Այ ինչի համար եմ սիրում Բյուրակն-ին դա այն է, որ ինքը կարող է հերքել մեկի ասածն ու ամենավերջի տողով հերքի այն պնդումն ինչով հերքել էր դիմացինի ասածը
Քեֆս բերումա ուղղակի
Հալալ է քեզ Բյուրակն ջաաաաան
![]()
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(Ներքևի կատարած գրառումս կապ չունի վերևինինի հետ...)
Չմոռանանք պատմության այն էջերն, երբ մեր հարազատ որոշ քրիստոնյա եղբայրները պատրաստ էին ելնելով իրենց հասկացած Աստծո գրքից ու սեփական դոգմաներից ոչնչացնել բոլոր նրանց ովքեր կասեին որ երկրագունդն տապակ չէ ու տիեզերքի կենտրոնում չէ (և շատ ու շատ այլ զվարճալի բաներ), ինչպես նաև ելնելով այդ նույն մեր սիրելի Աստծո գրքից իրար մորուքներ քաշելով կվիճեին թե կինն հոգի ունի՞ արդյոք կամ քանի՞ հոգի տեղ կանի ասեղի ծայրինու նմանատիպ մարդիկ կանոնավորել են Աստծո գիրքն (որի մեջ Մեծ Ուսուցչի ասված Աստվածային Իմաստության նշխարհներ մնացել են անշուշտ ու հիանում եմ սրտիս համար ցանկալի հիասքանչ այդ փշուրներով հագեցնելով ոգու սովս):
Ու Կոստանդինապոլիսի երրորդ քրիստոնյա տիեզերաժողովում միայն հանկարծ որոշում են եկեղեցու հայրերն՝ մերժելով մի շարք քրիստոնյա իմաստուն մարդկանց ու մտածողների (Օրիգեն և այլն) գաղափարներն ու նրանց որպես ոչ այդքան ուղղակրոն համարելով, հերքել վերամարմնավորման գաղափարն: Այո հարգելիներս, միայն չորրորդ դարում են քրիստոնյա եկեղեցու մեր հայրերն որոշում մերժել վերամարմնավորման գաղափարն ու համարում այն որպես ոչ ճիշտ, իսկ մինչ այդ այն եղել է ու հիմա էլ կա այդպիսին, եթե հասկանանք այդ Իմաստություն պարունակող գրվածքի տողատակերի իմաստներն ու չհեռանանք արևելքի Իմաստությունից, որտեղից եղածի վրա ու այն բարեփոխելու նպատակով ծնունդ են առել բոլոր նոր ու հիմնական կրոնները:
Էջանիշներ