Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչպես բազմիցս ասել եմ, ևս մեկ անգամ կրկնեմ: Ընտրությունը Նիկոլին պատգամավոր դարձնելու համար չէր, մանդատի խնդիր չէր: Ավելին, թե ես, թե դու գիտենք, որ ինքը շատ արագ զրկվելու էր մանդատից՝ դատական որոշումից անմիջապես հետո: Ու թե որքան ես շարունակելու նման գրառումները, որով պատրանք է ստեղծվում, որ Նիկոլի պատգամավոր դառնալու խնդիր կար, այլ ոչ թե սա պայքարի հերթական հանգրվան էր, չգիտեմ:
Ապեր, ուրեմն էս գրառումները մեկը ես անելու եմ այնքան ժամանակ, մինչև հասկանամ, կամ մեկը հասկանալի ձևով, ինձ` տխմարից, բացատրի թե ինչ ա նշանակումպայքարի հերթական հանգրվան, ու քանի նման հանգրվան ենք ակնկալում տեսանելու ապագայում, գոնե այն ժամանակ քանի ես կենդանի եմ:

Մեկ էլ անելու եմ, քանի որ ՀԱԿ-ը ինձ ու սաղին, հեսա թերթերից մի քսան հատ մեջբերում կանեմ, որտեղ ասում էր, որ հազար տոկոս ընտրություններում հաղթելու ենք: Հետո էլ Զուրաբյանն ասում ա, գիտեինք որ չենք հաղթելու: Էտ խի են սենց փիս խաբում ? Ապեր սաղ ասածս հենց էս ա - ՀԱԿ-ը անկեղծ չի ոչ իրա հետ, որ իրա ամենահավատարիմ հետևորդների հետ, ու ոչ էլ, որ ավելի վատ ա, ժողովրդական լայն զանգվածների հետ:

Ես խաբված եմ, զզված եմ, ու ՀԱԿ-ը աչքիս գրողն ա: