User Tag List

Էջ 4 16-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 227 հատից

Թեմա: Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը

  1. #46
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում Vook-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված իմ խիղճն է արտահայտումը խիստ զուգահեռ է ՙես ի՛մ աստվածն ունեմ ՚ արտահայտմանը։
    եթե հարկ լինի կարող ենք ավելի մանրանալ։
    Էլի բառախաղի մեջ ես մտնւմ!!!
    Էտ արտահայտոըթյունը - "ԻՄ ԽԻՂՃՆ ԻՄ ԱՍՏՎԱԾՆ Է" ընդամենը նշանակում է, որ այդ բառերն ասող մարդը գտնում է, թե իր խիղճը մաքուր է և ինքը առաջին հերթին պատասխանատու է իր խղճի առաջ, այլ ոչ թե առաջնորդվում է աստվածավախությամբ:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  2. #47
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչա աստվածները ծաղիկներ են՞ որ պետք է հասունանան... հեչ կրոնագետի բան չի ասածներտ...
    Կրոնագիտության մեջ կա կրոնի էվոլյուցիա հասկացություն: Որի տեսանկյունից, այո, աստվածներին կարելի է ինչ-որ առումով համեմատել ծաղիկների հետ: Հաշվի առ, որ ես կրոնն ուսումնասիրում եմ որպես հասարակական, հոգեբանական ու մշակութային երևույթ, միանգամից ֆիքսելով տվյալ կրոնի դոգմայի սուբյեկտիվությունն ու կոնտեքստայնությունը:
    Կարծել կարող էս, դա քո խնդիրն է, բայց սպառիչ պատասխան՞ ... շատ հեռու է...
    Պատասխանս միանշանակորեն սպառիչ էր, քանի որ ես սպառիչ արտահայտեցի իմ տեսանկյունը հարցի շուրջ: Ոչ ես, ոչ էլ առավել ևս դու, չենք կարող հավակնել միանշանակ լուծում տալ նման բարդ խնդրին, քանի որ բավարար չափով ուսումնասիրողական աշխատանք անց չի կացված: Մենք կարող ենք միայն կարծիքներ ունենալ, իսկ այդ կոնտեքստում սպառիչ պատասխանը տեսանկյունի սպառիչ արտահայտում է նշանակում:
    Ով որ պնդում է թե իրենց Աստվածն է ««միակ ճշմարիտ»» աստվածը, ապա դա ցույց է տալիս նրանց էգոիստությունը և տգիտությունը... ծիծաղելի է ««իմ աստվածն»» է միակը... այս արտահայտությունը ցույց է տալիս, որ ոչ թե ««աստվածն»» է միակը, այլ այդ ասողն է ««միակը»», որովհետև ««Ինքն»» է այդ ասում և ««Ինքն»» է միակ ճշմարտությունը...
    Էգոիստությունն ու տգիտությու՞նը: Ոչ: Այդ մարդն ընդամենը հետևում է իր կրոնի դոգմային: Գրեթե ցանկացած կրոն պնդում է, որ.
    - մյուս կրոնները սուտ կրոններ են, ուրիշների աստվածները գոյություն չունեն (ժխտում). Աստվածաշնչի վերաբերմունքը խեթական պտղաբերության աստծո՝ Բահաղի նկատմամբ և այլն (որոշ տեղերում, երբ կիրառվում է «Բեհեզբուղ» սխալ տարբերակն, ավելի շատ գործ ունենք երկրորդ կետի հետ),
    - մյուս կրոնները դիվապաշտություն են, ուրիշների աստվածներն իրականում դևեր են (դեմոնիզացիա). Հին Եգիպտոսում Օսիրիսյան ավանդության իշխանության գալուց հետո վերաբերմունքը Սեթ աստծո նկատմամբ, քրիստոնեության վերաբերմունքը Լյուցիֆեր, Պան, Կերնունոս աստվածների նկատմամբ և այլն,
    - մյուս կրոնները մարդկանց նեղմտության ու տգիտության, ինչպես նաև էգոիզմի արդյունք են, ուրիշների աստվածները նույն աստվածային նախասկզբի արտահայտում. վիշնուիտներ, Հարե Կրիշնա աղանդ, նյու էյջ և այլն:
    Ավելի քիչ տարածված մոտեցումներ են.
    - մյուս կրոնի աստվածներին սեփական պանթեոնում տեղ տալը (ասսիմիլյացիա). բուդդիզմն իր տարբեր արտահայտումներում այլ կրոնների աստվածների դեմ պայքարելու համար նրանց պարզապես ընդունել է իր գիրկը՝ թեկուզ տիբեթյան բուդդիզմի ձոգչեն ուղղության օրինակի վրա, որն առավելագույնս ազդված է նախաբուդդիստական բոն պո հավատից և այլն,
    - զուգահեռ գոյատևում՝ ինչպես միջնադարյան Չինաստանում զուգահեռ գոյատևում էին չան-բուդդիզմը, դաոսիզմն ու կոնֆուցիականությունը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (03.03.2010), Yevuk (03.03.2010), Հայկօ (02.03.2010), յոգի (02.03.2010)

  4. #48
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    [QUOTE]
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կասե՞ս, եթե ես աստծուն հավատամ, իմ կյանքը ինչո՞վ կհեշտանա
    Դա ես չեմ պնդում, թե Աստծուն հավատացողի կյանքը հեշտանում է...

  5. #49
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա միգուցե ձեր համար և ձեր նման մտածողների համար է այդպես... և ինչ ձեր կյանքը հեշտացել է՞...
    Չի կարելի է ընդանուր հայտարարություն անել թե դա այդպես է... Քրիստոսը Աստծու նվիրյալն էր, հեշտ էր՞ Նրա կյանքը...

    Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա ես չեմ պնդում, թե Աստծուն հավատացողի կյանքը հեշտանում է...
    Նախորդ հարցին պատասխանեմ.
    ոչ մի փոփոխություն էլ չի եղել աստծուն չհավատալու արդյունքում. ես կասեի հակառակը, իմ վրա եմ հույսը դնում, որն ավելի ռեալ է, քան ինչ-որ անտեսանելի բանի վրա հույս դնելը
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 02.03.2010, 19:53:


  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (02.03.2010)

  7. #50
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում Karlen1980-ի խոսքերից Նայել գրառումը
    կրոնի բաժին մտնում են հավատացյալները, իսկ նրանց հետ լուրջ խոսալ հնարավոր չի, նրանց ինչել ասես մեկա իրանցնեն առաջ տանելու:իսկ ես ուզում եմ որ թեման շոշափվի որպես մարդու հոգեբանություն
    Սխալ կարծիք ունեք կրոն բաժնի մասին. էնտեղ գրում է ցանկացած ոք, ով ասելիք ունի, կարևոր չէ՝ հավատում է Աստծուն, թե չի հավատում:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #51
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    [QUOTE]
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրոնագիտության մեջ կա կրոնի էվոլյուցիա հասկացություն: Որի տեսանկյունից, այո, աստվածներին կարելի է ինչ-որ առումով համեմատել ծաղիկների հետ: Հաշվի առ, որ ես կրոնն ուսումնասիրում եմ որպես հասարակական, հոգեբանական ու մշակութային երևույթ, միանգամից ֆիքսելով տվյալ կրոնի դոգմայի սուբյեկտիվությունն ու կոնտեքստայնությունը:
    Համամիտ եմ...
    Պատասխանս միանշանակորեն սպառիչ էր, քանի որ ես սպառիչ արտահայտեցի իմ տեսանկյունը հարցի շուրջ: Ոչ ես, ոչ էլ առավել ևս դու, չենք կարող հավակնել միանշանակ լուծում տալ նման բարդ խնդրին, քանի որ բավարար չափով ուսումնասիրողական աշխատանք անց չի կացված: Մենք կարող ենք միայն կարծիքներ ունենալ, իսկ այդ կոնտեքստում սպառիչ պատասխանը տեսանկյունի սպառիչ արտահայտում է նշանակում:
    Համաձայն եմ... բայց չի կարելի դիմացինին չափել ըստ քո գիտելիքների, ին՞չ գիտես, ով ինչքան է ուսունասիրել կամ գիտի...
    Էգոիստությունն ու տգիտությու՞նը: Ոչ: Այդ մարդն ընդամենը հետևում է իր կրոնի դոգմային: Գրեթե ցանկացած կրոն պնդում է, որ.
    - մյուս կրոնները սուտ կրոններ են, ուրիշների աստվածները գոյություն չունեն (ժխտում). Աստվածաշնչի վերաբերմունքը խեթական պտղաբերության աստծո՝ Բահաղի նկատմամբ և այլն (որոշ տեղերում, երբ կիրառվում է «Բեհեզբուղ» սխալ տարբերակն, ավելի շատ գործ ունենք երկրորդ կետի հետ),
    - մյուս կրոնները դիվապաշտություն են, ուրիշների աստվածներն իրականում դևեր են (դեմոնիզացիա). Հին Եգիպտոսում Օսիրիսյան ավանդության իշխանության գալուց հետո վերաբերմունքը Սեթ աստծո նկատմամբ, քրիստոնեության վերաբերմունքը Լյուցիֆեր, Պան, Կերնունոս աստվածների նկատմամբ և այլն,
    - մյուս կրոնները մարդկանց նեղմտության ու տգիտության, ինչպես նաև էգոիզմի արդյունք են, ուրիշների աստվածները նույն աստվածային նախասկզբի արտահայտում. վիշնուիտներ, Հարե Կրիշնա աղանդ, նյու էյջ և այլն:
    Ոչ բոլոր կրոննականներն են պնդում այդ, ինչպես ասել էի վերևում դա գալիս է նրանց էգոիզմից, ինչպիսին են ««Իմ, Ես, եթե ես եմ ընդունել, ուրեմն դա բացարձակ ճշմարտությունն է»» ... Եթե կա խմբավորումներ ապա կլինի խառնաշփոթ և անհասկացություններ, ֆանատիզմ և այլը... և ցանկացած կրոն կամ ուսմունք վերածվում է աղանդի, երբ կորում է իրական նպատակը...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (04.03.2010)

  10. #52
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախորդ հարցին պատասխանեմ.
    ոչ մի փոփոխություն էլ չի եղել աստծուն չհավատալու արդյունքում. ես կասեի հակառակը, իմ վրա եմ հույսը դնում, որն ավելի ռեալ է, քան ինչ-որ անտեսանելի բանի վրա հույս դնելը
    Նայած ինչն էս համարում ««հավատ»»...
    Իմ կարծիքով ես քեզ չեմ համոզել հավատալ, չ՞է...
    Ամեն մարդ իր չափի հնրարավորությունները ունի...

  11. #53
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում Karlen1980-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց չի կարելի որ մարդ ինքն իրեն խաբի անընդհատ:չի կարելի մարդկանց քարոզել, համոզել մի բան որը ապացուցված չի:
    Կարելի է մտածել, որ դու ապացուցել ես, որ Աստված գոյություն չունի։Դրա համար էլ քարոզում ես, որ ՆԱ գոյություն չունի։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (02.03.2010)

  13. #54
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի բառախաղի մեջ ես մտնւմ!!!
    Կխնդրեի, որ լավ ուսումնասիրես, թէ ինչ է նշանակում բառախաղ տերմինը, որ պատեհ անպատեհ չօգտագործեիր այն։Իմ գրածի մեջ ոչ մի կերպ բառախաղ չկա։
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ արտահայտոըթյունը - "ԻՄ ԽԻՂՃՆ ԻՄ ԱՍՏՎԱԾՆ Է" ընդամենը նշանակում է, որ այդ բառերն ասող մարդը գտնում է, թե իր խիղճը մաքուր է և ինքը առաջին հերթին պատասխանատու է իր խղճի առաջ, այլ ոչ թե առաջնորդվում է աստվածավախությամբ:
    Mark Pauler իմ պաշտած Աստվածը՝ Կտակարանի Աստվածն է, ու ինձ համար միակ ու ճշմարիտն է ։ Քեզ ստիպելու ոչինչ չունեմ, չգիտեմ թէ ի՞նչ աստծո ես հավատում, ու իմ խորին համոզմամբ, մարդ պատասխանատու է լինելու ոչ թէ իր խղճի առաջ, այլ Աստծո։ Գուցե թէ քեզ նորից սա բառախաղ թվա, բայց ասեմ, որ հսկայական տարբերություն կա՝ ընդհունել սեփական խղճին որպես աստված և ընդհունել Արարչին որպես Աստված։Մարդկային գերագույն տականքները միշտ էլ իրենց խղճի առաջ մաքուր են կարծել իրենց .միշտ էլ իրենք իրենց արդարացրել են։Բայց երանի այն մարդուն, որ ոչ թէ մարդկային արդարությունով արդար կգտնվի այլ Աստվածային։

  14. #55
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայած ինչն էս համարում ««հավատ»»...
    Իմ կարծիքով ես քեզ չեմ համոզել հավատալ, չ՞է...
    Ամեն մարդ իր չափի հնրարավորությունները ունի...
    Հավատք` ընդունել մի երևույթ, որն ապացուցված է փաստերով կամ ապացուցվում է մտածողի տրամաբանությամբ:

    Ոչ, դու ինձ ոչինչ էլ չես ստիպել

    Ինչ նկատի ունես սա Ամեն մարդ իր չափի հնրարավորությունները ունի... ասելով

    Հետաքրքիր կլիներ հավատացյալի կարծիքը լսել հավատքի մասին:


  15. #56
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Եկել եմ մի քիչ խճողմամբ ու աղճատումով զբաղվեմ :

    Մեջբերում Karlen1980-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր դյվար է հանդիպել մի մարդու, որը չի հավատում աստծու գոյությանը:
    Քուանշ : Ինչպես ասում էր մեծն Օ. Ի. Բենդերը՝ «Աստված չկա. սա բժշկական անհերքելի փաստ է»:

    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ դեպրեսիվ ա հնչում:
    Գուցե դու քեզ մենակ ես զգում Rhayader, բայց կան AGNI-ի նման մարդիկ, որ կարողանում են իսկապես տեսնեն ու զգան իրենց շուրջ տեղի ունեցող հրաշքները:
    Ես քեզ կարող եմ 1000-ից ավել հարցեր տամ, որոնց դու չես կարող բացատրություն տալ հիմնվելով մենակ գիտության վրա: Ու դրանք կարող են լինել ամենահասարակից մինչև ամենաբարդ հարցերը:
    Ժամանակակից բնական գիտությունների մեջ, ամենամեծ հեղինակությունները հավատացել են աստծուն: Դա պատահական չի!!!
    Հարյուր տարի առաջ ես քեզ կկարողանայի 1000-ի փոխարեն 10 000 հարց տալ: Քսան հազար տարի առաջ՝ 100 000, այդ թվում նաև՝ թե ինչու՞ է երկնքից աղմուկով ընկած լույսը վառում ահա այն ծառը: Ես քեզ կարող եմ հարցնել, թե ինչու՞ այն աստվածը, ով քարոզում էր, որ աչքդ հանողի աչքը հանիր, ատամ սրողի դեմ՝ ատամ սրի, հանկարծ սկսեց իր միածին որդու շուրթերով սովորեցնել, որ երբ ապտակում են աջ այտիդ, ձախն էլ դեմ տուր: Ես սա կարող եմ բացատրել, բայց կարող եմ և ցինիկություն անել ու պնդել, որ այդ ամենը ֆարս է: Կարող եմ հարցնել, թե ի՞նչն էր «Անմեղների ջարդի» պատճառը, գուցե հավա՞տն առ Աստված: Կարող եմ հիշել, որ «Եվ Աստված այնքան սիրեց մարդկանց, որ իր մինուճար որդուն ուղարկեց...» և այլնից առաջ այդ նույն Աստվածը ջրախեղդ էր արել իր սիրասուն էակների ճնշող մեծամասնությանը (Գերասիմի չափ էլ չկա. դա գոնե Մումուին խեղդելուց հետո իրեն վատ էր զգում): Կարող եմ, սակայն, ասել, որ մինչև այսօր եղած սկզբունքերից լավագույներն են սրանք. «սիրեցեք իրար» և «դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարեն»: Բայց դե մեկ է՝ դինոզավրերի հարցը բաց կմնա. ով էին, ինչ էին, ով էր նրանց ստեղծել Ադամ ձաձայից միլիոնավոր տարիներ առաջ : Մի խոսքով՝ հարցերն ու հնարավոր տարբերակները շատ շատ են:

    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք սկզբի համար հասկանանք, որ "Աստված" դա ինչ որ եզակի ու հազվագյուտ նյութական իր չի, որ սեփականացնեմ, դնեմ գրպանս ու թաքուն պահեմ բոլորից:
    Ինչու՞: Հենց հիմա էլ աշխարհի վրա (օրինակ Պոլինեզիայում կամ Ամազոնում) շատ մարդիկ իրենց սիրելի աստվածներին փաթաթում են կտորի մեջ ու գրպանում հետները ման տալիս: Կամ՝ վզներից կախ: Ի՞նչ պակաս աստվածներ են: Չէ՞ որ աստված է նա, ում հավատում ես և ոչ նա, ով Կարմիր ծովը կիսեց երկու մասի (ընդ որում՝ վերջում բարեհաջող կերպով այնտեղ խեղդեց ևս մի քանի հարյուր սիրասուն զավակ. ըստ երևույթին՝ ջրի հանդեպ ինչ-որ հակում է ունեցել): Էլ չեմ ասում Եգիպտոսի առաջնեկների մասին: Ինձ թվում է՝ Աստված մեր ձեռքը կրակն է ընկել. ամեն ինչ անում է, որ քոքներս տա, բայց մենք մոլախոտերի նման անշեղորեն գրավում ենք Եդեմի այգին: Հա, լավ հիշեցի. շատ տեղերում խելոք մարդիկ փորել են հողը և բազում աստվածներ և կիսաաստվածներ են գտել. դրանցից ոմանք նույնիսկ վառ ընդգծված կուրծք ու հետույք են ունեցել:

    Մեջբերում Vook-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է մտածել, որ դու ապացուցել ես, որ Աստված գոյություն չունի։Դրա համար էլ քարոզում ես, որ ՆԱ գոյություն չունի։
    Ի դեպ՝ վերջերս երազումս ինձ հայտնվեց մի հրեշտակ (կարծեմ՝ Գաբրիելը) և ինձ ամենայն լջությամբ հավաստացրեց, որ Աստված գոյություն չունի: Ես հավատում եմ Աստծուն, հետևաբար՝ հավատում եմ Գաբրիելին, հետևաբար՝ հավատում եմ, որ Նա չկա:
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ungrateful (02.03.2010), VisTolog (02.03.2010), Ռուֆուս (02.03.2010)

  17. #57
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ՝ վերջերս երազումս ինձ հայտնվեց մի հրեշտակ (կարծեմ՝ Գաբրիելը) և ինձ ամենայն լջությամբ հավաստացրեց, որ Աստված գոյություն չունի: Ես հավատում եմ Աստծուն, հետևաբար՝ հավատում եմ Գաբրիելին, հետևաբար՝ հավատում եմ, որ Նա չկա:
    Դէ ի՞նչ հոյակապ է ասված։ես էլ հավատում եմ, որ նման երազ չես տեսել, հետևաբար Գաբրիելը քեզ չի այցելել, հետևաբար հավատում եմ , որ՝ ստում ես։՞
    Հ. Գ.
    Իսկ քո ասած միլիոնավոր տարիները՝ մոլորված գիտնականների հորինվածքներն են։

  18. #58
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում Vook-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ. Գ.
    Իսկ քո ասած միլիոնավոր տարիները՝ մոլորված գիտնականների հորինվածքներն են։

    թե՞ որքան հնարավոր է շուտ (դե աստծով բացատրելը վայրկյանների բան է) մարդկանց մտքերի բացատրություն գտնելը


  19. #59
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը

    Հետաքրքիր կլիներ հավատացյալի կարծիքը լսել հավատքի մասին:
    Թեմայի հեղինակին դա հաստատ հետաքրքիր չի, Վիստ ջան

    Մեջբերում Karlen1980-ի խոսքերից Նայել գրառումը
    կրոնի բաժին մտնում են հավատացյալները, իսկ նրանց հետ լուրջ խոսալ հնարավոր չի, նրանց ինչել ասես մեկա իրանցնեն առաջ տանելու:իսկ ես ուզում եմ որ թեման շոշափվի որպես մարդու հոգեբանություն

  20. #60
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում Vook-ի խոսքերից Նայել գրառումը
    Դէ ի՞նչ հոյակապ է ասված։ես էլ հավատում եմ, որ նման երազ չես տեսել, հետևաբար Գաբրիելը քեզ չի այցելել, հետևաբար հավատում եմ , որ՝ ստում ես։՞
    Հ. Գ.
    Իսկ քո ասած միլիոնավոր տարիները՝ մոլորված գիտնականների հորինվածքներն են։
    Չէ՜, չեմ ստում: Հավատա, որ չեմ ստում: Ստի ոտքը կարճ է: Մարիամն էլ քիչ մնաց Հովսեփին ստեր բացեիբաց, այն էլ, բարեբախտաբար, հաստատ գիտեր, որ մի քանի ամսից փորը մեծանալու է, սուտն էլ՝ բռնվելու, ու չստեց: Եվ ծնվեց Հիսուսը : Իմ դեպքում Հիսուս հաստատ չի ծնվի, բայց գոնե աշխարհը կիմանա ճշմարտությունը, այն է՝ որ Աստված չկա, դա մոլորված գիտնականների հորինվածքն է: Բառ առ բառ կրկնում եմ Գաբրիել հրեշտակապետի խոսքերը: Վերջին անգամ, երբ մարդիկ կրկնում էին վերին էակների խոսքերը, նրանց առաքյալներ էին անվանում. հիմա՝ պարզապես ստախոս: Կոպիտ բարքեր են, ռոմանտիկա չկա... Դեգրադացիա:
    DIXI
    carpe noctem

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (03.03.2010)

Էջ 4 16-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 84
    Վերջինը: 14.08.2013, 00:59
  2. Գրառումներ: 68
    Վերջինը: 07.07.2011, 14:00
  3. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Կրոն
    Գրառումներ: 1127
    Վերջինը: 23.05.2010, 19:39
  4. Ինչու են մարդիկ խելագարվում
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 18.11.2008, 00:10
  5. Ինչու են Մարդիկ ամաչում կամ վախենում "սեքս" բառից՞
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 30.04.2008, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •