User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Մարդկային դիմակներ

  1. #31
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու քո էությունը բոլորի մոտ բացում ե՞ս, բոլորի հետ անկեղծ ե՞ս: Դիմակ հագնելը չի նշանակում, ինքդ քեզ կորցնես, չունենաս սեփական դեմք ու ամեն անգամ տարբեր դեմքեր ընդունես:
    Էություն թաքցնելը դեռ չի նշանակում դիմակ կրել
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (15.03.2010), Արևածագ (16.03.2010)

  3. #32
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Անշուշտ, դիմակը չէի ասի , թե սոսկ սեփական էությունը թաքցնելու միջոց է, առավել ևս , որ թաքցնել՝ չի նշանակում անպայման խաբել կամ խաղալ:Ինչքա՜ն ճշմարտություններ են ասվել միջնադարի թագավորական խեղկատակների դիմակով. դիմակն , ընդհակառակը ,կարող է օգնել անհատին՝ շրջապատին հնարավորինս անկաշկանդ և ազատ կերպով ներկայացնելու սեփական էությունը,այնչափով, որչափի համար նախատեսված է այդ դիմակը...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (15.03.2010), Leo Negri (15.03.2010), Արևածագ (16.03.2010)

  5. #33
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    Էություն թաքցնելը դեռ չի նշանակում դիմակ կրել
    Էությունդ դու ո՞նց ես թաքցնում:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (15.03.2010)

  7. #34
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էությունդ դու ո՞նց ես թաքցնում:
    Խոսքն իմ մաիսն չէ,ամեն դեպքում չեմ կարծում 'դիմակի միջոցով(եթե դրան ես բերում),կարելի է ընդամենը թաքցնելով բնավորության մի կողմը,կամ պարզապես առանց ի լուր աշխարհի ցուցդրելու հանդես գալ մեկ այլ կողմով,դա դիմակ չէ,դա դու ես ուղակի մյուս կողմից:Չեմ կարծում թե պարտադիր է բոլորին բացահայտել սեփական էությունը ,բոլոր մանրամասնություններով ըստ իս դա խիստ անձնական է
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  8. #35
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Թող դիմակ չլինի, թող շերտ լինի, եթե դիմակ բառից տենց վախենում եք: Իսկ ո՞վ ասեց, որ դիմակները դու չես: Հո ուրիշի դիմակները չե՞ս կրում, դու քո անձնական պահարանից հանում ես ու սիրուն հագնում:Ու դու ես խաղում տակը, հագնելով ուրիշ չես դառնում:
    Чеширский КотЭ

  9. #36
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքն իմ մաիսն չէ,ամեն դեպքում չեմ կարծում 'դիմակի միջոցով(եթե դրան ես բերում),կարելի է ընդամենը թաքցնելով բնավորության մի կողմը,կամ պարզապես առանց ի լուր աշխարհի ցուցդրելու հանդես գալ մեկ այլ կողմով,դա դիմակ չէ,դա դու ես ուղակի մյուս կողմից:Չեմ կարծում թե պարտադիր է բոլորին բացահայտել սեփական էությունը ,բոլոր մանրամասնություններով ըստ իս դա խիստ անձնական է
    Դիմակը ինչի՞ ա մենակ բացասական իմաստով հասկացվում չգիտեմ, օրինակ բերեմ համոզված եմ բոլորի հետ էլ եղել ա տենց, ես երբ տրամադրություն չեմ ունենում ու մարդկանց մեջ եմ, չեմ ուզում որ ինձ հարցեր տան, թեկուզ ընկերները, դրա համար ուրախ եմ ինձ պահում, այսինքն ուրախ դիմակով եմ, իրականում ես տխուր եմ, բայց ոչ մեկ էտ չի տեսնում, արտաքինից ես ուրախ եմ, հիմա անցնենք էությանը, մարդիկ 99.9 տոկոսը մարդկանց ունի էության թաքցրած կողմեր, այսինքն ունի հոգեվիճակ կամ բնավորության գիծ որը ոչ մի կերպ չի ուզենա ցույց տալ բոլորին, ու ինչ որ իքս իրավիճակում ինքը կարա ուղղակի խաղա ու դա անի բնազդով կարա անի նաև գիտակցված, այսինքն իր էություն էն ինչ որ խորքում ա ու տենց ա իրականում, ցույց չտա, ու էտ անի ուղղակի դիմակի միջոցով, այսինքն խաղա, միշտ չէ որ կարաս ուղղակի չխոսաս, ու էտ հանցագործություն չի, ես դիմակ վատ իմաստով հասկանում եմ մենակ էն ժամանակ երբ դու ուրիշ մարդ ես խաղում ինչ որ շահի ակնկալիքով, մնացած դեպքերը ուղղակի պաշտպանություն են:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.03.2010), Դարք (16.04.2010)

  11. #37
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիմակը ինչի՞ ա մենակ բացասական իմաստով հասկացվում չգիտեմ, օրինակ բերեմ համոզված եմ բոլորի հետ էլ եղել ա տենց, ես երբ տրամադրություն չեմ ունենում ու մարդկանց մեջ եմ, չեմ ուզում որ ինձ հարցեր տան, թեկուզ ընկերները, դրա համար ուրախ եմ ինձ պահում, այսինքն ուրախ դիմակով եմ, իրականում ես տխուր եմ, բայց ոչ մեկ էտ չի տեսնում, արտաքինից ես ուրախ եմ, հիմա անցնենք էությանը, մարդիկ 99.9 տոկոսը մարդկանց ունի էության թաքցրած կողմեր, այսինքն ունի հոգեվիճակ կամ բնավորության գիծ որը ոչ մի կերպ չի ուզենա ցույց տալ բոլորին, ու ինչ որ իքս իրավիճակում ինքը կարա ուղղակի խաղա ու դա անի բնազդով կարա անի նաև գիտակցված, այսինքն իր էություն էն ինչ որ խորքում ա ու տենց ա իրականում, ցույց չտա, ու էտ անի ուղղակի դիմակի միջոցով, այսինքն խաղա, միշտ չէ որ կարաս ուղղակի չխոսաս, ու էտ հանցագործություն չի, ես դիմակ վատ իմաստով հասկանում եմ մենակ էն ժամանակ երբ դու ուրիշ մարդ ես խաղում ինչ որ շահի ակնկալիքով, մնացած դեպքերը ուղղակի պաշտպանություն են:
    Ես ամենևին էլ չեմ ասում ,թե վատ բան է,դու ինքդ ասացիր դիմակի տակ քողարկում ես տրամադրությունդ,էության գծեր...բայց ողջ էությունը'հնարավոր չի,ոչ թե վատ բանա այլ հնարավոր չի
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  12. #38
    Անդամության թեկնածու M.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2010
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    [QUOTE]Նաիրուհու խեսքերից.
    Ես ինքս տարբեր մարդկանց մոտ ու տարբեր իրավիճակներում տարբեր եմ լինում, բայց ոչ մեկի ժամանակ չեմ կեղծում։ Իմ մեջ կա այն ամենը, ինչը ցույց եմ տալիս։ Նույնիսկ ամենաուժեղ պահերիս իմ մեջ լացկան աղջնակ կա և հակառակը։ Խելոք-խոնարհ վիճակից հանկարծակի կարող եմ ծայրահեղ ագրեսիվ դառնալ առանց կեղծելու։ Ուղղակի ժամանակ առ ժամանակ հատկություններից մեկնումեկը գերիշխող է դառնում, և տպավորություն է ստեղծվում, թե մարդը տվյալ պահին իր հերթական դիմակով է։ Մենք հաճախ դժվարությամբ ենք խոստովանում, որ ինքներս մեզ չենք ճանաչում, ինչպես նաև այն, որ ոչ մեկս քարացած, կաղապարի մեջ դրված չենք. անընդհատ փոփոխվում ենք, մի քանի րոպեում կարող ենք արմատապես փոխել կարծիքը որևէ երևույթի նկատմամբ։/QUOTE]
    Լրիվ համաձայնեմ: Մի տեսակ ոնց որ իմ մասին կարդայի, իրոք ես էլ եմ մեկ-մեկ ինքս իմ վրա զարմանում, թե ոնց եմ կարողանում էդքան տարբեր մարկանց հետ շփվել ու ինքս էլ իրանց հետ փոփոխվել: Համաձայն չեմ, որ դիմակներ չկան ու կարծում եմ ամեն ինչ հարաբերական ա: "Դիմակներ" ասելով ես նկատի չունեի միայն կեղծելու միջոց, դիմակներն էլ կարան լինեն "բարի" կամ "չար":Բարի դիմկները նրանք են, որոնք քոնն են, քո էության մի կողմն են ներկյացնում ու որոնք դու օգտագորցում են շրջապատին ադապտացվելու համար, իսկ չար դիմակները ընդհանրապես կապ չունեն քո էության հետ, դրանք դու օգտագործում ես ինքնապաշտպանվելու ու երբեմն էլ խաբելու համար: Չեմ կարծում, որ դա այդքան վատ երևույթ ա, որովհետև էս դարում կարծում եմ մի քիչ վտանգավոր ա միանգամից քո էությունը ոչ այդքան լավ ծանոթ մարդկանց բացակհայտելը:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.03.2010), Երվանդ (15.03.2010)

  14. #39
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ամենևին էլ չեմ ասում ,թե վատ բան է,դու ինքդ ասացիր դիմակի տակ քողարկում ես տրամադրությունդ,էության գծեր...բայց ողջ էությունը'հնարավոր չի,ոչ թե վատ բանա այլ հնարավոր չի
    Մեծ ժամանակային կտրվածքով իհարկե հնարավոր չի, բայց կարճ ժամկետում հնարավոր է, երբ թատրոն կամ կինո ես նայում դերասանի խաղով երբեք չես կարող դատել իրա էության մասին, եթե էտ նույն դերասանը քո հետ ծանոթանա ու նույն կերպ ուղղակի խաղա , այսինքն խաղա 180 աստիրանով այլ մարդ, դու քանի որ նրան նոր ես սկսում ճանաչել երբեք չես կարող համոզված ասել որ ինէը կեղծում ա ու իրականում ինքը լրիվ այլ մարդ ա, հետագայում եթե շարունակես իրա հետ շփվել իհարկե կսկսես բացահայտել, ուղղակի ես ողջ էությունը փոխելու խաղի իմաստը չեմ տեսնում:

  15. #40
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Հենց հիմա փորձում ենք ընկալել ու հասկանալ ,,դիմակ" բառի բացատրական իմաստը, և, փորձում ենք հիշել ու վերարտադրել բոլոր այն դիմակները, որոնք մենք տեսել ենք մեր կյանքի ընթացքում: Սկսած մանկական տարիների հանդեսներից ու ներկայացումներից մինչև հիմա...
    Միանգամից պարզ է դառնում, որ նրանք բազմատեսակեն, բազմաբնույթ ու բազմիմաստ: Եվ ոչ մեկիս մտքով չի անցնի որակել՝, որ բոլորը դրանցից չար են, կամ վատ է դրանք կրել: Կարևորը դիմակի ներսում թաքնված, նրա ետևում պատսպարված էությունն է:
    Դիմակ կրելը լա՞վ է արդյոք, թե վա՞տ, կպատասխանեմ քիչ ուշ, բայց՝, որ մենք բոլորս ինչ որ չափով դիմում ենք նրանց օգնությանը, անառարկելի փաստ է: Իսկ եթե մի բան կրում է այսքան լայն հասարակական բնույթ՝, ինձ թվում է շատ վատ չի կարող լինել:Շատ վատ է, երբ գայլը կրում է գառան դիմակ, երբ հիմարը կրում է խելոքի դիմակ ու երբեմն էլ մոռանում է դրա մասին, վատ է՝, երբ մեկը հագնելով բանիմաց մարդու դիմակ, կարող է ոչ իրազեկ մարդկանց համոզել, որ մածունը սև է:
    Իհարկե , շատ լավ կլիներ առանց դիմակի, բայց մենք առայժմ չենք հասել հասարակական զարգացման այն բարձր սանդղակին, որ կարողանայինք լինել բացարձակ անկաշկանդ, ազատ, առանց բարդույթների ու թուլությունների: Եվ սա է պատճառը, որ մենք երբեմն-երբեմն դիմում ենք դիմակների օգնությանը, վախենալով՝, որ մեր այս կամ այն նախասիրությունը կարող է տարօրինակ թվալ հասարակությանը:

  16. #41
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Հարգելիներս, լավ քննարկում եք, դայց ինչ է նշանակում դիմակ ըստ ձեզ?
    person բառը, որը այժմ նշանակում է անձ, առաջացել է պերսոնա-դիմակ, երբ Հին Հունաստանում թատրոնում դերասանները կրում էին տարբեր հույզեր արտահայտելիս: Հարցը նրանում է, թե դիմակ ասելիս դուք ինչ եք հասկանում?Այսինքն նույնիսկ ընկալումը կարող է խիստ անհատական լինել...
    Հոգենանալիտիկ Յունգը առանձնացրել է դիմակ/persona/ արքետիպը, որը մեր հասարակությանը ներկայանալու դեմքն է, այն թե ինչպես ենք մենք ներկայացնում մեզ այլ մարդկանց հետ շփման ընթացքում: Դիմակը նշանակում է մի շարք դերեր, որոնք մենք կրում ենք սոցիալական պահանջներին համաձայն:Յունգը գտնում է, որ դիմակը ծառայում է մեզ համար տպավորություն գործելու համար և որպես արքետիպ այն մեզ անհրաժեշտ է այլ մարդկանց հետ կյանքում շփման համար, բայց նա նաև զգուշացնում է, որ երբ այն մարդու համար ձեռք է բերում գերնշանակություն, ապա անձը կարող է դառնալ ոչ խորքային, մակերեսային մի դերի բերված և օտարացված իրական հուզական փորձից:
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.03.2010), Sphinx (16.03.2010)

  18. #42
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    ... ի վերջո, կան դիմակներ, որ քաղաքակրթությունն ինքն է ստեղծել . էթիկայի նորմերի պահպանումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ ընտանիքում , պարզապես պարտադրում են դիմակ կրել...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (16.03.2010)

  20. #43
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում Agni-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիներս, լավ քննարկում եք, դայց ինչ է նշանակում դիմակ ըստ ձեզ?
    person բառը, որը այժմ նշանակում է անձ, առաջացել է պերսոնա-դիմակ, երբ Հին Հունաստանում թատրոնում դերասանները կրում էին տարբեր հույզեր արտահայտելիս: Հարցը նրանում է, թե դիմակ ասելիս դուք ինչ եք հասկանում?Այսինքն նույնիսկ ընկալումը կարող է խիստ անհատական լինել...
    Հոգենանալիտիկ Յունգը առանձնացրել է դիմակ/persona/ արքետիպը, որը մեր հասարակությանը ներկայանալու դեմքն է, այն թե ինչպես ենք մենք ներկայացնում մեզ այլ մարդկանց հետ շփման ընթացքում: Դիմակը նշանակում է մի շարք դերեր, որոնք մենք կրում ենք սոցիալական պահանջներին համաձայն:Յունգը գտնում է, որ դիմակը ծառայում է մեզ համար տպավորություն գործելու համար և որպես արքետիպ այն մեզ անհրաժեշտ է այլ մարդկանց հետ կյանքում շփման համար, բայց նա նաև զգուշացնում է, որ երբ այն մարդու համար ձեռք է բերում գերնշանակություն, ապա անձը կարող է դառնալ ոչ խորքային, մակերեսային մի դերի բերված և օտարացված իրական հուզական փորձից:

    Յունգի «պերսոնաներից» ավելի շուտ Ջորջ Հերբերթ Միդը գրել է հասարակական «ես»-ի մասին, որը լրիվ տեղավորվում է իմ ներկայացրած կոնցեպցիայի ներսում: Հաշվի առեք, որ ձեր այսպես կոչված «դիմակները» պատկանում են ոչ թե պսիխոանալիզի, այլ սոցիոպսիխոլոգիայի բնագավառին:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.03.2010, 17:18: Պատճառ: Ոչ կոռեկտհատվածի հեռացում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (16.03.2010)

  22. #44
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    ... ի վերջո, կան դիմակներ, որ քաղաքակրթությունն ինքն է ստեղծել . էթիկայի նորմերի պահպանումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ ընտանիքում , պարզապես պարտադրում են դիմակ կրել...
    Անկախ քեզանից, դրանք քո մասն են դառնում: Ես իմ կլասսիֆիկացիայում դա անվանում եմ «հասարակական կոնդենսատ», որի ուսումնասիրությունը հասարակության հոգեբանական զարգացման պատմության մեջ պեղումներ անց կացնել է հիշեցնում: Լավ գիտություն է սոցիոհոգեբանությունը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sphinx (16.03.2010), Արևածագ (16.03.2010)

  24. #45
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկախ քեզանից, դրանք քո մասն են դառնում: Լավ գիտություն է սոցիոհոգեբանությունը:
    Համաձայն եմ, ժամանակի ընթացքում կամ նրանք են դառնում քո մասը կամ դու՝ նրա:Դա այլ հարց է:

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  2. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 14.05.2009, 21:42
  3. Դիմակներ - 2
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 28.08.2008, 00:20
  4. Philosopher. Մարդկային դիմանկար
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 06.06.2007, 11:23
  5. Դիմակներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 02.04.2007, 18:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •