ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանի տնտեսական ցուցանիշներին` ասաց. «Այս տարվա 2 ամսվա համար գրել են 3.1 տոկոս աճ: Նախ հարց է ծագում` այս մարդիկ գրո՞ւմ են, թե՞ այդպես էլ կա: Ամեն անգամ ոնց գցում ես` ոտքի վրա են կանգնում: Ի դեպ, այդ հատկությունը շատ հանրապետականներ են ձեռք բերել»:
Ըստ Բագրատյանի` վերջին 10 տարիներին երկրում արձանագրված տարեկան 4-7 տոկոս աճը ներկայացվել է 12-17 տոկոս: ՀՆԱ-ի թիվը, ըստ Բագրատյանի, կարելի է տարեկան 3-5 տոկոս խաբել, սակայն երբ 5 տոկոսը կուտակվում է 10 տարվա ընթացքում, ստացվում է՝ Հայաստանի ՀՆԱ-ի մի զգալի մասը «փուչիկ» է:
Էջանիշներ