հետաքրքիր ա ով ա հաղթելու …… չէ՞… Ռաիսայի երգն ու ձայնը թե՞ Րաֆֆիի sms-ները………
Րաֆֆիի դեմ բան չունեմ…… շատ լավն ա ու ինքն իր տեղն արդեն ունի երգի մեջ
հետաքրքիր ա ով ա հաղթելու …… չէ՞… Ռաիսայի երգն ու ձայնը թե՞ Րաֆֆիի sms-ները………
Րաֆֆիի դեմ բան չունեմ…… շատ լավն ա ու ինքն իր տեղն արդեն ունի երգի մեջ
Ինձ թվում է պետք է որ Ռաիսան հաղթի, եթե իհարկե արդար լինի: Ռաիսան բացի լավ ձայնից, կարողանւմ է երգը "համով" մատուցել. Ռաֆֆին , ըստ ինձ, մի տեսակ սառն է երգում
Երանի թէ Սուպերստարի քվեարկության արդյունքներն էլ «Դար» ակումբի քվեարկության արդյունքների նման լինեն:
Տա Աստված...![]()
Ամենայն անկեղծությամբ, ձեզ չեմ հասկանում
Ընդունում եմ, որ Ռաիսան, գոնե բնավորությամբ, ամենաշատ սիմպատիան ա ծնում, բայց, բայց ևս մեկ անգամ բայց... (որ երգում ա քիչ ա մնում հետ տա, ես էլ իրա հետ, երևի էսպես ձևակերպումներն ավելի են ֆորումի ֆորմատով
)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Երեւույթներ կան, որոնց հանդեպ չի կարելի հանդուրժող լինել: «Երգիչներ» կան, որոնք իրավունք չունեն բեմ բարձրանալու: Արեւմուտքում, շոու բիզնես նոր մուտք գործող անհատը շատ լավ գիտի, որ կա պրոֆեսինալիզմ, կա լուրջ մրցակցություն, հանդիսատեսի ականջը արդեն սովոր է որակի, հետեւաբար նա պետք է լուրջ ջանքեր գործադրի, պետք է որոշակի որակ ապահովի, որ կարողանա մուտք գործել երաժշտական աշխարհ, որ կարողանա իր տեղը գրավել էն ոլորտում, որտեղ միջակությունների համար տեղ չկա: Իսկ էստեղ, ում մտքով անցնի, որոշակի գումարի առկայության դեպքում, հաջորդ օրը կարող է երգիչ դառնալ: Որովհետեւ շատ լավ գիտի, որ պորֆեսիոնալիզմից հասկացողներ համարյա չկան, որ հեռուստաընկերությունները երկու կոպեկի համար պատրաստ են ողջ եթերը աղբով լցնել:
Նանաին հեռակա կարգով ճանաչել եմ դեռ այն ժամանակ, երբ երգչուհի դառնալը անգամ նրա մտքով չէր անցնում: Բայց այդ աղջիկը շատ շուտ գլխի ընկավ, որ իրականում ոչ ոք գլխի չի էլ ընկնի, որ նա երգելուց հեռու է: Վստահեցնում եմ, անձամ նա, շատ լավ տեղյակ է, որ, մեղմ ասած, համեստ տվյալներ ունի, բայց, մեզ մոտ հանդիսատեսը էնքան անպատրաստ է, որ ցանկացած մարդ, ով կորցնում է հարգանքը հանդեպ հասարակությունը հանդեպ մշակույթ հասկացությունը կարող է հեշտությամբ խաբել:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ կխոսեին հարգարժան Ռայադերն ու Չամիչը, եթե Հայ սուպերսթարին մասնակցեր բոլորին անհայտ Բոբ Դիլանը: Կրկնում եմ՝ բոլորին անհայտ: Եթե ինքը մասնակցեր մրցույթին մինչ այդ աշխարահռչակ չլինելով, առաջին անգամ երգելով այդ բեմից: Անկեղծորեն շատ հետաքրքիր է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես կասեի՝ օրիգինալ, ռնգային ձայն, որը հարմար է քանթրի ու ֆոլկ երգելիս, բայց մի փոքր շատ չոր է:
Բացի դրանից, Բոբ Դիլանը չնայած խարիզմատիկ ձայն ունի, նրան ես որպես հանճարեղ վոկալիստ չի, որ հարգում եմ:
Չեմ ժխտում, Դիլանին էլ են շատ քննադատել, որ նա «գեղական քանթրիի» վոկալով է երգում: Մեր համար է, որ այդ ձայնն այդքան նոր ու հետաքրքիր է, վաթսունականների ԱՄՆ-ում այն արդեն հասցրել էր բոլորին զզվեցնել: Դիլանի հաղթաթուղթն իր կատարած ստեղծագործական աշխատանքն էր:
Լրիվ անհայտ աղջիկ՝ Ռոքսանա Անդրիգետի, կատարում է պարսիկ երգահան-երաժիշտ Ֆարոմազ Ասլանիի «Ագե յե րուզ» երգը.
Սյուզան Բոյլ, «Britain's Got Talent»-ին իսկապես փշաքաղեցրեց և ժյուրիին, և ինձ:
Լավ էլի, գոնե սնոբիզմի մեջ ինձ մի մեղադրեք:
Վերջին խմբագրող՝ Rhayader: 05.03.2010, 16:04:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Համարում եմ անհիմն պնդում, եւ չեմ պատրաստվում արդարանալ հիմք չունեցող կեղծ պնդումների համար:
Ինչպես արդեն նշել եմ, Ռաիսայի Դլե յաման կատարումը ինձ էլ է սարսռեցրել եւ ստիպել է արտասվել: Հենց այդ կատարման մեջ նա ցույց տվեց, թե ինչպես կարող է երգել, բայց այդպես էլ աչքս ջուր կտրեց սպասելով նրա հաջորդ համարժեք կատարմանը: Ցավոք սրտի չունենք էնպիսի ոկալ դպրոց, որտեղ մասնագետները կարողանան տեսնել կատարողի բնությունը եւ կարողանան դուրս բերել ողջ այն պոտենցիալը, որը շատ-շատերի մեջ, ողջ կարյերայի ընթացքում այդպես էլ մնում է սաղմնային վիճակում:Չամիչ ջան, Ռաիսան մի քանի անգամ կարողացել ա ինձ (ու էլի շատերի) իր երգով ուղղակի սարսռեցնել, երբ բոլոր մազերդ փշաքաղված ցցվում են, երբ անջատվում ես իրականություն ու ապրում էդ երգով:
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 05.03.2010, 16:08:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Rhayader (05.03.2010)
Սոֆ ջան, «մասնագիտական» մեկնաբանություններով կգամեիք անարգանքի սյունին թե՛ Բոբ Դիլանին, թե բազում այլ երգիչների, ում էսօր հիացած լսում եք:
Նման դեպքերում ուզում եմ ասել մի ֆրազ, որը մի քանի օր առաջ դու գրել էիր քաղաքական թեմայում, որպես խայտառակություն, սա է այդ նախադասությունը. դուք արժանի եք Արամեյատիպ երգիչների, որովհետև տարբերվողների ու իսկապես լավերի հայտնվելու դեպքում անցնում եք նման փնովման ու իրատեսության կորցման:
Ինձ անկեղծորեն զարմացրել է հատկապես քո գրառումներն այս թեմայում, որովհետև մշտապես քո երաժշտական ընկալմալ մասին այլ կարծիք եմ ունեցել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ունի: Պոտենցիալ ունեցող հարյուրավոր մարդիկ կան: Հանդիսատեսի տեսանկյունից արժեքավոր են այն այն կատարողները, ովքեր կարողանում են այդ պոտենցիալը կիրառել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Չուկ, ես համոզված եմ, որ այս ուղղությամբ շարունակելու դեպքում Ռաիսան շուտով կանցնի Արամեատիպ երգիչների շարքը: Սա մեկ:
Իսկ Դիլանին անարգանքի սյունին գամելու հարցում՝ չափազանց բարձր կարծիքի ես մարդկանց ճանաչելու քո կարողության մասինինչն իրականությանը չի համապատասխանում:
Պարզապես ես աչքիս առաջ ունեմ մի քանի տասնյակ տաղանդավոր երաժիշտներ, որոնք ոչ մի ուշադրության չեն արժանանում, այնինչ Ռաիսան, որ նրանց համեմատ ոչ մի բան է, ինչ-որ էժանագին շոույի շնորհիվ այսքան աղմուկ է հանում:
Ես համարում եմ, որ Ռաիսան ու նրա նմաններն այդ մարդկանց հայտնիությունն են գողանում: Նրանց եթերաժամանակն են գողանում: Չգիտակցելով դա, բայց անում են:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Քանի որ չգիտեմ թե ում մասին ես գրում ու հետևաբար չեմ կարող նրանց որակական կողմերի մասին խոսել, ապա ստիպված եմ սահմանփակվել տեսական դատողություններով:
Ենթադրում ենք, որ դու ճիշտ ես, հավատում ենք քեզ ու համարում որ տաղանդավոր երաժիշտներ, երգիչներ են:
Նրանք եթերում չեն. սա հասկանում ենք քո գրառումներից:
Ինչու՞:
Որովհետև մեր եթերը գողացված է ինչ-որ էլիտայի կողմից արամեական երաժշտություն ցուցադրելու համար:
Ու էս ամբողջ թոհուբոհից տարբերվում է սուպերսթարը, որովհետև էնտեղ գալիս են իսկապես տաղանդավոր մարդիկ, օրինակ՝ Ռաիսա, Սուրեն, Եվա, Իվետա:
Հիմա ի՞նչ, համարենք որ այս Ռաիսան, Սուրենը, Եվան ու Իվետան են գողանում քո գովերգած երաժիշտների երաժշտությունը ցուցանելու հնարավորությունը, թե հիշենք, որ իրենք այս նախագծի շնորհիվ կարողացել են հաղթահարել այն նույն պատը, որ չեն հաղթահարում քո գովերգած երաժիշտները:
Հասկանու՞մ ես, դու գիտես, որ քո գովերգած երգիչների հայտնի ու ճանաչված չլինելու համար ինչ-որ բան սխալ է, բայց գնում ու կպնում ես ամենասխալ տեղին, միակ տեղին, որն անգամ այդ քո գովերգածներին կարող էր մեզ ներկայանալու հնարավորություն տար: Ու էս պարագայում ավելի է արժեքավորվում իմ խոսքը. դուք արժանի եք արամեայատիպ երգիչներին, որովհետև քննադատության ճիշտ ու իրական թիրախ ընտրելու փոխարեն կպնում ես մեջներից իսկապես տարբերվող ու առանձնացողներին, նրանց, ում պետք է ոգևորել ու ձեռ մեկնել ավելի լայն ասպարեզ դուրս գալու, ում պետք է թև ու թիկունք կանգնել, մեր շոուբիզնեսի մթնոլորտն ու որակը փոխելու համար:
Քո ասած մարդիկ եթերաժամ ունենալու՞ էին, եթե սուպերսթարը չլիներ, Ռասիան այս փուլ հասած չլիներ: Իհարկե ո՛չ: Հետևաբար դու ընդամենը խոսում ես, ներիր, բայց «չարացածի» դերից, ում ընկերները ու բարեկամները ճանաչված չեն, ինքը՝ ճանաչված չէ, իսկ ահա Ռաիսան...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շանթի բիզնես ծրագիրը փաստորեն հաջողվել է, որ էսքան քննարկվում է…Ներող կլինեք իհարկե դաշնամուրի դպրոցը մի կերպ ավարտած թշվառիս, բայց հանուն հետաքրքրության youtube–ում մի քիչ քրքրեցի այն, ինչի մասին որ քննարկում եք, ու… եսի՞մ, թե յանի ինչ եք էսքան քննարկում
Երևի «Էմփիրեյ»–ի Սաքոյի երգերը երբևիցե էսքան չեն քննարկվել, ինչքան որ ասենք այստեղի մի երգչուհի, որի կատարմամբ «Որոգայթ»–ը նոր լսեցի… հա միտս եկավ՝ մեր ֆիլմը, որ «Որոգայթ»–ը լինի, մեր աստղերն էլ… Լավ հասկացա, փալաս–փուլուսս նվագեմ
![]()
Հ.Գ. Գուցե մեջները կան սեփական երգով, սեփական ոճով հանդես եկողներ, որ նոր բան են ավելացնում երգարվեստում, ես էս ծրագրին չեմ հետևում, ներող եղեք![]()
Si vis pacem, para bellum
Kuk (06.03.2010)
Չուկ, երևի էդ սուպերսթարում խնամի-ծանոթ-բարեկամ ունես, որ էդպես պաշտպանում ես, բայց հայկական էստրադայի մոնոպոլիզացիայի ամենասարսափելի արտահայտումներից մեկն Աղետ Բարսեղյանն ա: Ու ոչ մի իրեն հարգող երաժիշտ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՐԵՆ գործ չի ունենա հաղորդման հետ, որի հետ համագործակցում ա Աղետը:
Ընդ որում, ոչ մի սուպերստար չի կարող փրկել հայկական բեմը, դրա համար պետք ա լեյբլ+ստուդիա, որ երաժշտությունը ձայնագրեն, թողարկեն, վաճառեն ու դրա համար երաժիշտներին փող տան: Թեչե երաժիշտը ստիպված ա երկար ժամանակ փող հավաքել, որ ասենք Վիբրոգրաֆուսի ստուդիայում ալբոմ ձայնագրի, հետո սեփական ռիսկով ու միջոցներով վաճառի: Են դեպքում, երբ սեփական ստուդիայով լեյբլը մի ալբոմ ձայնագրելու վրա խղճուկ փողեր ա ծախսում ու ցանկացած դեպքում կարա բոլոր ծախսերը փակի, խումբը սեփական միջոցներով ձայնագրվելու վրա ծախսում ա մոտ քսան անգամ ավել ու ծախսերը փակելու հավանականությունը գրեթե զրոյական ա դառնում: Ինչի պատճառով հայկական խմբի համար պարզապես ձեռնտու չի ալբոմ ձայնագրել:
Այ նման փոքրիկ բանն ա սպանում հայկական երաժշտական բեմը: Ու դա ոչ մի ողորմելի հեռուստահաղորդմամբ չես փոխի: Ընդամենը պ0պսայի առանց այդ էլ ստվար բանակին ևս մի քանի մարդ կավելանան: Ավելի լավ կերգեն, քան մնացածը, թե ոչ, ինձ համար մեկ ա: Որովհետև երաժշտական նյութի մակարդակը չի բարձրանում:
Շոուբի՞զնես: Գրողի ծոցը գնա շոուբիզնեսը: Ես երաժշտություն եմ ուզում:
Եթե Ռաիսան, Իվետան, Արամեն, Նունե Եսայանը, Անդրեն, Լիլուն ու մնացած նրանց նմանները եթեր մտնելու հնարավորություն չունենային իմ նման մարդկանց ժամանակին արված խիստ քննադատության, փնովելու, պախարակելու շնորհիվ, ապա իմ ասած մարդիկ տեղ կունենային եթերում:
Սուպերսթարը նրա համար չի, որ բարձրացնի հայկական երաժշտական բեմի որակը: Այն միայն սերնդափոխություն է իրականացնում: Իսկ ես ձգտում եմ այդ սերնդափոխությունն այնպիսի մանր մաղով մաղել, որ այն կամ տեղի չունենա ընդհանրապես ու բոլոր գործող երաժիշտները ծերությունից մեռնեն, կամ էլ նոր սերունդն ինձ առանց «բայցերի» ու կոմպրոմիսների բավարարի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ