ամեն դեպքում լրիվ լուրջ ասեմ---իմ վրա հույս չդնեք.
Ռ. Քոչարյան
Ա. Գեղամյան
Ա. Բաղդասարյան
Հ. Աբրահամյան
Ա.Գևորգյան
Ն. Երիցյան
Տ. Դավթյան
Է. Նալբանդյան
Գ. Ծառուկյան
այլ թեկնածուներ
ամեն դեպքում լրիվ լուրջ ասեմ---իմ վրա հույս չդնեք.
Adriano (04.04.2010)
Ծառուկյանը պիտի դառնա, որ հասկանք թե ինչ խորը քաքի մեջ ենք: Սերոժ՝ նախագահ, Մուկ՝ ԱԺ նախագահ, Ինտելեկտուալ Գագո՝ վարչապետ: Գժական տրիո ա: Մնում ա Լֆիկը դառնա ֆինանսների նախարար ու սաղ կընկնի իրա տեղը:
Բիձա (05.04.2010)
Հարցման տարբերակները լավ ընտրված չեն. կարելի էր այդքան բազմության մեջ ընդգրկել ավելի հավանական թեկնածուներ: Ինքս կարծում եմ, որ հաջորդ վարչապետ նշանակվելու է նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Ըստ ինձ հասած տեղեկություններ, որոնք շատ ռեալ են թվում, սերժը կփորձի ժամանակի ընթացքում հանձնել իշխանությունը մեկին, ով նաև ընդունելի կլինի ընդդիմության համար, ինքն էլ ձեռքերը կլվա քոչարյանի հերոսություններից ու հանգիստ կյանքի կանցնի իր ունեցվածքով հանդերձ:
Ինչպես տեսանք սերժանտական ռեժիմի հրաշագեղ, հրեշտակային, ինչ ասեմ ազգի նվիրյալ համարվող վարչապետը առողջացավ ու վերադարձավ աշխատանքի սակայն, ես կարծում եմ շուտով լուրջ փոփոխություններ են սպասվում և վարչապետի տեղը թափուր է մնալու, իսկ դրա մասին մտածելու տեղիք է տվել մեր հաջորդ հրաշալիքներից մեկի, ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի ամենահավանական թեկնածու Ռ. Քոչարյանի ելույթը, ահա այն, ինչ եք մտածում էս ինչիա սենց ոգևորվել?
Ռոբերտ Քոչարյան. «Ես արդյունավետ նախագահ եմ եղել, ինչպես Հայաստանում, այդպես էլ ԼՂՀ-ում»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | ԱՊՐԻԼԻ 8, 2010 AT 18:32
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ գործիչները ինձ կարգին զվարճացրին: Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել: Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ: Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ: Որոշ ժամանակ անց, երբ պարզվում է, որ ես չեմ վերադարձել` ցնծում են, համարելով, որ հենց իրենց գործողություններն են ինձ կանգնեցրել: Ընդ որում, մոլագար խուճապի առիթ է դառնում իմ ուղեւորություններից կամ ելույթներից յուրաքանչյուրը:
Ես խորհուրդ կտայի այդ պարոններին շատ չլարվել, այլապես նրանք, բեռնումներին անսովոր, կարող են օր ծերության թութք ձեռք բերել:
Եթե ես որոշեմ վերադառնալ քաղաքականություն, ապա կհայտարարեմ բաց եւ ուղիղ, ինչպես այն ամենը, ինչ ես անում եմ: Այնպես որ, եթե սույն պարոնները մի քիչ շարժեին այն, ինչը նորմալ մարդկանց մոտ ուղեղ է կոչվում, ապա կհասկանային այդ պարզ ճշմարտությունը:
Ի դեպ, ինձ երբեք չի հետաքրքրել, թե ինչ են մտածում իմ մասին այդ „պռաշլյակները“ (օգտվում եմ Տեր-Պետրոսյանի նոր` գողական տերմինաբանությունից):
Ենթադրում եմ, որ իրենք ինձ այդքան էլ չեն սիրում եւ հպարտանում եմ, որ վաստակել եմ այդպիսի վերաբերմունք: Ես արդյունավետ նախագահ եմ եղել, ինչպես Հայաստանում, այդպես էլ ԼՂՀ-ում, ու դա շատերին հանգիստ չի տալիս: Ավաղ, այդպիսինն են թույլ եւ նախանձ մարդիկ, ոչինչ անել չես կարող:
P.S. Ի դեպ, Դուբայում վերջին անգամ ես եղել եմ պաշտոնական այցով` երեք տարի առաջ: Իսկ Փարիզում մարտի սկզբին նախագահ Սարգսյանի հետ ընդհանրապես չեմ հանդիպել: Բամբասանքներով ապրող նախկին նախագահը պարզապես խղճուկ է»:
Աղբյուրը:http://ankakh.com/2010/04/29497/
Առաջին ու երկրորդը իրար կոկորդ են կրծում, իսկ երրորդը քահ-քահ ծիծաղումա... այ քեզ բաան
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Վիշապ (08.04.2010)
Միշտ խուսափել եմ գրառում կատարել այս թեմայում, որովհետև հիմնականում գրառումները ընդիմական են եղել…Բայց այնուամենայնիվ ես չեմ հասկանում մի բան ի՞նչ է մեր կառավարությունը արել այնպես, որ բոլորը դժգոհ են, միթե՞ բոլորս լավ քաղաքական գործիչներ ենք ու շատ լավ ենք հասկանում քաղաքականությունից…Իմ կարծիքով նախագահ լինելը շատ դժվար և ոչ շնորակալ գործ է ու այս պահին մեր նախագահը դեռ չի արել մի բան որից ես սկսեմ ատել նրա վարած քաղաքականությունը, ճիշտ է ավելի հավակնում է Ռոբերտ Քոչարյանին, բայց ասել ,որ Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է սխալ կլիներ…Հասկանում եմ, որ շատերին դուր չի գալիս մեր նախագահը, բայց միթե՞ դա կարող է պատճառ հանդիսանալ, որ նախընտրենք ոմն լևոն կոչեցյալը դառնա մեր երկրի ղեկավար ու իր ֆաշիստական գաղափարները առաջ տանի, չնայած մեծ հաճույքով այդ բանին ականատես կլինեյի , որ մի լավ տեսնեյի թե այդ անիմաստ ցույցերին գնացող մարդիկ նույն խանդավառությամբ կնայեին իրենց ղեկավարին, չնայած իմ ասածը երբեք չի կարող տեղի ունենալ, որովհետև դա կլինի կատարյալ ապսուրդ…
Իսկ ի՞նչ վերաբերվում է վարչապետի ընտրությանը կամ նոր վարչապետ նշանակելուն շատ կցանկանայի, որ մեր վարչապետը մնար, որովհետև շատ լավ կառավարիչ է, ճիշտ է լիդեր չէ, բայց նորմալ կառավարիչ է, բայց եթե նա չլինի կողմ եմ Քոչարյանին, չեմ կարծում, որ Ծառուկյանը կդառնա վարչապետ դա ուղղակի կլիներ անհեթեթություն…
Kyahi, ես քո հետ լրիվ համաձայն եմ: Եթե մենք ինքներս քաղաքական գործիչ չենք, ապա ինչպե՞ս կարող ենք եզրահանգումներ անել: Միայն մի հարց է մնում. այդ դեպքում ինքդ Լևոնի մասին ինչպե՞ս ես եզրահանգումներ անում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նույն հարցը կարող եմ տալ քեզ, բայց չեմ սիրում հարցին հարցով պատասխանել:
Լևոնը այն եզակի դեպքերից է, որի մասին կարելի է ասել նա չհաջողված քաղաքական գործիչ էր և ընդհանրապես լիդեր չէր ու չի էլ կարա լինի…Բավական է նայել այդ մարդու ծախվող աչքերին ու կհասկանաք, որ նախ նրան կառավարում են և երկրորդ նա ինձ տականքի է հիշեցնում…Եթե դուք կարծում եք, որ այդ մարդը կարող է լինել մեր երկրի նախագահ կամ թեկուզ պատգամավոր, ապա ես ձեր հետ չեմ համաձայնվի մի պարզ պատճառով, այդ մարդու ղեկավարած տարիներին ես լսել եմ այս խոսքերը"Հեսա էս մի բանը անենք, հետո մի բան կանենք" ըստ իս սա լիդերի խոսք չէ,քանի որ լիդերը գիտի իր յուրաքանչյուր հաջորդ քայլը, իսկ մարդ ինչքան էլ ուզի դառնա լիդեր չի կարող ` լիդեր ծնվում են…իմ ասածները միայն շատ չնչին բաներ էին…Հուսով եմ պատասխանեցի հարցին, ոչ թե իբրև լավ քաղաքագետ,ինչպես շատերը իրենց մասին կարծում են, այլ իբրև իմ երկրի քաղաքացի
Եթե չեմ սխալվում, Վանոն ա այդպես ասել
Որ այդպիսի թևավոր խոսքեր եք ասում նախագահների վրով մտքիս միշտ «ալբանացի եմ» արտահայտությունն է գալիսԵթե Սերժի և Քոչարյանի վատ նախագահ լինելու մասին չեք լսել, կարող եմ պատմել, չնայած պատմելով սխալ կլինի, սեփական ազգին գնդակահարողը արդարացում և ներում չունի:
Այդ երկուսի միջև տարբերություն չեմ տեսնում:
Իսկ ինչ վերաբերվում ա քո վերջին մտքին ես կասեմ, որ դուք ինձ ցուց տվեք ապացույցներ:
Իսկ մարտի մեկի դեպքերը միթե՞ եղբայրասպանություն չէր, մեղք չէին մեր երիտասարդ զինվորները, երբ իրենց վրա քար էին նետում կամ քաղաքը մեղք չէր, որ ամեն տեսակի նառկաման ավիրեց ու թալանեց…
Իսկ միջազգայինն լրատվամիջոցներով մեր երկրի պատկերը պատռելը եղբայրասպանություն չէ՞
Վերջին խմբագրող՝ kyahi: 08.04.2010, 23:09:
Չես կարող նույն հարցը ինձ տալ, որովհետև ես քո կարծիքը չեմ կիսում
Ոչ միայն չեմ կարծում, այլև գտնում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն իրավունք վերապահի գնահատել երկրի քաղաքական վիճակը, վերլուծել, կարծիք հայտնել, պետք եկած դեպքում բողոքել, ընդվզել և այլն:
Իսկ գրառմանդ հաջորդ (չմեջբերածս) հատվածը ցույց է տալիս, որ քո դատողությունները ոչ թե վերլուծությունների, այլ զգացմունքների դաշտից է, ինչը նշանակում է, որ դրան արձագանքելու կարիք չունեմ:
Իմ գրառման ողջ իմաստն էր. մի ասա մի բան, որին ինքդ հակասում ես![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ