Կարողա իմանաք Օրանժից հնարավոր է քվեարկել՞,եթե այո,ապա ինչպես՞
Աստեղ ոչինչ չգտա:
Կարողա իմանաք Օրանժից հնարավոր է քվեարկել՞,եթե այո,ապա ինչպես՞
Աստեղ ոչինչ չգտա:
Վերջին խմբագրող՝ Hda: 08.03.2010, 01:05:
Արտահայտվեմ, քանի դեռ տպավորություններս թարմ են:
Րաֆֆիի առաջին կատարման մեջ նկատեցի հետեւյալը.
Ամբողջ կատարման ընթացքում ակնհայտ զգացվեց, որ Րաֆֆին փորձում է մաքսիմալ հավաքվել եւ վերահսկել ինտոնացիոն մաքրությունը, այսինքն ֆալշեր թույլ չտալ: Րաֆին փորձում է վերահսկել ոչ միայն ինտոնացիոն մաքրությունը այլ նաեւ տեմբրի հնչողությունը: Այսինքն, այնտեղ, որտեղ անհրաժեշտ է փորձում էր պիանո երգել, որ ձայնը չխեղճանա, ըստ իս այս հանգամանքը արժանի է բարձր գնահատանքի, քանի որ վկայում է գրագետ երգեցողության մասին:
Ամփոփելով ասեմ, որ Րաֆֆիի առաջին կատարումը ինձ դուր եկավ:
Ռաիսայի առաջին կատարումը:
Ամբողջ կատարումը հնչեց խեղճացած տեմբրով եւ լղոզված վիբրացիայով, ինտոնացիոն շեղումները բազմաթիվ էին:
Կատարումը ինձ դուր չեկավ:
Րաֆֆիի երկրորդ կատարումը:
Այս կատարման մասին կարող եմ ասել նույնը ինչ առաջին կատարման մասին: Կատարումը դուր եկավ:
Ռաիսայի երկրորդ կատարումը:
Այս կատարման մեջ վերջապես հաջողվեց նշմարել Ռաիսայի տեմբրի հարուստ հնչերանգը: Վիբրացիան տեղ-տեղ կրկին լղոզված էր, բայց ընդանուր առմամբ կատարումը հավանեցի:
Րաֆֆիի երրորդ կատարումը:
Ինչպես արդարացի նշեց Գյուրջինյանը,ակնհայտ զգացվում էր, որ Րաֆֆին անտարբեր է այդ երգի հանդեպ: Երգը հնչեց առանց զգացմունք,անտարբեր, անշուք: Ինչպես երգը, այնպես էլ կատարումը ինձ դուր չեկավ:
Այժմ նույն երգի՝ Ռաիսայի կատարման մասին:
Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ երգի կրկներգը եւ սկիզբը երգում են լիովին տարբեր մարդիկ: Երգի սկիզբը հնչեց պարզապես անթերի, թավշյա տեմբրով, կայուն վիբրացիայով, մի խոսքով սահուն հչողությամբ, կրկներգի ժամանակ, երգի սկզբից ստացած հաճելի տպավորությունը լրիվ փչացավ: Կրկին, անթույլատրելի քանակությամբ ֆալշեր, լղոզված վիբրացիա, խեղճացած տեմբր, խամրած հնչողությունը, դողացող,անկայուն ձայն: Բայց, այս երգը միանշանակ Ռաիսայի երգն է: Կատարման սկիզբը դուր եկավ, վերջը ոչ:
Գիսանե Պալյանի երգի մասին:
Ասեմ, որ Գիսանեն կրկին, հրաշալի երգ է ստեղծել, որը ցավոք սրտի, ըստ արժանվույն, ոչ Րաֆֆին, ոչ էլ Ռաիսան չեն կարող կատարել:
Բայց համեմատական կարգով, միանշանակ, Րաֆֆիի կատարումը շատ ավելի հաջող էր: Այս երգը ի տարբերություն նախորդի, Րաֆֆին զգում էր, Նրան հաջողվեց էմոցիա փոխանցել, հաջողվեց հնչեցնել այնտեղ, որտեղ պետք է հնչեցնել, առհասարակ ձայնավորների հնչեցումը Րաֆֆիի մոտ շատ ավելի հաջող է ստացվում քան Ռաիսայի մոտ:
Այժմ Ռաիսայի կատարման մասին: Երբ Ռաիսան կատարում է անգլերեն, շատերս չենք նկատում նրա արտասանության անթույլատելի բացթողումները, հայերեն կատարման մեջ զգացվեց, թե ինչպես է Ռաիսան տառերի արտասանությունը աղավաղում: Երգի կատարման մեջ կար չարդարացված ագրեսիա, ինչի մասին նշեց նաեւ Գյուրջինյանը: Ինչպես նախորդ երգերի մեջ ձայնը կրկին ուներ անկայուն հնչողությունը, որտեղ որ պետք է տեմբրը հոսի, հնչողությունից լրիվ զրկվում, խեղճանում, լղոզվում եւ արդյունքում դառնում է դողդողացող ու անշուք: Ցավոք սրտի, այս համերգի ժամանակ կրկին, Ռաիսան ոչ մի սպասելիք չարդարացրեց:
Իսկ՝ «մոթ է ինց այսօրը» վերջն էր:Համերգի կրկնության ժամանակ ուշադրություն դարձրեք թե ինչքան է հայերեն լեզվի տառերի հնչողությունը Ռաիսայի կատարման ժամանակ աղավաղվում: Չի կարելի այս չափ անթույլատրելի աղավաղումներից հետո հռչակվել Սուպեր սթար: Նրա համար գուցե սա լինի հաղթանակ, բայց հայ երգարվեստի համար կգրանցվի հերթական պարտությունը:
Ուզում եմ կրկին նշել, ոչ Րաֆֆին, ոչ էլ Ռաիսան չեն կարող բավարարել իմ երաժշտական պահանջները: Իմ պահանջները բավարարելու համար ես ստիպված եմ կրկին հայացքս հառել արեւմուտք: Բայց, ընտրելու առումով, միանշանակ, իմ ընտրությունը կանգ է առնում Րաֆֆիի թեկնածության վրա: Րաֆֆին, իր երգեցողության մեջ թույլ չի տալիս էնպիսի աղավաղումներ, որոնք իմ լսողության կողմից որպես խիստ դիսոնանս ընկալվեն:
Ուզում եմ եւս մեկ բան նշել, Ռաիսան ունի շատ ավելի մեծ պոտենցիալ քան Րաֆֆին, բայց, Րաֆֆին հաջողվում է ճիշտ մատուցել իր պոտենցիալը, լիարժեք ներկայացնել այն ինչ ունի, իսկ Ռաիսային առայժմ միայն հաջողվում է խեղդել իր ներսի ողջ շնորհը, եւ միայն երբեմն, տեղ-տեղ այդ շնորհը հաջողացնում դուրս է պրծնում սխալ երգեցողության կապանքներից եւ հուսահատ աղաղակում իր մասին:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Դե լավ, մի անգամ էլ ես կարծիքս հայտնեմ.
Երկուսն էլ լավն են, հատկապես եթե համեմատենք մեր էստրադայի «աստղերի» հետ, բայց ոչ մեկով էլ առանձնապես հիացած չեմ: Ամեն մեկը մի ակնառու թերություն ունի: Րաֆֆիի դեպքում երևի չափից շատ համեստ-փափուկությունն ա, որի հետևանքով բեմից եկող էներգիան ուղղակի հանդարտ հոսում է ու ոչ թե հորդում, մի տեսակ դրական, բայց քնացնող հանգստություն կա: Ու մեկ էլ Րաֆֆին երգը երգում ա էնպես, ոնց կա, չի փորձում (կամ չնչին չափով է փորձում) փոփոխել երգի մեղեդին, երգն իրենը դարձնել, այսպես ասած: Ռաիսայի դեպքում էլ՝ ընդհակառակը՝ ցանկացած երգի մեջ («Դլե Յաման»-ը չհաշված) ագրեսիա ներդնելն ու «ֆիռմըննի» «հոոոու-ուոոոոու»-ներն են, որ ստիպում են լսելիս լարվել: Երբեմն թվում է, որ կոկորդը շատ է պատռում՝ երգելու փոխարեն:
Ու նյարդայնանում եմ ֆալշերից, իսկ դրանք այս համերգում (երկուսի դեպքում էլ) իրոք շատ էին: ԻՀԿ, ֆալշերն ավելի շուտ կապված են ոչ ճիշտ շնչառության հետ, քան որևէ այլ բանի:
Մի տեսակ ոնց որ բացառապես տաղանդի վրա հույս դրած երգեն, հատկապես Ռաիսան, որ գիտի՝ իր դրայվը մարդկանց վրա ազդում է, իր խեղճ կոկորդը մինչև վերջին խազը շահագործում է բառի բուն իմաստով:
Ինձ համար մեկ է ու գրեթե չի հետաքրքրում՝ այս երկուսից ով կհաղթի:
Անցած համերգի կեսն էի տեսել, շա՜տ դրական լիցքեր էի ստացել, դրանից ոգևորված՝ այսօրվա համերգն ամբողջությամբ նայեցի ու դրա նույնիսկ 10%-ը չստացա: Ակամա մտածեցի, որ Սուրենից էր…
Շուտ եմ ասել՝ ուրիշ համերգներ չեմ դիտել:
Վերջին խմբագրող՝ CactuSoul: 08.03.2010, 01:24:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Չգիտեմ ում կողմից ,բայց շատ կոպիտ բացթողում է:Գնամ էս նշվածներից մեկը ՞
Country---------------Number------SMS price
excluding
VAT
Latvia-----------------1897-------------0.64
subprefix---1FF
Lithuania--------------1337-------------2.55
subprefix---1FF
Estonia----------------15330-----------12.5
subprefix---FF
Australia--------------19995577--------3.64
subprefix---RRR
Austria----------------0 900506506----1.67
subprefix--RRR
Albania---------------15191------------100
subprefix--RRR
Argentina------------55567------------3.31
sub.---KEY RRR
Belgium--------------3907-------------2.48
sub.--------RRR
Bulgaria-------------1924--------------2
sub.--------RRR
Bolivia---------------636--------------7.53
sub.---KEY RRR
Bosnia and
Herzegovina--------0 91810700-----1.03
sub.--------RRR
The United
Kingdom------------81404------------1.28
sub.--------RRR
Hungary------------1784-------------240
sub.--------RRR
Venezuela----------7766------------2.84
sub.--KEY RRR
Germany-----------83094-----------0.83
sub.--------FF
Greece-------------54100-----------1
sub.-------RRR
Denmark----------1273-------------24
sub.-------RRR
Egypt--------------93401------------2.73
sub.-------RRR
Israel--------------5599-------------4.33
sub.-------08R
Ireland-------------57030-----------2.06
sub.-------RRR
Spain---------------5453------------1.2
sub.-------RRR
Italy----------------483233---------2.5
sub.-------RRR
Canada------------88188-----------2.8
sub.-------RRR
China--------------1066109833----0.85
sub.---X GO RRR
Colombia----------7766------------2672.41
sub.------ RRR
Kosovo------------15191-----------0.8
sub.------RRR
Luxemburg--------64747-----------1.3
sub.------RRR
Macedonia---------141991----------90
sub.---RRR PREFIX
Morocco------------9089------------7.5
sub.---GO RRR
Mexico-------------7766------------11.3
sub.------KEY RRR
Nigeria-------------35810----------90.91
sub.------RRR
Nigeria-------------33810----------45.45
sub.------RRR
Nigeria-------------32810----------27.27
sub.------RRR
The Netherlands --4999------------1.26
sub.------RRR
New Zealand-------4500-----------4.62
sub.------RRR
Norway-------------2227-----------24
sub.------RRR
Peru----------------7766-----------2.94
sub.------KEY RRR
Poland--------------75550---------5
sub.----RRRR
Portugal------------68999---------1.65
sub.------RRR
Rumania-----------1288-----------0.93
sub.------RRR
Saudi Arabia------676849---------7
sub.------RRR
Saudi Arabia------81720----------5
sub.------RRR
Serbia-------------1553-----------75
sub.------RRR
Slovakia-----------7604----------1.33
sub.------RRR
Slovenia-----------3838----------1.66
sub.------RRR
USA----------------97605---------1.99
sub.----- RRR
Finland-------------17159---------2.05
sub.------RRR
France-------------81027---------1.25
sub.------RRR
Croatia------------88108---------9.92
sub.------RRR
Czech Republic--- 9030950-----42.02
sub.------ RRR
Chile---------------1123----------533.9
sub.---- KEY RRR
Switzerland--------543-----------4.65
sub.----- RRR
Sweden------------72702--------24
sub.------RRR
Ecuador------------7722---------1.12
sub.------KEY RRR
South African
Republic------------42170------ 26.32
sub.------RRR
Ukraine------------ 2325 ------ 4.5
Kazakhstan------- 6365
Abkhazia ----------7375 ------ 9.4912
Belarus ----------- 2090 ------- 2430
Georgia ---------- 4143 -------- 0.8352
Kirgizstan -------- 8887 ------- 13.974
sub.------RR
Tajikistan -------- 7375 ------- 0.447
Uzbekistan ------- 6365 -------- 0.501
Montenegro------ 14941-------- 0.60
sub.----- 505 10298
Jordan ----------- 99036 ------- 0.90
sub.---- dam 10298
Jordan ----------- 98743 ------- 0.90
sub.---- dam 10298
Qatar ------------ 92921 ------- 8.00
sub.---- dam 10298
Lebanon --------- 1081 --------- 0.90
sub.---- dam 10298
Malaysia -------- 32088 ------- 10.00
sub.---- dam 10298
UAE ------------- 2420 -------- 10.00
sub.---- dam 10298
UAE ------------- 2252 -------- 10.00
sub.---- dam 10298
Taiwan ---------- 8086 -------- 52.63
sub.-----550 10298
Վերջին խմբագրող՝ Hda: 08.03.2010, 02:01:
Ես կարծում եմ կանցնի Ռաիսան...
Երեկ վերջապես նայեցի, որ ես էլ տեղյակ լինեմ ինչ ա կատարվում:
Արա էդ ժյուրին էդ ին՞չ բշտել էր բշտում Րաֆֆիին: Ես Րաֆֆիի տեղը լինեյի միկրաֆոնը էն առաջի նստած աչքը կմտցնեի: Էն որ ձուկիկ մուկիկ էր համեմատում:
Կամ Սուրենի մասին ցավագին հուշերն ու երգ նվիրելը: Կարճ ասած էդ տղու վրա ճնշում էին գործադրում ու միշտ երեսով էինտալիս, որ իրան աղջիկները սիրում են ու շատ են քվեարկում: Է բա լավ են անում այ աննորմալներ, բա երգիչին պետք ա սիրեն:
Ինչ վերաբերվում էր երգին:
Րաֆին երգում էր էնպես, ինչպես, որ կարող էր, իսկ Ռաիսան կներեք արտահայտությանս համար իրեն պատառոտում էր, որ ազդեցիկ երևա երգը: Երգը պետք է երգել, ոչ թե ձեռ ու ոտով բացատրել: Նախ երգելուց շունչ քաշելու պրոցեսը հանդիսատեսը չպետք է զգա, իսկ Ռասիայի շունչ քաշելու հետ մեկտեղ իմ շունչն էլ էր կտրվում: Հետո էլ երգելուց պետք չի ագրեսիվ լինել, կքանստել, ճկռել, դեմքը ճմռթել ու անկապ կոկորդը տրաքացնել, որ սիրուն լինի:
Րաֆֆին մաքուր ձայն ունի, բայց իրա ձայնը չի հերիքում: Ոնց որ երգելուց երաժշտությունն ավելի առաջին պլանում լինի, քան Րաֆֆի երգը, բայց գոնե մաքուր է երգում:
Ռաիսան բարձր ձայն ունի, բայց էնքան ա գոռգոռում, որ էդ ձայնի մաքրությունը կորում ա: Իսկ ավելորդ յանիմ թե իմպրովիզները որ մտցնում ա երգի մեջ ու իբր թե Թինա Թյորներական շարժումներն ու կոկորդի չստացված խուլ ձայնը լրիվ անտաղանդ են սարգում իրա արածը: Թինա Թյորների կոկորդեվ երգելը կարա մենակ Թինա Թյորներն անի, Ռաիսան չպետք է փորձի նմանվել:
Կարճ ասած Րաֆֆին էլ լավ երգիչ չեմ համարում, բայց Ռաիսան լրիվ սխալմամբ ա երևի բեմ եկել:
Վերջին խմբագրող՝ Kita: 08.03.2010, 16:11:
էսպես չի մնա
Չբռնենք սաղի քարտերը մի հատ էլ խառնենք ու ժյուրիի ֆավորիտին ուղարկենք...?![]()
Գյուրջինյանը (իրան շատ եմ սիրում) մի քիչ կլացի վայ վույ կանի բայց բան չկա, մյու անգամ թող քիչ զբաղվի մասնակցի փիարով համերգի ժամանակ:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ինչպես տեսնում եմ, ակումբը նաև արտահայտում է հասարակության կարծիքը, այսինքն Րաֆֆին կհաղթի: Ուղղակի եթե շատերը Ռաիսային չեն սիրում, իսկ ինչու չեն սիրում՝ որովհետև Ռաիսան դուրս է մեր ստանդարտներից, ապա Րաֆֆին հաստատ հաղթելու արժանի չէ: Րաֆֆին ինձ համար կարծեմ վերջում որ մնում են 8 հոգի, էտ 8 հոգիներից մեկն ա, իսկ Սուրոն ավելի արժանի էր:
Ախր Րաֆֆիի ինչն ա տենց լավ, որ... ոչ մի բան չկա... մենակ կարողանում ա երգել էլի: Երբ երգեցին Գիսանեի երգը, Րաֆֆիի կատարումն անհետաքրքիր էր ու քնցնող, իսկ Ռաիսան երանգ տվեց (ի միջի այլոց անհաջող երգ էր):
Rammstein (08.03.2010)
Արիացի (08.03.2010)
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Mephistopheles (08.03.2010), Rammstein (08.03.2010)
Նաիրուհի (08.03.2010)
Շոու բիզնեսը նենց բան ա, որ արվեստից շատ բաներով հեռու ա: Այսինքն շոու բիզնեսում կարա լինի մարդ, որին սիրում են իրա սիրուն աչքերի, բոյի, սիրուն մռութի, երկար ոտքերի համար ու գալիս են իրա համերգներին: Սա օպերային երգիչների մրցույթ չի էլի, սա հենց շոու բիզնեսի ֆորմատի մեջ ա: Դրա համար էլ եթե Րաֆֆիին աղջիկները սիրում են ու ձայն են տալիս ուրեմն մարդը էդ ֆորմատի մեջ հաղթանակած ա:
Կոնկրետ երգի առումով էլի եմ շեշտում Րաֆֆին լավ երգիչ չի: Այ իրա եղբայրը հզոր երգիչ ա, ես իրան ճանաչում եմ ու գիտեմ որ Րաֆֆին իրա կեսի չափ էլ չի երգում: Բայց էս դեպքում ամեն ինչ արդար ա:
Ռաիսան ոչ շոու բիզնեսի ֆորմատի մեջ ա մտնում, ոչ էլ արվեստի:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ