User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Սարգսյանը Վաշինգտոնում է

  1. #1
    Մշտական անդամ Մովսես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2008
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սարգսյանը Վաշինգտոնում է

    Ի՞նչ կարծիքներ ունեք Սարգսյանի այցի վերաբերյալ: Հիշեցնեմ, որ Սարգսյանը հանդիպել է Էրդողանի և Օբամաի հետ:

    Ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Այն նախատեսվածից մի փոքր ուշ սկսվեց և տևեց 45 րոպե։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ։

    Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Վաշինգտոնից, նախատեսվում է նաև ՀՀ նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որի օրն ու ժամը դեռ ճշտվում են։

    Վաշինգտոնում ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Վաշինգտոնից, հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին նախագահը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանն ու թարգմանիչը։ Թուրքական կողմից մասնակցում էին վարչապետը, արտգործանախարար Ահմեթ Դավութօղլուն և փոխարտգործնախարար Ֆրիդուն Սինիրլիօղլուն։ Հիշեցնենք, որ վերջինս օրեր առաջ ժամանել էր Հայաստան և Սերժ Սարգսյանին էր փոխանցել Էրդողանի նամակը՝ հանդիպման խնդրանքով։ Հանդիպման մանրամասների վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվում։ Նախապես տեղեկացվել էր, որ հանդիպման արդյունքում հայտարարություն չի արվի։

    Հանդիպումն անցել է թափանցիկ դռան ետևում՝ Միջուկային անվտանգության հարցերով համաշխարհային գագաթնաժողովի պաստառի ֆոնին։

    Հանդիպումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանն այցելելու է Վաշինգտոնի Ազգային տաճար, ծաղկեպսակ է դնելու ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին։

    Թերթ.am

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (13.04.2010)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սարգսյանը Վաշինգտոնում է

    Սարգսյանի ելույթը Վաշինգտոնի Մայր Տաճարում ամբողջությամբ`
    http://www.youtube.com/watch?v=MGXy-...C0&feature=sub

    Եվ հոդվածը Tert.am-ում`
    http://tert.am/am/news/2010/04/12/wilsonserj/?sw

    Լավ ելույթը, ինչպես նաև լավ որոշումը Սարգսյանի կողմը:

  4. #3
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սարգսյանը Վաշինգտոնում է

    հայկական կողմից մասնակցում էին նախագահը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանն ու թարգմանիչը։ Թուրքական կողմից մասնակցում էին վարչապետը, արտգործանախարար Ահմեթ Դավութօղլուն և փոխարտգործնախարար Ֆրիդուն Սինիրլիօղլուն։
    no shit… ապեր կարգին ուժեղ թմով են գնացել…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (13.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արթուր Սարգսյանը մահացավ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 18.03.2017, 10:13
  2. Մահացել է Սոս Սարգսյանը
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 23
    Վերջինը: 02.10.2013, 10:12
  3. Գրառումներ: 236
    Վերջինը: 04.12.2008, 12:51
  4. Սերժ Սարգսյանը առաջատար է` ըստ անկախ Exit Poll-ի
    Հեղինակ՝ Guetta, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.02.2008, 01:49
  5. Արամ Սարգսյանը մեր ակումբի անդամ է
    Հեղինակ՝ moj, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.10.2007, 12:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •