User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեր կարծիքով ո՞վ կհաղթի Հայ Սուպերստար 4 նախագծում

Քվեարկողներ
101. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ռաիսա Ավանեսյան (Իրան)

    55 54.46%
  • Րաֆֆի Օհանյան (Սիրիա)

    46 45.54%
Էջ 79 98-ից ԱռաջինԱռաջին ... 296975767778798081828389 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,171 համարից մինչև 1,185 համարի արդյունքները՝ ընդհանուր 1458 հատից

Թեմա: «Հայ Սուպերսթար 4»

  1. #1171
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Սուրեն
    2. Եվա
    3. Ռաիսա
    4. Իվետա

    Ապա մյուսները, որոնց չեմ դասակարգում, որովհետև նույն աստիճանահարթակի վրա են, շաբլոն, սովորական, տաղանդավոր բայց չառանձնացնող, արժանի մեր շոուբիզնեսին, մեր հասարակությանը:
    Ցավոք մենք նորից ոչ ենք ասում իսկական արվեստին, իսկական երգեցողությանը, բազմազանությանը, տարբերվողներին:
    Համամիտ եմ ցանկի հետ, մի բացառությամբ՝ Եվային բարձր տեղ չէի տա: Եվան մտավ գժուկի կերպարով, իրան այսպես ասած դուխ տվեցին, ու ինքը լրիվ խորացավ իրա դերի մեջ, էնքան խորացավ, որ չափն անցավ: Երևի դրա համար էլ պատժվեց էլի, շուտ դուրս մնաց: Առաջինը Սուրենն ա, հետո Ռաիսան:
    Մենք վաղուց ենք մեզնից վանում իրական տաղանդներին:
    Վերջին խմբագրող՝ Հարդ: 08.03.2010, 19:06: Պատճառ: Պարտադիր չէ:

  2. #1172
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ ու՞ր ա հակասություն: Հա, երաժշտությունից գլուխ չեմ հանում, բայց էդ չի նշանակում, թե չեմ կարա գրեմ ինձ ինչն ա դուր գալիս ու ինչը՝ չի գալիս: Ի տարբերություն ոմանց ես մենակ իմ կարծիքն եմ գրում ու չեմ գրում ասենք «բոլորս քվեարկում ենք Ռաիսայի կամ Րաֆիի օգտին»: 1 տարեկան երեխային էլ կարա երգի կատարումը դուր գալ, կամ չգալ, չնայած նրան, որ երգից բան չի հասկանում:

    Դու հիմա ինձ ուզում ես համոզել, որ Րաֆֆին Ռաիսային վատ ա՞ երգում: Չես կարա համոզես, ուզում ա անձամբ Ջոն Լենոնի հետ գաս: Որը լսել եմ ու ավելի դուրեկան ա եղել, էդ էլ լավն ա իմ համար: Ես ինչ գրել եմ, մենակ իմ անունից եմ գրել Ավետ ջան:
    Վազգ ջան, էլի կարծիք արտահայտի: Ի դեպ գրածիդ մի քանի մասերում համաձայն եմ:
    Հակասություն կա ու հատկապես լավ երեւում ա գրածդ վերջին նախադասությունում` որ Ռաիսան լրիվ սխալմամբ ա բեմ եկել: Նույնիսկ եթե մասնագետ լինեի ու բոլորից լավ հասկանաի, նման ենթադրություն ոչ մի մասնակցի մասին չէի անի:

    Քեզ ոչինչ համոզելու խնդիր չունեմ, դու քո կարծիքն ես արտահայտում, ես` իմը` առանց ավելորդ կոչերի, թե «քվեարկեք սրա օգտնի կամ նրա օգտին»:

  3. #1173
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակասություն կա ու հատկապես լավ երեւում ա գրածդ վերջին նախադասությունում` որ Ռաիսան լրիվ սխալմամբ ա բեմ եկել: Նույնիսկ եթե մասնագետ լինեի ու բոլորից լավ հասկանաի, նման ենթադրություն ոչ մի մասնակցի մասին չէի անի:
    Էս թեմայի սաղ գրառումներն էլ էդ բնույթի են: Ամեն մեկն իր հերթին ուղակի կամ անուղակի մասնակիցներից մեկին ասում ա, որ բեմն իր տեղը չի:
    Կոնկրետ ես ոչ էլ Ռաիսայի երգի վրա եմ հիմնվում էդքանն ասելով: Էդ շունչ քաշելն ու կոկորդով անբնական ձայներ հանելը մի կողմ դնեմ: Ասենք կարող ա էդ երգի արվեստի գերգնահատողներն ու սուպերերգավերլուծաբանները կարող ա հիմնավորեն որպես արվեստի բարձրագույն դրսևորում: Ես չեմ վիճում:
    Բայց ավելորդ էքսպրեսիան, ծալապատիկ լինելն ու դեմքի միմիկային կամայական զգացմունք արտահայտող դիրքեր ընդունելը ըսկի չի նայվում էլի: Ու դրա համար կարամ մասնագետ էլ չլինեմ:

    Օրինակ պատկերացրու մեծն գրող Վանո Սիրադեղյանի «ջան իմ գնդակ» գլուխգործոցն եմ արտասանում ու դեմքիս մեկ տանջանք, մեկ սարսափ մեկ հուսահատություն միկիկաներ ընդունելով: Կարող ա էդ հրաշալի գործը ճիշտ ասմունքեմ, բայց դեմքիս միմիկաները դրա հետ ըսկի կապ չի ունենա ու ոչ մասնագետն էլ կարա ասի, որ բեմն իմ տեղը չի:
    էսպես չի մնա

  4. #1174
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ պատկերացրու մեծն գրող Վանո Սիրադեղյանի «ջան իմ գնդակ» գլուխգործոցն եմ արտասանում ու դեմքիս մեկ տանջանք, մեկ սարսափ մեկ հուսահատություն միկիկաներ ընդունելով: Կարող ա էդ հրաշալի գործը ճիշտ ասմունքեմ, բայց դեմքիս միմիկաները դրա հետ ըսկի կապ չի ունենա ու ոչ մասնագետն էլ կարա ասի, որ բեմն իմ տեղը չի:
    Օրինակդ հետաքրքիր ա…
    Ես արդեն գրել եմ, որ 4-րդ երգի Ռաիսայի կատարումը իրոք ինձ էդքան դուր չեկավ, ու համամիտ եմ Գյուրջինյանի հետ: Բայց օրինակ 3-րդ երգում ավելորդ բան չտեսա Ռաիսայի շարժումներում: Րաֆֆին էդ երգը հուղարկավորեց, իսկ Ռաիսան ծաղկացրեց, ցեխից երգ քամեց (IMHO երգը ցեխ էր):
    Իսկ առաջին երկու երգը, քանի որ անգլերեն էին, չեմ կարող ասել էդ միմիկաներն ու շարժումները ինչքանով էին երգի տեքստի հետ կապված, բայց կարեւորը` կատարումը շատ դուր եկավ ինձ:

  5. #1175
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Վաղուց չէի մտել Ակումբ:
    Նախ ասեմ, որ շատ ուրած եմ, որ Սուրենին հանեցին, արդեն 4-5 փուլ է սպասում է դրան:
    2. Մինչև վերջին համերգը ես շատ էի հավանում Ռաիսային, բայց վերջում այդքան ֆալշերն անններելի են:
    Համաձայն եմ շատերի հետ, որ եռկուսի կատարումներն էլ թույլ էին սուպերսթար կոչվելու համար, բայց Րաֆֆին մի քանի գլուխ բարձր էր:

    Հ.Գ.
    Ի պատասխան այն "պնդումների", թե Ռաիսային չվահանողները "արվեստը, տաղանդը չեն գնահատում", ասեմ որ իմ համոզմամբ տաղանդը միայն լավ ձայնը չի, այլ նաև այլ ձայնը կառավարելու շնորհքը ու "ֆայմը"` երգել այնպիսի երգեր, որոնց ձայնդ հերիքում է: Օրինակ` Ռաիսայի կողմից Անաստասիա "երգելը" գլխից բարձր թռչել էր:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (09.03.2010), Enigmatic (09.03.2010), ministr (08.03.2010), Նաիրուհի (08.03.2010)

  7. #1176
    ամեն ինչ արդար է ??? armuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2010
    Գրառումներ
    349
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    զարմանում եմ, հիմա որ հասել է ամենակարևոր պահը, հակա-Ռաիսայական կրքերեն բորբոքվել ակումբում բայց մինչև մի շաբաթ առաջ անհնդատ գրվում էր- "Ռաիսան հոյակապ էր":
    Ուղղակի

  8. #1177
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում armuk-ի խոսքերից Նայել գրառումը
    զարմանում եմ, հիմա որ հասել է ամենակարևոր պահը, հակա-Ռաիսայական կրքերեն բորբոքվել ակումբում բայց մինչև մի շաբաթ առաջ անհնդատ գրվում էր- "Ռաիսան հոյակապ էր":
    Ուղղակի
    Չլինի քեզ թվում է այստեղ է որոշվում սթարը,իզուր ես իրար խառնվել:Եթե այդպես լիներ,քո թեկնածուն արդեն սուպերսթարն էր,ըստ քվեարկության:

  9. #1178
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ ցանկի հետ, մի բացառությամբ՝ Եվային բարձր տեղ չէի տա: Եվան մտավ գժուկի կերպարով, իրան այսպես ասած դուխ տվեցին, ու ինքը լրիվ խորացավ իրա դերի մեջ, էնքան խորացավ, որ չափն անցավ: Երևի դրա համար էլ պատժվեց էլի, շուտ դուրս մնաց: Առաջինը Սուրենն ա, հետո Ռաիսան:
    Մենք վաղուց ենք մեզնից վանում իրական տաղանդներին:
    Եվայի հարցում ունեմ հատուկ սուբյեկտիվ սիմպատիա, ու թերևս զուտ երգին նայելով ավելի հետո կդնեի իրա անունը, բայց էդ գժուկությունը մեր բեմին շատ պակասող բան ա: Ժամանակն ա, որ ունենանք նման խենթուկ երգիչ-երգչուհիներ, որ բազմազանացնենք մեր բեմը: Թե չէ գնալով ավելի ենք խրվում ճահճի մեջ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (09.03.2010), Ungrateful (08.03.2010)

  11. #1179
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Ես ճանաչում եմ մի գժուկի, որին շատ եմ հավանում, ձայնն էլ Եվայի ձայնից անհամեմատ ավելի լավն է` Շպռոտ:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (09.03.2010), wem (09.03.2010), Մանուլ (08.03.2010)

  13. #1180
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ճանաչում եմ մի գժուկի, որին շատ եմ հավանում, ձայնն էլ Եվայի ձայնից անհամեմատ ավելի լավն է` Շպռոտ:
    Արտ ջան, ես էլ եմ իրան ճանաչում՝ անձամբ:
    Մի անգամ արդեն էս մասին գրվել էր, կարծեմ հենց դու, ես էլ պատասխանել էի, որ համեմատության եզր անգամ չկա:
    Բայց արի մեր սուբյեկտիվ ընկալումների բախման տեղ չսարքենք, ուղղակի նշեմ, որ ես Շպռոտին վարքը համարում եմ արհեստական, իսկ Եվայինը բնական կամ բնականին մոտ: Եթե իմ հետ համաձայն չես, շարունակիր համաձայն չմնալ: Ամեն դեպքում մեր բեմում Եվայի նմանների կարիք շատ կա՝ վստահ եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ungrateful (09.03.2010)

  15. #1181
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում armuk-ի խոսքերից Նայել գրառումը
    զարմանում եմ, հիմա որ հասել է ամենակարևոր պահը, հակա-Ռաիսայական կրքերեն բորբոքվել ակումբում բայց մինչև մի շաբաթ առաջ անհնդատ գրվում էր- "Ռաիսան հոյակապ էր":
    Ուղղակի
    Ոչ մի կրքեր էլ չեն բորբոքվել, պարզապես Րաֆֆիին համակրողները զուսպ էին ու ոչինչ չէին գրում, մինչև ժյուրիով բանով էդ տղուն չսկսեցին բշտել: Սովորական առողջ քննադատությունից վատ ես զգում, դէ հիմա պատկերացրա ինչքան վատ ա երբ եթերում սրանից սուր բաներ ա ասվում Րաֆֆիի հանդեպ ու ասողը ժյուրին ու նույն Ռաիսան են:
    էսպես չի մնա

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hda (09.03.2010), Rhayader (09.03.2010), Արիացի (09.03.2010), Մանուլ (09.03.2010), Նաիրուհի (09.03.2010)

  17. #1182
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի կրքեր էլ չեն բորբոքվել, պարզապես Րաֆֆիին համակրողները զուսպ էին ու ոչինչ չէին գրում, մինչև ժյուրիով բանով էդ տղուն չսկսեցին բշտել: Սովորական առողջ քննադատությունից վատ ես զգում, դէ հիմա պատկերացրա ինչքան վատ ա երբ եթերում սրանից սուր բաներ ա ասվում Րաֆֆիի հանդեպ ու ասողը ժյուրին ու նույն Ռաիսան են:
    Կարծում եմ, որ այդ լարվածությունը սկսվեց Րաֆֆիից, բայց ենթադրենք որ ժյուրին իսկապես վատ է իրեն պահել, ինչու՞ մենք էլ մեզ նույն կերպ վարենք:
    Ու ընդհանրապես զարմանում եմ այս թեմայում, որտև անձերի նկատմամբ «չարացածություն» ես տեսնում:
    Հա, ես էլ եմ էս թեմայում «չարացածությամբ» աչքի ընկել, բայց երբեք ոչ այդ նախագծի մասնակիցների, որոնցից յուրաքանչյուրը ունի որոշակի տաղանդ, անհատականություն, այլ ժողովրդի քվեի վրա, շաբլոնությունից դուրս գալ չուզելու վրա, իմ ընկալմամբ կաղապարվելու վրա, իրական մեծ տաղանդներին չնկատելու ընդունակության վրա (սրանք բոլորն, անշուշտ, իմ պատկերացմամբ):
    Հանգիստ թողեք անձերին, խնդրում եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (09.03.2010)

  19. #1183
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ այդ լարվածությունը սկսվեց Րաֆֆիից, բայց ենթադրենք որ ժյուրին իսկապես վատ է իրեն պահել, ինչու՞ մենք էլ մեզ նույն կերպ վարենք:
    Ու ընդհանրապես զարմանում եմ այս թեմայում, որտև անձերի նկատմամբ «չարացածություն» ես տեսնում:
    Հա, ես էլ եմ էս թեմայում «չարացածությամբ» աչքի ընկել, բայց երբեք ոչ այդ նախագծի մասնակիցների, որոնցից յուրաքանչյուրը ունի որոշակի տաղանդ, անհատականություն, այլ ժողովրդի քվեի վրա, շաբլոնությունից դուրս գալ չուզելու վրա, իմ ընկալմամբ կաղապարվելու վրա, իրական մեծ տաղանդներին չնկատելու ընդունակության վրա (սրանք բոլորն, անշուշտ, իմ պատկերացմամբ):
    Հանգիստ թողեք անձերին, խնդրում եմ:
    Ես մասնակիցների վրա չեմ չարացած: Բայց էդ տղուն խմբակային հարձակման ենթարկածների վրա չարացած եմ: Չարացած եմ նաև կողքից ուրախացողների ու կրակի վրա յուղ լցնողների վրա: Ժյուրիի վրա էլ եմ չարացած անթաքույց կողմնակալ ու ժյուրիին ոչ վայել պահվածքի համար:

    Մասնակիցներին թող հանդիսատեսը գնահատի, ես մի ձայն ունեմ էդ արդեն ասել եմ որ Րաֆֆին եմ տալիս: Եթե ձայն մինուս անելու հնարավորություն ունենայի ոչ մեկից չէի անի: Այ սենց իմ դիրքորոշումը ներկայացնեմ:
    էսպես չի մնա

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.03.2010), Enigmatic (09.03.2010), Աթեիստ (09.03.2010), Մանուլ (09.03.2010)

  21. #1184
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մասնակիցների վրա չեմ չարացած: Բայց էդ տղուն խմբակային հարձակման ենթարկածների վրա չարացած եմ: Չարացած եմ նաև կողքից ուրախացողների ու կրակի վրա յուղ լցնողների վրա: Ժյուրիի վրա էլ եմ չարացած անթաքույց կողմնակալ ու ժյուրիին ոչ վայել պահվածքի համար:

    Մասնակիցներին թող հանդիսատեսը գնահատի, ես մի ձայն ունեմ էդ արդեն ասել եմ որ Րաֆֆին եմ տալիս: Եթե ձայն մինուս անելու հնարավորություն ունենայի ոչ մեկից չէի անի: Այ սենց իմ դիրքորոշումը ներկայացնեմ:
    Հետդ և համաձայն եմ, և համաձայն չեմ:
    Մի կողմից իսկապես ժյուրին էդպես չպիտի վարվի:
    Իսկ մյուս կողմից ունենք մի վիճակ, երբ կան մտահոգ մարդիկ, ովքեր ուզում են մեր այսպես կոչված շոուբիզնեսը ճահճից կտրել ու առաջ տանել: Չէ, ճահիճ չի նշանակում, որ ասենք Րաֆֆին վատն ա: Բնավ: Իր տեսակի մեջ լավն ա: Ուղղակի էդ տեսակը չափից ավելի շատ ա մեր բեմում: Ըստ էության միօրինակ ա մեր բեմը: Ու մի կողմից մեկ էլ էդ մարդիկ տեսնում են, որ ահա, շանս կա տեղից պոկելու, ասենք մի քիչ էլ ռոքային ճյուղը զարգացնելու, բայց լայն հասարակությունը չի թողնում, փաստորեն: Ինչևէ, այդ զարգացումն ապահովելու համար թերևս այլ ֆորմատի մրցույթ կամ այլ տիպի ծրագիր ա պետք իրականացրել, երևի թե հասարակության քվեով նման աճի հասնել հնարավոր չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (09.03.2010), Sagittarius (09.03.2010), Աթեիստ (09.03.2010), Հարդ (09.03.2010)

  23. #1185
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի կրքեր էլ չեն բորբոքվել, պարզապես Րաֆֆիին համակրողները զուսպ էին ու ոչինչ չէին գրում, մինչև ժյուրիով բանով էդ տղուն չսկսեցին բշտել: Սովորական առողջ քննադատությունից վատ ես զգում, դէ հիմա պատկերացրա ինչքան վատ ա երբ եթերում սրանից սուր բաներ ա ասվում Րաֆֆիի հանդեպ ու ասողը ժյուրին ու նույն Ռաիսան են:
    Էլմօ ջան, Ռաիսան ու Սուրոն կարան մեր երգի դեմքը փոխեն դեպի լավը, բայց ոնց որ տեսնում եմ մեր հանրությունը դեռ պատրաստ չի դրան… մենք փոփոխություն սիրող ժողովուրդ չենք մեր "նամուսն ու ադաթը" մեզ թույլ չի տալիս… մենք գերադասում ենք լայել Սիրուշոյի ու Ռեվազի ոտներին քան թե լասել թե ինչ են երգում… դրա համար էլ "քելե-քելեն" ու "ծիրանի կուտը" համարվում ա երգ մեր շոու բիզնեսը էս օրի ա, կանսեռվեքն էլ երգում են, Արմենչիկն էլ դահլիճներ ա լցնում … Րաֆֆին վատը չի, բայց նա ապահով, փոփոխություն չնախատեսող երգիչ ա…

    … Ռաիսան ու Սուրոն հանգիստ կարան record deal անեն արտասահմանում ու չզարմանաք եթե լինի… big fish in a small pond…

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.03.2010), Farfalla (09.03.2010), Rammstein (09.03.2010), Հարդ (09.03.2010)

Էջ 79 98-ից ԱռաջինԱռաջին ... 296975767778798081828389 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ սուպերսթար 5
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 01.05.2012, 13:54
  2. Հիսուս Քրիստոս սուպերսթար (հայերեն թարգմանություն)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.07.2011, 00:10
  3. Հայ սուպերսթար 2
    Հեղինակ՝ Hayrenaser, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 10.10.2009, 15:33
  4. Հիսուս Քրիստոս սուպերսթար
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 12.08.2008, 17:06
  5. Առաջին հայ սուպերսթար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.08.2006, 21:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •