User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեր կարծիքով ո՞վ կհաղթի Հայ Սուպերստար 4 նախագծում

Քվեարկողներ
101. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ռաիսա Ավանեսյան (Իրան)

    55 54.46%
  • Րաֆֆի Օհանյան (Սիրիա)

    46 45.54%
Էջ 80 98-ից ԱռաջինԱռաջին ... 307076777879808182838490 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,186 համարից մինչև 1,200 համարի արդյունքները՝ ընդհանուր 1458 հատից

Թեմա: «Հայ Սուպերսթար 4»

  1. #1186
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    … Ռաիսան ու Սուրոն հանգիստ կարան record deal անեն արտասահմանում ու չզարմանաք եթե լինի… big fish in a small pond…
    Դե, եթե Սիլվա Հակոբյանը կարողացել ա, խամյակս էլ կկարողանա նամանավանդ որ արտասահմանում էկզոտիկա սիրում են:
    Ժող, որ Սուրոյի վրա էդքան զարմացել եք, ինքն իսկապես շատ աչքի ա ընկնում հայաստանում ու պ0պսայի աշխարհում, որը դուք էստրադա ու շոուբիզ եք անվանում, բայց գնացեք ԱՄՆ ու ամեն երրորդ փաբային բլյուզ-երաժիշտ իրան ծալած կունենա: Էնպես որ հայ երաժիշտներին լիքը բան չի հերիքում արտասահմանում էական հաջողությունների հասնելու համար:
    Ես հայկական երեք ռոք-խումբ գիտեմ, որոնք ասելու բան ունեն. Բամբիռ, Ալտեր Էգո, Օուքսենհեմ: Իսկ պ0պսան ասելու բան երբեք էլ չի ունեցել (հուսով եմ՝ չի էլ ունենա):
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 09.03.2010, 01:58:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #1187
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, եթե Սիլվա Հակոբյանը կարողացել ա, խամյակս էլ կկարողանա նամանավանդ որ արտասահմանում էկզոտիկա սիրում են:
    Ժող, որ Սուրոյի վրա էդքան զարմացել եք, ինքն իսկապես շատ աչքի ա ընկնում հայաստանում ու պ0պսայի աշխարհում, որը դուք էստրադա ու շոուբիզ եք անվանում, բայց գնացեք ԱՄՆ ու ամեն երրորդ փաբային բլյուզ-երաժիշտ իրան ծալած կունենա: Էնպես որ հայ երաժիշտներին լիքը բան չի հերիքում արտասահմանում էական հաջողությունների հասնելու համար:
    Ես հայկական երեք ռոք-խումբ գիտեմ, որոնք ասելու բան ունեն. Բամբիռ, Ալտեր Էգո, Օուքսենհեմ: Իսկ պ0պսան ասելու բան երբեք էլ չի ունեցել (հուսով եմ՝ չի էլ ունենա):
    Rhayaderջան, ես ոչ Բամբիռ, Ալտեր Էգո, Օուքսենհեմին, ոչ Սիլվա Հակոբյանին ոչ էլ քո խամյակին եմ ճանաչում… բայց շատ լավ գիտեմ ԱՄՆ-ի բլյուզ փաբերում ինչ են նվագում… ու դրա համար էլ սիրում ու գնահատում ենք Սուրոյին… նախանձություն մի արա

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.03.2010), Farfalla (09.03.2010), ministr (09.03.2010), Norton (09.03.2010), Տրիբուն (09.03.2010)

  4. #1188
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Նախանձությու՞ն: Ի՞նչ հիմքով) ես իմ արտասահմանյան record deal-ն ունեմ)
    Մեֆիստոֆել, լավ էլի: Հիմքեր ունեմ համարելու, որ երաժշտական ինդուստրիայից ավելի լավ եմ հասկանում, քան դու: Ու, քո ռեակցիայից դատելով, փաբերից էլ: Ու բավականաչափ լավ եմ ճանաչում քեզ, որ իմանամ, որ դու սրան կհակաճառես: Ու բավականաչափ լավ եմ ճանաչում ինձ, որ իմանամ, որ ինչ էլ հակաճառես, իմ համար պարզ կլինի, որ քեզ բան չես ապացուցի ու ժամանակ չեմ վատնի քո հակաճառածին պատասխանելու վրա:
    Եթե կարաս հակադրվես փաստերով կամ ապացույցներով, արա, իսկ եթե ակումբյան ավանդությամբ ասելու ես «չէ որովհետև ես գիտեմ թե ոնց ա», ապա ավելի լավ ա ժամանակ չծախսես պատասխանելու վրա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #1189
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմքեր ունեմ համարելու, որ երաժշտական ինդուստրիայից ավելի լավ եմ հասկանում, քան դու:
    Ինչ խոսք, այս խոսքերը խիստ համոզիչ են:
    Լրացուցիչ մեկնաբանություններից զերծ եմ մնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (09.03.2010)

  7. #1190
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախանձությու՞ն: Ի՞նչ հիմքով) ես իմ արտասահմանյան record deal-ն ունեմ)
    Մեֆիստոֆել, լավ էլի: Հիմքեր ունեմ համարելու, որ երաժշտական ինդուստրիայից ավելի լավ եմ հասկանում, քան դու: Ու, քո ռեակցիայից դատելով, փաբերից էլ: Ու բավականաչափ լավ եմ ճանաչում քեզ, որ իմանամ, որ դու սրան կհակաճառես: Ու բավականաչափ լավ եմ ճանաչում ինձ, որ իմանամ, որ ինչ էլ հակաճառես, իմ համար պարզ կլինի, որ քեզ բան չես ապացուցի ու ժամանակ չեմ վատնի քո հակաճառածին պատասխանելու վրա:
    Եթե կարաս հակադրվես փաստերով կամ ապացույցներով, արա, իսկ եթե ակումբյան ավանդությամբ ասելու ես «չէ որովհետև ես գիտեմ թե ոնց ա», ապա ավելի լավ ա ժամանակ չծախսես պատասխանելու վրա:
    Rhayader ջան եթե դու ինդուստրիան ճանաչում ես տենց լավ ոնց որ ինձ ես ճանաչում… ուրեմն չեմ վիճի… մի հատ էլ հարց էլի… դու ինձ որտեղից ես ճանաչում… ես քեզ չեմ ճանաչում ու ես ամեն ինչ հիմնում եմ Սուրոյի երգի ու իմ իմացության վրա, որը բացառված չի որ քոնինից ցածր լինի… ուղղակի որ ասում ես "Հիմքեր ունեմ համարելու, որ երաժշտական ինդուստրիայից ավելի լավ եմ հասկանում, քան դու" ու հետո թե "Ու բավականաչափ լավ եմ ճանաչում քեզ, որ իմանամ, որ դու սրան կհակաճառես" ինձ մոտ սկսում են մեծ կասկածներ առաջանալ…

    …իսկ եթե շոուբիզնեսի մեջ ես, հաստատ նախանձում ես
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 09.03.2010, 04:22:

  8. #1191
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    ...............
    Օրինակ պատկերացրու մեծն գրող Վանո Սիրադեղյանի «ջան իմ գնդակ» գլուխգործոցն եմ արտասանում ու դեմքիս մեկ տանջանք, մեկ սարսափ մեկ հուսահատություն միկիկաներ ընդունելով: Կարող ա էդ հրաշալի գործը ճիշտ ասմունքեմ, բայց դեմքիս միմիկաները դրա հետ ըսկի կապ չի ունենա ու ոչ մասնագետն էլ կարա ասի, որ բեմն իմ տեղը չի:
    Էլմօ ջան, ինչքան ես գիտեմ, ոչ Սուրոն ոչ էլ Ռաիսան գնդակի մասին երգ չեն երգում ու նրանց զգացմունքների արտահայտությունը լրիվ համապատասխանում ա երգի բովանդակությանն ու երաժշտությանը… Սուրոն ոչ մի ավելնորդ շարժում չարեց բացի ատամներով նվագելուց ու մեկ էլ մի անգամ Էլվիսի երգը կիթառը թևի տակ դրած երգելուց… Ռաիսայի ոճը ես էլ էդքան չեմ սիրում, բայց նա ինչ որ անում ա շատ լավ ա անում ու ես դրա համար չեմ կարող ասել որ նա վատն է … նույնն էլ Րաֆֆին… նրա Սայաթ-Նովայի առաջ ես խոնարհվում եմ… "փշախազացրեց", բայց մնացած ժամանակ չձգեց, լավն ա բայց չձգեց… ես էս չեմ ասում որ քեզ համոզեմ որ սիրես, դժվար ա մարդուն համոզելը որ երգը սիրի, ուղղակի առաջարկում եմ ալտերնատիվ տեսանկյուն

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.03.2010), Chuk (09.03.2010), Հարդ (09.03.2010)

  10. #1192
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմօ ջան, Ռաիսան ու Սուրոն կարան մեր երգի դեմքը փոխեն դեպի լավը, բայց ոնց որ տեսնում եմ մեր հանրությունը դեռ պատրաստ չի դրան… մենք փոփոխություն սիրող ժողովուրդ չենք մեր "նամուսն ու ադաթը" մեզ թույլ չի տալիս… մենք գերադասում ենք լայել Սիրուշոյի ու Ռեվազի ոտներին քան թե լասել թե ինչ են երգում… դրա համար էլ "քելե-քելեն" ու "ծիրանի կուտը" համարվում ա երգ մեր շոու բիզնեսը էս օրի ա, կանսեռվեքն էլ երգում են, Արմենչիկն էլ դահլիճներ ա լցնում … Րաֆֆին վատը չի, բայց նա ապահով, փոփոխություն չնախատեսող երգիչ ա…
    Էսքանի տակ ստորագրում եմ: Առավոտից իրիկուն քլնգում ենք մեր շոու բիզնեսը, բայց հենց հերփը մեզ ա հասնում, մեզ հնարավորություն են տալիս մի բան փոխելու... էլի գնում ենք հնին: Երբ էս մրցույթն ավարտվի ու Րաֆֆին հաղթի, մի հատ Արմո, Արամեա մի խարնուրդ դառնա (հույս ունեմ չի դառնա) էլի կսկսենք ազգովի շոու բիզնեսը քլնգել, բայց երբ, էլի մեզ ձայնի իրավունք կտան, մենք չենք խրատվի:
    Սուպերսթարը պիտի փոխեն ու լինի միայն ժյուրիով, թե չէ մեր հասարակության մեծամասնությունը դեռ էնքան ճաշակ ու գիտելիք չունի արվեստից, որ կարողանա ճիշտ մարդու ընտրել: Ի վերջո հասարակության պահանջով են գնում, որ մեր էստրադան էս վիճակում ա:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.03.2010), Rammstein (09.03.2010)

  12. #1193
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Rhayader ջան եթե դու ինդուստրիան ճանաչում ես տենց լավ ոնց որ ինձ ես ճանաչում… ուրեմն չեմ վիճի… մի հատ էլ հարց էլի… դու ինձ որտեղից ես ճանաչում…
    Մարդուն շատ ճանաչել պետք չի, որ իմանաս իր դատարկ տեղը վիճելու սիրո մասին: Իսկ երաժշտական ինդուստրիան ճանաչում եմ, որովհետև վերջին հինգ տարվա մեջ ուղղակիորեն ու անուղղակիորեն առնչվում եմ իրա հետ: Իսկ նախանձելու առումով պատասխանելն էլ ավելորդ է (ամեն մարդ իր արշինով է չափում ու «I pity thee» բլա բլա բլա):
    Որ այս բանավեճում ես ճիշտ եմ, ցույց է տալիս այն, որ ես քննադատում եմ ձեր երաժիշտներին (լինի դա Ռաիսա, Սուրեն կամ մեկ ուրիշը), տարբեր հիմնավորումներ բերելով, իսկ դուք, փոխանակ հակառակ հիմնավորումներ բերելու, փորձում եք կպնել իմ գրածին (ժամանակին ես բավականին շատ եմ արտահայտվել ակումբի «կեղտ բռնելու» ավանդությանը): Ու ռեպեր+շնորհակալություններ միայն համակարծիք լինելու համար, անկախ գրառման պարունակությունից) այնպես որ պետք չի բողոքել, թե ռեպերի համակարգն իր նպատակին չի ծառայում: Ռեպ հավաքում է ոչ թե արժեքավոր գրառումներ, այլ շատ գաղափարակիցներ ունեցողը:
    Ինչևէ, եթե քո ու շոուբիզնեսի հարցում ես բավականին ճիշտ դուրս եկա, ապա ինքս ինձ երևի այնքան էլ լավ չէի ճանաչում: Որովհետև կպատասխանեմ:
    Վերադառնանք թեմային:
    Բոբ Դիլանի անունը շոշափվեց: Բոբ Դիլանն ունի խիստ օրիգինալ, բայց չոր, սահմանափակ դիապազոնով վոկալ: Եթե նա փորձեր երգել Deep Purple-ի «Too Many Wasted Sunsets»-ը, արդյունքն ավելի վատ կլիներ, քան Ռաիսայինը: Ընդհանրապես, չկա որևէ երգիչ, որը կարողանա բոլոր երգերը կատարել: Ես տեխնիկապես երեք օկտավա դիապազոն ունեմ, բայց Revolution Renaissance-ի «Last Night On Earth»-ը մոտս անկենդան, դատարկ է ստացվում: Օրիգինալ երգում Կիսկեի էներգետիկայի քսան տոկոսն էլ չկա: Ինչու՞: Որովհետև իմ տիսիտուրան չի: Եթե մարզվեմ այդ տիսիտուրայում, միգուցե մի քանի տարուց երգեմ:
    Բայց ի՞նչ կապ ունի Դիլանը Ռաիսայի հետ: Բացարձակապես ոչ մի: Բոբ Դիլանը ֆոլկ-կիթառահար-երգիչների ավանդության շարունակող է: Նա դուրս չէր գալիս բեմ, որ սրա-նրա երգը կատարեր, կախված նրանից, որը հեռուստադիտողների ավելի մեծ մասսա կգրավի: Դիլանը սեփական երգերն էր կատարում, որոնք պարտադիր չէ՝ բարդ լինեին (քիչ չէին մեկ կամ երկու ակորդի վրա հիմնված երգերը), բառերը հաճախ կրում էին իմպրովիզացիոն բնույթ: Դիլանը զրուցում էր իր հանդիսատեսի հետ: Պ0պսայի ու անդերգրաունդի միջև ամենամեծ էական տարբերություններից մեկը հենց այդ «հայելային պատի» գոյությունն է: Դիլանն իր երազներն ու արկածներն էր պատմում, զգուշացնում էր, թե ինչի կբերի պատերազմը, հրաժեշտ էր տալիս սիրած աղջկան: Ոչ թե բեմ էր դուրս գալիս, որ երգի Բեքսթրիթ Բոյսի կամ ինչ-որ ուրիշի հայտնի կատարումը, որը կհուզի մարդկանց: Դիլանը մարդկանց ինչ-որ բան տալիս էր: Ի՞նչ են տալիս սուպերսթարցիները: Եթե Բոբ Դիլանը գար Հայ Սուպերսթար ու կատարեր, ասենք, Րաֆֆիի երգացանկը, ես, համաձայն եմ, դաժանորեն կքննադատեի: Բայց, մյուս կողմից, դա արդեն Բոբ Դիլանը չէր լինի: Ընդհանրապես Դիլանը չէր լինի: Դիլանի երգերի բառերով նրա կենսագրություն կարելի է գրել: Որովհետև նրա չափ անկեղծ երաժիշտ չկա: Բլին, նրա երգերի բառերով կարելի է նույնիսկ ԻՄ կենսագրություն գրել Չուկը նրան մեջբերեց, հավանաբար, փնտրելով երաժշտության բաժնում իմ բացած թեմաների մեջ: Բայց դա սխալ ընտրություն էր
    Իմանալով «կպնողականության» նկատմամբ ձեր սերը, նշեմ. ես դեմ եմ ոչ թե քավեր-տարբերակների կատարմանը, այլ սեփական երգերի բացակայությանը: Համակարգին, որը կազմված է դրա վրա: Այո, պ0պսայի աշխարհում Ռաիսան արտաքին տվյալների բացակայության պատճառով շանսեր չունի: Բայց ի՞նչ է Հայ Սուպերստարը, եթե ոչ պ0պսայի սերնդափոխությանը նպաստող հաղորդում: Իհարկե ֆենոմենալ է նրա այսքան առաջ գնալը: Բայց, օբյեկտիվորեն, ավելի լավ է բեմին տեսնել երգել չկարողացող սիրուշոներ ու էմիներ, քան երգել չկարողացող Ռաիսա: Անձամբ ես նախընտրում եմ այդ բեմին ընդհանրապես ոչ մեկին չտեսնել:
    Մենք մեր Բոբ Դիլանին ունենք՝ Ռուբենը: Առիթը բաց չէիք թողնում կծել նրան ու քննադատել: Մենք Արմեն Գրիգորյանին ունեինք, որին կանչեցինք Հայաստան համերգ տալու, հետո քշեցինք, որովհետև «պարտիան հրամայեց»: Մինչև հիմա ամոթ եմ զգում դրա համար: Որովհետև երևի պետք է հոգալ անտաղանդների մասին, քանզի վասնզի տաղանդավորներն իրենք իրենց մասին կհոգան: Բայց, ինչպես ասում են, մատաղը կերել է աղը, իսկ անտաղանդները՝ տաղանդավորներին
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. #1194
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսքանի տակ ստորագրում եմ: Առավոտից իրիկուն քլնգում ենք մեր շոու բիզնեսը, բայց հենց հերփը մեզ ա հասնում, մեզ հնարավորություն են տալիս մի բան փոխելու... էլի գնում ենք հնին: Երբ էս մրցույթն ավարտվի ու Րաֆֆին հաղթի, մի հատ Արմո, Արամեա մի խարնուրդ դառնա (հույս ունեմ չի դառնա) էլի կսկսենք ազգովի շոու բիզնեսը քլնգել, բայց երբ, էլի մեզ ձայնի իրավունք կտան, մենք չենք խրատվի:
    Սուպերսթարը պիտի փոխեն ու լինի միայն ժյուրիով, թե չէ մեր հասարակության մեծամասնությունը դեռ էնքան ճաշակ ու գիտելիք չունի արվեստից, որ կարողանա ճիշտ մարդու ընտրել: Ի վերջո հասարակության պահանջով են գնում, որ մեր էստրադան էս վիճակում ա:
    Եթե միտքդ շարունակեմ,ապա կասեմ որ Սուպերսթարն էլ պետք չի:ճաշակ ու գիտելիք զարգացնելու ավելի ճիչտ ձևեր կգտնվեն:Իսկ շոու բիզնեսը քլնգելը,ինչ որ չեմ պատկերացնում՞:ԲԻԶՆԵՍ ա չէ՞ անունը,իրա հիմնական նպատակը փող աչխատելն է,այլ ոչ ճաշակ ու գիտելիք զարգացնելը, ինչը պետական մոտեցմամբ պետք է արվիես էլ բողոքեմ ,որ կողքինս ավելի վատ կահույք է արտադրում, բայց ավելի թանկ վաճառում՞)էս ինտերնետից էլ որ օգտվում ենք,մատակարարի նպատակը մեզ գիտելիք,ինֆորմացնել կամ.... տալը չի,այլ փող,փող,փող քանի որ դա բիզնես է,իսկ պետությունը պիտի պահանջի որ ուսումնական,տեղատվական...կայքերը ձրի լինեն,որ ճաշակի ու գիտելիքի պակասը գոնե այդպես լրացնենք :թե չէ ,օդնօկլասնիկով դաստիարակվող սերունդի ինչ ճաշակ ու առավել ևս գիտելիքի մասին ենք խոսում....
    չշարունակեմ շեղվում եմ,կներեք

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (09.03.2010)

  15. #1195
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Սոֆ ջան, քո գրառումներն աչքի են ընկնում միայն ու միայն պարծենկոտությամբ, գոռոզամտությամբ, մեծամտությամբ, ու ես սա ասում եմ առանց քաշվելու:
    Բոբ Դիլանին պատահական չեմ բերել, ճիշտ ես:
    Ու կարող էի բերել բազում ուրիշների էլ՝ վոկալիստների կամ ոչ վոկալիստների, որովհետև քո տիպի մարդիկ սովոր են քննադատել իրենց շուրջն ամեն ինչ ու հիանալ օտար ամեն ինչով (օրինակ փաբերի մասին անհիմն գրառումդ): Տպավորություն է, գրառումներիցդ, թե ամբողջ կյանքդ անցկացրել ես դրսի փաբերում ու ընդհանրապես քեզնից էն կողմ երաժշտություն հասկացող չկա: Արի քեզ հիասթափեցնեմ, դու ընդամենն ունես որոշակի ուսումնասիրություններ, ունես անգիր արած եզրույթներ, կենսագրություններ, անուններ ու ոչ ավելին: Դու ունես որոշակի երաժշտական ճաշակ, բայց ոչ ավելին քան այստեղ որևէ մեկինն է: Ունես որոշակի երաժշտական տաղանդ, բայց շատ ավելի քիչ քան ասենք Սուպերսթարում ելույթ ունեցողները (ու չսկսես որ դու հեղինակ ստեղծագործող ես, հեղինակ ես ոչ ավելի, քան ասենք Ավետ Բարսեղյանը):
    Ու ընդհանրապես հերիք ա քո վերից գրառումներով դասախոսություններ կարդաս, որտև ստեղ լիքը մարդիկ կան, որ քեզ կտանեն գետը ու ծարավ հետ կբերեն: Մի քիչ իջիր երկնքից ու տես, որ բարձունքում չես իրականում: Ես հասկանում եմ, որ որոշակի ինքնահաստատման խնդիր կա, բայց դա կարելի ա անել առանց ավելորդ պարծենկոտության: Ու անձնական եմ գրելու այնքան ժամանակ, քանի դեռ քո գրառումներում այդ անձնականը կա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (09.03.2010), Rammstein (09.03.2010), Հարդ (09.03.2010)

  17. #1196
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մի քիչ չթարմանանք..
    Դիլանը վայթե նախընտրականն էլ չանցներ

  18. #1197
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ չթարմանանք..
    Դիլանը վայթե նախընտրականն էլ չանցներ
    Ոչ միայն Դիլանը:
    Բազում անուններ կարող եմ տալ, ովքեր չէին անցնի ու ում «կբզկտեին» նման թեմաներում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #1198
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ միայն Դիլանը:
    Բազում անուններ կարող եմ տալ, ովքեր չէին անցնի ու ում «կբզկտեին» նման թեմաներում:
    Համամիտ եմ: Պարզապես ուրիշների բիզնեսի համար մենք ենք իրար տալիս առնում: Սրանով ոչ ազգն է որոշվելու,ոչ էլ....Պատկերացնենք TOTO է, մեր խաղադրույքները անում ու սպասում ենք,այստեղ համոզել կամ կարցիք ստիպել հեչ չի ստացվի:Այսքան որ կրքոտանանք, չափ անցնելու վտանգ ունենք:

  20. #1199
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե միտքդ շարունակեմ,ապա կասեմ որ Սուպերսթարն էլ պետք չի:ճաշակ ու գիտելիք զարգացնելու ավելի ճիչտ ձևեր կգտնվեն:Իսկ շոու բիզնեսը քլնգելը,ինչ որ չեմ պատկերացնում՞:ԲԻԶՆԵՍ ա չէ՞ անունը,իրա հիմնական նպատակը փող աչխատելն է,այլ ոչ ճաշակ ու գիտելիք զարգացնելը, ինչը պետական մոտեցմամբ պետք է արվիես էլ բողոքեմ ,որ կողքինս ավելի վատ կահույք է արտադրում, բայց ավելի թանկ վաճառում՞)էս ինտերնետից էլ որ օգտվում ենք,մատակարարի նպատակը մեզ գիտելիք,ինֆորմացնել կամ.... տալը չի,այլ փող,փող,փող քանի որ դա բիզնես է,իսկ պետությունը պիտի պահանջի որ ուսումնական,տեղատվական...կայքերը ձրի լինեն,որ ճաշակի ու գիտելիքի պակասը գոնե այդպես լրացնենք :թե չէ ,օդնօկլասնիկով դաստիարակվող սերունդի ինչ ճաշակ ու առավել ևս գիտելիքի մասին ենք խոսում....
    Չէ, ինչի, Սուպերսթարը պետք ա, եթե Րաֆֆին էլ հաղթի, աղետ չի լինի: Սուպերսթարով սերնդի գոնե որոշակի զանգված փոխում ա երաժշտության մասին պատկերացումներն ու հասկանում, որ երաժշտությունը Մարիաննաներով չի ավարտվում:
    Եթե արդեն թեմայում կասկածի տակ ա դրվում Սուպերսթարի բարենպաստության հարցը, ուրեմն արդեն շատ ենք շեղվել: Էս թեման ակումբի ամենաակտիվ թեմաներից ա, իսկ ակումբի անդամներն աչքի են ընկնում բարձր ճաշակով, ուրեմն էս մրցույթն ինրոք ինչ որ բան ա ներկայացնում իրենից: Սրա նման կար Համազգային Աստղը, բայց այնտեղ չկար մակարդակ (մի գուցե սխալ արտահայվեցի):
    Այնպես որ, եկեք քննարկման չդնենք ծրագրի նպատակահարմարության հարցը, քանի որ ծրագիրն իմ կարծիքով հրաշալի ա, ուղղակի ունի մի թերություն (քվեարկությունը):

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.03.2010), Farfalla (09.03.2010)

  22. #1200
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ: Պարզապես ուրիշների բիզնեսի համար մենք ենք իրար տալիս առնում: Սրանով ոչ ազգն է որոշվելու,ոչ էլ....Պատկերացնենք TOTO է, մեր խաղադրույքները անում ու սպասում ենք,այստեղ համոզել կամ կարցիք ստիպել հեչ չի ստացվի:Այսքան որ կրքոտանանք, չափ անցնելու վտանգ ունենք:
    Դե քանի որ խոսակցությունն հասավ սրան, ապա մեզ մնում է միայն փաստել, որ Հայ Սուպերսթարը կարողացավ այնքան կայանալ, որ նման քննարկումների հիմք հանդիսացավ, ու սա անշուշտ եղավ, մասնավորապես, այնտեղ իսկապես տաղանդների ու տարբերվողների առկայության շնորհիվ: Շոու նախագիծը հասավ նրան, որ երկու օր առաջ հանդիպումներից մեկի ժամանակ արհամարհական «Ես սուպերսթարից ավելի կարևոր բաներ ունեմ զբաղվելու» ասողը այսօր այս նախագծի մասնակիցների մասին երկարաշունչ գրառում է անում, ընդ որում այն մարդկանց մասին, ով, իր պնդմամբ «առ ոչինչ» են: Սա առաջին հերթին նշանակում է, որ այդ մարդիկ իսկապես վառ անհատներ են ու արժանի քննարկման: Իրականում ինքնախաբեություն կլիներ կարծելը, որ բոլորը պիտի հավանեին ասենք Սուրենին, Եվային ու Ռաիսային: Երբևէ չի եղել որ վառ անհատներին բոլորը հավանեն, ավելին, նման բացասական վերաբերմունքի շատ հաճախ են արժանանում հենց վառ անհատները, տաղանդները:

    Իսկ քննարկման բան իրոք կա:
    Նկատառում 1. անկախ նրանից թե ով կհաղթի նախագծում, անկախ նրանից, որ Սուրենի նման տաղանդավորին արդեն հանել են, հայ երգարվեստ նոր շունչ է մտնում: Այս նախագիծը դա հրաշալի ապացուցեց: Գալիս է մի սերունդ, որ քվեներ ստանալու համար իրեն չի պարփակում լայն հասարակության կողմից ընդունված ոճում, չի փորձում ուծյու-պուծյու երգեր երգել որոշակի հանդիսատեսի դուր գալու, որոշակի սրտեր գրելու համար, այլ գալիս է ասելու իր խոսքը, ինչու ոչ, հեղափոխական խոսքը: Ու ես ստեղ տեսնում եմ զարգացման, առաջխաղացման մեծ պոտենցիալ: Ու հենց թեկուզ նրա համար, որ սուպերսթարը կարողացավ լայն հասարակությանը ցույց տալ, որ սենց մարդիկ կան, որ այս թեմաներով նման բուռն քննարկումների առիթ դարձավ, երբ խոսում ու գրում են ամենուր, սկսած շարքային քննարկումներից մինչև մամուլ, հենց մենակ դրա համար պետք է շնորհակալ լինել իր բիզնես ծրագիրն իրականացնող շոու նախագիծ սուպերսթարին:

    Իհարկե նման պարագայում, երբ այդ խոսքն ասվում է, պետք է լիներ հակազդեցություն նաև հենց այդ զարգացումները երազողների կողմից, որովհետև թերևս ենթագիտակցորեն զգում են, որ իրենք ունակ չեն, չկան էնքան, որ իրենք առաջամարտիկը լինեն այս զարգացումների գործում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 09.03.2010, 11:51:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.03.2010), Farfalla (09.03.2010), Հարդ (09.03.2010)

Էջ 80 98-ից ԱռաջինԱռաջին ... 307076777879808182838490 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ սուպերսթար 5
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 01.05.2012, 13:54
  2. Հիսուս Քրիստոս սուպերսթար (հայերեն թարգմանություն)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.07.2011, 00:10
  3. Հայ սուպերսթար 2
    Հեղինակ՝ Hayrenaser, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 10.10.2009, 15:33
  4. Հիսուս Քրիստոս սուպերսթար
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 12.08.2008, 17:06
  5. Առաջին հայ սուպերսթար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.08.2006, 21:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •