Արդեն որոշվա՞ծ է՝ որ երգն ում են տալու։ Չլինի՞ Րաֆֆիին առաջին երգն են տվել։
Րաֆֆիի կատարմամբ երկրորդ երգն եմ ուզում գտնել՝ «Անավարտ թռիչք»-ը, չի ստացվում, միայն առաջինն է...
Եթե մեկնումեկը գտել է և կարող է հղում դնել կամ որևէ կերպ փոխանցել ինձ, շատ շնորհակալ կլինեմ...
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Rhayader ջան, կարող ա՞ քեզ թվում ա մենք ոչ երաժշտություն ենք լսել ոչ համերգի ենք եղել ոչ էլ տեղյակ ենք ինչ ա կատարվում որ քո "հիմնավորումներից" ու շոուբիսնեսին "մոտ" կանգնած լինելուց մեր կարծիքը փոխենք… մենք մեր կարծիքը կազմում ենք երգը լսելով, ոչ թե սրա-նրա քննադատությունները լսելով… երաժշտությունը պատմողական առարկա չի որ դու պատմես մենք էլ մեր լսածին ու ականջներին չհավատանք… ես իմ ականջներին ավելի եմ հավատում քան քո "հիմնավորումներին"… կներես… իսկ իմ ականջները էս երեխեքից առաջ երգ լսել ա… կարաս էս էլ ավելացնես քո իմ մասին ունեցած "ճանաչողությանը" … դու ինչ հիմնավորում ուզում ես բեր մեկ ա ես որ Սուրոյի CD տեսնեմ կառնեմ, իսկ ես CD էդքան հեշտ չեմ առնում…
ինչ վերաբերվում ա նրան որ մենք քեզ կպնում ենք… չէ Rhayader ջան, մենք քեզ չենք կպնում, էդ դու ես էս երեխեքին կպնում… մենք քո կպնելուն ենք կպնում…
…չեմ ուզում գրառումս վատ տոներով վերջացնել ու հանուն ճշմարտության պիտի ասեմ որ քո որոշ վերլուծություններ ինձ դուր են գալիս…
Վերջին համերգը լսեցի… ափսոս… կարար շատ հետաքրքիր ու պայթուցիկ լիներ (Սուրո/Ռաիսա), փոխարենը էնքան ձանձրալի էր որ երգերի ժամանակ գնում էի չայ/կոֆե բերելու մինչև պրծնեն տեսնենք հաջորդն ինչ ա լինելու…
… չեմ բողոքում, ժողովրդին ենք թողել, նրանք էլ էս են արել… կարար ավելի վատ լիներ… էն մոսկվացի հայ աղջիկը որ չլիներ Սուրոն իմ կարծիքով իր ամենալավ կատարումից հետո դուրս պտի մնացած լիներ…
… մեր իշխանությունները շատ բան ունեն էդ աղջկանից սովորելու… որ տեսնեք ասեք Մեֆիստոֆելը քո առջև խոնարհվում է, ոչ այն բանի համար որ Սուրոն հետ եկավ (դրանից մեր "ընտրողի" որակը չբարձրացավ) այլ որ ինքը մեր մեջ կա…
Ariadna (12.03.2010), Chuk (11.03.2010), Farfalla (12.03.2010), Ungrateful (12.03.2010), Yellow Raven (11.03.2010), Կաթիլ (13.03.2010), Ձայնալար (11.03.2010)
Րաֆֆիի կատարմամբ «Անավարտ թռիչք» երգն եմ ուզում... Մեկնումեկը կարո՞ղ է ձայնագրած լինի։ Ախր և´ երգն էր շատ լավը, և´ Րաֆֆիի կատարումը... Եթե այդ երգը Ռաիսային են տվել, ուրեմն շա՜տ ափսոս...
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Կան երգեր, որոնք Սուրոյի կատարմամ հաճույքով լսում եմ, բայց սա մրցույթ է եւ մասնակիցներին համեմատության մեջ դնելով պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները, որ ընտրենք արժանավորին: Եթե ես, հաղթանակի առումով, նախապատվությունը տալիս եմ Րաֆֆիին, դա դեռ չի նշանակում, որ նախագծի ավարտից հետո միայն Րաֆֆի եմ լսելու:
Ամբողջ նախագծի ընթացքում, ամեն ինչ արվում էր, որ Սուրենը իրեն «լավ» զգա: Ամեն ինչ կարծես հարմարեցվում էր Սուրենի հնարավորություններին: Բոլորս էլ գիտենք, որ Սուրենը Էրիկ Կլեպտոնի սիրահար է, մրցույթի ընթացքում քանի՞ անգամ Սուրենի կատարմամբ հնչեցին երգեր Կլեպտոնի երգացանկից: Սուրենին տալիս էին էնպիսի երգեր, որոնց կատարման ընթացքում նա իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, քանի որ իր ակումբային գործունեության ընթացքում, բազմիցս անդրադարձել էր այդ երգերին եւ հասցրել էր վարպետանալ: Այս հանգամանքը արդեն իսկ ստեղծում էր մրցակցային անհավասար պայմաններ, որտեղ Սուրենը հայտնվում էր շահեկան դիրքում:
Իսկ Րաֆֆին հակառակը, երգացանկի առումով, հայտնվել էր, իր համար ոչ շահեկան դիրքում: Նա, անընդմեջ ստիպված էր հանդես իր համար անսովոր ոճում: Ինչու՞ ես պետք է այս հանգամանքը աչքաթող անեմ, արդյոք արդա՞ր է հաշվի չառնել, որ պայմանները ի սկզբանե անհավասար էին: Կարճ ժամանակահատվածում Րաֆֆին պետք է հասցներ մերվել եւ զգալ այդ ոճի կատարման համար անհրաժեշտ ճիշտ մաներան: Անձամբ ես, համոզված էի, որ Րաֆֆին չի կարողանա հաղթահարել իր առաջ դրված ոճային պատնեշը: Բայց, ի զարմանս ինձ, նա ցուցաբերեց անսպասելի կատարողական ճկունություն եւ բացարձակապես չխեղճացավ, հակառակը կարողացավ պատվով դուրս գալ եւ ըստ արժանվույն ներկայանալ:
Այս առումով նա նույնպես հաղթանակած է, քանի որ, ռոք եւ բլյուզ ոճում լինելով բացարձակ սկսնակ, նա կարողացավ արժանավայել մրցակցել, ի սկզբանե այդ ոճում հանդես եկող մրցակցի հետ:
Ինձ համար հաղթող ընտրելիս ես փորձում եմ լինել մակսիմալ օբյեկտիվ եւ հաշվի առնել բոլոր հանգամանքները, այլ ոչ թե առաջնորդվել միայն այս կամ այն մասնակցի, այս կամ այն ոճի հանդեպ ունեցած անձնական հախապատվությամբ:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Նաիրուհի (12.03.2010)
Ուզում ես ասել որ լավ երգելն ու լավ նվագելը հերիք չի, կան նաև "այլ" հանգամանքնե՞ր… դու կուզեի՞ր լավը լինեիր, բայց որոշ հանգամանքներից ելնելով չշահեիր… երգի մրցույթը հանգանաքների մասին չի… եթե դու տենց ես քվեարկել ուրեմն դու լավ երգողի օգտին չես քվեարկել … էդ էլ քո խղճին ա
Չամիչ ջան, դու կարա՞ս փաստես որ տենց բան կա… թե՞ հենց ընենց ես ասում, ոնց որ անգլերեն են ասում shooting shit… կարծիք ե՞ս հայտնում…Ամբողջ նախագծի ընթացքում, ամեն ինչ արվում էր, որ Սուրենը իրեն «լավ» զգա: Ամեն ինչ կարծես հարմարեցվում էր Սուրենի հնարավորություններին: Բոլորս էլ գիտենք, որ Սուրենը Էրիկ Կլեպտոնի սիրահար է, մրցույթի ընթացքում քանի՞ անգամ Սուրենի կատարմամբ հնչեցին երգեր Կլեպտոնի երգացանկից: Սուրենին տալիս էին էնպիսի երգեր, որոնց կատարման ընթացքում նա իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, քանի որ իր ակումբային գործունեության ընթացքում, բազմիցս անդրադարձել էր այդ երգերին եւ հասցրել էր վարպետանալ: Այս հանգամանքը արդեն իսկ ստեղծում էր մրցակցային անհավասար պայմաններ, որտեղ Սուրենը հայտնվում էր շահեկան դիրքում:
Չամիչ ջան, մարդիկ որ գալիս են սուպերստար, գիտեն ուր են գալիս, թող ընենց տպավորություն չստեղծվի թե որևէ մեկը չգիտեր ինչ են երգելու… լավ ա գիտեին որ երգի մրցույթ ա թե չէ կարող ա բոքսի պեռչատկեքով գային…Իսկ Րաֆֆին հակառակը, երգացանկի առումով, հայտնվել էր, իր համար ոչ շահեկան դիրքում: Նա, անընդմեջ ստիպված էր հանդես իր համար անսովոր ոճում: Ինչու՞ ես պետք է այս հանգամանքը աչքաթող անեմ, արդյոք արդա՞ր է հաշվի չառնել, որ պայմանները ի սկզբանե անհավասար էին: Կարճ ժամանակահատվածում Րաֆֆին պետք է հասցներ մերվել եւ զգալ այդ ոճի կատարման համար անհրաժեշտ ճիշտ մաներան: Անձամբ ես, համոզված էի, որ Րաֆֆին չի կարողանա հաղթահարել իր առաջ դրված ոճային պատնեշը: Բայց, ի զարմանս ինձ, նա ցուցաբերեց անսպասելի կատարողական ճկունություն եւ բացարձակապես չխեղճացավ, հակառակը կարողացավ պատվով դուրս գալ եւ ըստ արժանվույն ներկայանալ:
Այս առումով նա նույնպես հաղթանակած է, քանի որ, ռոք եւ բլյուզ ոճում լինելով բացարձակ սկսնակ, նա կարողացավ արժանավայել մրցակցել, ի սկզբանե այդ ոճում հանդես եկող մրցակցի հետ:
Ինձ համար հաղթող ընտրելիս ես փորձում եմ լինել մակսիմալ օբյեկտիվ եւ հաշվի առնել բոլոր հանգամանքները, այլ ոչ թե առաջնորդվել միայն այս կամ այն մասնակցի, այս կամ այն ոճի հանդեպ ունեցած անձնական հախապատվությամբ:
ասում ես "Ինձ համար հաղթող ընտրելիս ես փորձում եմ լինել մակսիմալ օբյեկտիվ եւ հաշվի առնել բոլոր հանգամանքները"… իսկ երաժշտաական լսողությունն ու ձայնը որպես հանգամանքներ հաշվի չրես առնու՞մ… այսինքն կարող ա՞ քվեարկես մեկի օգտին որ լսողություն չունի ու հաշվի առնելով այդ հանգամանքը լավ էլ տակից դուրս ա եկել… ըտենց ես կարամ սուպերստար լինեմ… էտի օբյեկտիվություն չի… եթե տեղյակ չես ասեմ… մրցույթների ժամանակ մրցակիցները մեկմեկու հետ են մրցում այլ ոչ թե իրենք իրենց հետ… այնպես որ եթե ինքն իրենից լավ է երգում դա չի նշանակում որ ինքն է հաղթել… ինքն իրեն հաղթել ա, բայց իրենից լավ երգողներին ոչ…
գիտեմ շատ բարդ ա, բայց համոզված եմ որ մի քիչ երկար մտածես կհասկանաս…
Եթե կարդացել ես իմ նախորդ գրառումները, ապա պետք է որ նկատած լինես, որ ես քվեարկում եմ, առաջին հերթին, հենց լավ երգեցողության օգտին:
Ի՞նչն ես ուզում, որ փաստեմ: Այն, որ Սուրենը Կլեպտոնի սիրահար է եւ նախագծի ընթացքում մի քանի անգամ կատարել է հենց Կլեպտոնի՞ երգեցանկից: Այն, որ մինչեւ նախագծի մասնակցելը Սուրենը աշխատել է ակումբում, որտեղ հանդես է եկել իր սիրելի բլյուզ ոճում եւ կատարողական փորձ ձեռք բերելով հասցրել է հմտանա՞լ, այնուհետեւ, նախագծի շրջանակներում մատուցել իր ողջ փորձառությունը կրկի՞ն բլյուզ ոճում: Այս ամենը փաստելու կարիք չկա, ցանկացած ոք, ով հենց սկզբից հետեւել է նախագծի ոչ միայն համերգներին այլ նաեւ օրագրերին ամեն ինչից շատ լավ տեղյակ է:Չամիչ ջան, դու կարա՞ս փաստես որ տենց բան կա… թե՞ հենց ընենց ես ասում, ոնց որ անգլերեն են ասում shooting shit… կարծիք ե՞ս հայտնում…
Կարծում եմ, երկար մտածելու կարիք չկա, եթե կարդացած լինեիր իմ նախորդ գրառումները ապա այն ինչ գրել ես հաստատ չէր գրի:ասում ես "Ինձ համար հաղթող ընտրելիս ես փորձում եմ լինել մակսիմալ օբյեկտիվ եւ հաշվի առնել բոլոր հանգամանքները"… իսկ երաժշտաական լսողությունն ու ձայնը որպես հանգամանքներ հաշվի չրես առնու՞մ… այսինքն կարող ա՞ քվեարկես մեկի օգտին որ լսողություն չունի ու հաշվի առնելով այդ հանգամանքը լավ էլ տակից դուրս ա եկել… ըտենց ես կարամ սուպերստար լինեմ… էտի օբյեկտիվություն չի… եթե տեղյակ չես ասեմ… մրցույթների ժամանակ մրցակիցները մեկմեկու հետ են մրցում այլ ոչ թե իրենք իրենց հետ… այնպես որ եթե ինքն իրենից լավ է երգում դա չի նշանակում որ ինքն է հաղթել… ինքն իրեն հաղթել ա, բայց իրենից լավ երգողներին ոչ…
գիտեմ շատ բարդ ա, բայց համոզված եմ որ մի քիչ երկար մտածես կհասկանաս…
Ամեն դեպքում, չեմ զլանա եւ կգրեմ եվս մեկ անգամ:
Ի դեմս Րաֆֆիի, Ռաիսայի եւ Սուրենի, եռյակում հայտնվել էին հավասար մրցակիցներ:
Հենց սկզբից նշեմ, որ այս նախագծում իմ միակ ֆավորիտը հենց սկզբից Եվան էր, ով սխալ երգեցողության պատճառով մի քանի հեմերգների ընթացքում շատ արագ սպառվեց եւ արդարացիորեն դուրս մնաց հետագա պայքարից:
Սուպերսթարի կոչման պոտենցիոլ երկու հավակնորդներից ոչ մեկի հանդեպ առանձնահատուկ սիմպատիա չունեմ: Եղել են դեպքեր երբ քվեարկել եմ Ռաիսայի օգտին, եղել են դեպքեր երբ քվեարկել եմ Րաֆֆիի օգտին: Բայց վերջին երեք համերգներից հետո քվեարկել եմ բացառապես Րաֆֆիի օգտին, քանի ,որ ինձ արդեն սկսեց խիստ նյարդայնացնել Ռաիսաի ականջ ծակող ֆալշերը ու սխալ երգեցողությունը: Իսկ վերջին երկու համերգներից հետո, երբ մասնակիցները կատարեցին երգեր, որոնք արդեն մեկ անգամ կատարել էին լիովին ակնառու դարձավ, որ Րաֆֆին այս ամիսների ընթացքում աճել է: Նույն երգերի կատարման ընթացքում պարզ դարձավ, որ Րաֆֆին սովորել է կառավարել ձայնը, սովորել է լսել իր ֆալշերը եւ հնարավորինս զերծ մնալ ֆալշերից: Րաֆֆին կարողանում է հնչեցնել ձայնը այնտեղ, որտեղ պետք է, մի խոսքով Րաֆֆին կարողանում է մատուցել գրագետ երգեցողություն: Իսկ Ռաիսայի մոտ լրիվ հակառակ պատկերն է, յուրաքանչյուր համերգի ընթացքում թույլ է տալիս խայտառակ ֆալշեր, այնտեղ, որտեղ պետք է ցուցադրի տեմբրը իր ողջ հզորությամբ, ձայնը խեղդվում է, դողում է եւ լիովին զրկվում հնչեղությունից: Իսկ արտասանության ակնառու թերացումներից էլ չեմ խոսում: Երբ տ-ն հնչում է թ-ը, երբ ձ-ն հնչում է ց-ը, երբ ա-ն հնչում է հ-ը:
Ռաիսայի երգելուց խիստ լարվում եմ, նա ավելի շատ մատուցում է ժեստային անիմաստ պոռտկումենր քան հարմոնիկ եւ ականջին հաճելի ներդաշնակ երգեցողություն:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Սրանք ինչի՞ են միշտ սենց վռազում… Չնայած 21:20 ա գրած, բայց արդեն սկսել ա, միացրեք։
Էրեխեք, ինչ որ մեկը կարող ա՞ իմանա սպուտնիկով սուպերսթարը ժամը քանիսին են ցույց տալիս Երևանի ժամանակով։
When life gives you lemons, make lemonade
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Hda (14.03.2010)
Էդ Րաֆֆին հլը չի կրե՞լ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ