Լավ, որ ինձ էլ եք տանում, չեմ գամի![]()
Կուկ, երկու տարի առաջ սույն թեման արդիական էր, հիմա՝ ոչ։ Էն ժամանակ «իշխանություններին հաշված օրեր էին մնացել» ու մասնավորապես ես կողմ էի, որ այդպես լիներ ու իշխանությունները փոխվեին։ Ու հիմնավորել եմ իմ կողմ լինելը։ Չփոխվեցին, «հաղթելու ենք»–ը արժեզրկվեց, ժամանակի ընթացքում վերլուծություններ տեղի ունեցան, որ իրերը բերեցին դրեցին իրենց տեղերում։ Հիմա լավ ու վատ տղայի էժանագին բազարի է վերածվել այս ամենը, ով ա խելոք, ով ա տգետ, ով ում ավելի շատ կվարկաբեկի։ Գաղափարական բանավեճի յուրաքանչյուր փորձ էլ ճնշվում է «վճարովի ագիտացիա», «Քոչի նանար» տիպի հակադրումներով։ Որոշ կառկառուն ընդդիմադիրներ էլ ժամանակի ընթացքում ապացուցեցին որ իրենք նույնքան դիշովկա են, ինչքան որ կառկառուն իշխանավորները։ Այսինքն քաղաքականությունը համատեղ ջանքերով դիշովկայության մակարդկից վերև չի փորձվում բարձացվել։
Ու ես հիմա փորձում եմ հիմնավորել, որ մեզ նոր բան է պետք, քանի որ եղածը չի բավարարում։
Si vis pacem, para bellum
Վիշապ (12.04.2010)
Իսկ այ օրինակ Թևանյանը հիմնավորում է, որ ընդդիմադիր մոնոպոլիստները արդեն իսկ Արտաշես Գեղամյան են, դրա՞ն ինչ կասես։
Հ.Գ. Թևանյանի կարծիքը ԱԽՔ–ի վերաբերյալ, որ երբ ինքը ԱԽՔ դառնա, իրեն հիշեցնենք՝ Արթուր Բաղդասարյանն ու երիտկարիերիզմը։ Google-ով գտա, հանկարծ չմտածեք, թե Թևանյանը կողքս նստած է, կամ իր գրառումների արխիվն ունեմ![]()
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 12.04.2010, 18:44:
Si vis pacem, para bellum
Վիշապ ջան, որ խնդրեմ Թևանյանի մասին մի երկու բան կասե՞ս: Չգիտեմ՝ որտեղ փնտրեմ իր մասին: օրինակ՝ ինչով ա զբաղվում, ինչ մասնագիտություն ունի, երբ ա ասպարեզ դուրս եկել և այլն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ապեր, ուրեմն ասեմ։ Ժամանակին կառավարման բարձրագույն դպրոց կար (Կիևյանի վրա), չգիտեմ հիմա կա թե չկա։ Ուրեմն ընկերս որ սովորում էր էդ կառավարման դպրոցում, ես իրեն հաճախ էի այցելում։ Մի անգամ էդ դպրոցի լսարանում ինձ ցույց տվեց մի մեծ գլխով տղայի ու ասեց՝ «Տենում ե՞ս էս մեծ գլուխը։ Լրիվ խելք ա։» Դա երևի մի 10 տարի և ավել առաջ էր։ Բոլորովին վերջերս, այսինքն մի քանի ամիս առաջ որ լուրեր էի փնտրում ու 7or.am կայքում նկարը տեսա, սկսեցի կասկածել թե դեմքը «ու՞րդուց» ա ծանոթ։ Ու արդեն շատ բոլորովին վերջերս հիշեցի (ընկերոջս օգնությամբ) որ կառավարման դպրոցի Անդոն է։ Ես էդքանը գիտեմ իր մասին, ու մեկ էլ գիտեմ, որ համ էլ պոլիտեխնիկն ա ավարտել համ էլ տնտեսական ու քաղաքական գիտությունների թեկնածու է։ Ես էլ եմ google-ով իր մասին որոնել, նորմալ բան չեմ գտել։ Համեստ տղա յա երևի
Հ.Գ. Հատուկ քեզ համար ճարեցի. «Պոլիտէկոնոմիա» քաղաքական, տնտեսական և իրավական հետազոտությունների ինստիտուտ ՀԿ նախագահ, «Հակամենաշնորհային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծման աշխատանքային խմբի ղեկավար։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 12.04.2010, 19:18:
Si vis pacem, para bellum
Kuk (12.04.2010)
Si vis pacem, para bellum
Ժող, բայց զգում եք, որ Թևանյանի փիա՞ռ ենք անում
Բացում ա
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ