Լավ, ասենք թե ես հասկանում եմ քո ներկայացրած ֆիլմը նկարողներին և նրանց նմաններին. շատ լավ գիտենալով մարդու հակումը վախին ու արհավիրքներին, նրանք շահագրգռված են իրենց աշխատանքը հնարավորին թանկ վաճառելու մեջ, բոլորովին չմտածելով դրա հետևանքների մասին, այն մասին, որ վերջիվերջո ամբողջ այդ բացասական էներգիան ահավոր քանակի բացասական էներգիա է կուտակում մարդու հոգևոր աշխարհում, և որ հենց այդ չափից շատ կուտակված (օվերդոզ) բացասական էներգիան է, որ մարդուն բերում է "Խնջույք` ժանտախտի ժամանակ"-ի էֆֆեկտին: Նրանց համար գլխավորն իրենց ներկա ակնթարթին ստացած շահն է:
Բայց ո՞րն է քո՛ շահը...
Սա գիտե՞ս, թե ինչի է նման, սիրելի Սելավի: Հետևյալին.
Դու բերում ես հարյուր հատ օձ, բաց ես թողնում նրանց իմ սենյակում, իսկ ինձ էլ հուսադրում ես` շարունակել ապրել այտեղ այդ օձերի հետ միասին, ասելով.
"Դու կարող ես հանգիստ լինել: Այս օձերից միայն 99-ի կծածն է մահացու: Բայց այ, այն հարյուրերորդի կծածը` շատ առողջարար է":
Եվ զարմանալին այն է, որ դու համարում ես, որ ես դրանից հետո պետք է համաձայնվեմ ապրել այդ հարյուր օձերի հետ:
Կներես իհարկե, Սելավի ջան, ես ոչ մի ցանկություն չունեմ քեզ վիրավորելու: Բայց մի՞թե դու չես տեսնում, որ այս ամենն արդեն լրիվ ուրիշ կողմ է տանում: Մի՞թե նրա համար ես հավաքել դու քո այդքան հարուստ ինֆորմացիան, որպեսզի ինքդ նստես ու անհամբեր սպասես երջանիկ ապագային այն ժամանակ, երբ ուրիշները, և շատերն էլ` ոչ առանց քո օգնության, սարսափով սպասելու են մոտալուտ արհավիրքներին: Միևնույն բանին սպասում եք. դու` անհամբեր; նրանք` սարսափով: Որքանո՞վ է դա ճիշտ...
Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ դու համարում ես, որ մարդիկ դեռ չեն հասել իրենց հասունացման այն աստիճանին, որպեսզի մարսեն այն ամբողջ դրական ինֆորմացիան, որը դու կարող ես տալ և սակայն չես տալիս, բայց հաճույքով հնարավոր ես համարում խեղդել նրանց այս ահավոր տեղեկություններով: Իսկ խեղճ Վիստոլոգն ուղղակի թունավորվել է քո գաղափարով` ցույց տալ այդ ամբողջ բացասական էներգիան: Դու պատկերացնո՞ւմ ես, թե ինչքան ժամանակ է նա ծախսում իր փնտրումների մեջ: Իզուր չէր, որ Վորլդն այդպես դիպուկ ու հնարամտորեն նրան "Արմագեդդոնի ներկայացուցիչ" անունը տվեց: (Ասեմ, որ շատ շնորհակալ եմ Վորլդին. հենց նա էր, որ իր այդ անվանմամբ հրահրեց ինձ գրել այս ամենը:)
Իսկ ի՞նչ վատ կլիներ, եթե նա "թունավորվեր" դրական գաղափարներով և իր այդ ամբողջ` հսկայական, աշխատանքը տաներ դրական ինչ-որ բաների որոնումների մեջ, ասենք, այս տիպի.
https://www.kryon.com/quantumvideo.html
Կամ այս.
http://www.youtube.com/watch?v=-YdIVeBo8SE
Կամ այս.
http://www.youtube.com/watch?v=2nHhK...layer_embedded
Եվ շատ նման բաներ:
Նորից. ներող եղիր, խնդրում եմ: Բայց այդ ամեն արհավիրքները մարդկանց ցուցադրելուց առաջ գոնե բացատրիր նրանց, թե ո՞րն է իրականությունը...
Էջանիշներ