Էս թեմայի սաղ գրառումներն էլ էդ բնույթի են: Ամեն մեկն իր հերթին ուղակի կամ անուղակի մասնակիցներից մեկին ասում ա, որ բեմն իր տեղը չի:
Կոնկրետ ես ոչ էլ Ռաիսայի երգի վրա եմ հիմնվում էդքանն ասելով: Էդ շունչ քաշելն ու կոկորդով անբնական ձայներ հանելը մի կողմ դնեմ: Ասենք կարող ա էդ երգի արվեստի գերգնահատողներն ու սուպերերգավերլուծաբանները կարող ա հիմնավորեն որպես արվեստի բարձրագույն դրսևորում: Ես չեմ վիճում:
Բայց ավելորդ էքսպրեսիան, ծալապատիկ լինելն ու դեմքի միմիկային կամայական զգացմունք արտահայտող դիրքեր ընդունելը ըսկի չի նայվում էլի: Ու դրա համար կարամ մասնագետ էլ չլինեմ:
Օրինակ պատկերացրու մեծն գրող Վանո Սիրադեղյանի «ջան իմ գնդակ» գլուխգործոցն եմ արտասանում ու դեմքիս մեկ տանջանք, մեկ սարսափ մեկ հուսահատություն միկիկաներ ընդունելով: Կարող ա էդ հրաշալի գործը ճիշտ ասմունքեմ, բայց դեմքիս միմիկաները դրա հետ ըսկի կապ չի ունենա ու ոչ մասնագետն էլ կարա ասի, որ բեմն իմ տեղը չի:
Էջանիշներ