Հարգելիս, չգիտեմ ինչի է գրածս տենց համով բաների հետ ասոսացվել

, բայց եկե'ք մի բան տարանջատենք` հավաքական ու ակումբ: Ես վերևում իզուր չէի բերել Գուդյոնսենի օրինակը: Հավաքականը ԵՐԲԵՔ չի կարող ֆուտբոլիստի կարիերայի համար կարևորագույն դեր ունենալ: Բերեմ Կոտ դ'Իվուարի հավաքականի օրինակը: Նույն Դրոգբան, Կոլո Տուրեն, Սոկորան, Արունա Դինդանը, Էմմանուել Էբուեն, ցուցակը կարող եմ շարունակել, ԲՈԼՈՐԸ 16-18 տարեկանից հանդես են եկել ֆրանսիական ակումբներում, ու որպես ֆուտբոլիստներ կայացել են Ֆրանսիայում: Վստահ եմ, որ գիտես Փղոսկրի ափը եղել է ֆրանսիական գաղութ ու վերջիններիս ՄԱՅՐԵՆԻ լեզուն ֆրանսերենն է, ու նրանցից շատերին հրավիրում էին Ֆրանսիայի հավաքական, նույն Կոլո Տուրեին: Բայց արի ու տե'ս, որ հազարամյա քաղաքակրթություն ու պատմություն չունեցող սևամորթներն ավելի հայրենասեր դուրս եկան ու նախընտրեցին իրենց Ազգային թիմը, քան աշխարհի գրանդներից մեկին` Ֆրանսիայի ընտրանուն: Դրա համար հիմա էդ երկիրը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 22-րդն է: Նույնն էլ ԳԱՆԱ-ի հավաքականի պարագայում:
Էնպես որ հավաքականով տուն չեն պահում, հավաքականով գումար չեն աշխատում, հավաքականը միայն երկրի դրոշի պատվի հարցն է, ոչ ավելին:
Ինչպես ասվում է MasterCard-ի հայտնի գովազդի մեջ, դրանց համար գոյություն ունի ակումբ հասկացողությունը (MasterCard), իսկ մնացածը դա անգին է (հավաքական):

Էջանիշներ