Մի հատ իմ կարծիքն ասեմ էս ամեն ինչի մասին:
Ուրեմն համերգի առաջին մասում ամենաշատը Րաֆֆիի ելույթը հավանեցի: Զգացվում ա, էլի, որ երգը իր ուզածն ա լինում: Ռաիսայի երգը ճիշտն ասած ծանոթ չէր, ու մի տեսակ չէր ձգում: Չնայած լավ կատարեց: "Layla"-ն շաատ եմ սիրում: Լավ երգեց, բայց սկիզբը մի տեսակ դուրս չեկավ… Ռաիսայի ու Սուրոյի էս ելույթների ժամանակ սովորականի նման կլանված չէի լսում... Բայց էլի դուրս եկան:
Երկրորդ մասում երեքին էլ հավանեցի, բայց Ռաիսան ընտիր կատարեց ուղղակի:
Երրորդ մասում Րաֆֆի կատարումը առաջին անգամ ավելի շատ էի հավանել: Ռաիսան լավն էր, բայց ՍուրոոոնՀամաձայն եմ, որ ամբողջ նախագծի ընթացքում հնչած ամենադրայվոտ ու ամենալավ համարն էր
: Ու հետո` ինքը շատ նման ա երգում Jonny Lang-ին իմ կարծիքով: Մանավանդ էս երգը
:
Համոզված էի, որ Րաֆֆին դուրս չի գալու: Ես շատ եմ սիրում Րաֆֆիին համարյա սկզբից: Էն սկզբում որ երգում էր, շշմած նստում էի, չէի շարժվում: Ու միշտ ձայն եմ տվել իրեն: Էս անգամ էլ Րաֆֆիին ու Սուրոյին եմ ձայն տվել: Ու չէի ուզում, որ Սուրոն դուրս գար
:
Երևի ուզում էի, որ Ռաիսան դուրս գար: Համաձայն եմ, որ ինքը շաաատ լավ ա երգում, ես էլ իրան շատ եմ հավանում, բայց ախր Րաֆֆին ու Սուրոն...
Չնայած մի քանի անգամ ասել եմ, մի հատ էլ ասեմ, որ ոչ մի նշանակություն չունի, թե ով ա դուրս եկել. դա իրենց ապագայի վրա ոչ մի կերպ չի ազդում:
Հեչ սիրուն չստացվեց Գոռի տեսանյութը: Մեղմ ասած: Մանավանդ, որ դրա վերաբերյալ առանձին թոք-շոու են պատրաստելու, պարտադիր չէր Րաֆֆին էդ օրը գցել… Էլի եմ ասում, Գոռը ոչ մի կապ չունի, նույնիսկ էն ժամանակ, երբ Գոռի բոլոր ծանոթները իրենց ձայնը Գոռին էին տալիս, Րաֆֆին ոչ մի անգամ վտանգավոր եռյակում չի հայտնվել: Դե հիմա էդ տղուն շատ ձայն են տալիս...
Ռաիսայի պահվածքն էլ դուրս չեկավ... Ի՞նչ ա նշանակում «ես դուրս գամ, Սուրոն մնա», ինքը չգիտե՞ր, որ տենց բան հնարավոր չի... Հա, հասկանում եմ, որ հուզված էր էդ պահին, բայց դե պետք չէր իմ կարծիքով...
Րաֆֆին մեղք էր… Գոռին ցույց տալուց հետո նենց էի ուզում, որ ինքը դուրս գար, որ նենց խոսակցություններ չգնան իրա վերաբերյալ, ոնց որ հիմա են գնում... Չնայած... կարևոր չի... Ձայնս իրան եմ տալու հենց դրա համար:
Էջանիշներ