Ճիշտն ասած երկար մտածեցի, բացել իմ այս առաջին ու հավանաբար վերջին թեման, թե՞ ոչ՝ սակայն եկա այն համոզման որ անկախ ամեն բանից այնուամենայնիվ, բացելը ճիշտ է:
Հաշվի եմ առել շատ հանգամանքներ և դրանցից հիմնականում այն՝ որ մեր հասարակության չափահասների գրեթե յոթանասուն տոկոսը դեռ դուրս չի եկել ծաղրանքի, վիրավորանքի, թշնամանքի և էմոցիոնալ մեղադրանքների ճիրաններից:
Գիտակցելով այն հանգամանքը որ կլինեն մարդիկ, ովքեր հետագայում կծաղրեն, կվիրավորեն նաև այս թեմայում, գրառումներ անող տարբեր ֆորումցիների և իրենց խիստ «ազգայնական» գնահատականներով վիրավորանքի խոսքեր կուղղեն այն մարդկանց, ովքեր իրենց նման չեն մտածում, այնուամենայնիվ գտնում եմ որ թեման շատ ակտուալ է և շատ բաներ կան որ պիտի խոսվի և ասվի:
Թեմայի վերնագիրը այնպես եմ ընտրել որ այդ վերնագրի ներքո գրառումներ անողները կունենան շատ ավելի ընդլայնված մտքեր արտահայտելու տարածություն, և չեն սահմանափակվի իրենց մտքերը այն կերպ դասավորելով, որպեսզի թեմայից դուրս չլինի:
Բոլորս էլ նկատել ենք որ մեր մոլորակում տեղի են ունենում բաներ որ մարդը ստիպված բացատրություն չգտնելով այդ երևույթներին վերագրում է որպես անոմալ երևույթներ:
Վերջի երեք ամիսների ընթացքում մեր մոլորակում տեղի են ունեցել ավելի շատ արհավիրքներ «ջրհեղեղներ, երկրաշարժեր, ցունամիններ, հրդեհներ վթարներ» քան ամբողջ վերջի հինգ տարում իրար հետ վերցրած:
Ամեն օր, բառիս բուն իմաստով, տարբեր լրատվամիջոցներով ստացվում է տեղեկություն ինչ որ մի արհավիրքի մասին:
Ով տեղյակ է թե ինչ է կատարվում Երկիր մոլորակում, նրանք մեծ ուրախությամբ և ցնծությամբ են ընդունում այդ փոփոխությունները:
Շատ մարդիկ էլ կան ովքեր չգիտեն թե ինչ է կատարվում, պարզապես առաջի հայացքից նայելով այդ արհավիրքներին, ներքին անհանգստություն և վախ են զգում:
Բայց այդ վախը դեռ այնքան մեծ չէ, քանի դեռ այդ արհավիրքները իրենց տարածությունում չեն տեղի ունենում:
Ես այստեղ գրեթե ամեն օր կտեղադրեմ այն արհավիրքները որոնք տեղի են ունենում մեր մոլորակում, բայց ոչ նրա համար որ մարդիկ վախենան դրա հաճախականությունից, այլ նրա համար, որ մարդը սկսի մտորրել, թե ինչն է պատճառը, ինչու են այսքան մեծամասշտաբ դառել այդ արհավիրքները և վերջապես ինչ է նշանակում այս ամենը:
Սա մեսեջ է երկիր մոլորակի կողմից ողջ մարդկությանը որ մենք թևակոխում ենք ավելի հրաշալի փուլ, ավելի բարձրագույն վիբրացիոն տարածություն և մեր մոլորակը իր միջից հեռացնում է բոլոր հին էներգիաներին պատկանող ատրիբուտները ամեն ասպարեզից: Սկսած էկոնոմիկայից, վերջրացրած նոր ձևավորվող և ջրի տակ անցնող ցամաքներով, որին մենք ականատես կլինենք մոտ ապագայում:
Նա մեզ հետ միասին պատրաստվում է քվանտային թռիչքի, նա մարդկությանը տեղափոխում է էվոլուցիոն հաջորդ փուլ, հինգերորդ վիբրացիոն տարածություն, որտեղ այլևս չի լինելու հին մարդուն պատկանող էներգիաները « վախ, ատելություն, մեղադրանք, եսակենրոնություն, էգո...»
Արհավիրքների հաճախականությունը գնալով մեծանալու է և ներառելու է ավելի մեծ տարածաշրջաններ:
եթե հիմա որոշ չափով թույլ ցնցումներ է տեղի ունենում Խաղաղ օվկիանոսում, որոշակի ավերվածություններ անելով ջրային գոտիներին մոտ գտնվող տարածություններին, ապա կարճ ժամանակ անց, այդ զգուշացումներից հետո, ջրերը՝ այդ կղզիները և ափամերձ տերիտորիաները ամբողջությամբ ընկղմելու են իրենց մեջ:
Չեմ ուզում ավելի շատ բաներ գրել հիմա, որպեսզի ավելորդ խուճապ կամ անհանգստություն չմտնի մարդկանց մեջ, միայն ուզում եմ փոխանցել՝ որ երբ ականատես կլինեք, կամ կլսեք այդ փոփոխությունների մասին, ուրախությամբ և ողջույներով դիմավորեք դրանց, դրանք մեր համար են տեղի ունենում, մենք արժանի ենք արդեն այդ փոփոխություններին, բառիս ամենալավ և բարի իմաստով:
Սա ամպայման պիտի տեղի ունենա, որպեսզի մաքրվի ամբողջ մոլորակի էներգետիկ տարածությունը, որպեսզի նոր էներգիաները հնարավորություն ունենան ամրանալու մեր մոլորակում, որոնք իրենց հետ բերելու են սեր, խաղաղություն, համերաշխություն և ներդաշնակություն:
Այսօր եվրոպայի շատ երկրներում տեղացել է առատ ձյուն, որը դիտվում է անոմալ երևույթ և որը դառել է շատ վթարների և երեք մարդկային զոհերի առիթ:
Ավերվածություններ է տեղի ունեցել Խորվաթիայում, Գերմանիայում, Իտալիայում և մի քանի եվրոպական երկրներում:
http://www.vesti.ru/videos?vid=24628...b_sort=0&cid=9
Կրկին այսօր, ուժեղ փոթորիկ է տեղի ունեցել հյուսիսային Կալիֆորնիայում որը ուղեկցվել է ջրհեղեղով, եռեսուն հազար տուն մնացել է առանց էլեկտրոեներգիայի կան մարդկային զոհեր:
Այսպիսի ուժգնությամբ փոթորիկ այդ տարածությունում չի գրանցվել վերջի հիսուն տարվա ընթացքում:
http://www.vesti.ru/videos?vid=24622...b_sort=0&cid=1
Էջանիշներ