Մարդը բաղկացած է 3 հիմնական բաղադրամասերից : Դուք դա նշել եք ձեր գրառման մեջ բայց չգիտեմ ինչու իմի չեք բերել : առաջին բաղադրամասը մարմինն է , որը ըստ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ-ի վկայության « շինված է հողից » իսկ եթե , ինչ որ մեկը չի հավատում այդ վարկածին , ապա բոլորն էլ համաձայն են , որ այն աճում և մեծանում է « հողի հաշվին » այսինքն հողից դուրս եկող բարիքների հաշվին և մեր կյանքի վերջում այն նորից հող է դառնում « այս մեկը անվիճելի փաստ է » : Երկրորդ բաղադրամասը դա ձեր նշած « ԵՍ » -ն է , որը հավասար է « էություն , էգո , ԵՍ » , մարդու այս բաղադրամասը ձևավորվում է իր բանական կյանքի ընթացքում և մահանալուց հետո այն ոչ թէ վերանում է այլ անցնում է « մեկ այլ միջավայր » որը , ըստ իս , գտնվում է հենց այստեղ մեր կողքին , սակայ մենք ընդունակ չենք հաղորդակցվելու նրանց հետ , որովհետև այդքան զարգացած չենք կամ ուղղակի չունենք այդ զգայարանները : Երորդ բաղադրամասը դա հոգին է , որը տրվում է մեզ ի վերուստ և որը կյանք է տալիս մեր « մարմնին և ԵՍ- ին » : Ըստ իս այն այն մեզ չի պտականում ինչպես մեր « մարմինը » և « ԵՍ » -ը ու դրա համար մենք ընդունակ չենք այն աղտոտելու կամ փչացնելու այլ այն անաղարտ մնում է մինչև մեր կյանքի վերջը ու վերջում գնում է այնտեղ վորտեղից որ եկել է այսինքն « այն ստեղծողի մոտ » Այս առումով
Վահան Տերյանը գրել է .
Ազատն ԱՍՏՎԱԾ այն օրից
Երբ հաճեցավ շունչ փչել
Իմ հողանյութ շինվացքին
Կենդանություն պարգևել
Այս տողերը ինձ հուշում են միևնույն միտքը :
Էջանիշներ