Tig (20.01.2010), Արևհատիկ (29.01.2010), Դատարկություն (20.01.2010)
Ամերիկացիք ոնց էլ ըլնի արհեստական արև սարքած կլնենԲաց նենց պտի անեն որ էս արևը պայթի մեզ բան չլնի
![]()
70ականներին ծնված ինդիգոն հիմա յեքա մարդ պետք լինի: Բա ու՞ր են իրանք: Եթե փոքր ժամանակ տենց "յուրահատուկ" ու "հրեշտակային" էին մեծանալով պետքա վաբշե հիմա եսիմինչ դառած լինեին ու իսկականից մի բան փոխած լիեին արդեն...
Սա ապացուցում է, որ դա ընդամենը զառանցանք է: Բոլոր երեխաներն էլ ունեն իրենց աշխարհը որը շատ յուրահատուկ է: Էտ տեսանյութերի մեջ ես առանձնահատուկ ոչինչ չտեսա: Ոմանք պարզապես վառ երևակայություն ունեին, ոմանք էլ իրենց բարի կամեցողությունն էին հայտնում աշխարհին էտ ինչ մի արտասովոր բան է՞:
Պետք է հասցնել մինչև մայրամուտ...
Արդեն գիտեմ, որ քեզ անիմաստ ու աննպատակ կլինի ինչ-որ բանում համոզել, բայց ամեն դեպքում հարցիդ պատասխանեմ:
Չեմ հասկանում, պետքա գային, ասեին "գիտես, ես ինդիգո եմ, ես հրեշտակ եմ ու ունեմ սենց-նենց կարողություննե՞ր"
Ինդիգոներ են համարվում նրանք, որոնց աուրայի գույնը ունի ինդիգո ծաղկի գույն: Հիմա պա՞րզ է
Նրանցից շատերը հիմա աշխատում են գիտնականների հետ, աշխատում են ՆԱՍԱ-ում` տիեզերական հետազոտություններ անցկացնող գիտնականների հետ: Ինդիգոներից շատերը եղել են, որոնք առանց շատ գիտելիքների, ունեցել են ինտելեկտի 150-160 մակարդակ: Այդ մակարդակը ունեցել են միայն հանճարները` ֆիզիկները, քիմիկները, կենսաբանները.. որոնք էլ կատարել են ամենամեծ հայտնագործությունները:
Դու տեսանյութերից վերցրել ես միայն "ոչ"-ը, որը ցանկացել ես օգտագործել ինդիգոների "դեմ":
Ինդիգոները նրանք են, որոնք ունեն ոչ սովորական կարողություններ` շփում մեռած մարդկանց հետ, տեսնում են մարդու աուրան, ունեն շատ բարձր ինտելեկտի մակարդակ, առանց խորը գիտելիքների կարողանում են կատարել ցանկացած տեսակի ֆիզիկական և մաթեմատիկական հաշվարկներ, կարողանում են հեռավորության վրա առարկաներ տեղաշարժել.. և այլն: Բայց դա չի՛ վերաբերվում բոլորին: Հենց մեկը դու, կարող ես ինդիգո լինել:
Նրանց հայտնաբերել են միայն 1982 թվականին, բայց դա չի՛ նշանակում, որ նրանք հենց այդ ժամանակ են առաջացել:
Նրանց բոլորի մոտ իմունիտետն ավելի բարձր է, քան "ոչ" ինդիգոներինը:
Վերջին խմբագրող՝ VisTolog: 20.01.2010, 16:40:
E-la Via (04.02.2011), Sambitbaba (02.10.2010), Արևհատիկ (29.01.2010), Ֆոտոն (22.01.2010)
Պետք է հասցնել մինչև մայրամուտ...
Եթե ես քեզ հիմա այլ նյութեր տամ ինդիգոների մասին, դու էլի այդ "այո"-ն չես տեսնի.. :
Աուրայի գույնը որոշում են
1. թեստերով
2. սարքերով
Իսկ մարդու աուրայի նկար հեչ տեսե՞լ ես: Այստեղ եթե ցանկանաս կարող ես և՛ սարք պատվիրես, և՛ թեստն անցնես ու իմանաս քո աուրայի գույնը:
Վերջին խմբագրող՝ VisTolog: 20.01.2010, 18:21:
Խնդրում եմ անպայման դնես այդ նյութերը: Մանրամասն կուսումնասիրեմ ու կխոսենք դրա շուրջ: Իսկ այստեղ որտե՞ղ ոնց կարամ որոշեմ իմ աուրայի գույնը՞
Ես չեմ ասում որ չկան երեխաներ/ մարդիկ. որոնք ունեն մեծ կամ արտառոց ընդունակություններ , բայց դրանք միշտ էլ եղել են մարդկության մեջ: Հարցը նրանում է, որ չգիտես ինչու դրանց հիմա համարում են փրկիչներ ու ճոխացնում դարձնում են եսիմինչ :
Պետք է հասցնել մինչև մայրամուտ...
Ճանաչիր իմաստությունը և նա քեզ ազատ կարձակի:
Անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը հաճախ ենք հանդիպում տարբեր գրվածքներում այս նախադասությանը:
Հարց է առաջանում, ինչի՞ց ազատ կարձակի:
Այն՝ որ մարդը անիրազեկությունից և ինֆորմացիայի պակասից սկսում է վախենալ տարբեր երևույթներից, դա ակնհայտ է: Կարող ենք արձանագրել որ մարդկային վախերը ինֆորմացիայի պակասից, կամ անիրազեկությունից են առաջանում: Ուստի ճանաչելով իմաստությունը, մարդը ազատ է արձակվում իր իսկ ստեղծած վախերից:
Այսպիսի նախաբան ընտրել էի հետագա իմ ծավալվելիք զրույցի համար: Քանզի ուզում եմ գրել մի երևույթի մասին որը մեր մոլորակի բնակչության գրեթե 90 տոկոսը չգիտի: Կամ ավելի ճիշտ կլինի ասել բոլորն էլ գիտեն, սակայն ենթագիտակցության մակարդակում, և քանի որ ոչ բոլորն են հասանելի դառնում այդ անսպառ գիտելիքների շտեմարանին, ուստի ուզում եմ պարզ և մատչելի շարադրել մի երևույթի մասին որը մոտ ապագայում սպասվում է մեր արեգակնային համակարգին, և ոչ միայն մեր արեգակնային համակարգին, այլ նաև մեր գալակտիկայի այս հատվածում գտնվող ևս յոթ քույր աստղային համակարգերին, որոնց մեջ գտնվում է ընդհանուր առմամբ 382 մոլորակ:
Գաղտնիք չէ որ մեր մոլորակը տարբեր ժամանակներում հպվել է ֆոտոնային գոտուն, բայց ընդհամենը շատ մակերեսորեն հպվել է, քանզի դա մեծ պլանի, ընդհամենը մի փոքրիկ մասն է կազմել, և այդ մակերեսային հպումներով մեր մոլորակը նախապատրաստվել է գալիք՝ առաջիկա երկուհազար տարվա մեծ հանդիպմանը:
Մեր արեգակնային համակարգը հիմա մեծ արագությամբ սլանում է դեպի երկար սպասված հանդիպմանը:
Ֆոտոնային շերտն էլ իր հերթին Պլեվդիանցիների աստղային համակարգի կողմից ճանապարհ է ընկել դեպի մեր ուղղությամբ:
Ի՞նչ է կատարվելու այդ հանդիպման ընթացքում:
Նախ ասեմ որ այդ ֆոտոնային շերտը, «գոտին» ունի երկուհազար լույսային տարի «երկարություն» (հիմիկվա մեր հասկացած հաշվարկներով)
Այսինքը նշանակում է որ մեր և մեր քույր աստղային համակարգերը մոտ երկուհազր տարի գտնվելու են ֆոտոնային շերտի ազդեցության ներքո:
Հանդիպման առաջի երեք օրը լինելու է լիակատար խավար, չեն երևալու ոչ արեգակը, ոչ լուսինը ոչ էլ որևիցէ աստղ:
Այն հանգամանքը որ մեծաքանակ ֆոտոնային մասնիկները չեզոքացնում են էլեկտրոները, դա խոսում է նրանից որ մեր կենցաղում ինչ կապված է էլեկտրականության հետ չեն աշխատելու, անգամ սովորական ժամացույցի մարտկոցները:
Մի խոսքով կանգ կառնի բոլոր արդի ժամանակակից կենցաղային համակարգերի սնուցումը՝ այդ թվում նաև բոլոր ավտոմեքենաները:
Այդ երեք օրը մոլորակի տարբեր հատվածներում կլինեն մոտովորապես 6-ը բալը չգետազանցող ցնցումներ: Քանզի փոփոխվում է ամբողջ արեգակնային համակարգի էներգետիկան: Երկիր մոլորակը այդ ընթացքում չունենալով ոչ մի ալտերնատիվ էներգիայ աղբյուր կսկսի անհամեմատ ցրտել, բայց ոչ այնքան որ մարդը չդիմանա այդ ցրտին:
Արդեն ընտելացած՝ այս Էներգիայ պակասության պատճառով մարդիկ կդառնան դանդաղաշարժ, և շատերը այդ երեք օրը կանցկացնեն քնի մեջ, չզգալով անգամ որ քնել են երեք օր, միայն կզգան որ ինչ որ երկար գիշեր էր: Ամբողջ այդ ընթացքը տևելու է 144 ժամ, սակայն միայն առաջի 72 ժամն է լինելու լիակատար խավար, որից հետո երկնքի տարբեր հատվածներից սկսվելու է երևալ լույսի նշաններ և մեր մոլորակը կրկին կսկսի լուսավորվել, ջերմանալ, կսկսվի նոր, աշխուժ կյանքի ու բնության զարթոնքը :
Այսպես է լինելու անցումը դեպի ՆՈՐ ԱՇԽԱՐՀ դեպի ՈՍԿԵ ԴԱՐ:
Երբ կավարտվի այդ 144 ժամը, մարդիկ զարմանքով կնկատեն որ իրենք այլևս առաջվանը չեն, ձեռք են բերել շատ ատրիբուտներ որոնք մինչև այդ չունեին: Օրինակ՝ « տելեպատիկ հատկություն, պայծառատեսություն, թեթևակի թռչելու հատկություն, (ինչպես ասենք տեսած կլինեք թե ինչպես էին լուսնի վրա ցատկում լուսնագնացները) և այլ բազուն հրաշալի հատկություններ»:
Այդ լիակատար խավարի երեք օրը, ամբողջ մեր արեգակնային համակարգի եթերային և ֆիզիկական մարմինները ներծծվելու են ֆոտոնային մասնիկներով, ինչպես նաև փոփոխվելու է մեր մոլորակի ամբողջ կլիման, քանզի թևակոխում ենք ուրիշ՝ ավելի բարձրակարգ էներգետիկ համակարգ, որտեղ այլևս տեղ չունի ոչ մի հիվանդություն, ոչ մի անհանգստություն և վախ: Փոփոխվում է մեր արեգակնային համակարգի, ինչպես նաև մեր ֆիզիկական մարմինների ամբողջ բջիջային, բաղադրությունը և կառուցվածքը:
Ուզում եմ հատուկ նշել որ այս գրառումս չի հետապնդում վախ առաջացնելու ոչ մի նշույլ, այլ հակառակը սա ուրախալի փաստ է ողջ մարդկության համար, քանզի մենք այն բախտավորներն ենք որոնք ականատես ենք լինելու այս հրաշալի փոփոխություններին: Մեզ բախտ է վիճակվել Աստվածայինից, այս օրերին գտնվելու այստեղ, և մեր ԼՈՒՍԱԿԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՎ մուտք գործելու Ոսկե Դար:
Այս երևույթի մոտալուտ լինելը կազդարարի այն հանգամանքը որ մեր մոլորակի օդային տարածքում կսկսենք տեսնել բազուն այլ բարձրագույն ցիվիլիզացաների թռչող օբյեկտները: Որոնք արդեն իսկ շտապում են այստեղ, սա էլ կապված է այն հանգամանքով որ նրանք իրենց երևալով ուզում են ընտելացնել մարդկությանը որ իրենք այս հսկայական տիեզերքում միայնակ չեն, և որպեսզի այդ էվոլուցիոն անցումային պահին երբ մարդկությունը դժվարություններ ունենա, նրանք մի անգամից կարողանան օգնություն ցուցաբերեն, համոզված լինելով որ մարդիկ արդեն ընտելացել են իրենց երևալուն և չեն վախենա իրենցից:
Ինչպես նաև այդ անցումի ժամանակ նրանք իրենց տրամադրության տակ գտնվող գեր ժամանակակաից տեխնոլոգիաներով պիտի չեզոքացնեն տարբեր ատոմային ռիակտորներից և աշխարհով մեկ սփռված զանազան քիմիական գործարանների տոքսին նյութերը, քանզի ցնցումներից և էլեկտրոէներգիայի բացակայությունից կարող են առաջանալ բազուն անկանխատեսելի հետևանքներ, որոնք կարող են բազմամիլիոն կյանքերի մահվան պատճառ դառնալ:
Չնայած այդ բոլոր հաշվի առած հանգամանքների հետ մեկ տեղ, Յուպիտերը հենց այդ ժամանակների սկզբին, ստանձնելու է մեր երկրորդ արևի դերը, որը պայծառ կապույտ էներգիա է ուղղելու դեպի մեզ, սա նույն պես կապված է զանազան տոքսին նյութերը չեզոքացնելու հետ:
Հենց հիմա Յուպիտերը իր Իո բնական արբանյակից պլազմա է հավաքում, որպեսզի էներգիաների ստեղծած «քիմիական ռիակցիայից» սկսի պայծառ շողշողալ և արտաբերի մեզ համար կենսական անհրաժեշտ էներգիան:
Ի դեպ գիտնականները ուշադիր հետևում են Յուպիտերին, քանզի նկատել են որ սկսել է կատարել մի ֆենոմենալ գործողություն որը մինչև այդ չէր կատարում, խոսքը իր բնական արբանյակից պլազմա հավաքելու մասին է:
Այս գրվածքը թող ուղեցույց լինի բոլոր այն մարդկանց համար ովքեր թեկուզ չհավատալով, բայց կարդացին ամբողջ գրառումը: Երբ կգա այդ ժամանակները, դուք անհամեմատ հանգիստ կլինեք, քանզի արդեն գիտեք թե ինչ երևույթ է տեղի ունենում:
Իսկ հանգստությունը և հավասարակշռվածությունը այսօր և հատկապես այդ օրերին օդի նման անհրաժեշտ է լինելու մեր մոլորակին, որպեսզի այդ անցումը մեր մոլորակը կատարի ավելի սահուն և քիչ ցնցումներով:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
E-la Via (04.02.2011), Sambitbaba (02.10.2010), Tig (29.01.2010), VisTolog (29.01.2010), Արևհատիկ (29.01.2010), Դատարկություն (29.01.2010), Դեկադա (29.01.2010), Հարդ (29.01.2010)
Շնորհակալություն գրառման համար, բայց դու էս ամեն ինչը որտեղից գիտես?Իսկ ասածներդ կապ ունեն 2012 - ի դեկտեմբերի 21 - ի հետ?
Վերջին խմբագրող՝ Հարդ: 29.01.2010, 10:29: Պատճառ: Անպատճառ
Հարդ ջան ես չէի կասկածում որ դու կարդալու էիր այս գրառումը: Նախ քեզ շնորհակալություն որ կարդացիր, իմացիր ամեն մարդ չի կարող գտնել և կարդալ այս գրառումը, շատերը սկզբի մի քանի տողը կկարդան ու կձանձրանան և այլևս չեն շարունակի: Իմացի որ պատահական չէր որ դու կարդացիր, դա նշանակում է որ քո էներգետիկ վիբրացիան համահունչ է այս ինֆորմացիային:
Իսկ թե ես որտեղից գիտեմ այս ամենը, կարծեմ քեզ մի քանի էջ առաջ պատասխանել եմ, իսկ եթե շփոթվում եմ ու քեզ չեմ պատասխանել, ապա ետ գնա և կարդա թե ինչպես եմ պատասխանել այդ նույն հարցին երբ հնչեցրել են: Հարդ ջան, որպիսզի չմտածես թե անտեսում եմ հարցտ, միայն կարճ ասեմ, մարդիկ օժտված են տարբեր հատկություններով, օրինակ ես լավ սլուխ չունեմ, բայց դու հրաշալի շվի էս նվագում դա բնատուր է, որին էլ ավելացրել էս քո ջանադիր աշխատանքը այդ ասպարեզում և արդյունքը վայելում ենք բոլորս: Նույն կերպ էլ ես, ինչի վերաբերյալ մանկուց մեջս հետաքրքրություններ է եղել, սկսել եմ ուսումնասիրել և կարդալ համապատասխան գրականություններ, և միշտ տարբեր իմաստություններ փազըլի նման հավաքվել են իմ շուրջը, դա ենթագիտակցությունը մարզելու հետ է կապված, Ես վերևում ասեցի որ բոլորն էլ ենթագիտակցական մակարդակում գիտեն այս ինֆորմացիան միայն մնում է ցուցաբերեն համապատասխան հետաքրքրասիրություն և ցանկացած ինֆորմացիա կհայտնվի իրենց տեսադաշտում:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Հարդ (29.01.2010)
Մի հարց տամ էլի: Իսկ ինչքանո՞վ մարդը կդիմանա այս փորձություններին, և արդյոք մարդկության ո՞ր տոկոսը կմնա երեք օր անց:
Հարդ (29.01.2010)
Ասեմ, որ ես մանկուց եմ սիրել այս թեմաները, ու իմ հետաքրքրասիրությանը չափ չկար, նենց որ չէի կարող չկարդալ:
Շնորհակալ եմ, շուտով նոր տեսանյութեր կդնեմօրինակ ես լավ սլուխ չունեմ, բայց դու հրաշալի շվի էս նվագում դա բնատուր է, որին էլ ավելացրել էս քո ջանադիր աշխատանքը այդ ասպարեզում և արդյունքը վայելում ենք բոլորս::
Բայց իրոք վախեցնում ա երկրաշարժերի մասին գրածներդ...
Սելավի նիբիրույի մասին բան չգրեցիր![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ