Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ի դեպ, Մինիստր, մոռացա նշել: Այ էս ընդգծածս հատվածը կարևորագույն կետն է, որտեղից սկսած դու սխալ էիր մեկնաբանել իմ նախորդ գրառումները, ասելով, որ իբր ժողովրդի գլխին եմ կուժն ու կուլան ջարդում: Մենք կարող ենք երկար բանավիճել, ամեն մեկս մեր տեսակետն ունենալով, թե էս երեք սուբյեկտներից որինն է ամենամեծ պատասխանատվությունը: Կոնկրետ ես համարում եմ, որ ժողովրդինը: Բայց չի կարելի պատասխանատվությունը գցել երեքից միայն մեկի վրա ու չի կարելի է ինչ-որ մեկի տեսակետը, ով ժողովրդին է համարում ամենամեծ պատասխանատուն, ասոցացնել «Ժողովրդի գլխին կուժ ու կուլա ջարդելու» հետ: Հեչ որ չէ որովհետև դրանով ցույց կտա, որ ինքը հարցի մասին խորությամբ չի մտածել ու սխալ եզրահանգումների է եկել, ասել է, ասելու համար, որովհետև իր ինքնասիրությունը վիրավորվել է, որ «իրենց» էլ են պատասխանատու համարում:

Ի դեպ, այդ նույն մարդը, ով ինձ մեղադրեց ժողովրդի գլխին կուժ ու կուլա ջարդելու մեջ, «ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը» թեզի կրողն է (նայիր այստեղ և այստեղ), որը կտրուկ հակասություն ունի իմ վերևում շարադրածս մտքերը այդպես ընկալելու ու վիրավորվելու, սխալ անվանելու հետ:
Հետո ավելի մանրամասն կգրեմ, հիմա զբաղված եմ:
Այս պահին միայն անդրադառնամ ժողովրդի արժան չարժանին Կառավարությունը որ երկնքիցա ընկել, ոչ էլ դժոխքից ելել, դա էլ ժողովրդի մի մասնա: Հրեշտակի ու սատանայի միջև ընտրություն չի եղել, որ ժողովուրդն էլ սատանայինա ընտրել...Հիմա կասես չեն ընտրվել և այլն: Լավ բա էն ովա 5000-ով գնացել ընտրել? Սկզբից չէի հասկանում էդ մարդկանց մտածողությունը, զարմանում էի, կատաղում էի, բայց որ հետո վերլուծում եմ, տեսնում եմ որ էդ մարդկանց էլ կախելու չի: Թե ինչի, արդեն ասել եմ: