Ոչ միայն ինքնապաշտպանության, այլ նաև ինքնախաբեության ու դիմացինին խաբելու, դիմացինի վրա ավելի ուժեղ տպավորություն գործել միջոց:
Այն տպավորությունն եմ երբեմն ունենում, թե մենք բոլորս մասնակցում ենք անվերջանալի Վենետիկյան դիմակահանդեսին:
Դիմակի միջոցով կարող ես միայն քեզ հատուկ գծերը կամ թաքցնել, կամ էլ ճոխացրած արտահայտել, կամ էլ ընդհանրապես չունեցած գծեր ստեղծել ու այդ դիմակը ավելի ուժեղ ամրացնել դեմքին:
Այս վերջին մի քանի տարին փորձում եմ որքան հնարավոր է շերտ առ շերտ հեռացնել այդ դիմակները, շերտերը, մեկ-մեկ թվում է, որ այլևս չի մնացել, բայց մեկ էլ դիմակս ավելի նուրբ արտահայտման ձև է ընդունում, որը դժվար է բացահայտել: Գիտեք, որքան որ ազատվում եմ այդ շերտերից, այնքան շատ եմ զգում իմ իրական եսը, ավելի շատ եմ թեթևություն, միասնություն զգում: Ներքին հակադրություններս, քաոսը, երկատվածությունս անհետանում է:
Մաքիավելիի խոսքերը շատ գեղեցիկ են, բայց կավելացնեի, որ նաև քչերն են զգում, թե ով են իրենք:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Իմ կարծիքով՝ դիմակներ չկան։ Ես ինքս տարբեր մարդկանց մոտ ու տարբեր իրավիճակներում տարբեր եմ լինում, բայց ոչ մեկի ժամանակ չեմ կեղծում։ Իմ մեջ կա այն ամենը, ինչը ցույց եմ տալիս։ Նույնիսկ ամենաուժեղ պահերիս իմ մեջ լացկան աղջնակ կա և հակառակը։ Խելոք-խոնարհ վիճակից հանկարծակի կարող եմ ծայրահեղ ագրեսիվ դառնալ առանց կեղծելու։ Ուղղակի ժամանակ առ ժամանակ հատկություններից մեկնումեկը գերիշխող է դառնում, և տպավորություն է ստեղծվում, թե մարդը տվյալ պահին իր հերթական դիմակով է։ Մենք հաճախ դժվարությամբ ենք խոստովանում, որ ինքներս մեզ չենք ճանաչում, ինչպես նաև այն, որ ոչ մեկս քարացած, կաղապարի մեջ դրված չենք. անընդհատ փոփոխվում ենք, մի քանի րոպեում կարող ենք արմատապես փոխել կարծիքը որևէ երևույթի նկատմամբ։
Մենք ուզում ենք, որ և´ մենք, և´ մյուսները լինեն միայն այսպիսին կամ այնպիսին՝ չփոփոխվող, հաստատուն, կռահելի, որովհետև այդպես ապրելը շատ կհեշտանար։ Իմ կարծիքով՝ դիմակների տեսությունը հենց սրանից է առաջանում։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Նաիրուհու հետ լրիվ համաձայն եմ, դիմակներ չկան: Բազմաթիվ դիմակների ու մեկ իսկական դեմքի գաղափարն ինքնին ենթադրում է, որ մարդը ունի միայն ու միայն մեկ իսկական բնավորություն, վարքագիծ, մտածելակերպ, վերաբերմունք և այլն, ինչը, բնականաբար, սխալ է: Մարդը շատ ավելի բարդ ու բազմակողմանի էակ է, ու այդ բազում կողմերից յուրաքանչյուրին (բացի մեկից) դիմակ անվանելը սխալ է: Այն, որ ինչ-որ մեկը կարող է օրվա առաջին կեսին լինել խիստ ու ուշադիր ղեկավար՝ կոստյումով ու փողկապով, իսկ երկրորդ կեսին՝ կարճ շալվարը հագին ուրախ ծիծաղել ընկերների հետ՝ գարեջրի շիշը ձեռքին, ոչ թե երկու տարբեր դիմակներ են, այլ երկու տարբեր իրավիճակային վարքագծեր: Ամեն դեպքում՝ թե՛ կոստյումի և թե՛ կարճ շալվարի միջի անհատը մնում է նույնը: Մի փորք փոխակերպելով հայտնի ասույթը (there are no problems, only situations), կարելի է ասել. դիմակներ չկան, կան իրավիճակներ:
DIXIcarpe noctem
Համաձայն չեմ: Դիմակներ կան: Սովորական մարդիկ ենք, աստվածային էակներ չենք... Դիմակները անպայման նրա համար չեն, որ ինչ-որ բան թաքցնենք, խաբենք... Կյանքը խաղ ա ու այդ խաղը դիմակներով պիտի խաղաս: Մերն են, ուրիշինը չեն, կեղծ չեն, չնայած կան և կեղծ դիմակներ, որը նույնպես խաղի մեջ կիրառելի ա: Ինչու՞ լինեմ միատիպ բոլոր մարդկանց հետ, ինչու՞ լինեմ բացահայտ բոլորի համար: Ինչու՞ խաղի մասնակիցները պետք է տեսնեն իմ տխուր, թափանցիկ դեմքը// չեմ ասում տխուր եմ, օրինակ եմ բերում//, կհագնեմ իմ սիրած դիմակը կժպտամ, ուրախ կլինեմ: Կհագնեմ այն դիմակը, որն այդ պահին անհրաժեշտ ա, մեկի հետ խորհրդավոր, մեկի հետ մակերեսային, մեկը հետ խորը: Կենդանի են, մեր կողմից ստեղծված ու կառավարելի գիտակցությամբ, մեր գիտակցությամբ: Կարևորը կեղծ դիմակ չհագնեմ, չկորցնեմ ինձ ու ամենակարևորը չսկսեմ հավատալ, որ իմն ա:
Чеширский КотЭ
Norton (15.03.2010)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
E-la Via (15.03.2010), Ungrateful (15.03.2010), Արևածագ (16.03.2010), Նաիրուհի (15.03.2010)
Դիմակներ կան: Շատ կան, տարբեր... լավ դիմակ չկա:
Վիրտուալ / ինտերնետային/ կերպարն էլ ա դիմակ... քցեք-բռնեք:
E-la Via (15.03.2010)
Ariadna (15.03.2010)
Սովորական մարդիկ ենք, աստվածային էակներ չենք... Դիմակներն աստվածային էակների մենաշնորհն ենՍովորական մարդիկ ենք, աստվածային էակներ չենք...որովհետև նրանք են դերասաններ մեր կրքերի թատրոնում: Շատ տխուր է, երբ մարդիկ են դառնում աստվածային կրքերի թատրոնի դերասաններ: Հիշեք, ինչպես են վերջանում բոլոր հունական ողբերգությունները:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Արևածագ (16.03.2010)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Արևածագ (16.03.2010)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ինձ թվումա, կարևորը էն չի, դիմակներ կան թե չկան: Կարևորն էնա, որ դիմակներն շատ հարմար մետաֆորա է, որոշ դեպքերում ուղղակի անփոխարինելի: Պայմանականորեն ընդունելով դիմակների գոյությունը, մարդ առնվազն երեք առավելությունա ստանում`1. կարողանումա ավելի գիտակցված ադապտացվել արտաքին աշխարհի բազմազանությանը, ավելի գիտակցված շփվի շրջապատող մարդկանց հետ` հետևաբար ավելի էֆֆեկտիվ հասնելով շփման նպատակներին 2. ընդունելով պայմանական դիմակների գոյությունը ուրիշ մարդկանց մոտ, կարողանումա ավելի լավ հասկանալ այդ մարդկանց, ու երբեմն կանխատեսել շաբլոնային դիմակ հագած մարդու հետագա գործողությունները 3. հետաքրքիր հնարավորություններա ստանում սեփական անձը ճանաչելու գործընթացում: Ով գիտի էլի առավելություններ կլինեն, բայց հիմա մտքիս չի գալիս:
Դիմակների մասին շատ լավ գիրքա Օլդիների "Նոպերապոնը": Եթե սիրում եք թատրոն կամ ճապոնական մշակույթ, կարդացեք, չեք փոշմանի: Համել շատ հետաքրքիր մտքեր կիմանաք դիմակների ու իրանց ազդեցության մասին:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Իմ եսը՝ դիմակի տակ է, իսկ առանց դիմակի ես կեղծ եմ, որովհետեւ էն ինչ ես կամ դա հենց իմ դիմակն է:
Պարզապես պետք չի խաղալ...դիմակազերծ երեսը պետք ա մեզ, բայց ոչ հասարակությանը: Ուրեմն մի խաղացեք ձեզ հետ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ