Եթե մազոխիստ ես, ապա դեպրեսիայից ավելի ցավալի ու տանջալի բան չկա:
Իսկ եթե մազոխիստ չես, վտանգավոր հետևանքներ կարող է թողնել մարդու հոգեբանության վրա՝ հոգեկան ստրես և այլն:
Մի խոսքով լավ բան չի:
Դեպրեսիայից կամ հայերեն ասած ընկճախտից խուսափելու միակ մեթոդը երբեկ բացարձակ երջանիկ չզգալն էերբ դու դեռ ինչ-որ բանի պակաս ունես, ոչինչ քեզ չի սպառնում, բայց երբ քեզ բացարձակ երջանիկ ես զգում ու էդ երջանկությունդ վայելում ես մարմնիդ բոլոր բջիբներով, հայտնվում է մեկն ով թիկունքից հարվածում է իր հիմար քմծիծաղով կամ տափակ հումորով, և դեպրեսիան պատրաստ է
![]()
Մնում է գտնել այդ երջանկության պահերին ամբողջությամբ բջիբները չթուլացնելու գաղտնիքը![]()
Այսինքն ամեն կերպ խուսափել երջանկությունի՞ց
Ինքս շատ դեպրեսիվ լինելով՝ միշտ խելագարի պես վազում եմ ցանկացած երջանիկ վայրկյանի հետևից, անգամ եթե ստույգ գիտեմ՝ հետո դեպրեսվելու եմ...
մազոխի՞զմ![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Դեռ չգիտեմ ինչ է դեպրեսիան, Աստված տա չիմանամ, բայց գրականությունից կարդացել եմ, որ դեպրեսիան և սթրեսը առաջանում են ներկա պահի սիտուացիան սխալ ընկալելու հետևանքով, այսինքն երբ մարդ չի սպասում ու չի կարողանում ընդունի հենց այս պահին կատարվող երևույթը, ինքնստինքյան այդ էմոցիան մարդւ ներսում դառնում է կծիկ՝ առաջացնելով դեպրեսիա՝ սթրես՝ հիվանդություն՝ ոչ առողջ ապրելակերպ![]()
Հմմ
Քաղցր կերեք, հատկապես շատ շոկոլադ… օգնում ա դեպրեսիայից ավելի շուտ դուրս գալ…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
սխալ ես, եթե նմանատիպ գրականույուն շատ կարդաիր կիմանայիր, որ կան մարդկանց 4 կառուցվածքներ, և օրինակ դրնցից VATA կառուցվածքի տեր մարդկանց համար դեպրեսիայի ժամանակ քաղցր ուտելը հավասար է էլ ավելի խորը դեպրեսիայի մեջ ընկնել, այսինքն նույնիսկ երբ նմանատիպ կառուցվածքի մարդը սկսում է քաղցր ուտել, դա նշան է որ ակտիվանում է նրա VATA-ն ու նա դա պիտի կանխի:
Մարդ իր մեջ պիտի բալանս ունենա, եթե հետաքրքրեց ապա կարող եմ ավելի մանրամասն տեղեկություններ բերել այս կառուցվածքների մասին![]()
Հմմ
Հենց նմանատիպ գրականություն կարդացել եմ, դրա ահմար էլ ասում եմ… ինձանից չեմ հորինել…
Ասեմ` ես ինչ գիտեմ…
Շոկոլադի մեջ կա այսպես կոչված «երջանկացուցիչ»… ապացուցված է, որ մեր սիրտը շոկոլադ ուզում է ավելի շատ այն պահերին, երբ դեպրեսիվ ենք, քան երբ որ երջանկացած… խոսքը գնում է ոչ քաղցրակերների մասին…
իսկ քաղցրակերները ավելի հաճախ շոկոլադ ուտում են երբ երջանիկ են զգում…
չեմ բացառում, որ Դուք էլ ուրիշ տեղեկություններ կունենաք… ինձ հետաքրքրեց… կսպասեմ
Ավելացվել է 2 րոպե անց
եթե ուզում եք. ուղարկեք ինձ, ես կթարգմանեմ…հետո հայերեն տարբերակը ինքներդ կտեղադրեք այստեղ…եթե իհարկե չափից դուրս տերմիններով չլինի… թե չէ լավ չեմ կարողանա թարգմանել…
![]()
Վերջին խմբագրող՝ Երկնային: 16.04.2008, 14:33: Պատճառ: Գրառման ավելացում
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Իրինա ԼԻՊՈՎԵՑ Դեպրեսիայի ճնշումը
Մեր բառապաշարում «դեպրեսիա» բառը հայտնվել է ոչ այնքան վաղուց, բայց հասցրել է դառնալ ամենանորաձև ինքնախտորոշումը: Չե՞նք ուզում աշխատել` դեպրեսիա է: Ամուսինը հոգնեցրե՞լ է, երեխաներն են նյարդայնացնո՞ւմ` դեպրեսիա է: Երազում ենք հեռուստացույցը ջարդել և արտագաղթել Անտարկտիդա` նույն դեպրեսիան է: Բառը խամրել է, իմաստը` խեղաթյուրվել, և հիմա միանգամայն որոշակի ախտորոշման փոխարեն ունենք ոչ այնքան հաջողված պատրվակ:
Իրականում դեպրեսիան հոգեկան խանգարում է, ինքնուրույն հիվանդություն կամ հոգեկան լուրջ հիվանդությունների ախտանիշ` շիզոֆրենիայից մինչև գինեմոլություն: Վկայակոչելով մեր դեպրեսիայն` մենք, իհարկե, պատրաստ չենք մեզ հիվանդ համարել: Եվ մեծամասամբ այդպիսին չենք, քանի որ տառապում ենք ոչ թե իրական դեպրեսիայով (կամ մեծ, ինչպես անվանում են բժիշկները), այլ ընկնում ենք նման վիճակների մեջ, որոնք կարող են առաջանալ ամենատարբեր առիթներով: Ընդհանուր առմամբ դա մարդու հոգեկան աշխարհի արձագանքն է սթրեսին` մերձավորի կորստին, սիրելի մարդուց բաժանվելուն, հղիությանը կամ ծննդաբերությանն առնչվող ապրումներին և այլն: Իրական դեպրեսիայից այդ վիճակը տարբերվում է նրանով, որ վատ տրամադրությունը, անհանգստությունը, հուզվածությունն անցողիկ երևույթներ են: Տեսնենք, թե մենք էլ ինչն ենք դեպրեսիա անվանում:
Եղանակային
Անցողիկ երևույթ է, որն իրական դեպրեսիայի հետ առնչություն չունի, ավելի ճիշտ է աշնանային մելամաղձոտությունն անվանել եղանակային աֆեկտիվ խանգարում: Ահա պատկերը` անընդհատ քնել ես ուզում, գրեթե միշտ` ուտել (ձգում են հատկապես քաղցրն ու խմորեղենը), անգամ ամենասովորական գործի համար ուժ ու ցանկություն չունես, նույնիսկ փոքր հոգսը հունից հանում է: Մի խոսքով աշխարհը վատն է, ընկերները չեն ուրախացնում, ցանկանում ես մինչև գարուն քուն մտնել... Բժիշկների կարծիքով այդ ամենի մեղավորն արևի լույսի պակասն է և դրանով պայմանավորված` օրվա կենսառիթմների խանգարումը: Վիճակը թեթևացնելու համար օգտագործվում է նաև լուսաբուժությունը, բայց որպես կանոն` եղանակային դեպրեսիայի տհաճությունները մոռացվում են գարնան առաջին օրերի հետ:
Հետծննդաբերական
Անպատճառ` արցունքներ, հուսահատություն, անհանգստություն, անտարբերություն երեխայի նկատմամբ, նաև` գրգռվածություն. այս ամենը կարող է կնոջը համակել թե ծննդաբերությունից 5-7 օր անց, թե ավելի ուշ` մի քանի շաբաթից, նույնիսկ` ամսից հետո և կոչվել հետծննդաբերական դեպրեսիա: Մայրերի 15%-ն է այն զգացել, ինչպես ասում են` սեփական կաշվի վրա: Պատճառները շատ են` հորմոնային փոփոխությունները, հոգեբանական անպատրաստությունը նոր դերին, հոգնածությունը, մտերիմների անուշադրությունը: Առավել հաճախ` հետծննդաբերական դեպրեսիան ինքն իրեն անցնում է, բայց պատահում են ծանր դեպքեր, երբ գործը հասնում է ինքնասպանության. այս իրավիճակում, իհարկե, անհրաժեշտ է մասնագետի օգնությունը:
Քրոնիկական հոգնածության ախտանիշ (ՔՀԱ)
Բժիշկները վիճում են` արդյոք այս հիվանդությունն ինքնուրո՞ւյն է, թե ախտանիշների ամբողջություն, որը վկայում է վարակիչ հիվանդության առկայության մասին: ՔՀԱին բնորոշ են չանցնող հոգնածությունը, թուլությունը, քնկոտությունը, տրամադրության կտրուկ փոփոխությունը, տենդային վիճակը: Մարդիկ սրանք հաճախ համարում են դեպրեսիա:
Կլիմաքսային
Բացի կլիմաքսին բնորոշ ախտանիշներից (ջերմության հոսքեր, քրտնարտադրություն, գլխացավ, սրտի արագ բաբախում)` կանայք տառապում են լալկանությամբ, իրենց զգում են բոլորից անտեսված, սկսում են վախենալ մահից, դառնում են կասկածամիտ, կորցնում հետաքրքրությունն իրենց և շրջապատի նկատմամբ, սակայն միաժամանակ` ցանկասիրությունն ավելանում է: Սրանք կլիմաքսային դեպրեսիայի դասական ախտանիշներ են: Որքան այն վառ է արտահայտվում` այնքան կինը դժվար է տանում կլիմաքսը: Ի դեպ նման մի բան էլ զգում են տղամարդիկ, ովքեր նույնպես 50-60 տարեկանում տառապում են կլիմաքսով:
ի դեպ
Բուժվել` չսպասելով ինքնասպանության
Եթե չեք կարողանում հաղթահարել անհանգստությունը, իսկ անելանելիության զգացումն ու հուսահատությունը խանգարում են ապրել նախկինի պես...
Եթե կարոտն ստիպում է մտածել մահվան մասին, իսկ ինքնասպանության վերաբերյալ մտքերն այնքան էլ զառանցական չեն թվում...
Եթե դուք մեկ գերաշխույժ եք, մեկ էլ ընկնում եք ընդարմացման մեջ և հուսահատորեն արգելակվում...
Եթե թվում է` միտքը բթանում է...
Եթե զգում եք, որ զրույցներում ինքներդ ձեզ անընդհատ վիրավորում և մեղադրում եք բոլոր մեղքերում...
Եթե թվում է, որ ձեր կյանքում ոչ մի լավ բան վաղուց չի եղել...
Եթե երազում մղձավանջներ եք տեսնում...
Եթե մերձավորները բողոքում են, որ անսիրտ եք դարձել...
Եթե սիրտն անհանգստացնում է, առաջանում են փորկապություն, ցավեր փորի և սրտի շրջանում, խախտվում է քունը, կորչում ախորժակը և սեռական ցանկությունը, եթե վաղուց դիմում եք բժշկի, բայց ոչ մի հստակ բան ձեզ չեն ասում...
Չի կարելի այս ամենը վերագրել աշնանային մելամաղձոտությանը և կյանքում առաջացած սև շրջանին: Պետք է դիմել հոգեթերապևտին կամ հոգեբանին: Սա ամենևին չի նշանակում, թե ձեզ պետք է հոգեբուժարան տանեն, բայց մասնագետի օգնությունն այնուամենայնիվ հարկավոր է` դեպրեսիայից փախչելով չես ազատվի, լողով չես փրկվի, արձակուրդում չես կորցնի, իսկ օղին միայն կբարդացնի վիճակը: Որքան խորացել է դեպրեսիան` այնքան բժշկի համար դժվար է այդ վիճակը հաղթահարելը: Իսկ այդ վիճակում մնալը վտանգավոր է` հիվանդների 10%-ը վերջիվերջո որոշում է ինքնասպանություն գործել. սա է դեպրեսիայի գլխավոր վտանգը:
Բարեբախտաբար այն բուժելի է: Հիվանդների հստակ թիվը դժվար է նշել, համարվում է, որ դա եվրոպական երկրների բնակիչների մոտ 20%-ն է: Դեպրեսիայի առիթով բժշկի դիմածների 80%-ը բուժվում է:/www.sobesednik.am/
p.s. “Գիշերային կյանք՚”
Ամեն չորեքշաբթի, 00:00-ից 02:40 ՖՄ 103.5 ռադիոալիքով
Գիշերային կյանք՚ ծրագրի ընթացքում ունկնդիրը կարող է և ասմունք լսել, և հարստացնել իր ինտելեկտուալ պաշարը տարբեր հոգեբանական դիտարկումներով: ՙԻնչու՚ էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում:“Հարցուպատասխան” շարքում ունկդիրներին ամենից հուզող հարցերին պատասխանում են հոգեբանները: Սեր և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, ինքնագնահատականի բարձրացում: Բոլոր այս խնդիրների վերաբերյալ տրվում են գործնական խորհուրդներ:
Լսել եմ, որ դեպրեսիայից դուրս գալու համար երկու օր ու գիշեր պետք է արթուն մնալ, նաև շատ օգնում է նկարչությունը, բայց ամեն դեպքում ամենալավ բժիշկը դա ժամանակն է:![]()
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Դեպրեսիան պերսպեկտիվայի բացակայությունն է կամ այն չտեսնելը :
Հաճախ բանականության և զգացմունքների բախման արդյունքում է մարդ հայտնվում ստրեսային կամ դեպրեսիոն վիճակում ... այս 2-ի սրված աններդաշնակցությունը մոլորեցնում է մարդուն և նա հայտնվում է անօգնական վիճակում ... կարծես ամբողջովին կորցնում է իր կյանքի կառավարումը:
(Նաև նշեմ որ դեպրեսիա տերմինը ունի 2 իմաստ - բժշկական դիագնոզը և առօրյա օգտագործվողը, որը պարզապես ծայրահեղ ընկճված վիճակն է):
Ծայրահեղ փոփոխությունների դեպքում նույնպես մարդիք հաճախ հայտնվում են դեպրեսիոն վիճակում (կապ չունի դա լավ թե վատ փոփոխություն է): Նույն հաջողությամբ անսպասելի սնանկացողը կամ լոտո շահողը կարող են դեպրեսիայի զոհ դառնալ:
Միապաղաղության դեպքում նույնպես կարելի է հայտնվել դեպրեսիոն վիճակում (ինչպես Վերոնիկան Կոելոյի վեպում): Նորից, անզորության (կամ անօգնական լինելու)զգացողությունը կործանարար դեր է ունենում:
Ըստ իս, դեպրիսայից խուսափելու համար պետք է աշխատել ներդաշնակցություն պահպանել հոգու, մտքի և մարմնի միջև:
Հարկավոր է հայտնաբերել զբաղմունքներ որոնք հաճույք են պատճառում անձին և ամեն օր գոնե մի 30 րոպե հատկացնել դրան:
Շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ (գոնե տարին 1 անգամ) գնալ ինչ որ տեղ հանգստանալու:
Իսկ եթե արդեն հայտնվել եք դեպրեսիայի «մեջ» ... հիշեք -
ինչպես գրել է ակումբցիներից մեկը «կանցնի, սա էլ կանցնի» ...և ինչպես երգում էր Արձագանքը «և վաղն ամեն ինչ կսկսվի նորից»
Վերջին խմբագրող՝ Lady SDF: 04.11.2008, 03:55:
Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
Հրանտ Մաթևոսյան
Յուրաքանչյուր մարդ էլ իր կյանքի ընթացքում պիտի հանդիպի դեպրեսիային, սակայն բոլորին չի բախտ վիճակաված զգալ դեպրեսիան ու տեսնել նրան իր ամբողջ գեղեցկությամբ: Դա շատ կարևոր և ուսուցողական կյանքի դասերից մեկն է, այնպես որ առանց խառնվելու ողջունեք ձեր դեպրեսիային ու սիրեք նրան, նա ձեզ հրաշալի իմաստություն է բերում, աշխատեք ուղիղ նայեք այդ դեպրեսիայի «աչքերի» մեջ առանց վախենալու և ասեք որ դուք իրան սիրում եք ու կզգաք համ փոփոխությունը համ էլ ձեր ստացած իմաստությունը:
Թանկագին ակումբցիներ կուզենաի բացատրել դեպրեսիայի օգտակար լինելը, սակայն մի նախադասությամբ ասեմ, ինչպես վախը այնպես էլ դեպրեսիան քողարկված միջոցներ են որոնք գալիս են տիեզերքից՝ մարդկության համար, որպեսզի մարդկանց մեջ սերը ավելի շատացնեն: Սրանք սիրո դասերի հետ ուղիղ կապ ունեն ու տիեզերական հումորներ են, որի սերտելուց հետո ձեր մեջ կնկատեք մեծ փոփոխություն ու իմաստություն:
Այնպես որ սիրով դիմավորեք ու վայելեք ձեր հասանելիք դեպրեսիան, դա ձեզ պետք է այնքան՝ որքան թթվածինը: Դուք ինքներդ եք հասել այդ բարձրությանը, ուրեմ ուրախացեք որ արժանացել եք այդ հրաշալի դասին:
Կան մարդիկ որոնք կարոտում են իրենց դեպրեսիային սակայն էլ չեն ունենում, որովհետև սերտել են այդ դասը իրենց ժամանակին ու այլևս անհնար է որ նորից հանդիպեն այդ հրաշալի ու խորիմաստ, իմաստությամբ լի դասին:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ