Ավելորդ է ասելը, որ ցանկացած երաժշտություն որոշակի ազդեցություն է ունենում մեզ վրա։ Մեկը տխրեցնում է, մեկը հանգստացնւմ, մեկը բարձրացում է տրամադրությունն ու աշխուժացնում, մեկը մտորելու առիթ է տալիս, մեկը հաճելի կամ տհաճ հիշողություններ է արթնացնում մեր մեջ։ Կան մեղեդիներ, որոնք ուղղակիորեն ազդում են մարդու նյարդերի վրա, կան նաև այնպիսիք, որոնց առաջացրած զգացողությունները խոսքային ձևակերպման չեն ենթարկվում։
Արտահայտեք ձեր կարծիքը այս կամ այն երգի կամ երաժշտական ստեղծագործության՝ ձեզ վրա ունեցած ազդեցության մասին։ Ո՞ր երգերը կամ ստեղծագործությունները ի՞նչ զգացողություններ են ձեր մեջ առաջացնում։![]()



Մեջբերել
Մի տեսակ արտասովոր երանգներ ունի ու հեշտությամբ ճանաչվող ձայն է։ Ու ինչքան էլ աշխույժ երգեր երգի, միևնույն է այդ հանգստացնող ազդեցությունը կա։ Համենայնդեպս, ինձ համար այդպես է։
: Սիրում եմ ռոք Deep Purple, Led Zeppelin, մի խոսքով: Սենց մի կարծիք կա, թե ռոքերները ագրեսիվ ու վայրենի ժողովուրդ են, ես համաձայն չեմ դա հետ: Ես ռոք լսելուց էներգիա եմ ստանում, բայց ետ, կոտրելու ու ջարդելու համար չի: Սենց մի պատմություն եմ լսել: Ինչոր մեկը Yesterday-ն լսելա ու դուրս գալով փողոց, մարդա սպանել: Այսինքն ամեն մարդու վար երաժշտությունը տարբեր ձևա ազդում:

Էջանիշներ