"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Համերգից ավելին էի սպասում, ցավոք սրտի դուրս էտքան էլ չեկավ:
Միանշանակ քվեարկելու եմ Ռաիսայի օգտին, հաշվի առնելով ոչ միայն էս համերգը, այլև ամբողջ նախագծի ընթացքում իրա ելույթները:
Նախագիծը որ նոր էր սկսվել Րաֆֆիին շատ էի հավանում, բայց ժամանակի ընթացքում սկսեցի հոգնել, ես իրա մոտ ոչ մի փոփոխություն չտեսա: Իրա հանգիստ երգելը ինձ մի տեսակ զայրացնումա:
Ռաիսան տեղ-տեղ գոռումա, տեղ-տեղ ֆալշա երգում, բայց ինձ հաճելիա իրան լսելը: Իրա էներգետիկան շատ մեծա: Իրա երգի ընթացքում ես ուղեղս անջատում եմ ու իրա հետ հավասար երգում եմ:
Ես էս պռոյեկտի ընթացքում ինձ համար հայտնաբերեցի Սուրենին ու գտնում եմ, որ հաղթանակի ամենաարժանին ինքն էր:
Բայց էտքան էլ կարևոր չի թե ով կհաղթի, կարևորը հետոնա:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
բացի դրանից որ րաֆֆին մեկա ավելի լավն է
էս մրցույթը արթար չի քանի Ռաիսան պրոֆեսյոնալ զբաղվել է
էս կլիպը հեռարձակվում է PMC Ալիքից որը արբանյակային հեռարձակվող ալիք է
Amarysa (08.03.2010)
Ինձ վերջին համերգը դուր չեկավ, երկուսն էլ բավականին վատ երգեցին, լիքը ֆալշերով... Գոնե մի շաբաթ արձակուրդ տային, որ կարողանային ուժեր հավաքել եզրափակիչ համերգի համար...
Ինչ ասեմ, կարծիքս չեմ փոխել, Ռաիսան պետք է հաղթի![]()
I may be paranoid but no android!
Chuk (08.03.2010), Rammstein (08.03.2010), Yellow Raven (08.03.2010), Yevuk (08.03.2010), Հարդ (08.03.2010)
բոլորս միասին քվեարկում ենք No 2
Վերջին խմբագրող՝ Kita: 08.03.2010, 23:47:
wem (08.03.2010)
Ցավոք էլի կիսատ պռատ նայեցի, երկուսն էլ վատ էին երգում: Երկուսի կատարումներն էլ դուրս չեկավ: Բայց դե մեկ ա Ռաիսան իրա բնածին տաղանդի շնորհիվ շահեկանորեն տարբերվում էր:
Մնում եմ հին կարծիքիս. մեծամասնությունը տաղանդներին չեն ընդունում, կհաղթի Րաֆֆին:
Ինչևէ:
Մրցույթի սկզբից մինչև հիմա իմ ընկալմամբ դասակարգեմ լավագույններին.
1. Սուրեն
2. Եվա
3. Ռաիսա
4. Իվետա
Ապա մյուսները, որոնց չեմ դասակարգում, որովհետև նույն աստիճանահարթակի վրա են, շաբլոն, սովորական, տաղանդավոր բայց չառանձնացնող, արժանի մեր շոուբիզնեսին, մեր հասարակությանը:
Ցավոք մենք նորից ոչ ենք ասում իսկական արվեստին, իսկական երգեցողությանը, բազմազանությանը, տարբերվողներին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հարդ (08.03.2010)
Ոչինչ չէ՞ որ ուշ եմ գրում:
Ռաիսան դե ոնց որ միշտ վատն էր, միայն վերջին երկու հայերեն երգերի ժամանակ ավելի հանգիստ էր (բացի կրկներգից) ու էդպիսի Ռաիսան հաստատ ավելի լավն ա:
Րաֆֆին ի՞նչ ասեմ, սովորական ա ոնց որ ինքը, բայց Ռաիսայից 100000000% լավն ա:
Ու մի բան էլ, տեսա՞ք էս անգամ խոսվեց էն մասին, որ մի համարից շատ sms չի կարելի գրել, իսկ անցած շաբաթ ինչպես դուք էիք պատմում (ակումբցիներից է՛լի) զանգել էիք «Շանթ» ու բողոքել: Իսկ չե՞ք ասի քվեարկության արդյունքները հաջորդ երկուշաբթի՞ են լինելու:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Rhayader (08.03.2010)
Էլմո ջան, հիմա 2 տարբեր գրառումներիցդ էս հատվածները ո՞նց իրար կողք դնեմ, որ չհակասեն իրար:
Ինչեւե, հակասությունը թողնեմ մի կողմ, ու խոսեմ երկրորդ գրառման մասին:
Չեմ ուզում խորանալ մանրուքների մեջ, բայց մի երկու բան ասեմ: Վազգեն ջան, ինչի՞ց ես ենթադրում, որ շնչելու ձայնը չպետք է լսվի: Այստեղ ոչ մի բան միանշանակ չի, այո, շատ երգիչներ շունչ քաշելու ձայնը հանում են իրենց ալբոմներում, բայց կան խմբեր (օրինակ` Rammstein), որոնց երգերի հենց ալբոմային տարբերակում լսվում է շունչ քաշելու ձայնը, դա մոնտաժել հեռացնելը կես ժամվա գործ է, բայց հատուկ թողնված է, որովհետեւ հա՛մ յուրահատուկ էֆեկտ է, հա՛մ էլ բնական է, համ էլ, մի խոսքով, ձեւը տենց ա:
Համերգային կատարումների մասին ընդհանրապես չեմ ուզում ասել, երգիչը հո ամեն շունչ քաշելուց չպիտի՞ միկրոֆոնը բերանից հեռացնի, հետո նորից մոտեցնի:
Մի խոսքով Ռաիսայի շունչ քաշելու ձայնը շատ նորմալ ա, որ լսվում ա, իսկ Րաֆֆիինը, չգիտեմ` լսվում ա թե չէ, բայց Րաֆֆին նենց ա երգում, ոնց որ մտքում երգի, դրա համար կարող ա էդ ձայնը չլսվի էլ:
Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 08.03.2010, 17:06:
wem (08.03.2010)
սկզբից հետեվել եմ նախագծին, ու կարծիքս չեմ էլ փոխել, ամենալավ երգողը Սուրենն ա , իսկ քանի որ մնացել են երկու հոգի որոնց մեջ Սուրենը չկա, ապա այս երկու հոգուց նախընտրում եմ Րաիսային։ Համեմետած Րաֆիի հետա ավելի լավ վոկալ ունի։ Ձայնի լայն դիապազոն, իսկ իմ կարծիքով Րաֆին որ հաղթի, դառնալու ա նույն Արամեն, ռոմանտիկ երգեր երգելով դառնա աղջիկների սիրելին․․․․․
Եթէ ուշադիր նայեիք երեկվա համերգը, նկատած կլինէիք որ Նաիռա Գ.-ն հասկացել էր որ Ռաիսան ավելի լավ է երգել Րաֆֆիից ու Ռաիսան ավելի արժանի է հաղթողի կոչման, դրա համար էլ խուսափում էր համեմատել Ռաիսաին ու Րաֆֆիին որովհետև Նաիռան Րաֆֆիին ավելի շատ է սիրում քան Ռաիսաին, տու... տու... տու...: Նա նույնիսկ Րաֆֆիի ֆալշերը ներելի համարեց ասելով. Դժվար է որ երգը երեք օրում նստի վրետ դրա համար ել ֆալշերտ հասկանալիեն և խնդիր չկա երգելուտ մեջ. բայց Ռաիսաին ասաց որ. Դու շատ ագռեսիվ եռգեցիր :
![]()
![]()
![]()
Ստեղ ու՞ր ա հակասություն: Հա, երաժշտությունից գլուխ չեմ հանում, բայց էդ չի նշանակում, թե չեմ կարա գրեմ ինձ ինչն ա դուր գալիս ու ինչը՝ չի գալիս: Ի տարբերություն ոմանց ես մենակ իմ կարծիքն եմ գրում ու չեմ գրում ասենք «բոլորս քվեարկում ենք Ռաիսայի կամ Րաֆիի օգտին»: 1 տարեկան երեխային էլ կարա երգի կատարումը դուր գալ, կամ չգալ, չնայած նրան, որ երգից բան չի հասկանում:
Դու հիմա ինձ ուզում ես համոզել, որ Րաֆֆին Ռաիսային վատ ա՞ երգում: Չես կարա համոզես, ուզում ա անձամբ Ջոն Լենոնի հետ գաս: Որը լսել եմ ու ավելի դուրեկան ա եղել, էդ էլ լավն ա իմ համար: Ես ինչ գրել եմ, մենակ իմ անունից եմ գրել Ավետ ջան:
էսպես չի մնա
Rhayader (08.03.2010)
Enigmatic (09.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ