Միջազգային հանրությունը թույլ չի տա։ Միջազգային հանրությունը միջամտում է։ Միջազգային հանրությունը միահամուռ ոտքի է կանգնում ու աղաղակում է(©)։ Միջազգային հանրությունը վրդովված է։ Միջազգային հանրությունը հավաքվել ու ներվային ծխում է Կուրիլյան կղզիներում… միջազգային բլա բլա բլա… Եկեք խոսենք այս խորհրդավոր, զգուշացնող–վախեցնող, զգաստացնող–սթափեցնող, «վնուշկեքի» մեջ գցող «Միջազգային հանրություն» կոչված «կենդանու» մասին։ Հաճախ որոշ տեղացի քաղաքական գործիչներ և սովորական քաղաքացիներ տվյալ «սուբյեկտի» մասին արտահայտվում են համարյա թե այնպես, ինչպես կարտահայվեին օրինակ Աստծու մասին։ Անձամբ ես արդեն ինքս ինձ համոզել եմ, որ միջազգային հանրությունը էտի ամերկայից ուժեղ ա, որ մի բան ասեց, ուրեմն վսյօ…Լավ, կատակը մի կողմ։ Ինչպիսին է Ձեր կարծիքով «միջազգային հանրություն» կոչվածի ազդեցությունը Հայաստանի վրա, իշխանությունների վարած քաղաքական կուրսի ընտրության հարցում, ներքին քաղաքականության հարցում, ու առհասարակ Հայաստանի քաղաքական դաշտում ինչ աստիճանի դեր է խաղում, ու ինչքանով է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս կյանքի վրա ազդում սույն միջազգային հանրությունը։
Հ.Գ. Խնրդում եմ ինձնից չհարցնել, թե ինչ բան է միջազգային հանրություն, հարցրեք նրանցից, ովքեր օգտագործում են «միջազգային հանրությունը» որևէ բան փաստարկելիս։
Էջանիշներ