թեման մի անգամ էլ ակտիվացնեմ…
Գայլ ջան, երևի իմ նախորդ գրառումները չէիր կաչդացել, որ եզրակացրիր, թե ես բողոքում եմ: Այ հիմա կտենաս թե բողոքելը որնա…
Ուզում եմ հիմնականում էս մոտեցմանը անդրադառնամ, որը շատ խորնա նստած մեր մեջ ու ոնցոր արդեն գրել եմ, բոլոր բողոքների հիմնական պատճառը սայա:
Փաստորեն մենք դեռ ապրում ենք քարե դարի չգրված օրենքներով` ուժեղի մոտ միշտ էլ թույնա մեղավոր… Հիմա ի՞նչ, փաստորեն, եթե մենք ընդունում ենք էս օրենքի ճշմարտացիությունը, ապա էլ ինչի՞ ենք բողոքում… Օրինակ ինչի՞ ենք բողոքում, որ թուրքերը ցեղասպանություն են արել: Էս նույն մոտեցմամբ որ նայենք` թույլ ենք տվել արել են… Է սրանով ցանկացած բան էլ կարելիյա արդարացնել: Ախր տենց չի է, եթե թույլ են տալիս դա դեռ չի նշանակում, որ պիտի էդ բանը արվի ու էդ մոտեցմամբ արդարացվի…
Սենց թեմա էլ ունենք չէ՞ ակումբում` «Արևելյան և արևմտյան մտածողություն», Օրինակ էդ թեմայի վերաբարյալ էլ մի միտք արտահայտեմ: Նայեք արևմուտքումելա գործում «ուժեղի մոտ միշտ էլ թույնա մեղավոր» օրենքը, բայց նրանք էդ օրենքի բացսական դրսևորումները հնարավորինս հասցրել են մինիմալի, օրենսդրությամբ կամ ինչ ինչ այլ ձևերով: Իսկ մեզ մոտ` արևելքում, մենք ուղակի շնչում ենք էդ օրենքով ու էդ օրենքը ներծծվումա մեր մեջ հլը սկսած մանկապարտեզից… Բողաքողներն էլ անվանում ենք թույլ, կամ էլ որ ավելի վատա, հենց էդ թույլը դիմումա օրենքի «զորությանը»` վերջ, նա արդեն պատվազրկվածա… Չնայած ամեն մի ստից բանի համար օրենքին դիմելն էլ մի բան չի, սա էլ չպիտի ծայրահեղացնել:
Չեմ ասում, թե նման չգրված օրենքների բացարձակ վերացմանը պիտի ձգտենք, քանի որ դա դրվածա էվոլյուցիայի հիմքում, բայց սենց ծայրահեղությունների մեջ էլ չպիտի ընկնենք ու նման արտահայտություններով քաջալերենք «խլողներին»: Ախր դու էլ ես ասում, որ չես քաջալերում, բայց դա հո քո ուզելով չի: Մարդիկ կողքից կարդում են ու… ու նրանց մեջ սկսվումա «պոռճացման» գործընթացը: Մարդիկ մտածում են, որ ավելի լավա հայտնվեն «խլողների» շարքում, քան թե նրանց ումից խլում են…
Հիմա մի հատ էլ ինքս ինձ հակասեմ ու…

Սենց մի երևույթ էլ կա: Կան մարդիկ, որ եթե նրանց գլխին չեն բամփում` հաբռգում են: Այսինքն իրականում իրանցից բան չեն ներկայացնում, բայց որ հետները մեղմ ես վերաբերվում իրանց թվումա, թե իրանք են որ կան… ու սկսվումա…
Նենց որ ամեն մի դեպք պիտի անհատական մոտեցմամբ քննարկվի: Այսինք էն հարցի ճշմարտացիությունը, որ տվյալ մարդը արժանիյա, որ իրանից խլել են որևէ բան, թե չէ, միանշանակ ճիշտ ու սխալ անելու համար պիտի քննարկվի հենց կոնկրետ անձնականացված համատեքստում: Թե չէ ընդհանուր առմամբ բոլորին ասել, որ իրանք են մեղավոր, որ իրանց վրով անցնում են, էդ էլ ճիշտ չի…
Չեմ ուզում ավելի մանրանամ ու կոնկրետ օրինակներ բերեմ: Ինձ թվումա հասկանալիյա, թե ինչ եմ ուզում ասեմ…
Էջանիշներ