Կտակարանը, իմ կարճ խելքով, գիրք է, ոչ թե մեռած մարդ, որի գոյություն ունեցած լինելն անգամ հարցականի տակ է: Ժող, հիմա ես ձեզ շնորհակալ եմ: Որովհետև հիմա ես տեսնում եմ հիմքը, որի վրա նստած ա քրիստոնեությունը: Ես գիտեի, որ ինքը կա, ես գիտեի, թե ինքն ինչ տեսք ունի, բայց երբեք չէի հանդիպել այսքան մոտիկից:
Ու ամենազվարճալին այն է, որ դուք ձեզ բարի եք կարծում:
Աջակողմյան ուղու աստվածներն վիճել ու պայքարել են աշխարհի մի ամբողջ ժամանակաշրջան: Այս աստվածություններից ամեն մեկն ու նրանց համապատասխան քրմերն ու ծիսակատարները փորձել են ճշմարտություն գտնել իրենց սեփական ստերի մեջ: Կրոնական մտքի սառցե դարաշրջանը կարող է միայն սահմանափակ ժամանակահատված զբաղեցնել մարդկության գոյության մեծ ընթացքում: Իմաստապիղծների աստվածներն իրենց ասքն են ունեցել, ու նրանց հազարամյակն իրականության նման է դարձել: Ամեն մեկն իր սեփական «սրբազան» ուղով դեպի դրախտ, մյուսին մեղադրել է հերետիկոսությունների ու հոգևոր անմտությունների մեջ: Նիբելունգների մատանին իսկապես հավերժական անեծք է կրում, բայց միայն այն պատճառով, որ նրան փնտրողները մտածում են «Բարի» և «Չար» հասկացություններով՝ իրենց անընդհատ համարելով «Բարին»: Անցյալի աստվածներն իրենց սեփական սատանաների նման են դարձել, որ ապրեն: Նրանց ծիսակատարները թուլակամորեն խաբեությունների են դիմում, որ լցնեն իրենց աղոթատեղիներն ու իրենց տաճարների վարձերը մուծեն: Ավաղ, նրանք չափազանց երկար են ուսումնասիրել «արդարությունն» ու խղծուկ ու անմրցունակ սատանաներ են ստեղծում: Եվ այդպես, նրանք ձեռք-ձեռքի են տալիս «եղբայրական» միության ու իրենց վերջին համատիեզերական խորհրդի համար Վալհալլա գնալու հուսահատության մեջ: «Մոտենում է խավարը՝ մայրամուտն աստվածների»: Գիշերվա ագռավները թռել են հեռու, որ կանչեն Լոկիին, ով հրդեհել է Վալհալլան Ինֆերնոյի բռնկուն եռաժանիով: Մայրամուտն ավարտվել է: Գիշերվանից ծնվել է նոր լույսի փայլն ու Լյուցիֆերը ծագել է, որ նորից հայտարարի. «Սա՛ է Սատանայի դարաշրջանը: Սատանա՛ն է իշխում աշխարհի վրա»: Անարդարների աստվածները մահացած են: Սա՛ է լուսաբացը մոգության ու չպղծված իմաստության: ՄԱՐՄԻՆԸ գերակայել է, ու մեծ Եկեղեցի կկառուցվի, սրբագործված նրա անունով: Մարդու փրկությունն էլ կախման մեջ չի լինի ինքնաժխտումից: Ու գիտեցվա՛ծ լինի, որ մարմինն ու ապրողները մեծագույն նախապատրաստությունը կլինեն ցանկացած ու բոլոր հավերժական վայելքների համար:
REGIE SATANAS!
AVE SATANAS!
Փա՛ռք Սատանային:
Անտոն Շանդոր ԼաՎեյ, «Սատանայական Աստվածաշունչ», «Նախաբան»: Թարգմանությունը՝ Բ. Պողոսյանի:
Էջանիշներ