Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում քրիստոնեությունն այնքան է աղավաղվել ու հեռացել Քրիստոսի տված ուսմունքից, որ այո, հիմա այն հասկանալու և ճիշտ մեկնաբանելու համար իսկապես ստիպված ենք դիմել արևելյան կրոններին ու ուսմունքներին, թե չէ Աստվածաշնչում հակասական ու անտրամաբանական դատողությունները, ինչպես նաև անպատասխան մնացող հարցերն այնքան շատ են, որ առանց օժանդակ օգնության շատերը պարզապես սխալ ուղղությամբ են գնում՝ համոզված լինելով, սակայն, որ Աստվածաշունչը դեպի ճշմարտություն տանող միակ ուղին է, իսկ մնացածը սուտ են, մի խոսքով՝ «մենք ենք, որ կանք, մեզնից էն կողմ աշխարհ չկա»։
Իսկ ի՞նչ երաշխիք, որ արևելյան ուսմունքներն ու կրոնները չեն աղավաղվել: Ընդհանրապես, քրիստոնեությունն ի՞նչ գործ ունի դրանց հետ:
Ես տարիների ընթացքում հասկացա, որ այդ «հակասություններն ու անտրամաբանական դատողությունները» ոչ թե իսկապես այդպիսին են, այլ մեր ուղեղն է այդպես ընկալում, իսկ Աստված կամաց-կամաց, որքան որ պետք է, բացում է ճշմարտությունը: Միայն թե ձգտել է պետք: Եթե Աստվածաշնչում ոչ մի անհասկանալի հարց չլիներ, շատ պրիմիտիվ կլիներ Աստծո խոսք լինելու համար, այդ ժամանակ կասկածի կառնվեր դրա այդպիսին լինելը:
Եվ հետո, առանց տեղյակ լինելու, թե ինչ է Աստվածաշաունչը, առանց կարդալու այն, խնդրում եմ՝ մի խոսեք հակասությունների ու անհասկանալի հարցերի մասին: Այո՛, դրանք կան: Դրանց պատասխանները պետք չէ փնտրել զանազան օտար ուսմունքներում, որոնք բացարձակապես կապ չունեն Աստվածաշնչի հետ: Դրանք ստանալու համար շա՜տ ավելի մոտ, շա՜տ ավելի ճշմարիտ ու հավաստի աղբյուր կա: Դա հենց Աստված է: Եթե ես հարցերիս պատասխանները ստանում եմ անմիջապես Աստծուց, էլ կարիք չունեմ քրիստոնեության հետ կապ չունեցող անհայտ ծագման գրքեր կարդալու:
Իսկ քրիստոնյաները երբեք չեն ասում «մենք ենք, որ կանք, մեզնից էն կողմ աշխարհ չկա»։ Պարզապես դուք եք այդպես տրամադրվել մեր հանդեպ: