User Tag List

Էջ 201 980-ից ԱռաջինԱռաջին ... 101151191197198199200201202203204205211251301701 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 3,001 համարից մինչև 3,015 համարի արդյունքները՝ ընդհանուր 14687 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #3001
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,472
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավա, լավա… պայքարեք հայեր… քիթս կտրեմ, էս եվրոպացիք եկել են մեր վրա տժժալու
    Որ սարկազմատիկ թեմայից դուրս գրառում չանեյիր քիթդ ինքնիրեն կպոկվեր կընկնե՞ր չէ Թույլ տուր նորից ժպտալ ոճիդ ու բռնածդ ուղղության վրա
    Չուկ, որպեսզի իմ քթի մոմենտով խնդիրներ չառաջանան… էհ, ինչ եմ ասում, որպեսզի իմ գրառումը տկլորավիզ չթվա, հատուկ քեզ համար մեջբերում եմ.
    Տիկին Բելասենը ՄԻՄՖ-ի համաժողովի անցկացումը մեր տարածաշրջանում բնորոշել է որպես պատմական իրադարձություն` նշելով, որ «Հայաստանի մայրաքաղաքն այսօր վեր է ածվել մարդու իրավունքների մայրաքաղաքի»։ Նա ասել է, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանը տարածաշրջանում շահեկան դիրքերում է, և այսօր Հայաստանի միջոցով կարևորվում է ողջ տարածաշրջանը։
    Այնպես որ թուլացեք ու հաճույք ստացեք, տժժում ենք բոլորս։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (07.04.2010)

  3. #3002

  4. #3003
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Քաղաքականությունը անձերի /սուբյեկտների/ հարաբերությունների ասպարեզ է:
    Քաղաքականության մասին հոխորտալիս առանց անուն տալու խոսելը կոչվում է հավայի ջուր ծեծել:
    Հայաստանում որևէ բան փոխելու համար կոնկրետ մարդկանց հանդեպ կիրպիչն ու լոմը վաղուց պետք է աշխատած լիներ: Հիմա պարզվում է, որ ոչ միայն լոմն ու կիրպիչն է տեսականորեն արգելվել, այլ անուն տալն էլ:
    Փաստորեն Հայաստանի քաղաքական տարածքը լի է հատվածային ճշմարտություններ արտաբերող բազմաթիվ մարդկանցով, որոնց կեսը գիտի այբուբենի մի մասը, մյուսը -մի ուրիշ մասը, երրորդները -տառերի մի այլ կոմբինացիա: Կայֆ ա:
    Շիշ-բոթուլ:

  5. #3004
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

    ԱՊՐԻԼԻ 6-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ


    Այսօր ես կարճ եմ խոսելու, որովհետեւ իմ ընկերները հանգամանորեն ներկա յացրին սույն հանրահավաքի հետապնդած նպատակը, այն է՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Երեւանում ընթացող համաժողովի ուշադրության հրավի րումը Հայաստանում մոլեգնող լայնածավալ քաղաքական հալածանքների ու քաղբան տարկյալների առկայության աղաղակող փաստի, ինչպես նաեւ ընդհանրապես ժողո վրդա վարության բնագավառում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա։

    Այնուամենայնիվ, չեմ կարող շրջանցել որոշ ուշագրավ զարգացումներ, որոնց ակա նատեսն ենք վերջին շրջանում։ Դրանցից առաջինը միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքի, կամ ավելի ճիշտ, արտահայտ չաոճի փոփոխությունն է քաղբանտարկյալների հարցում։ Եթե մինչեւ վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին քաղբանտարկյալ տերմինից ու դրա փոխարեն օգտա­գործում նրա սահմանումը (քաղաքական գործունեության համար կամ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձինք), ապա այժմ ուղղակի ու միանշանակորեն արտասանում են այդ տերմինը։ Անշուշտ, սա մի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի եւ հանձինս ձեզ մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքն է, իսկ մյուս կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նախազգուշացում՝ հայ–թուրքական հարաբե րու թյունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում վերջինիս հնարավոր տատանումներն ու խուսանավումները կանխելու նպատակով։ Այս վերջին նպատակին են ծառայում նաեւ Հայաստանում մարդու իրավունքների 2009թ. վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության նախորդ տարվա համեմատ բավականին խստաց ված զեկույցի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մար դու իրավունքների գրասենյակի եւ Եւրոխորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի ուշացած զեկույցների հրապարակումները։

    Հաջորդ ուշագրավ երեւույթը իշխանական ճամբարում նկատվող աննախադեպ խուճապն է եւ դրա հետեւանքով սկիզբ առած ներքին գզվռտոցն ու ինքնահոշոտման գործընթացը։ Ընդդիմության հասցեին հոխորտանքը պակասել է, տեղը զիջելով փոխա դարձ քննադատություններին ու մեղադրանքներին։ Այդպիսի բան սովորաբար տեղի է ունենում իշխանության մոտալուտ վախճանի զգացողության պարագայում, երբ ամեն ոք մտածում է պատասխանատվությունից խուսափելու եւ սեփական կաշին փրկելու մասին։ Քոչարյանա-սերժական վարչախումբը ձախողված է բոլոր առումներով՝ թե՛ արժեքային, թե՛ տնտեսական, եւ թե՛ ազգային։ Միայն մեկ բնագավառում է նա տպա վորիչ հաջողության հասել, այն է՝ սեփական ժողովրդին թալանելու գործում, եւ այժմ բացառապես տառապում է հափշտակածը պահպանելու սեւեռուն մտահոգու թյամբ։ Ավազակապետությունն ունի խուճապահար լինելու երկու ակնհայտ պատճառ. առա ջին՝ տնտեսական վիճակի բարելավման լիակատար անկարողությունն ու սոցիալական դժգոհության ահագնացող վտանգի գիտակցումը, եւ երկրորդ՝ Ղարաբաղի խնդրի աղե տալի հանգուցալուծման վերահաս իրողությունը։ Առաջին պատճառը մեկնաբանության կարիք չունի, իսկ երկրորդի մասին հարկ եմ համարում նշել հետեւյալը։

    Սկսենք նրանից, որ հակառակ թվացյալ հրատապությանը, ներկա պահին ան իմաստ ու ավելորդ է խոսել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մա սին, քանի որ այն, ինչպես 2008թ. հոկտեմբերից ի վեր բազմիցս պնդել ենք, կախված է բացառապես Ղարաբաղի խնդրի լուծումից կամ, ավելի ճիշտ, Ղարաբաղյան կարգավոր ման գործընթացում էական տեղաշարժի արձանագրումից։ Իսկ էական տեղաշարժ հասկացության տակ, Մինսկի խմբի համանախագահների միջեւ գոյացած կոնսենսուսի համաձայն, այսօր հասկացվում է ոչ այլ ինչ, եթե ոչ հինգ շրջանների անմիջական վերադարձը Ադրբեջանին, անորոշ թողնելով ապագայում լուծվելիք մնացյալ սկզբուն քային հարցերը, ինչպիսիք են, մասնավորապես, խաղաղապահ ուժերի կամ դիտորդ ների տեղակայումը, Լաչինի միջանցքի ռեժիմը եւ Ղարաբաղի վերջնական կարգավիճա կը։ Այսինքն, հայկական կողմը կատարում է միանգամայն շոշափելի, կարելի է ասել, նյութական զիջում, դրա դիմաց ստանալով միայն դատարկ ու չերաշխավորված խոս տում ներ, եթե, իհարկե, հաշվի չառնենք հաղորդակցության ուղիների մասնակի ապա­շրջափակումը եւ հայ–թուրքական սահմանի բացումը։ Որպես հայկական կողմին ար վող գրեթե համարժեք փոխհատուցում, շատ է խոսվում տարածքների վերադարձից հետո Ղարաբաղին շնորհվելիք միջանկյալ կարգավիճակի մասին, բայց թե ինչ բովան դակություն է դա ենթադրում, ոչ ոք չի բացատրում։ Թերեւս բացատրելու կարիք էլ չկա, քանի որ միջանկյալ կարգավիճակի էությունն, ըստ երեւույթին, պարզապես կայանալու է նրանում, որ Ղարաբաղի չճանաչված իշխանություններն այսուհետեւ ճանաչված են համարվելու։ Տարածքների վերադարձի շուրջ միջնորդական առաքելության ներսում ձեւավորված կոնսենսուսի պարագան, անշուշտ, չի բացառում համանախագահ երկրնե րի միջեւ տարաձայնությունների գոյությունը Ղարաբաղյան հակամարտության վերջ նական կարգավորման վերաբերյալ։ Ավելին, հիմքեր կան պնդելու, որ այդ հարցում կան մոտեցումների ու մտադրությունների լուրջ տարբերություններ, որոնց մասին ես հավանաբար կխոսեմ մի այլ, ավելի պատեհ առիթով։ Կարեւոր է միայն շեշտել, որ նույնիսկ գլխավոր հաշտարարի պատիվը վիճարկելու իրողության առկայությամբ, այդ տարբերությունները որեւէ կերպ չեն խանգարում տարածքների վերադարձի կոնկրետ հարցում միջնորդական ջանքերի համատեղմանը։ Իսկ այն լրացուցիչ հանգամանքը, որ Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես մեծապես շահագրգռված են այդ հարցում, եւ վերջինս նաեւ պաշտոնապես համաձայնել է համանախագահ երկրների մշակած ծրա գրին կամ, այսպես կոչված, «Մադրիդյան նորացված առաջարկին», ավելի է բար դացնում հայկական կողմի առանց այդ էլ բարդ վիճակը։

    Ըստ այդմ, ամեն ինչ այժմ կախված է հայկական կողմի դիրքորոշումից։ Սերժ Սարգսյանը, հետեւաբար, կանգնած է դժվարին, եթե ոչ ճակատագրական երկընտ րանքի առջեւ, այն է՝ կա՛մ ստորագրել առաջարկված համաձայնագիրը, դրանով հարու ցելով սեփական ժողովրդի ցասումը, կա՛մ՝ ժամանակ շահելու համար մերժել այն՝ դրանով էլ գրգռելով միջազգային հանրությանը, իր բոլոր կանխատեսելի բացասական հետեւանքներով։ Իրավիճակի պարադոքսն այն է, որ երկու դեպքում էլ նա, անկասկած, իշխանությունը կորցնելու է. ստորագրելու պարագայում նրան տապալելու են ներքին ուժերը, այդ թվում նախկին ու ներկա կոալիցիոն գործընկերները, իսկ մերժելու պարագայում՝ միջազգային հանրությունը, նրա վերաբերյալ կուտակած առատ կոմպրոմատների օգտագործմամբ, սկսած կեղծված ընտրություններից ու խոցելի լեգիտիմությունից, ավարտած հոկտեմ բերի 27-ի ու մարտի 1-ի սպանդներով, քաղաքական հալածանքներով, անձնական կոռուպցիայով եւ անվայել հոբբիներով։ Չմոռանանք, որ այդ ամենի մասին, որպես ճնշման միջոց, նրան ժամանակ առ ժամանակ արդեն իսկ հիշեցնում են, ինչի ար տա հայտությունն են, մասնավորապես, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի եւ միջազգային կազմակերպությունների վերը նշված զեկույցները, ինչպես նաեւ մոսկովյան մամուլի վար կաբեկիչ հրապարակումները։ Թեեւ այլընտրանքների արդյունքը, ինչպես նշեցինք, նույնն է լինելու, այսինքն՝ իշխանության անխուսափելի կորուստը, սակայն Սերժ Սարգսյանն, իմ կարծիքով, ընտրելու է ոչ թե մերժման, այլ ստորագրման տարբերակը եւ շուտով, կամա թե ակամա, սկուտեղի վրա Ադրբեջանին է հանձնելու Մինսկի խմբի համանախագահության կողմից գրեթե վերջ նագրի ձեւով պահանջված հինգ շրջանները։ Որովհետեւ այդ դեպքում նա կարող է վստահ լինել, որ միջազգային հանրությունից կստանա, եթե ոչ իշխանությունը պահ պա նելու, ապա առնվազն անձնական անձեռն մխե­լիության եւ ունեցվածքը վայելելու երաշ խիք ներ, ընդհուպ մինչեւ Նոբելյան մրցանակի շնորհումը եւ քաղաքական ապաստանի տրամադրումը, ինչը բացառված է հակառակ պարագայում։

    Այսպիսով, դարձյալ հանգում ենք այս տխուր իրավիճակից ելք փնտրելու ցավագին հարցին, որին ես հանգամանորեն անդրադարձել եմ դեռեւս 2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում, մասնավորապես նշելով հետեւյալը. «Իրադարձությունների ըն թացքն, իհարկե, բոլորովին այլ կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, արձագանքելով Կոնգրեսի՝ ժամանակին հնչեցրած ահազանգին, տեր կանգներ ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված հակամարտության կողմի իր կարգավիճակին եւ Հայաստանի իշխանություններին արգելեր հանդես գալու իր անու նից։ ...Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման աննպաստ ընթացքը շրջելու առու մով շատ ավելի մեծ նշանակություն կունենար Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն ու լեգիտիմ իշխանության ձեւավորումը։ Եթե անգամ իշխանափոխությունը չհանգեցներ Ղարաբաղյան կարգա վորման տրամաբանության արմատական փոփոխությանը, ապա առնվազն նախա­դրյալ ներ կստեղծեր էապես բարելավելու ներկայումս քննարկվող ծրագիրը։ Լեգիտիմ իշխանությունը հարկադրված չէր լինի անհարկի զիջումներ կատարելու եւ նահանջելու հայկական կողմի երբեմնի ուժեղ դիրքերից, որքան էլ դրանք խարխլված լինեն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ապաշնորհ ու անպատասխանատու քաղաքականու թյան հետեւանքով։ Իշխանափոխությունն, ըստ այդմ, Ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վրա վճռորոշ ազդեցություն գործելու եւ նրա վտանգավոր հետե ւանք ները կանխելու միակ միջոցն է»։ Թեեւ այդ ելույթից անցել է ավելի քան կես տարի, Հայ Ազգային Կոնգրեսը հիմա էլ գտնում է, որ դրությունը թեկուզ մասնակիորեն շտկելու այլ ճանապարհ գոյություն չունի։

    Առաջին հայացքից թվում է, թե մոտավորապես նույն ելքն է առաջարկում նաեւ Վարդան Օսկանյանը, թերթերից մեկին տված հարցազրույցում. «Մենք այսօր շրջադար ձային փուլում ենք,– գրում է նա,– Հայաստանը նախկինում էլ այդպիսի փուլում եղել է։ Երբ հանգամանքները, գործընթացի իներցիան, միջնորդների ընկալումները մեզ համար շահավետ չեն, պետք է ոչ թե սպասել իրավիճակի զարգացմանը, այլ կտրուկ քայլերի գնալ։ Անհրաժեշտ է շեշտադրումների ու նույնիսկ դիրքորոշումների փոփոխություն, որը սակայն պետք է լավ հիմնավորված լինի։ Նման փոփոխություն եղավ 98-ին՝ իշխանափոխության արդյունքում։ Իշխանափոխության դեպքում նախորդ իշխանու թյան դիրքորոշման հետ չհամաձայնելը եւ փոխարենը այլ բան առաջարկելն ավելի ընկալելի է» (Կապիտալ, 19.03.2010թ.)։ Մի կողմ դրած այն խնդիրը, թե հենց Ղարաբաղի պարագայում ինչպիսի աղետալի հետեւանքների հանգեցրին 98-ի իշխանափոխու թյունն ու դիրքորոշումների փոփոխությունը, այս պնդումն ուշագրավ է բոլորովին մի այլ առումով։ Երբ տվյալ պնդումը համադրում ենք մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը, Փարիզում կայացած հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանից պահանջել է իրեն վարչապետ նշանակել, իսկ այնուհետեւ հրաժա րական տալ եւ այդպիսով հարթել նախագահի աթոռին վերաբազմելու իր ճանապարհը, ապա ստացվում է, որ Օսկանյանի նկատի առածը ոչ թե օրինական ընտրությունների միջոցով իրականացած իշխանափոխություն է, այլ սովորական պետական հեղաշրջում, այսինքն՝ ոչ այլ ինչ, եթե ոչ ճիշտ 98-ի կրկնությունը։ Ի դեպ, այդ ծրագրին, ըստ երեւույ­թին, անմասն չեն նաեւ Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը եւ Ազգային Ժողովի նախագահն՝ իր շրջապատով։ Իսկ որ Քոչարյանի փարիզյան արկածախնդրու թյան մասին տեղեկությունն ստույգ է, կողմնակիորեն ապացուցվում է վերջինիս դեմ հանրապետականների սանձազերծած կատաղի քարոզչության իրողությամբ։ Թեեւ մյուս կողմից, այդ քարոզչությունը միանգամայն արտառոց ու անհամոզիչ է, քանի որ Հանրապետական կուսակցությունը, կոալիցիոն մյուս ուժերի հետ մեկտեղ, տասը տարի շարունակ անվերապահորեն պաշտպանել ու գովաբանել է Քոչարյան–Օսկանյան զույգի վարած Ղարաբաղյան քաղաքականությունը եւ, հետեւաբար, հավասարապես կիսում է դրա ձախողման պատասխանատվությունը։ Ինչեւէ, Քոչարյանի երազանքը, որքան էլ մարդկայնորեն հասկանալի, դատապարտված է անկատար մնալու, որովհետեւ նախ՝ Սերժ Սարգսյանը ում-ում, բայց նրան երբեք կամովին վարչապետ չի նշանակի, եւ երկրորդ՝ եթե հանգամանքների պարտադրանքով ստիպված էլ լինի նշանակել, միջ ազգային հանրությունը դա չի հանդուրժի, եւ մինչեւ ամենաերիտասարդ թոշակառուն վարչապետից նախագահ դառնա, կկանգնի Հաագայի դատարանի առջեւ։ Չեմ ուզում խոսել մի ավելի անկարեւոր հարցի մասին, որը վերաբերում է Ղարաբաղին բանակ­ցային գործընթացից դուրս մղելու խնդրի առնչությամբ Ռոբերտ Քոչարյանի գրասեն յակի տարածած ստապատիր մեկնաբանությանը։ Այդ հարցին ես հանգամանորեն անդրադարձել եմ 2009թ. սեպտեմբերի 18-ի քիչ առաջ վկայակոչված ելույթում, որին ավելացնելու բան չունեմ։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.04.2010), Kuk (09.04.2010), Mephistopheles (07.04.2010), Norton (06.04.2010)

  7. #3005
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ( շարունակություն )

    Կարող է հարց ծագել, թե Քոչարյանի ինչին է պետք նորից նախագահ դառնալ։ Իհարկե, պետք չէր, եթե նա վստահ լիներ, որ Սերժ Սարգսյանը գոնե մինչեւ նախագա հական ժամկետի ավարտը կմնա իր պաշտոնին։ Այդ վստահությունը նա չունի եւ սարսափում է այն մտքից, որ կորցնելով Սարգսյանի «տանիքը», որն ստեղծելու համար նույնիսկ տասը մարդու արյան պատասխանատվության տակ է ընկել, կկորցնի ոչ միայն իր իշխանության օրոք ձեռքբերած հսկայական կարողությունը, որի մասին վերջերս ծավալուն հրապարակում եղավ մոսկովյան մամուլում, այլեւ կկանգնի արդարադա տության առջեւ։ Այդ սարսափը նա տենդագին կերպով փորձում է փոխանցել նաեւ քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխներին, նրանց ներշնչելով մոտավորապես հետեւյալը. «Արա, չե՞ք ջոկում, որ էս անճարակը հեսա վլաստը կորցնելու ա։ Գալու ա Լեւոնն ու սաղիս հերն անիծի, ունեցած-չունեցածներս ձեռքներիցս խլի։ Մի բան արեք, սրանից պրծնենք, թե չէ կորած ենք»։ Չեմ կարծում, սակայն, թե այս հոգեբուժական սեանսները, որոնցից մեկն, ըստ լուրերի, օրերս տեղի է ունեցել Դուբայում, արձագանք կգտնի հայոց երեւելիների նուրբ հոգիներում, որովհետեւ նախ՝ նրանք «նաղդը» թողած «նիսիայի» ետեւից չեն ընկնի, եւ երկրորդ՝ նրանք շատ լավ գիտեն, որ որքան էլ պետա կան գործերում անճարակ, բայց գողական հարաբերություններում Սարգսյանը Քոչար յա նին «ծալած», «փաթթած» ու «ոլորած» ունի։ Կներեք, որ ստիպված եմ խոսել «վերխուշ­կեքի» դասական լատիներենով, քանի որ նրանք ուրիշ լեզու, այդ թվում Հայաստանի պետականը, չգիտեն։ Մի խոսքով, Քոչարյանի «դվիժենիների» պատճառը ոչ թե Ղարա բաղի ու Հայաստանի համար ստեղծված ծանր կացությունից ելք գտնելու մտահո գությունն է, այլ սեփական կաշվի ու հարստության փրկությունը։ Նա թքած ունի թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի վրա։

    Այսպիսով, ո՛ր կողմից էլ դիտարկելու լինենք, ավազակապետության հիմնովին փտած նավը բոլորիս աչքի առջեւ խորտակվում է։ Դա երեւում է թե՛ իշխանական ճամբարում տիրող խուճապից ու ներքին գզվռտոցից, թե՛ տնտեսական ճգնաժամի հաղ թա հարման ուղղությամբ կառավարության անճարակ ու հուսահատ գործողություններից, թե՛ քրեաօլիգարխիկ կապիտալի տենդագին արտահանումից, թե՛ պատերազմի վտանգի մասին հիստերիկ պաշտոնական քարոզչությունից, թե՛ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում սաստկացող միջազգային ճնշումներից, եւ թե՛ մանավանդ Ղարաբաղյան կարգավորման սրընթաց ու ակնհայտորեն անբարենպաստ զարգացու մից։ Ամբողջ խնդիրն այն է, որ հանցավոր վարչախումբը, իր հետ միասին, չխորտակի նաեւ Ղարաբաղն ու Հայաստանը, մի՛ բան, որ եղել ու մնում է Հայ Ազգային Կոնգրեսի գլխավոր մտահոգությունն ու գործողությունների առանցքը։ Մեր տեղն այս զգայուն իրավիճակում մենք տեսնում ենք խնդիրներն ավելի չբարդացնելու, արտաքին ճնշում ների սաստկացմանը չնպաստելու, երկիրը ցնցումներից զերծ պահելու, մի խոսքով՝ վնասները վերահսկելու կամ նվազագույնի հասցնելու (damage control) դերում, որքան էլ իշխանու թյուն ներն անհաղորդակից մնան Հայաստանի եւ Ղարաբաղի առջեւ կանգնած մարտահրա վերները դիմագրավելու նպատակով ազգային համերաշխության հաստատ մանը միտ ված մեր անկեղծ ձգտմանը։ Այս բախտորոշ պահին, ժողովրդի սիրտը շահելու միջոցով նրա աջակցությունն ստանալու առիթի բացթողումը, վերջին հաշվով, հանդի սանալու է կարճատես իշխա նու­թյունների ամենաճակատագրական սխալը եւ թե՛ իրենց ու թե՛ երկրին բաժին ընկնե լիք դժբախտությունների գլխավոր պատճառը։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.04.2010), Kuk (09.04.2010), Mephistopheles (07.04.2010), ministr (06.04.2010), Norton (06.04.2010)

  9. #3006
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հը, ոչ մի կերպ չի ստացվու՞մ «Ղարաբաղը ծախել–պրծնել» Էն Քոչարյանին Հաագա ուղարկելն ի՞նչ եղավ…

    Հ.Գ. Սերժը այլընտրանք չունի պարզապես։
    Ապեր որոշված ա … Տրիբունի առաջարկով Քոչին դատելու են Հայաստանում… մեղադրողն ըլնելու ա Կորյուն Փիլոյանը, դատավորն էլ Մացոն… ինքն իրա սաղ արածներն իրա բերանով ա պատմեոլու ու ուղիղ եթերով ենք ցույց տալու… Օպերայի բակում էլ մի հատ մեծ էկրան ենք դնելու որ իրիկունները մարդիկ դուրս գան ման գալու կարողանան տեսնել… կաֆեներից նայեն… հետո ձմեռն էլ մեծ վրան կխփենք Հրապարակում, հետո որ էկրանները հնանան ու փչանան դոդը թազեքն ա առնելու…

  10. #3007
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Սերժ Սարգսյանը ընտրության առջեւ է` ստորագրել կամ չստորագրել. Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Մատենադարանի հարթակից հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանն ու կանխատեսեց, որ երկու դեպքում էլ ՀՀ գործող նախագահը տուժելու է:

    Եթե Սարգսյանը ստորագրի ազատագրված 5 տարածքները հանձնելու մասին փաստաթղթի տակ, ապա կլինի ներքին ընդվզում: Տեր-Պետրոսյանի կանխատեսմամբ` այս դեպքում նրան իշխանությունից կզրկեն անգամ նրա կոալիցիոն ներկա եւ նախկին գործընկերները: Եթե չստորագրի, ապա դրանից կվրդովվի միջազգային հանրությունը ու Սարգսյանի առջեւ կդնի մի շարք կոմպրոմատներ:

    Առաջին նախագահը կանխատեսում է, որ Սարգսյանը կընտրի առաջին տարբերակը, քանի որ ստորագրելու դեպքում կստանա միջազգային կառույցների կողմից երաշխիք.«Որովհետեւ այդ դեպքում նա կարող է վստահ լինել, որ միջազգային հանրությունից կստանա, եթե ոչ իշխանությունը պահպանելու, ապա առնվազն անձնական անձեռնմխելիության եւ ունեցվածքը վայելելու երաշխիքներ, ընդհուպ մինչեւ Նոբելյան մրցանակի շնորհումը եւ քաղաքական ապաստանի տրամադրումը, ինչը բացառված է հակառակ պարագայում»:

    Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր չի կանխտեսում ԼՂՀ նախագահի ընդվզումը, քանի որ, իր գնահատմամբ, Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը նույնն են:

    «Նույն են, նույն են»,- կրկնեցին հանրահավաքի մասնակիցները:
    Լեւոն Տեր-Պետրոսյանն այս պահին շարունակում է ելույթ ունենալ:
    www.a1plus.am
    Մի բան խնդրեմ էլի, ինձ կբացատրեք էս ասածի էությունը, ասենք եթե մի դպրոցականի Հայաստանի քաղաքական իրավիճակը ներկայացնես, էս հետևությունը կանի հարյուր տոկոսով, հիմա ինքը ինչիա՞ սա ասում, լավ ասենք դա էլ հասկացա, թող ելքը ասի սրանից, թե չե Տիգրան Կարապետիչի պես, ինքը իրա հետ հարցազրույցա անում, խո՜սում-խո՜սումա մեջը բան չկա, հա հիմա ելքը որնա, խնդրում եմ ասեք էլի, միգուցե ես չեմ հասկանում, ես էլ եմ ուզում իմանամ, ինչա առաջարկում, ինչ կոնտեքստ ունի էս ասածը:

  11. #3008
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,472
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բռատ, ջղայնությունդ հասկանում եմ, բայց դե դու էլ էս համա ծայրահեղության մեջ ընկնում մանրից:

    Սյամոյի համար բան չեմ կարա ասեմ, քանի որ ինչ գիտեմ դեսից դենից լսածով գիտեմ: Մեկ էլ գիտեմ, որ երբ Սյամոյին նստացրեցին, Ղարաբաղում ինչքան փնթի անտեր կար իրան առյուծի տեղ դրած հետևից ինչ ասես չէր ասում: Բայց աչքովս տեսած դոլֆիկների ու դրանց նմանների մասին չասել որ իրանք անառակորդիներն են, չեմ կարա: Դու էլ չես կարա: Է հետո ինչ որ ես ու դու իրանց տեղը չենք եղել ու չեն իմանում, թե մենք մեզ ոնց կպահեինք: Հիմա ես ու դու էլ Հիտլերի տեղը չենք եղել, ու չենք իմանում մեզ ոնց կպահեինք, բայց չասե՞նք որ Հիտլեը մարդասպան, շիզոֆռենիկ անտերի մեկն էր: Այ տենց էլ մենք ենք ախպերս, ես ու դու դոդլֆիկ չենք, մեր մեջ ասած ցանկություն էլ չունենք լինելու, բայց մեկը ես ուզում եմ ասեմ, որ դրանք սաղ էլ անառակորդի են:



    Այ սրա հետ կապված բան չունեմ ասելու: Տղեն խոսում ա պրակտիկ, քրֆում ա սաղին, ու ասում ա դուխներտ տեղը պահեք: Լևոնի ելույթը դեռ չեմ կարդացել, ու չեմ իմանում էս անգամ կկարդամ թե չէ, քանի որ նախորդ ելույթներից սկզբունքային տարբերություն չեմ ակնկալում: Էլի ինչ-որ անհասկանի մոդելներ ու գեր-միջազգայինա-ղարաբաղա-սահմանադրականոտ վերլուծություն պիտի լինի: Կամ կարող ա մի թազա բան էլ լինի մեջը, բայց դե առանց որևէ կոնկրետության, քաղցր համոզող, սիրուն ու գրագետ ձևակերպված, մեկ ու մեջ հումորով: Վոբշեմ, Սյամոն մի ճիշտ բան ա ասում - հայոց քաղաքական դաշտը ծերից ծեր պիտի թոշակի գնա: Կարող ա փոխարինող չլինի, բայց ջհանդամ թե չի լինի: Ավելի լավ ա վաբշե մարդ չլինի, քան լինի էն ինչ էսօր ունենք:
    Տրիբուն ախպեր, մենք էստեղ յանի քննարկումներ ենք անում քաղաքկանությունից ու փորձում ենք քչից շատից իրար հասկանալ ու գաղափարապես կիսվել։ Պիտի կողմնորոշվենք, կամ հաշվի ենք առնում սաղին, էդ թվում Լֆիկին, Դոդին, Ռոբին, Սյամոյին, զի էս մարդիկ թափով մարդիկ են, Հայաստանն էլ իրենք են մաս մաս արել, չենք կարող իրենց հաշվի չառնել ու համարել ազգի տականք ու քաշվել մի կողմ, որովհետև իրենցից շատ բան է կախված ի տարբեություն միջազգային ֆլան ֆստանների։ Կամ էլ դավայծե սաղին քրֆենք ու փակենք էս բաժինն առհասարակ, ինչի՞ մասին է խոսքը։ Էդ երբվանի՞ց դառավ Լևոնը պուպուշ տղա, մնացածը դառան անբարոյականի զավակներ։ Էդ մնացածի հետ խի Լևոնը վախտին տալիք առնելիք, նստել հելնել չի ունեցե՞լ։ Հլը սպասի, Ռամերի վրա ուժեղ գողական բազար կա
    Ինձ համար էդ Մատենադարանի ամբիոնի վրա կանգնածները մի չռթիկ անգամ լավը չեն մնացածից, որոնց մասին որ ընդդիմադիր մամուլը գունավոր հոդվածներ է գրում, Մատենադարանի կանգնածերին էլ սարքում է Աստված։ Ուշադրություն դարձրու, լավ ու վատի ջոկողություն ես չեմ անում, անում են ընդդիմադրիները հենց ուրիշ ասելիք որ չի լինում, ապա «Քոչարյանի պուտանկան» ուժեղ հիմնավորում է։ Հիմա ով Լևոն չի գոռում, կամ Սերժի պուտանկեն ա, կամ Քոչարյանի, կամ էլ ամենաքիչը իրենց ջրաղացի ջրաղացպանն ա։ Ու էս դիշովկա մտածելակերպի հեղինակը չասեմ չէ՞ ով է։ Ո՞վ ա հիմա ամենաճիշտ տղեն…
    Ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, որ էդ ճիշտ տղեն մենակ բոբո պռագնոզներ ա տալիս, որոնց մեծ մասը դեռ չի էլ իրականացել, ու դրանից բացի այլ բան չի ասում, ու լավ ա որ ծափ տվողների քանակը էլ առաջվանը չի, ես միայն ուրախ եմ դրա համար։ Որովհետև Լևոնի ասածը ընդհամենը աբիժնիկություն է ու հիշաչարություն զուտ մենակ նրա համար, որ ժամանակին իրեն նախագահականից դուրս են շպրտել։ Ու հիմա Լևոնի ասածը որ ընդհանուր նայես, ապա միայն պարունակում է հետևյալը՝ ես ճիշտ տղա էի, իսկ դուք սխալ, ու հեսա կտենաք ձեր հալը։ Էս մարդը իրականում փաթաթած ունի ազգին էլ, երկիրն էլ ու իր ամբիցիաների հարցն է իրականում լուծում ու էն մարդիկ, որ զզված են էս կարգերից հավաքվում ու իրենց կուտակված մաղձի լիցքաթափումը տեսնում են Լևոնի խոսքերում ու մտավոր օնանիզմով բավականություն են ստանում։ Այոոոոոոո՜, Սերժը հեսա կտենա, Ռոբը հեսա կտենա, հեսա սաղի վերջը պուլպուլակ է լինելու, ուխաաաա՜յ… Թեման սա է։ Ոչ մի քաղաքական մակարդակի բան չկա մեջը ատելությունից բացի։ Ու ատելությունից կուրացած բիձեն իսկի չի էլ նկատում, որ ակամայից դառել է Սերժի հենարանը, որ Սերժի աթոռը վաղուց պնդացրել է իր ղզիկ ելույթներով, ընդդիմադիր ժողովդրի էներգիան էլ դարձրել է ոնց որ ատամները քաշած պառաված շուն որ ինչքան էլ վրա տա, ոչ մի սարսափելի բան չի լինի։ Դիշովկայությունից բացի ոչ մի լուրջ քաղաքական բան չեմ տեսնում էսօրվա Լևոնի ելույթներում, ու կարծում եմ, Լևոնին իր շայկայով Սերժի թաշախուստի հետ միասին պետք է դարսել ու քաղաքական զիբիլանոցը ուղարկել առանց ափսոսանքի։
    Si vis pacem, para bellum

  12. #3009
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Ապեեեե՜ էտի հլը մեր ազգի փրկիչ, ազգային հերոս, սրբերի դասին դասված միակ կենդանի մարդ մեծատառով, գովերքների արժանի, հայաստանի հանրապետության բոլոր տեսակի շքանշանակիր, հայոց բանակի ԳԵՆԵՐԱԼ պարոն Մանվել Գրիգորյաննա ասել, որ Սամվել Բաբայանը և Սերժ Սարգսյանը իրար շատ հարազատ մարդ են ու դաժե իրա ծծած կաթով ա երդվել, որ դա տենցա http://a1plus.am/am/politics/2010/02/16/m-grigoryan համեցեք, դաժե վիդեոն քաշել պահել եմ, որ երեխեքիս ցույց տամ, որ մեր ազգը տենց հերոսներա ծնել, որ երեխեքս հպարտանան,որ իրանք հայ են:
    Նայեք տեսեք թե ով ա ղեկավարել մեր բանակը էդքան տարիներ ու թե' իշխանությունները, թե' սուտի ընդդիմադիրենը ոչնչով չեն տարբերվում, էս վիդեոյի մեջի անհայտ կենդանուց:

    Հ.Գ.Ինչ արտահայտություն, որ ստեղ արել եմ մեր հոպլոնա ասել վիդեոի մեջ, ես ոչ մի ավել բառ ու տառ չեմ օգտագործել:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 07.04.2010, 14:11:

  13. #3010
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Վիշապ արդյոք կարող էր Սամվել Բաբայնաը երկրիը մաս մաս անողներից մեկը լիներ չլինելով այսօր իշխանական կլանի անդամ կամ մաս?

  14. #3011
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,472
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Ես դեռ սկզբունքորեն չեմ ուզում շատ մանրանալ ու կեղտը քրքրել, ընդհամենը մի բան ասեմ, որ keyboard-գրառումը հուշեց. ուրեմն Սասուն Միքայելյանը ի տարբերություն Սամվել Բաբայանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա պատգամավորներից է, իմա՝ իշխանության անդամ։ Ու դեռ ես չեմ էլ ուզում նույնիսկ համեմատել Սամվել Բաբայանի ու Սասուն Միաքայելյանի ներդրումները, եթե բանից անտեղյակ մարդ կա, ինտերնետում որոնեք՝ կգտնեք։ Բայց փաստն այն է, որ հիմա ոմանց համար Սասուն Միքայելյանը ազգային հերոս է, իսկ Սամվել Բաբայանը՝ անբարոյականի զավակ։ Որովհետև ընդհամենը Սամվել Բաբայանը Լևոնին չի միացել, իսկ Սասունը միացել է։ Առհասարակ կջղայնանամ, ու հատ հատ կփաստարկեմ էն բոլոր դիշովկայությունները, որոնք էս քվազիընդդիմության ռեսուրսն են, ու հանուն ոմանց իշխանության ձգտումների ոմանք պատրաստ են ուրանալ ազգի կարևորագույն դեմքերին էլ, արածն էլ, ու ամենադիշովի փաստարկներով, որոնց հիմքում եթե մի քիչ խորանաս թոզ ու դումանից բացի այլ բան չես գտնի, ու որ շատ քրքրես թոզ ու դուման անողների հետևում անհամեմատ ավելի շատ կեղտ կգնես։ Աբիժնիկությունից բացի որևէ գաղափարական հենք չունի իրեն համար առաջին, միակ ու անփոխարինելի հռչակած ընդդիմություն կոչվածը։
    Ռամեր ջան, ես սա նաև քեզ համար եմ ասում, որ ոմանց ասածները հալած յուղի տեղ ականջիդ օղ չանես, որ թացն ու չորը կարողանաս իրարից տարբերել, քեզ շատ պետք կգա։ Առհասարակ անձամբ մեկին չճանաչելով հանդերձ նրա մասին էժանագին հայհոյանքներ գրելը ընդհամենը հիմնվելով սրա նրա ասածների վրա դրական երևույթ չի, հաշվի առ։

    Մոդերատորական: Թեմայից դուրս հատվածը հեռացվել է:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 07.04.2010, 16:20:
    Si vis pacem, para bellum

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (07.04.2010), kyahi (07.04.2010)

  16. #3012
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Հա, ի՞նչ էի ասում: Երեկվա հանրահավաքը հզոր էր: Ընտիր էր: Վերջն էր

    Մոդերատորական: Թեմայից դուրս հատվածը հեռացվել է:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 07.04.2010, 16:21:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #3013
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դեռ սկզբունքորեն չեմ ուզում շատ մանրանալ ու կեղտը քրքրել, ընդհամենը մի բան ասեմ, որ keyboard-գրառումը հուշեց. ուրեմն Սասուն Միքայելյանը ի տարբերություն Սամվել Բաբայանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա պատգամավորներից է, իմա՝ իշխանության անդամ։ Ու դեռ ես չեմ էլ ուզում նույնիսկ համեմատել Սամվել Բաբայանի ու Սասուն Միաքայելյանի ներդրումները, եթե բանից անտեղյակ մարդ կա, ինտերնետում որոնեք՝ կգտնեք։ Բայց փաստն այն է, որ հիմա ոմանց համար Սասուն Միքայելյանը ազգային հերոս է, իսկ Սամվել Բաբայանը՝ անբարոյականի զավակ։ Որովհետև ընդհամենը Սամվել Բաբայանը Լևոնին չի միացել, իսկ Սասունը միացել է։ Առհասարակ կջղայնանամ ու հատ հատ կփաստարկեմ էն բոլոր դիշովկայությունները, որոնք էս քվազիընդդիմության ռեսուրսն են, ու հանուն ոմանց իշխանության ձգտումների ոմանք պատրաստ են ուրանալ ազգի կարևորագույն դեմքերին էլ, արածն էլ, ու ամենադիշովի փաստարկներով, որոնց հիմքում եթե մի քիչ խորանաս թոզ ու դումանից բացի այլ բան չես գտնի, ու որ շատ քրքրես թոզ ու դուման անողների հետևում անհամեմատ ավելի շատ կեղտ կգնես։ Աբիժնիկությունից բացի որևէ գաղափարական հենք չունի իրեն համար առաջին, միակ ու անփոխարինելի հռչակած ընդդիմություն կոչվածը։
    Ռամեր ջան, ես սա նաև քեզ համար եմ ասում, որ ոմանց ասածները հալած յուղի տեղ ականջիդ օղ չանես, որ թացն ու չորը կարողանաս իրարից տարբերել, քեզ շատ պետք կգա։ Առհասարակ անձամբ մեկին չճանաչելով հանդերձ նրա մասին էժանագին հայհոյանքներ գրելը ընդհամենը հիմնվելով սրա նրա ասածների վրա դրական երևույթ չի, հաշվի առ։

    Մոդերատորական: Թեմայից դուրս հատվածը հեռացվել է:
    Այ հենց ջղայնացի ու հատ հատ փաստարկի, որ ամեն անգամ նույն ջուրը չծեծվի:
    Պահում ես մտքումդ ու ներքուստ ես ջղայնանում- առողջությանը վնաս է:

  18. #3014
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,472
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ հենց ջղայնացի ու հատ հատ փաստարկի, որ ամեն անգամ նույն ջուրը չծեծվի:
    Պահում ես մտքումդ ու ներքուստ ես ջղայնանում- առողջությանը վնաս է:
    Ա նա՞ ֆիգ… զահլա չունեմ, մեկ է հիմա ով Լևոնին է վստահում, արդեն իր մոտ կույր հավատ է ձևավորվել, որը նման է որ ցմահ է, այսինքն մինչև Լևոնը նախագահ չդառնա, որ ապացուցվի Լևոնի անճարակությունը, այդ հավատը չի կոտրվելու, իսկ Լևոնը նախագահ չի դառնա, ուստի հավատն էլ կմնա ընդմիշտ Այսինքն մինչ հիմա Լևոնին անկոտրում վստահողները արդեն էլ երբեք չեն ասի՝ «բայ բայ Լևոն, այ լավ յու՜, քալլ մի բեյբի»…
    Ինչևիցէ, ելույթի էս մասը օրիգինալ էր.

    Այդ սարսափը նա տենդագին կերպով փորձում է փոխանցել նաեւ քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխներին, նրանց ներշնչելով մոտավորապես հետեւյալը. «Արա, չե՞ք ջոկում, որ էս անճարակը հեսա վլաստը կորցնելու ա։ Գալու ա Լեւոնն ու սաղիս հերն անիծի, ունեցած-չունեցածներս ձեռքներիցս խլի։ Մի բան արեք, սրանից պրծնենք, թե չէ կորած ենք»։ Չեմ կարծում, սակայն, թե այս հոգեբուժական սեանսները, որոնցից մեկն, ըստ լուրերի, օրերս տեղի է ունեցել Դուբայում, արձագանք կգտնի հայոց երեւելիների նուրբ հոգիներում, որովհետեւ նախ՝ նրանք «նաղդը» թողած «նիսիայի» ետեւից չեն ընկնի, եւ երկրորդ՝ նրանք շատ լավ գիտեն, որ որքան էլ պետա կան գործերում անճարակ, բայց գողական հարաբերություններում Սարգսյանը Քոչար յա նին «ծալած», «փաթթած» ու «ոլորած» ունի։ Կներեք, որ ստիպված եմ խոսել «վերխուշ­կեքի» դասական լատիներենով, քանի որ նրանք ուրիշ լեզու, այդ թվում Հայաստանի պետականը, չգիտեն։ Մի խոսքով, Քոչարյանի «դվիժենիների» պատճառը ոչ թե Ղարա բաղի ու Հայաստանի համար ստեղծված ծանր կացությունից ելք գտնելու մտահո գությունն է, այլ սեփական կաշվի ու հարստության փրկությունը։ Նա թքած ունի թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի վրա։
    Ծերուկը նոր քաղաքական տեխնոլոգիաներ է մոգոնել ժողովդրին զվարճացնելու համար, հաջորդ հանրահավաքը ինձ թվում է կհամալրվի քրեագողական սերիալների սիրահարներով։ Որոշ միամիտների մոտ էլ ըստ երևույթին կրկին հույսեր առկայծեցին, որ Լևոնը հեսա խլելու է «սաղի» ուեցած չունեցածները… քողարկված երազնե՜ր, երազնե՜ր… Ես խորը հիասթափված եմ ինձ համար վերջերս հայտնաբերված իրողությունից, որ չափազանց գրագետ ու աշխարհ տեսած մարդիկ էլ են դիշովկա լինում… Կարծում էի վեհ գաղափարնե՜ր, համամարդկայի՜ն, համաշխարհայի՜ն… а жаль
    Իմիջայլոց կա՞ մարդ, որ գիտի թե Ղարաբաղի հարցում սարսափելի կանխատեսումներ անող Լևոնը ինչ իրավիճակից դուրս գալու ի՞նչ հայանպաստ լուծում է տեսնում այս պահի համար։ Հասկացանք, որ Սերժի ու Ռոբի վերջը պուլպուլակ է, բա մե՞նք… Ինքը կգա իշխանության ու ի՞նչ, ազերներին կհամոզի ճանաչե՞լ Ղարաբաղի անկախությունը…
    Si vis pacem, para bellum

  19. #3015
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Վիշ ջան, դե քո խելքը մենք չունենք, այդ ձեր անհասանելի ուղեղային բարձունքներին հասնելը անհաս ճամփա ա

    Եթե ուշադիր լինես, ապա Լևոնի ելույթներում իր դիրքորոշումը կգտնես: Բայց ցույց չեմ տա, որովհետև եթե որոշել ես միայն բացասականը տեսնել, մածունը ցույց տամ կասես սև ա... ու քո համար արդեն տևական ժամանակ ա մածունը սև:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 201 980-ից ԱռաջինԱռաջին ... 101151191197198199200201202203204205211251301701 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •