Vist ջան, կներես իհարկե, բայց էս նախադասությունը ուղղակի ծիծաղելի ա: Ինչ ա նշանակում ավելի պինդ նյութ քան հելիումը: Հետո ինչ որ ավելի պինդ նյութ ա, ասենք լուսնի միջուկն էլ ա ավելի պինդ նյութերից, բայց դժվար թե էտ «գիտնականները» մտածեն որ հեսա հեսա լուսինն էլ արև կդառնա: Ընդհանրապես պինդ ասած ֆիզիկորեն ի՞նչ ա նշանակում: Եթե խտության հետ են, մեկ ա, ինչ ուզում ա լինի Յուպիտերը այնքան խտություն չունի որ ջերմամիջուկային ռեակցիաներ սկսվեն: Նույն Երկիրը ընդերքում շատ մեծ քանակի էներգիա է պարունակում, անընդհատ երկրաշարժեր, հրաբուխներ, ու երևի շատ ավելի շատ տալիս ա քան վերցնում Յուպիտերի նման, բայց դե արև չի դառնա էլի:
Այս մեկը ընհարապես չհասկացա, հետո ինչ որ կայծակներ ա լինում, ինչ կապ ուներ ընդհանրապես արը դառնալու հետ: Բնական ա, որ քչից շատից խիտ մթնոլորտ ունեցող մոլորակի վրա լավ հավեսով կայծակներ կլինեն: ի դեպ լավ խիտ մթնոլորտ ունի:
Նույն տրամաբանությամբ էտ արեգակնային քամին երկիրի վրա էլ ա գալիս, ու երկրի վրա ավելի շատ մասնիկ ա ընկնում քան Յուպիտերի: Ախր զարմանում եմ էլի, ոնց են տենց գյուտերով հաշվում որ մեծ մասը կլնումա հենց Յուպիտերը: Մերկուրին ուրեմն վաղուց եսիմինչ պիտի դառած լիներ հա՞:
կարճ ասած կարգին «գիտնականներ» են
Հ.Գ. Արտասահմանում երբ ուսանողներին ասում են «Գիտնականները ասել/հաշվել/պարզել են» միանգամից ասում են, «Ո՞ր գիտնականները, ո՞րտեղ(հոդվածը)»
Էջանիշներ