User Tag List

Էջ 8 21-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 302 հատից

Թեմա: Դեպրեսիա

  1. #106
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դեպրեսսիա

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց եթե լուրջ անառողջ ապրելակերպը ստրեսից կարող է դեպրեսիայի տանել
    Ջան չգիտեմ առողջն ու անառողջը որոնք են (մթոմ էլի), բայց կոկա կոլան, չիպսն ու շոկոլադը` իմ դեպքում, ցանկացած տեսակի սթերսին մի քանի կիլոմետր հեռու են շպրտում:

  2. #107
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դեպրեսսիա

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջան չգիտեմ առողջն ու անառողջը որոնք են (մթոմ էլի), բայց կոկա կոլան, չիպսն ու շոկոլադը` իմ դեպքում, ցանկացած տեսակի սթերսին մի քանի կիլոմետր հեռու են շպրտում:
    Հետաքրքիր ա,Day: Բայց, կարծում եմ, դա ժամանակավոր ու ոչ ճիշտ լուծում է, բայց սննդակարգը շատ կարեւոր է` կոշիկի նեղությանը դիմակայելու համար` 36000 մանրագույն մասնիկները ակտիվ պահելու համար:

    Հ.Գ. Առողջ ապրելակերպը կօգնի դիմակայել ստրեսին

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    յոգի (12.02.2010), Ուլուանա (11.02.2010)

  4. #108
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դեպրեսսիա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնաաաաաաաաաաաց կրիշնաիզմը((((((((((
    Իրականում մարդու հոգեբանությունն ու դեպրեսսիայի երևույթը շատ ավելի բարդ են:
    Դեպրեսիան խրոնիկական խանգարումների հետևանք է լինում: Դեպրեսիա առաջացնող գործոններից են՝ մելանխոլիան, կառուցվածքային կամ զգայական դեպրիվիացիան, զգայական գերբեռնվածությունը, էմոցիոնալ տրավմաների առաջացրած ճնշված վիճակը և այլն:
    Սովորաբար այս գործոնների շարունակական ու համատեղված ազդեցությունն է, որ բերում է դեպրեսսիային: Առավել էական են դեպրեսսիայի առաջացման համար հարմար պայմաններ ստեղծող կառուցվածքային ու զգայական դեպրիվիացիաները՝ ժամանակի մեջ մտավոր ու ֆիզիկական գործունեությունը կարգավորելու, մտավոր ու ֆիզիկական շփման հետ կապված խանգարումները:
    ապեր կրիշնայիզմը հեչ կապ չունի ստեղ, կրիշնայիզմը դա նվիրվածություն է և վերանցական գիտակցություն, ոչ թե կրոն, ավելի ճիշտ յոգայի ուսմունք, (որպես ինֆորմացյա ես ոչ մի Իզմի հետևորդ չեմ, ոչ էլ ինչ որ կազմակերպության կամ կրոնի և ոչ մի պիտակաորում չեմ կրում, ես անհատ եմ և ինքս եմ ընտրում իմ ուղղին ըստ իմ բանականության)...
    Քո նկարագրած սիմպտոմները և հիմքը նույնպես ճիշտ են, բայց հիմնական հիմքերից մեկը դա ցանկությունն է և վախը ենթագիտակցության մեջ, որի հիմքը դա անցյալում կատարած գործողությունների արդյունքն է, որը ստիպում է մարդուն գործել հետաևյալ կերպ, իր կամքին հակառակ, որը նման է ոչ արտահայտված պատկերների(սամսկարա) ֆոտո ժապավենի վրա և արտահայտվում է առաջին հնարավորության դեպքում, պատճառի մասին մարդ չի էլ հիշում...
    Ճիշտ շնչելը շատ օգտակար է և բուժում է շատ դեպրեսիվ և ֆիզիկական հիվանդություններ...

  5. #109
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դեպրեսսիա

    Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը
    Յարրե ջան, որն՞ է հալալ-զուլալ դեպրեսյաի աղբույրը, կամ հիմքը: Դեղամիջոցները կարող են հանգստացնել մի ինչ-որ ժամանակ, հետո շարունակվելու է, եթե հիմքը չբուժվի...
    յոգի, իրար ճիշտ չենք հասկանում։ Վհատությունը, անտրամադիր լինելը, սթրեսը և նմանատիպ այլ բաներ կարելի է անցկացնել, եթե փորձել ավելի դրական տրամադրվել, լինել ողջամիտ ու աշխատել մտածելակերպի վրա։

    Բայց խնդրում եմ ասա, ո՞նց ես պատրաստվում բուժել օրինակ՝ մանյակային դեպրեսիվ փսիխոզը։ Ո՞ր հիմքն ես բուժելու։ Խնդրում եմ մանրամասնիր, ինձ իրոք հետաքրքիր է։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (12.02.2010), յոգի (12.02.2010)

  7. #110
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դեպրեսսիա

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    յոգի, իրար ճիշտ չենք հասկանում։ Վհատությունը, անտրամադիր լինելը, սթրեսը և նմանատիպ այլ բաներ կարելի է անցկացնել, եթե փորձել ավելի դրական տրամադրվել, լինել ողջամիտ ու աշխատել մտածելակերպի վրա։

    Բայց խնդրում եմ ասա, ո՞նց ես պատրաստվում բուժել օրինակ՝ մանյակային դեպրեսիվ փսիխոզը։ Ո՞ր հիմքն ես բուժելու։ Խնդրում եմ մանրամասնիր, ինձ իրոք հետաքրքիր է։
    Դժվար է, շատ դժվար, հիմքը շատ խորն է և հեռվից է գալիս..., բայց հնարավոր է...
    Առաջինը դա էգոիզմն է և կիրքը, 2-զայրույթ, 3-ժլատություն, 4-պատրանք, 5-նախանձ և 6-րդ անխելքություն: Այս վեց թշնամիներն են հիմքը և նրանք գալիս են առանց հարցնելու մարդ համաձայն է թե ոչ, ըստ իր անցյալում կատարածղ մեղսավոր գործնեությունների և ստիպում են տարապել էակին... Այս ամենը կապված են իրար հետ շղթայի ձևով, էգոիզմից առաջանում է կիրք, հետո զայրույթ, սրանից ծնվում է ժլատությունը, ժլատությունը մարդուն գցում է պատրանքի մեջ, որի հետևանքով մարդ չի հասկանում ինչ է անում և այդպիսի վիճակը ստեղծում է Նախանձ իսկ նախանձից մարդ կորցնում է խելքը և սկսում է վատ գործեր կատարել...
    Երկրորդ թշնամին, զարույթը, կամ վիրավորվածությունը, որոնք նույնն են: Վիրավորվածությունը, որը ունի իգական սեռին բնություն, ներթափանցում է ներս և վիրավորվածությունը, որը ունի արական սեռի բնություն, արտահայտվում է արտաքինում: Էգոիստ մարդը մտածում է միյայն իր մասին, թե ինչպես հայթայթի ուտելիք, իր և իր ընտանիքի համար, երկրորդ, հանգիստ (կոմֆորտնի) ապրելու տեղ ստեղծի, սեռական հարաբերությունը ապահովի և պահպանի իր հետ կապված ամեն ինչը: Այս թվարկածները ապահովվելու համար մարդ ստիպված է զայրույթի մեջ ընկնել, որովհետև մարդու եթե կա շատ ցանկություն ուտելու (շատ) դրանից առաջ է գալիս սեռական անդադար ցանկություն և քնելու ցանկություն: Կա մի էնէրգյա, որը կոչվում է Ապանա (սանսկրիտ), որը ըստ մարդու ցանկությունների այդ էներգյան իջնում կամ բարձրանում է մարդու մարմնի չակռաների վրա... Եթե գիտես մարմնի մեջ կա յոթ չակռաներ, երբ այդ Ապանան իջնում է ներքևի չակռայի վրա մարդու մոտ առաջանում է անդադար սեռական ցանկություն, որի պատճառը անկանոն անհագ սնվելն է...
    Շատ երկար բացատրություն է, եթե հարցիտ մոտավորապես պատասխանեցի ապա էլ չշարունակեմ, թեթ ոչ ապա կարող եմ շարունակել ժամանակ լինելու դեպքում...

    Աշխարհիկ բժշկությունը կարող է միյայն մեկուսացնել և հանգստացնել դեղերով...

  8. #111
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դեպրեսսիա

    Կրիշնաիզմի վերաբերյալ իմ պատկերացումները հիմնված են հետևյալ գրքերի վրա.
    Բհագավադ-Գիտան Ինչպես Որ Է (տնաշեն, իսկական Բհագավադ-Գիտան «ինչպես որ է» Մահաբհարատայի տեքստում մոտ հիսուն էջ է զբաղեցնում, իսկ ձեր գիրքը՝ 1000-ից ավել, այն էլ խիստ սուբյեկտիվ մեկնաբանությունների հաշվին)
    Իմ կողմից ավելացնեմ, որ օրթոդոքսալ հինդուիզմի մեջ Ռամայանան, Մահաբհարատան, ինչպես նաև վերջինիս մեջ ներառված Բհագավադ-Գիտան ԿՐՈՆԱԿԱՆ ՏԵՔՍՏ ՉԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ. նրանք առասպելաբանական էպոսներ են: Ինչպես, օրինակ, մեր Սասունցի Դավիթը: Ինչով էլ բացատրվում է, օրինակ, Կրիշնա Ջանարդանայի մահվան վարկածների տարբերությունը Ռիգվեդայում ու Մահաբհարատայում: Պատկերացրեք, որ Հայաստանում կրոն հայտնվի, որի նպատակն իր ծիսակարգերով Փոքր Մհերին արթնացնելը լինի:
    Կրիշնա, Աստծո Գերագույն Անձնավորությունը (էլի մի հաստափոր գիրք, որի վրա, ավաղ, ես վատնեցի մի ամսի չափ ժամանակ)
    Շրի Իշոպանիշադ
    Ուսուցումների Նեկտարը (ռուսերեն տարբերակով՝ Нектар Преданности)
    Հեշտ Ճամփորդություն Դեպի Ուրիշ Մոլորակներ
    Յոգայի Կատարելությունը
    Յոգայի Բարձրագույն Համակարգը

    Մի ասա ինձ, թե ես չեմ հասկանում՝ ինչ է կրիշնաիզմը: Իսկ դեպրեսսիայի բուժման հետ այն կապ չունի:
    Դեպրեսսիայով տառապող մարդիկ ընդհանրապես հեշտ թիրախ են տարբեր կրոնական աղանդների համար: Ինչպիսիք են եհովայի վկաները, տարբեր սատանայապաշտական-դիվապաշտական աղանդները, Հարե Կրիշնա աղանդը, պենտակոստալները, խարիզմատների շարժումը և այլն: Ընդ որում, կրիշնաիտներին, իրենց «Հարե Կրիշնա, հարե, հարե, հարե Ռամա, հարե, հարե» (թարգմանաբար՝ «Փառք քեզ, օ Սև, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, օ ագռավագույն, փառք քեզ, փառք քեզ») ես հակված եմ մտցնել դիվապաշտական-սատանայապաշտական աղանդների մեջ:
    ՀՈՒՅԺ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է դեպրեսսիայով տառապողների նկատմամբ ՑԱՆԿԱՑԱԾ կրոնական պրոպոգանդա վարելը: Դեպրեսսիան հոգեբանական դատարկության արտահայտում է, իսկ դատարկությունը պատրաստ է լցվել ցանկացած բանով, որը կխոստանա այն լցնել: Գալիս են աղանդները, խոստանում են փրկություն, ազատություն ու նման բաներ. դա ես տեսել եմ իննսունականներին Կապանում, դա ես տեսնում եմ հիմա այս թեմայում:
    Ես տեսել եմ նաև հետևանքը. տեսել եմ հոգևոր հաշմանդամներ, ֆանատիկներ ու նման տհաճ երևույթներ:

    Աշխարհիկ բժշկությունը հայհոյելուց առաջ մի փոքր ուսումնասիրիր այն: Դեպրեսսիայի բուժման մեթոդները մոտ մի դար է, որ առաջ են ընթացել լիթիումային թերապիայից: Դեպրեսսիայի բուժմամբ զբաղվում են հոգեվերլուծաբանները, հումանիստական ուղղության հետևորդները և այլն: Օրինակ, շատ էֆֆեկտիվ են աշխատանքային ու միջանհատական թերապիաները: Երկուսից ոչ մեկն իր մեջ դեղորայքային բուժում չի ներառում, բայց երկուսն էլ լիարժեք բուժական պրակտիկաներ են:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (13.02.2010)

  10. #112
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դեպրեսսիա

    Կրիշնաիզմի վերաբերյալ իմ պատկերացումները հիմնված են հետևյալ գրքերի վրա.
    Դա քո պատկերացումներնա և քո կուտակած գիտելիքներից երևում է որ ոչինչ չես հասկացել...
    Կրիշնա գիտակցությունը դա վեդյան գիտելիք է և քո տված մեկնությունները անտեղին են և այդ բոլոր գրականությունները, որոնք դու նշել էիր նույնպես վեդա են...
    Մի ասա ինձ, թե ես չեմ հասկանում՝ ինչ է կրիշնաիզմը:
    Ապեր գրածս մի քիչ հանգիստ կարդա քեզ պարզ կլինի, թե ինչ եմ ասել, ես այդպես չեմ ասել, ինչպես դու ես նշել, ես շատ լավ գիտեմ ինչ է կրիշնայիզմը, նախ կրիշնա-յ-իզմ չե դա այլ յոգայի ուղղություն... իմացածտ թերի է...
    Իսկ դեպրեսսիայի բուժման հետ այն կապ չունի:
    Այս նույն բանը ես էլ էի ասել, որ կապ չունի, եթե լավ նայես անցած գրառումները կտեսնես, որ դու էս կապել և շիլլա փլավ սարքել ամեն ինչ...
    Դեպրեսսիայով տառապող մարդիկ ընդհանրապես հեշտ թիրախ են տարբեր կրոնական աղանդների համար:
    Այս մասը կարող էիր ««աղանդ»» թեմայում գրեիր... և ոչ միյայն...
    Ինչպիսիք են եհովայի վկաները, տարբեր սատանայապաշտական-դիվապաշտական աղանդները, Հարե Կրիշնա աղանդը, պենտակոստալները, խարիզմատների շարժումը և այլն: Ընդ որում, կրիշնաիտներին, իրենց «Հարե Կրիշնա, հարե, հարե, հարե Ռամա, հարե, հարե» (թարգմանաբար՝ «Փառք քեզ, օ Սև, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, օ ագռավագույն, փառք քեզ, փառք քեզ») ես հակված եմ մտցնել դիվապաշտական-սատանայապաշտական աղանդների մեջ:
    Ըտենց լավ սանսկրիտ գիտես՞ որ այդ մանտրան թարգմանել ես, ոչ մի ««փառք»» բառ չկա այդ մանտրայի մեջ, ««փառք»» սանսկրիտերեն ««ջայ»» է նշանակում, իսկ ««Կրիշնա»», դա անուն է, բայց կա նաև ««կրիշնա»» բառ, որը ունի տասից ավելի թարգմանություններ, որոնցից մեկը դա««սև-ն»» է...
    Հայաստանում ինչ հայտնվում է աղանդ են համարում, Հարե Կրիշնան, ինչպես վերևում նշեցի դա ոչ կրոն է ոչ էլ աղանդ այլ ուսմունք, ոչ էլ Սասունցի Դավթի էպոսի նման էպոս է, դա քո տեսանկյունն է, որը անհիմն է, քո ասածները նման է հայելու օրինակին, ով նայում է հայելու մեջ մի պատկեր է տեսնում, այսինքը իրեն... շարունակությունը հուսով եմ գիտես... Շատերի համար Քրիստոնեությունն էլ է աղանդ, ինչպես նաև Հեթանոսությունը, մահմեդականությունը, բուդիզմը և այլը...
    ՀՈՒՅԺ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է դեպրեսսիայով տառապողների նկատմամբ ՑԱՆԿԱՑԱԾ կրոնական պրոպոգանդա վարելը:
    Իս այս քո գրածը պրոպագանդա չէ՞...
    Դեպրեսսիան հոգեբանական դատարկության արտահայտում է, իսկ դատարկությունը պատրաստ է լցվել ցանկացած բանով, որը կխոստանա այն լցնել: Գալիս են աղանդները, խոստանում են փրկություն, ազատություն ու նման բաներ. դա ես տեսել եմ իննսունականներին Կապանում, դա ես տեսնում եմ հիմա այս թեմայում:
    Ես տեսել եմ նաև հետևանքը. տեսել եմ հոգևոր հաշմանդամներ, ֆանատիկներ ու նման տհաճ երևույթներ:
    Համամիտ եմ...

    Աշխարհիկ բժշկությունը հայհոյելուց առաջ մի փոքր ուսումնասիրիր այն:
    Ինչքան էս սիրում վերափոխել գրածները, հարգելիս մի հատ հետ գնա և նորից կարդա, որտեղ՞ էս տեսել, որ հայհոյել եմ բժշկությանը, ին՞չ գիտես չեմ ուսումնասիրել... գրածներիս իմաստը անհասկանալի է քեզ, դա չի նշանակում, որ հայհոյանք է, ին՞չ կապ ուներ աղանդը, կրոնը կրիշնայիզմը և այլը, ես խոսում եմ Այուր Վեդայից, որը բնական բժշկական բաժինն է...
    Դեպրեսսիայի բուժման մեթոդները մոտ մի դար է, որ առաջ են ընթացել լիթիումային թերապիայից: Դեպրեսսիայի բուժմամբ զբաղվում են հոգեվերլուծաբանները, հումանիստական ուղղության հետևորդները և այլն: Օրինակ, շատ էֆֆեկտիվ են աշխատանքային ու միջանհատական թերապիաները: Երկուսից ոչ մեկն իր մեջ դեղորայքային բուժում չի ներառում, բայց երկուսն էլ լիարժեք բուժական պրակտիկաներ են:
    Չեմ հերքում...
    Վերջին խմբագրող՝ յոգի: 12.02.2010, 18:23:

  11. #113
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դեպրեսսիա

    ժող, մեկդ կճմթեք, էլի:
    Լավ, լռում եմ, դուք էլ երևի գիտեք կրիշնաիտի հետ վիճելու մասին ասացվածքը))))))))))
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #114
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեպրեսիա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Քչերն են տարբերում այն վատ տրամադրությունից: Դժբախտաբար խիստ տարածված է ինտելեկտուալների մեջ: Ոչ ինտելեկտուալներն էլ իրենց համար դեպրեսսիա են հորինում, որ ինքնահաստատվեն: Տխուր է:
    Կարծում եմ, որ դեպրեսիան թույլ հոգիներին յուրօրինակ ինքնատիպության զգացում է տալիս, բայց այն իրապես կործանարար է ուժեղ հոգիների համար: Միշտ կարծել եմ, որ ուժեղ մարդիկ պետք է փախչեն, բառիս բուն իմաստով խուսափեն դեպրեսիա կոչվածից, այնպես, ինչպես երկաթը պետք է խուսափի ժանգից:

    Դեպրեսիան սկզբում կարող է նույնիսկ քաղցր թվալ, բայց այն ճահճի նման քաշում է իր մեջ, ստիպում է սովորել իրեն... ու դարձնում է մարդուն թույլ ու թուլակամ: Լավ բան չի, բայց ափսոս, որ բոլորս էլ ու միշտ ենթակա ենք նրա հարձակումներին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (13.02.2010)

  14. #115
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեպրեսիա

    1) դեպրեսիան լուրջ հիվանդություն է, խախտում, որը կարիք ունի լուրջ բուժման

    2) ինչպես ինֆարկտը, ինսուլտը, ալերգիան, շաքարախտը, քաղցկեղը և այլ հիվանդություններ, այնպես էլ դեպրեսիան կարող է «կպնել» յուրաքանչյուրին՝ թե ուժեղներին և թե թույլերին

    3) ես բժիշկ չեմ, բայց իմ կատարած փոքրիկ հետազոտությունից կարող եմ ասել, որ դեպրեսիայի որոշ տեսակների ծագման պատճառը լինում են ժառանգական խնդիրները, էնդոկրին հավասարակշռության խախտումը, ջրաէլեկտրոլիտային փոխանակության խանգարումը, ուղեղի որոշ մոլեկուլների էքսպրեսիայի խախտումը և այլն

    Փաստը այն է, որ խորը դեպրեսիան տրամադրության անկումը կամ վհատությունը չէ, այն լուրջ հիվանդություն է և լուրջ բուժման կարիք կա։

    Իսկ թե մեզանից յուրաքանչյուրը ինչ է հասկանում բուժել ասելով, կամ ինչպիսի բուժում է նախընտրում, դա արդեն ուրիշ հարց է։

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (25.05.2014), Rhayader (13.02.2010), յոգի (15.02.2010)

  16. #116
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դեպրեսսիա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    ժող, մեկդ կճմթեք, էլի:
    Լավ, լռում եմ, դուք էլ երևի գիտեք կրիշնաիտի հետ վիճելու մասին ասացվածքը))))))))))
    http://www.vedamedia.ru/hudozhestven...hasati-savitri
    http://www.vedamedia.ru/serialy/mahabharata
    http://www.vedamedia.ru/serialy/vishnu-purana

  17. #117
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դեպրեսսիա

    Յոգի, եթե ուզում ես կրիշնաիզմի վերաբերյալ վիճել հետս, «Կրոն» բաժնում համապատասխան անունով թեմա բացիր՝ խոստանում եմ, առաջին հնարավորության դեպքում կպատասխանեմ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (15.02.2010)

  19. #118
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դեպրեսսիա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոգի, եթե ուզում ես կրիշնաիզմի վերաբերյալ վիճել հետս, «Կրոն» բաժնում համապատասխան անունով թեմա բացիր՝ խոստանում եմ, առաջին հնարավորության դեպքում կպատասխանեմ
    Քո հետ վիճել՞...
    մտադրություն հեչ չունեմ... ին՞չ իմաստ ունի...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (15.02.2010)

  21. #119
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դեպրեսսիա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՈՒՅԺ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է դեպրեսսիայով տառապողների նկատմամբ ՑԱՆԿԱՑԱԾ կրոնական պրոպոգանդա վարելը: Դեպրեսսիան հոգեբանական դատարկության արտահայտում է, իսկ դատարկությունը պատրաստ է լցվել ցանկացած բանով, որը կխոստանա այն լցնել: Գալիս են աղանդները, խոստանում են փրկություն, ազատություն ու նման բաներ. դա ես տեսել եմ իննսունականներին Կապանում, դա ես տեսնում եմ հիմա այս թեմայում:
    Ես տեսել եմ նաև հետևանքը. տեսել եմ հոգևոր հաշմանդամներ, ֆանատիկներ ու նման տհաճ երևույթներ:
    Դեպրեսիայում գտնվող մարդը "հոգեբանորեն դատարկ" չի, նրա մտածողությունը պարզապես "նեղացած" է, այսինքն սահմանափակվում է էն թեմայով, որը տվյալ վիճակի պատճառ է հանդիսացել /եթե դեպրեսիան էնդոգեն չի ու պատճառը իրականում ուղղակի առիթ է/:
    Հետևաբար նաև դեպրեսիայում գտնվող մարդը բոլորովին էլ տարբեր ինֆորմացիայով "լցվելու" կարիգ չունի, ընդհակառակը հրաշալի կլինի, եթե կարողանաս շեղել նրան, ցույց տալ, որ ուրիշ բաներ էլ գոյություն ունեն հիմա կյանքում:
    Աղանդները, կարծում եմ, ազդում են այլ պատճառով` քանի որ մարդը իրոք շատ ծանր վիճակում է գտնվում, հաճախ խորը մեղքի զգացում է ունենում կատարվածի համար և այլն, ու հենց դրանից "ազատվել ու փրկվել" է ուզում, իսկ աղանդները հայտնվում են "ճիշտ տեղին ու ժամանակին" ու խոստանում էդ ամենը:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (18.02.2010)

  23. #120
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դեպրեսսիա

    Դեպրեսյաի խթան կարող է հանդիսանալ հենց ՙդեպրեսիա՚ ախտորոշման մասին այսքան շատ խոսելը։Մարդիկ ցանկացած մի չնչին պատճառով կարող են ընկնել ներշնչանքների մեջ, որ իրենց մոտ դեպրեսիա է սկսվում և վերջիվերջո հասնել դեպրեսիվ վիճակի։Չնայած ոչ միայն դեպրեսիաի պարագայում է դա այդպես, այլ ցանկացած մի այլ հիվանդության։ Ուստի, լավ է ասված ՙՇատ բան իմանաս՝ շուտ կծերանաս՚։

Էջ 8 21-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխատանքային դեպրեսիա
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 23.11.2017, 23:58
  2. Նախաամուսնական դեպրեսիա...
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 13.05.2008, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •