Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Յունգի «պերսոնաներից» ավելի շուտ Ջորջ Հերբերթ Միդը գրել է հասարակական «ես»-ի մասին, որը լրիվ տեղավորվում է իմ ներկայացրած կոնցեպցիայի ներսում: Հաշվի առեք, որ ձեր այսպես կոչված «դիմակները» պատկանում են ոչ թե պսիխոանալիզի, այլ սոցիոպսիխոլոգիայի բնագավառին:
Հարգելի Rhayader ես շատ լավ գիտեմ, թե Յունգը ով է և թե Միդը ով է, նաև ավելի լավ տարբերում եմ սոցիալական և անալիտիկ հոգեբանությունը իրարից… Այստեղ ես ուղղակի մանրամասնում էի դիմակ բառի ծագումնաբանությունը և անդրադարձա նաև հասկանալի ձևով Յունգի պերսոնա արքետիպին, որը չեմ կարծում, որ սխալ ձևով մեջբերվեց… Յունգը հենց այդ արքետիպը ներկայացնելիս, տվել է, որ լատիներենից թարգմանաբար դիմակ է նշանակում… Թե՞ մենք հատկապես Միդի կոնցեպցիան ենք քննարկում…