KiLa-ի խոսքերից
Հարգելի Էլմո, հարցադրուները, որոնք դու անում ես, ինձ էլ են հետաքրքրում: Ես էլ շատ եմ մտածել, այսպես ասած ,,բարձրագույն մատերիայի" եվ ,,բացարձակ գիտակցության" մասին: Հեռու եմ, որևէ կոնկրետ ու խելացի եզրահանգումից: Այլ կերպ ասած, թեման ինձ շատ է հետաքրքրում, բայց որևէ լուրջ եզրահանգման համար բավարար մասնագիտական գիտելիքներ և ինֆորմացիա չունեմ: Բայց միանշանակ հակված եմ մտածելու՝, չգիտեմ որտեղից այդ վստահությունը՝, որ անպայման կա այլ, ավելի բարձր գիտակցություն: Եվ այդ գիտակցությունը կոնկրետ մատերիայի՞, թե՞ անտիմատրիայի կազմակերպված համադրության արդյունք է նույնպես չգիտեմ:
Փորձեմ խոսել ավելի պարզ: Թողնենք առայժմ հեռու տիեզերքը, խոսենք հենց մեր երկրի ու մեր մասին, որպես այդ տիեզերքի մի միավորի, մի մասնիկի: Երկիր մոլորակի վրա գոյոթյուն ունի կյանքի բազմաթիվ դրսևորումներ, գիտակցության իրեն հատուկ ձևով: Շատ ժամանակ մեզ նույնիսկ թվում է թե այդ գոյակցությունները գոյություն ունեն մեկը մեկից անկախ: Տասնայկ հազարավոր միաբջիջներ, բազմաբջիջներ, միջատներ ու.....մինչև մարդ, մինչև մեր մոլորակի՝, մեր կարծիքով՝, բարձրագույն էակը: Ինքը՝, մեր մոլորակը, կազմված է բազմապիսի օրգանական ու անօրգանական միացություններից, բազմապիսի ապարներից ու նյութերից: Ու առաջին հայացքից ամեն մի գոյակցություն, ամեն մի մեծ թե փոքր կենդանի ապրում է իր կյանքով, առանձին: Բայց այս ամենի հետ մեկտեղ, ես մտածում եմ, որ մեր երկիր մոլորակը, այդ ամենով հանդերձ մի առանձին միավոր է, իրեն հատուկ մասնիկների կազմակերպված համադրությամբ ու դրան
օժանդակ գիտակցությամբ: Եվ այս առանձին, իր կյանքով ապրող ու գոյատևող միավորը, Երկիրը, հանդիսանում է մի ավելի մեծ, տվյալ դեպքում մեր համաստեղության մի փոքրիկ-փոքրիկ մասնիկը: Եվ մեր համաստեղությունն էլ կազմված լինելով այսպիսի կազմակերպված ու բազուն այլ մասնիկներով, առանձնանում է իրեն հատուկ գիտակցությամբ...և այսպես շարունակ: Գուցե և սա շատ ծիծաղելի ու անհեթեթ թվա, բայց ես այսպես եմ մտածում:
Էջանիշներ