User Tag List

Նայել հարցման արդյունքները: Որ գործոններն են էական դեր խաղում երջանկության հասնելու ճանապարհին

Քվեարկողներ
17. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ներքին

    13 76.47%
  • արտաքին

    4 23.53%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: ինչ է երջանկությունը?

  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ինչ է երջանկությունը?

    Երջանկությունը ցանկացած հասարակությունում եղել է և կմնա ամենախորը, ամենանուրբ և հետաքրքրիր երևույթներից մեկը: Երջանկության հասնելու ճանապարհները շատ են: Կան նաև երջանկության տարբեր տարատեսակներ: Ահա այս փնտրտուքի մեջ մարդ անընդհատ ենթարկվում է փոփոխությունների: Լրիվ խառնվում է մարդու հոգեկան վիճակը: Սակայն այստեղ հոգեբանության տեսանկյունից ամենահետաքրքիր բանը նա է, որ մարդ հասնելով երջանկության մի փուլի հասկանում է, որ իր երջանկությունը ուրիշ բանում էր: Փաստորեն երջանկության ձգտումը շատ բարդ բան է, երբ ունեցար այն ինչ ուզում էիր տեսնում ես, որ երևի թե այն է երջանկությունը: Սակայն մարդիկ միշտ մի սխալ են կատարում, երբեմն երջանկությունը մաքուր վիճակում լինում է հենց մեր կողքին սակայն մեր սովորույթները, մեր խելքը և այլն մեզ թույլ չեն տալիս այն վերցնել: Փաստորեն մարդը ընկնում է հոգեկան բաժանումների մեջ: Ասենք կիսվում է: Մեկ այն կողմ է գնում մեկ այլ, սակայն փաստը մնում է այն, որ ժամանակը գնում է: Այսինքն կորցրիր մի պահ ետ բերելը արդեն դժվար է: Կցանկանայի լսել մեր ակումբցիների կարծիքը այս հոգեբանական երևույթի մասին: Համաձայնեք, որ սա շատ հետաքրքիր հոգեբանակ երևույթ է:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.03.2010), KiLa (07.03.2010), Monk (09.03.2010), Դատարկություն (05.03.2010), Դարք (06.03.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Բարև հարգելի Ադրիանո և շնորհակալություն գեղեցիկ ու կարևոր հարցադրման համար:
    Երջանկությունը ցանկացած հասարակությունում եղել է և կմնա ամենախորը, ամենանուրբ և հետաքրքրիր երևույթներից մեկը:
    Ճիշտ ես նկատել:
    Ինձ թվում է, որ ամենավատը մարդու կյանքում դա այն է, երբ մարդ իր տեղում չէ: Այս դեպքում խոոսք անգամ չի կարող լինել նրա երջանիկ լինելու մասին: Եվ ամնից սարսափելին է, երբ մարդ գիտակցում է, որ ինքը իր տեղում չէ, բայց չունի ճանապարհ կամ հնարավոր տարբերակներ իր տեղին հասնելու: Այսինքն նա նույնիսկ զրկված է հույսից, թե երբևէ կհասնի? կամ կլինի? իր տեղում:
    Պարզ է, որ այստեղ էլ երջանկության մասին ավելորդ է խոսել: Եվ կա ամենասարսափելին, երբ մարդ գիտի, հստակ գիտակցում է, որ ինքը իր տեղում չէ, բայց չգիտի, թե ո?րն է իր տեղը: Խելագարի նման դես ու դեն է զարկվում: Ուրեմն ես ունեմ մի ստույգ հետևություն, որ երջանիկ լինելու անհրաժեշտ և գուցե ոչ բավարար պայմանն է, մարդու ,,իր տեղում" լինելը: Սա ենթադրում է սիրած աշխատանք, կատարած աշխատանքի կարևորության գիտակցություն, աշխատանքի գնահատված լինելու փաստ, սիրած զբաղմունք, մի քիչ ավել ժամանակ նախասիրություններին տրամադրելու, հանգիստը կազմակերպելու: Սա`, իմ կարծիքով, եթե գլխավոր չասեմ, ապա առաջին պայմանն է երջանկության ճանապարհին:
    Երկրորդ անհրաժեշտ, բայց կրկին անգամ ոչ բավարար պայմանը, ինձ թվում է, կախված է մարդու ,,ով" լինելուց: Այսինքն քիչ դեր չի խաղում մարդու բնավորությունն ու խառնվածքը...
    Եթե չեմ սխալվում, մոտ անցյալում ձեզ մոտ հանդիպել եմ մի այսպիսի հարցադրման. Սիրել չնկատելով սիրած էակի թերություննե?րը, թե?, սիրել գիտակցելով այդ թերությունները և փորձել շտկել կամ օգնել սիրելիին շտկել դրանք: Իմ առանձին կարծիքն է, սիրել գիտակցելով սիրելիի թերությունները`, և որքան էլ տարօրինակ թվա, չփորձել շտկել դրանք: Նույնիսկ ամենափոքր փորձն անգամ չանել Փոխելու կամ վերափոխելու նրան: Ինձ թվում է միայն սա կարելի է համարել իսկական երջանիկ սեր, որն էլ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար: Մարդու բնավորությունն ու խառնվածքը այստեղ կարևոր են, որովհետև սա պահանջում է անսահման նվիրաբերում: Էգոիստ`, փառասեր`, բռնկուն`, ինչպես նաև որոշակի բարդույթներ ունեցող մարդիք, եթե չասեմ, որ չեն կարող, ապա շատ մեծ դժվարությամբ կարող են հաղթահարել սիրո այսպիսի տարբերակը: Այսինքն`, ես համարյա բացառում եմ վերոհիշյալ բնավորությունն ունեցող մարդկանց լիարժեք երջանկությունը:
    Ըստ ինձ`, երրորդ, և երևի թե վերջին պայմանը, լավ ու գեղեցիկ ընտանիք ունենալն է: Այսինքն`, սիրող և սիրվող ծնողներ, կին, երեխաներ, որոնք ամենքն էլ լավ գիտեն իրենց տեղը և ոչ մեկը թույլ չի տալիս խախտել`, տվյալ ընտանիքի տեսակին յուրահատուկ, ընտանեական սովորույթներն ու անդորրը:
    Չգիտեմ, թե որքանով հաջողվեց հասկանալի դարձնել իմ պատկերացրած երջանկության ,,բանաձևը" , բայց կրկին անգամ շնորհակալություն նրան ծանոթանալու համար:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (05.03.2010), E-la Via (07.03.2010), Արևածագ (09.03.2010)

  5. #3
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Երջանկությունը ցանկացած հասարակությունում եղել է և կմնա ամենախորը, ամենանուրբ և հետաքրքրիր երևույթներից մեկը: Երջանկության հասնելու ճանապարհները շատ են: Կան նաև երջանկության տարբեր տարատեսակներ: Ահա այս փնտրտուքի մեջ մարդ անընդհատ ենթարկվում է փոփոխությունների: Լրիվ խառնվում է մարդու հոգեկան վիճակը: Սակայն այստեղ հոգեբանության տեսանկյունից ամենահետաքրքիր բանը նա է, որ մարդ հասնելով երջանկության մի փուլի հասկանում է, որ իր երջանկությունը ուրիշ բանում էր: Փաստորեն երջանկության ձգտումը շատ բարդ բան է, երբ ունեցար այն ինչ ուզում էիր տեսնում ես, որ երևի թե այն է երջանկությունը: Սակայն մարդիկ միշտ մի սխալ են կատարում, երբեմն երջանկությունը մաքուր վիճակում լինում է հենց մեր կողքին սակայն մեր սովորույթները, մեր խելքը և այլն մեզ թույլ չեն տալիս այն վերցնել: Փաստորեն մարդը ընկնում է հոգեկան բաժանումների մեջ: Ասենք կիսվում է: Մեկ այն կողմ է գնում մեկ այլ, սակայն փաստը մնում է այն, որ ժամանակը գնում է: Այսինքն կորցրիր մի պահ ետ բերելը արդեն դժվար է: Կցանկանայի լսել մեր ակումբցիների կարծիքը այս հոգեբանական երևույթի մասին: Համաձայնեք, որ սա շատ հետաքրքիր հոգեբանակ երևույթ է:
    Երբ, հասնելով նպատակին, ապրում ես երջանկության մի պահ ու միանգամից զգում որ բայց դա լրիվ այն չէր, ինչ պետք է, դա նմանվում է ավելի շուտ ուրախության պահի /կամ ուղղակի բավարարվածության, ինչպես ցանկացած` սկսած սսնդի, պահանջմունքի բավարարումից հետո, ուղղակի ավելի բարձր մակարդակով/, այսինքն ավելի մոտ է ամենրիկյան "happiness" հասկացությանը: Իսկապես երևի ամենաուժեղ հուզականորեն ապրվող պահերը էս "տիպի" երջանկությունն է բերում: Բայց, ինձ թվում է, եվրոպական /այդ թվում և մեր/ կոնտեքստում երջանկության տակ ավելի շուտ բավականին կայուն ու երկարատև հոգեվիճակ են պատկերացնում, որտեղ արդեն գործ ունենք ոչ էնքան պարզ հույզերի, ինչքան ավելի բարդ ու բարձր զգացմունքների համակարգի հետ, միախառնված աշխարհընկալմանը, արժեքային համակարգին ևն հետ: Էս մի տարբերակը ինձ ավելի է դուր գալիս:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (06.03.2010), E-la Via (07.03.2010), Դարք (06.03.2010)

  7. #4
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Ժող ջան, մի հատ էդ ներքին ու արտաքին գործոնների մասին կասե՞ք, հլա հասկանամ էդ որնա
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (07.03.2010), Մանուլ (06.03.2010)

  9. #5
    Հետքրքրքրված. .
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2010
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Երջանկություն է,երբ երջանկության կարիք չես զգում...
    Հաղթում է ուժեղը,ոչ թե արդարը:Գարեգին Նժդեհhttp://www.akumb.am/image.php?type=sigpic&userid=22939&dateline=1267878625

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (07.03.2010)

  11. #6
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող ջան, մի հատ էդ ներքին ու արտաքին գործոնների մասին կասե՞ք, հլա հասկանամ էդ որնա
    ներքին գործոններ ասելով հիմնականում նկատի ունեմ մարդու ներքին աշխարհը, քանզի շատ բաներ կապված է ներին աշխարհի ճիշտ ընբռնման հետ: Մասնավորապես երջանկությունը մարդ կարող է ընկալել ներքինում զարգացող պրոցեսների հետևանք:
    արտաքին գործոնների մեջ մտնում է այն ամենը ինչը մեզ շրջապատում է, հարևաններ, ընկերներ, մեզ շրջապատող առարկաններ, կյանքի նյութական մասը:

  12. #7
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    ներքին գործոններ ասելով հիմնականում նկատի ունեմ մարդու ներքին աշխարհը, քանզի շատ բաներ կապված է ներին աշխարհի ճիշտ ընբռնման հետ: Մասնավորապես երջանկությունը մարդ կարող է ընկալել ներքինում զարգացող պրոցեսների հետևանք:
    արտաքին գործոնների մեջ մտնում է այն ամենը ինչը մեզ շրջապատում է, հարևաններ, ընկերներ, մեզ շրջապատող առարկաններ, կյանքի նյութական մասը:
    Ադրիանո չե՞ս կարծում, որ շատերի համար երկուսն էլ երջանկության պատճառ են, ուզում էի երկու տարբերակն էլ նշեի տեսա չստացվեց էլ չքվեարկեցի:

  13. #8
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադրիանո չե՞ս կարծում, որ շատերի համար երկուսն էլ երջանկության պատճառ են, ուզում էի երկու տարբերակն էլ նշեի տեսա չստացվեց էլ չքվեարկեցի:
    Ճիշտ ես նկատել, սակայն ես կարծում եմ, ներքինն ավելի գերիշխող է, մեկ է մեկը գերիշխող է, իմ կարծիքով: Այո քո նշած տարբերակն բացառել չի կարելի, սակայն խնդիրն նրա մեջ է, որ մարդիկ սկսեն ավելի խորը ստորաբաժանել և հետևապես նշեն գերիշխողը:

  14. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես նկատել, սակայն ես կարծում եմ, ներքինն ավելի գերիշխող է, մեկ է մեկը գերիշխող է, իմ կարծիքով: Այո քո նշած տարբերակն բացառել չի կարելի, սակայն խնդիրն նրա մեջ է, որ մարդիկ սկսեն ավելի խորը ստորաբաժանել և հետևապես նշեն գերիշխողը:
    Դե ստիպել ես ընտրություն կատարեն, չե՞ս կարծում, որ հնարավոր է հավասար քվեարկություն գնա կամ գրեթե հավասար, ինչ որ մեկը պատկերացնում ա իրա կյանքը առանց ընկերների, իսկական դժբախտություն:

  15. #10
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ստիպել ես ընտրություն կատարեն, չե՞ս կարծում, որ հնարավոր է հավասար քվեարկություն գնա կամ գրեթե հավասար, ինչ որ մեկը պատկերացնում ա իրա կյանքը առանց ընկերների, իսկական դժբախտություն:
    Իսկ ով ասաց, որ առանց ներաշխարհի օգնության է դա տեղի ունենում, այստեղ կա 3 տարբերակ կամ մեծ ձայներ կհավաքի ներքինը, կամ արտաքինը, կամ քո ասած երկուսն էլ իրար հետ հավասր կլինեն, հետևաբար եթե երկուսն էլ հավասարվեն իրար ձայների քանակով, ապա կարելի է պնդել , որ քո առաջադրած տարբերակնա:

  16. #11
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ով ասաց, որ առանց ներաշխարհի օգնության է դա տեղի ունենում, այստեղ կա 3 տարբերակ կամ մեծ ձայներ կհավաքի ներքինը, կամ արտաքինը, կամ քո ասած երկուսն էլ իրար հետ հավասր կլինեն, հետևաբար եթե երկուսն էլ հավասարվեն իրար ձայների քանակով, ապա կարելի է պնդել , որ քո առաջադրած տարբերակնա:
    Այլևս այդպիսի բան դժվար լինի, հավասար կարող էր լիներ եթե կարողանայինք երկուսն էլ ընտրել, կարծում մեծ մասը երկու տարբերակն էլ կնտրեր

  17. #12
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Այլևս այդպիսի բան դժվար լինի, հավասար կարող էր լիներ եթե կարողանայինք երկուսն էլ ընտրել, կարծում մեծ մասը երկու տարբերակն էլ կնտրեր
    Իսկ ես ավելի ուժեղ բան եմ առաջարկում, ես առաջարկում եմ արտաքին ու նեքրին ընտրողների քանակի հավասարություն, սակայն ոչ թե մեկ մարդու ընտրությամբ, ասենք դու երկուսն էլ նշեյիր , մյուսն էլ և այլն, որը ըստ երևույթին կնշանակեր քո ասածը, սակայն ինչպես տեսնում ես ներքինը ավելի շատ է: Սակայն ինչ կասես այս դեպքում: Երբ ներքինի ընտրողների քանակը հավասարվի արտաքին ընտրողների քանակին, դա չի նշանակի, որ երկուսն էլ հավասարապես կարևորվում են: Իսկ դա հնարավոր է, ինչու ոչ, բա մյուս քվեարկողները?

  18. #13
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես ավելի ուժեղ բան եմ առաջարկում, ես առաջարկում եմ արտաքին ու նեքրին ընտրողների քանակի հավասարություն, սակայն ոչ թե մեկ մարդու ընտրությամբ, ասենք դու երկուսն էլ նշեյիր , մյուսն էլ և այլն, որը ըստ երևույթին կնշանակեր քո ասածը, սակայն ինչպես տեսնում ես ներքինը ավելի շատ է: Սակայն ինչ կասես այս դեպքում: Երբ ներքինի ընտրողների քանակը հավասարվի արտաքին ընտրողների քանակին, դա չի նշանակի, որ երկուսն էլ հավասարապես կարևորվում են: Իսկ դա հնարավոր է, ինչու ոչ, բա մյուս քվեարկողները?
    Պարզից էլ պարզ է, որ ներքինը շատ-շատերը կկարևորեն, բայց առաջարկը քոնն է
    Ես կնտրեմ երկրորդ տարբերակը, ներքինը շատ կարևոր է, բայց առանց արտաքինի ոչինչ չեմ կարող պատկերացնել:

  19. #14
    - Գևոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    187
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Արտքինն աշխարհն այն ամենի անդրադարձումն է, ինչ գտնվում է մեր մեջ.
    Իրական աշխարհը մենք չենք տեսնում, մենք տեսնում են միայն պիտակավորված աշխարհը

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (07.03.2010)

  21. #15
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Էստեղ տեղադրեմ երջանկության 17 գաղտնիքները՝ ըստ Լեւվ Տոլստոյի: Կարդացե՛ք եւ խորհեք...

    Դեռ Լեվ Նիկոլայեւիչ Տոլստոյն էր պնդում, որ բոլոր երջանիկ մարդիկ նման են իրար։ Այդ դեպքում, միգուցե արժե վերլուծել, թե հատկապես որ հատկություններն են նրանց բնորոշ։ Չէ որ դա կարող է օգնել, որ մենք էլ երջանիկ դառնանք։ Այսպիսով, երջանիկ մարդկանց 17 գաղտնիքները.

    1. Մոռացեք անցյալը։ Դուք չեք կարող երջանիկ լինել, քանի դեռ կրում եք անցյալի ծանր բեռը։ Դուք սխալ ե՞ք գործել։ Տհաճ փորձ ե՞ք ունեցել։ Բաց թողեք այդ հիշողությունները` դրանք Ձեզ չեն թողնում զարգանալ։

    2. Կենտրոնացեք ներկայի վրա; Պատասխանատվություն կրեք Ձեր կյանքի համար։ Երջանիկ դառնալու համար, պետք է նախեւառաջ ազատ լինել։ Անկախ այն բանից, թե ինչքան վատ է իրավիճակը, Դուք եք ընտրում,թե ինչպես վարվեք: Եվ այդ ընտրության պատասխանատվությունը միայն Դուք եք կրում։ Ուրիշին մի մեղադրեք Ձեր անհաջողությունների համար։

    3. Հարաբերությունները ստեղծեք։ Դա հենց այն է, ինչը մեզ երջանիկ է դարձնում։ Սերը պետք է լինի գլխավորը։

    4. Հետաքրքրություններ։ Դրանք մեզ նույնպես փոքրիկ ուրախություններ են պարգեւում: Այնպես որ Ձեր հետաքրքրությունների շրջանակը պետք է մշտապես լայնացնել։ Այդպես Դուք լայնացնում եք դեպի ներդաշնակություն տանող ուղին։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան հետաքրքիր բան է մեզ շրջապատում։

    5. Ստեղծեք ինքներդ ձեզ։ Ձեզ համար սկբունքներ որոշեք եւ գործեք դրանց համաձայն։ Միայն այդպես Դուք Ձեք հավատարիմ կմնաք։

    6. Ո՞վ եք Դուք։ Մի ապրեք ուրիշի կյանքով, որպեսզի արդարացնեք ինչ որ մեկի սպասումները։ Մարդիկ Ձեզանից կարող են շատ բան սպասել: Մի ենթարկվեք նրանց ճնշումներին։

    7. Կյանքի նպատակը։ Երջանիկ լինելու համար Ձեզ կյանքի նպատակ է պետք: Այլապես Դուք հավաքված ու նպատակասլաց չեք լինի։ Ձեր նպատակը Ձեր կյանքի առանցքն է։

    8. Գնահատեք այն, ինչ ունեք։ Երջանիկ լինելն ավելի հեշտ է, երբ Դուք շնորհակալ եք։ Դժբախտաբար, տեսնել այն, ինչ չունենք ավելի հեշտ է, քան այն, ինչն արդեն ունենք։ Ձեր շուրջը նայեք, միգուցե Դուք արդեն երջանիկ լինելու պատճառներ ունեք։

    9. Լավատես եղեք։ Երջանիկ մարդիկ նույնիսկ մեկ րոպե մռայլ մտքեր չեն ունենում։ Նրանք դրականն են տեսնում , նույնիսկ ամենավատ իրավիճակում։

    10. Ստեղծագործեք։ ստեղծագործությունն ուժ է տալիս եւ ներաշում է մեզ դրական դաշտ. մենք պարզապես ժամանակ չունենք նկատելու անհաջողությունները։

    11. Սկսեք նրանով, ինչ Դուք արդեն ունեք։ Երջանիկ մարդը ողջ կյանքը չի սպասում եկամտի որոշակի աստիճանի կամ բարձր պաշտոնի, որ երջանիկ լինի։ Հիմարը երջանկությունը սարերից այն կողմ է փնտրում, խելոքը` ոտքերի տակ (Ջեյմս Օպենհեյմ)։

    12. Փոփոխվեք։ Երջանկությունն այցելում է նրան, որ մշտապես աճում է, զարգանում, սովորում։ Փոփոխվեք, նորը փնտրեք, Ձեր կյանքը նոր մակարդակի հանեք։

    13. Օգտագործեք Ձեր շնորհները։ Նախեւառաջ, Դուք պետք է գտնեք Ձեր մեջ այդ շնորհները, ապա` բացահայտեք։ Երջանկության հասնելու ամենաճիշտ ճանապարհը այնպիսի աշխատանք գտնելն է, որը կօգնի զարգացնել Ձեր տաղանդը։

    14. Մի սեւռվեք մանրուքների վրա։ Հաճախ մանրուքները մեր երջանկության թշնամիներն են։ Հիշեք, նույնիսկ փոքր ճեղքերը կործանում են նավը, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մեծանում են` դառնալով իսկական խոռոչներ։

    15. Զսպեք Ձեր նկրտումները։ Նկրտումները վնասակար չեն, քանի դեռ վեր չեն դասվում մտահղացումից։ Այլապես Դուք կգերագնահատեք Ձեզ եւ անհաջողակ ու ծաղրատեղ կդառնաք։

    16. Երջանկացրեք ուրիշներին։ Սա երջանիկ դառալու ամենակարճ ուղին է։ Սեփական երջանկության ճանապարհին ջանացեք մարդկանց համար բարի գործեր արեք։ Երջանկությունը գալիս է ինքնանվիրման, այլ ոչ թե եսամոլության միջոցով։

    17. Կարեկցեք։ Սա ինքնանվիրման բարձրագույն ձեւն է։ Ավելի հաճախ մտածեք Ձեզ շրջապատող մարդկանց մասին։
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 07.03.2010, 13:57:

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.03.2010), E-la Via (07.03.2010), Gayl (07.03.2010), Minerva (09.03.2010), Safaryan (31.03.2010), Whyspher Whisper (08.03.2010), Արևածագ (09.03.2010), Արևհատիկ (10.03.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •