկը:
Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 26.11.2010, 16:47:
Чеширский КотЭ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ