Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
Պատմածս դեպքերից առաջինը (կարծեմ Սարգսյան Արտյոմ), 20 տարուց ավել շրջապատի հետ շատ լավ հարմավել էր, այդ օրը կողքի զորամասից մի քանի հոգի եկել էին իրենց զորամասի մի քանիսի հետ խմելու։ Արտյոմը չէր խմում ու իր համար հանգիստ քաշվել էր հեռու անկյուն (ասպիրանտուրայի կեսից բերել էին բարակ, շատ կիրթ անձնավորություն էր)։
Չխմելու համար կյանքով հատուցեց։
Ես էլ չեմ խմում (արաղ), չեմ պատկերացնում որ բանակից (ու բանտից) դուրս որևէ տեղ դա կապ ունի իմ ապրել-չապրելու հետ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Tig (29.04.2010)
Նման դեպքեր էլի կան, բայց քաղաքացիական (էս ինչ բառեր եմ օգտագործում) կյանքում ավելի դաժան ու անիմաստ դեպքերի ես հանդիպում:
Կյանքա, ամեն ինչ էլ պատահումա, պետքա ապրես, եթե տեսնում ես կարաս մի բան փոխես դեպի լավը պետքա անես դա:
Հիմա ես էլ ցանկություն չունեմ գնամ ծառայության, ես էտ 2 տարին ավելի արդյունավետ կարամ օգտագործեմ, բայց դե պետքա գնամ:
Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.
թեման մի անգամ էլ ակտիվացնեմ…
Գայլ ջան, երևի իմ նախորդ գրառումները չէիր կաչդացել, որ եզրակացրիր, թե ես բողոքում եմ: Այ հիմա կտենաս թե բողոքելը որնա…
Ուզում եմ հիմնականում էս մոտեցմանը անդրադառնամ, որը շատ խորնա նստած մեր մեջ ու ոնցոր արդեն գրել եմ, բոլոր բողոքների հիմնական պատճառը սայա:
Փաստորեն մենք դեռ ապրում ենք քարե դարի չգրված օրենքներով` ուժեղի մոտ միշտ էլ թույնա մեղավոր… Հիմա ի՞նչ, փաստորեն, եթե մենք ընդունում ենք էս օրենքի ճշմարտացիությունը, ապա էլ ինչի՞ ենք բողոքում… Օրինակ ինչի՞ ենք բողոքում, որ թուրքերը ցեղասպանություն են արել: Էս նույն մոտեցմամբ որ նայենք` թույլ ենք տվել արել են… Է սրանով ցանկացած բան էլ կարելիյա արդարացնել: Ախր տենց չի է, եթե թույլ են տալիս դա դեռ չի նշանակում, որ պիտի էդ բանը արվի ու էդ մոտեցմամբ արդարացվի…
Սենց թեմա էլ ունենք չէ՞ ակումբում` «Արևելյան և արևմտյան մտածողություն», Օրինակ էդ թեմայի վերաբարյալ էլ մի միտք արտահայտեմ: Նայեք արևմուտքումելա գործում «ուժեղի մոտ միշտ էլ թույնա մեղավոր» օրենքը, բայց նրանք էդ օրենքի բացսական դրսևորումները հնարավորինս հասցրել են մինիմալի, օրենսդրությամբ կամ ինչ ինչ այլ ձևերով: Իսկ մեզ մոտ` արևելքում, մենք ուղակի շնչում ենք էդ օրենքով ու էդ օրենքը ներծծվումա մեր մեջ հլը սկսած մանկապարտեզից… Բողաքողներն էլ անվանում ենք թույլ, կամ էլ որ ավելի վատա, հենց էդ թույլը դիմումա օրենքի «զորությանը»` վերջ, նա արդեն պատվազրկվածա… Չնայած ամեն մի ստից բանի համար օրենքին դիմելն էլ մի բան չի, սա էլ չպիտի ծայրահեղացնել:
Չեմ ասում, թե նման չգրված օրենքների բացարձակ վերացմանը պիտի ձգտենք, քանի որ դա դրվածա էվոլյուցիայի հիմքում, բայց սենց ծայրահեղությունների մեջ էլ չպիտի ընկնենք ու նման արտահայտություններով քաջալերենք «խլողներին»: Ախր դու էլ ես ասում, որ չես քաջալերում, բայց դա հո քո ուզելով չի: Մարդիկ կողքից կարդում են ու… ու նրանց մեջ սկսվումա «պոռճացման» գործընթացը: Մարդիկ մտածում են, որ ավելի լավա հայտնվեն «խլողների» շարքում, քան թե նրանց ումից խլում են…
Հիմա մի հատ էլ ինքս ինձ հակասեմ ու…Սենց մի երևույթ էլ կա: Կան մարդիկ, որ եթե նրանց գլխին չեն բամփում` հաբռգում են: Այսինքն իրականում իրանցից բան չեն ներկայացնում, բայց որ հետները մեղմ ես վերաբերվում իրանց թվումա, թե իրանք են որ կան… ու սկսվումա…
Նենց որ ամեն մի դեպք պիտի անհատական մոտեցմամբ քննարկվի: Այսինք էն հարցի ճշմարտացիությունը, որ տվյալ մարդը արժանիյա, որ իրանից խլել են որևէ բան, թե չէ, միանշանակ ճիշտ ու սխալ անելու համար պիտի քննարկվի հենց կոնկրետ անձնականացված համատեքստում: Թե չէ ընդհանուր առմամբ բոլորին ասել, որ իրանք են մեղավոր, որ իրանց վրով անցնում են, էդ էլ ճիշտ չի…
Չեմ ուզում ավելի մանրանամ ու կոնկրետ օրինակներ բերեմ: Ինձ թվումա հասկանալիյա, թե ինչ եմ ուզում ասեմ…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Զարմանում եմ, ի՞նչ կապ ունի քարե դարը, մարդը ագահ է, միշտ ձգտել է փողի և իշխանության և դա կապ չունի, որ դարում ես:Իհարկե ինքս էլ կցանկանայի, որ խլողներ չլինեն, բայց կան չէ՞ :Կարող ես ասել քարե դարում ենք ապրում, սա է իրականությունը, մարդիկ երբեմն գազան են դառնում, իսկ ավելի հասկացողները և ուժեղները սատկացնում են դրանց:
Եթե պատիվդ գետնով ես տալիս, ստորանում ես, ուրիշի ոտքերն ես լվում, օրը մի երկու հատ էլ ապտակ ես ուտում ապա դրա մեղավորը միայն դու ես, անձամբ ես ուրիշ մեղավոր չեմ ճանաչում, դրանց նմանների պատճառով ա խլողների քանակը մեծանում:
Tig (29.04.2010)
Եթե ինչ որ մեկը ակումբում ինքնահաստատման և լիքը շնորհակալությունների կարիք ունի խնդրում եմ դա արեք միայն հիմնավոր գրառումներով:
Էս մարդու տեսակը կոչվում է անինքնասերի տեսակ և միայն այստեղ խղճալով և գրառում անելով չի, հետաքրքիր է քանի այսպիսի տեսակի եք իրականում պաշտպանել «խլողներից»:Եթե պատիվդ գետնով ես տալիս, ստորանում ես, ուրիշի ոտքերն ես լվում
Gayl (29.04.2010)
Tig (29.04.2010)
Ցավոք բացի այդ ստորաքրշերից,նորմալ մարդիկ շատ կան... Էպիլեպսիկ,կաղ,վատ տեսնող,ստամոքսի կամ երիկամների խնդիրենրով...նրանց ուղարկում են բանակ ,որ ինչ որ Պապայի բալիկներ նրանց փոխարեն կյանք անեն...
ես ոչինիչ չեմ ծայրահեղացնում,ինքս էլ եղբորս օրինակ բերեցի,կարող էի միայն լավը խոսել,քանի որ մեր մոտ արտակարգ դեպքեր չեն գրանցվել...
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ