User Tag List

Էջ 58 118-ից ԱռաջինԱռաջին ... 84854555657585960616268108 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 856 համարից մինչև 870 համարի արդյունքները՝ ընդհանուր 1769 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

  1. #856
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ժող, գրեթե բոլորը այս թեման համարում են կեղծավոր, շատերը գրառում անելիս սկսում են հենց էդպես: Պատճառը գրառումներում խիստ դրական տպավորություններն են, բայց այդ մարդիկ չեն նկատում, որ գրելու դեպքում էլ իրենք էլ դրական գրում, ընդ որում՝ անկեղծ: Ուրեմն ինչի՞ չհասկանալ, որ ընդամենը դրական տպավորություններ ենք ստանում միմյանցից: Իսկ բացասականներն են եթե լինում են, հա, չենք գրում, բայց գրելիս անկեղծ ենք գրում: Թարգեք, գեղեցիկ չէ ասել «կեղծավոր է» ու գրել նույն կերպ:

    Ի դեպ ժող, ուղղակի ուզում եմ ասել, որ շատ եմ ուրախանում Երևանից դուրս հանդիպումների մասին կարդալիս: Գուցե տեղին չի, բայց շնորհակալություն ձեզ այդ հանդիպումները կազմակերպելու համար: Իմ կողմից էլ ասեմ, որ եթե այդ հանդիպումների մասին ակումբցիները շարունակեն տեղեկանալ, ապա մեկը ես մի օր, երբ հարմար կլինի, կփորձեմ պոկվել գալ ու մասնակցել այդ հանդիպումներին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.01.2010), A.r.p.i. (06.01.2010), Ariadna (11.01.2010), eduard30 (30.01.2010), Elmo (06.01.2010), Jarre (07.01.2010), Monk (07.01.2010), Norton (06.01.2010), Surveyr (08.01.2010), Tig (12.01.2010), Ungrateful (06.01.2010), Yevuk (06.01.2010), _Հրաչ_ (08.01.2010), Աբելյան (06.01.2010), Աթեիստ (06.01.2010), Բարձրահասակ (10.01.2010), Դատարկություն (06.01.2010), Դարք (06.03.2010), Դեկադա (07.01.2010), Երկնային (06.01.2010), Ինչուիկ (07.01.2010), Լուսաբեր (07.01.2010), Կաթիլ (06.01.2010), Հայկօ (06.01.2010), Մանոն (06.01.2010), Մանուլ (08.01.2010), Շինարար (06.01.2010), Փոքրիկ (06.01.2010), Ֆոտոն (06.01.2010)

  3. #857
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ ժող, ուղղակի ուզում եմ ասել, որ շատ եմ ուրախանում Երևանից դուրս հանդիպումների մասին կարդալիս: Գուցե տեղին չի, բայց շնորհակալություն ձեզ այդ հանդիպումները կազմակերպելու համար: Իմ կողմից էլ ասեմ, որ եթե այդ հանդիպումների մասին ակումբցիները շարունակեն տեղեկանալ, ապա մեկը ես մի օր, երբ հարմար կլինի, կփորձեմ պոկվել գալ ու մասնակցել այդ հանդիպումներին
    Ուրեմն համեցեք մեզ մոտ՝ Վանաձոր: Հունվարի 8-ին, ժամի մասին լրացուցիչ կգրվի, տեղի է ունենալու Վանաձորցիների խմբի հանդիպում, սրտանց հրավիրում ենք, Չուկ ջան:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.01.2010), Chuk (07.01.2010), Դատարկություն (06.01.2010), Շինարար (06.01.2010)

  5. #858
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն համեցեք մեզ մոտ՝ Վանաձոր: Հունվարի 8-ին, ժամի մասին լրացուցիչ կգրվի, տեղի է ունենալու Վանաձորցիների խմբի հանդիպում, սրտանց հրավիրում ենք, Չուկ ջան:
    Շնորհակալ եմ
    Այդ օրվա մասին գիտեի, բայց նախապես պլանավորված բաներ կան, չեմ կարող

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (06.01.2010)

  7. #859
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում A.r.p.i.-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ որքանով էիք տեղյակ, բայց մի երկու օր առաջ տեղի էր ունեցել մեր՝ կապանցիերիս առաջին հանդիպումը: Չնայած էս թեման իմ համար մի քիչ կեղծավորա, բայց կփորձեմ ամենայն անկեղծությամբ պատմել իմ տպավորությունների մասին: Հանդիպմանը ներկա էինք 9 հոգի՝ես, Արևհատիկը, Արիացին, Լուսաբերը, Compy, Surveyrը, Բարձրահասակը, Cold Skiny և Katkan;
    Բնականաբար առաջին 5-յակի մասին չեմ գրի:
    Բա իմ մասին ինչի՞ չես գրում:

    Լավ էրեխեք, ես էլ գրեմ:

    Դե Արփին արդեն ասեց, ես միանգամից անցնեմ տպավորություններին, բայց նախօրոք ասեմ, որ մոտս լավ չի ստացվում տպավորություն գրել

    Katka-սենց ասեմ, Կատյան ասող-խոսող, խելացի աղջիկ ա : Կամքի ուժը ես էլ զգացի, ու դա շատ լավ ա: Ինքը հաստատ իրա ամեն ուզածին կհասնի:

    Cold Skin-Նախ ասեմ, որ Մերին սկզբից մի տեսակ կաշկանդված էր, ինձ տենց թվաց: Հետո էդ կաշկանդվածությունը անցավ: Մերի ջան՛, շատ լավն ես: Հա, համ էլ քեզ ասեմ, որ տաքսուց իջար, նայեցի Արփիին ու ասեցի
    -Փաստորեն քեզնից նիհար մարդ էլ կա

    Surveyr և Բարձրահասակ-էս զույգի մասին երևի մի քիչ երկար գրեմ: Հրաշալի զույգ են : Էնքան լավն էին, որ կողքից նայում ես ոնց-որ նոր սիրահարված լինեն: Էնքան ուշադիր էին միմյանց նկատմամբ ու էնքան հումորով, որ հիացած եմ: Ախր շատ լավն եք է: Էնքան եմ հիացած, որ հետագայում կցանկանայի ես էլ ձեր ընտանիքի պես ընտանիք կազմեմ:
    Ալենը էնքան հումորով ու էնքան խելացիա , իսկական լիդեր էր: Ու իրա հետ նենց էի զրուցում, ոնց-որ 1000 տարվա ցանոթներ լինեինք; Դե Լուսինեն էլ իսկական լույս, դրական լիցքերով ու հաճելի, ժամերով կնստեմ ու կզրուցեմ իրա հետ;

    Էրեխեք բոլորդ էլ շատ լավն էիք ; Հուսով եմ սա առաջին, բայց ոչ վերջին հանդիպումն էր

  8. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.01.2010), A.r.p.i. (07.01.2010), Ambrosine (08.01.2010), CactuSoul (06.01.2010), Chuk (07.01.2010), cold skin (08.01.2010), Comp (15.01.2010), Katka (13.01.2010), Norton (06.01.2010), Surveyr (08.01.2010), Yellow Raven (08.01.2010), Yevuk (07.01.2010), Բարձրահասակ (10.01.2010), Դատարկություն (07.01.2010), Դեկադա (07.01.2010), Լուսաբեր (07.01.2010), Մանոն (06.01.2010), Սանի (06.01.2010), Ֆոտոն (07.01.2010)

  9. #860
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Էսօր մի քանի ակումբացիների հետ ծանոթացա, հիմի գրեմ տպավորություններս`

    Տիգ - Տիգոն շատ լավ մարդ ա, ինքը սիրումա խորիմաստ կարճությունը ու ոնցոր ասումա` «Լավ մարդիկ պիտի միմյանց ճանաչեն», Տիգ ջան ես արդեն ճանաչում եմ ևս մի Լավ մարդու /չնայած իմ լավը լինելը հարցականի տակա/
    Rainbow - շատ սիրուն ժպիտ ունեք ու շատ լավ կենաց եք ասում, ձեր կենացը ինձ շատ դուր եկավ: Անչափ ջերմ ու բարի տպավորություն թողեցիք
    Dekada - Դեկադա ջան, ձեզ ուրիշ կերպ էի պատկերացնում, շատ հավեսով խոսում եք, շատ հաճելի էր ձեզ հետ խոսելը, շատ լավ զրուցակից եք
    Marine-24 - Ձեր հետ էլ էր հաճելի ծանոթանալը, ասեմ շատ հումորով մարդ եք, Լոռվա բարբառի գիտակ.... չնայած դուք քիչ մնացիք, բայց դե ձեզնից էլ շատ լավ տպավորություններ եմ ստացել
    P.S. Ես շատ լավ մարդկանց եմ ճանաչում, որոնք ավելացան ևս 4-ով

  10. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.01.2010), A.r.p.i. (08.01.2010), Ambrosine (08.01.2010), Chuk (08.01.2010), Marine-24 (08.01.2010), Norton (08.01.2010), Surveyr (09.01.2010), Tig (11.01.2010), Yellow Raven (08.01.2010), Yevuk (08.01.2010), _Հրաչ_ (08.01.2010), Արևհատիկ (08.01.2010), Դեկադա (08.01.2010), Լուսաբեր (08.01.2010), Կաթիլ (08.01.2010), Մանոն (09.01.2010), Շինարար (08.01.2010), Ֆոտոն (08.01.2010)

  11. #861
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Այսօր չորս նոր ակումբեցիների հետ ծանոթացա: Դեկադան շատ հաճելի անձնավորություն էր, ինչ-որ հին ծանոթի տպավորություն թողեց վրաս, գուցե իրականում չեմ էլ ճանաչել, բայց մարդկանց տեսակ կա, որ թվում է, թե վաղուց ճանաչում ես՝ դիմացինին չկաշկանդող, իսկական, կյանքից: Մարինեն հաճելի անակնկալ էր, ուրախ եմ, որ գյուղերում արդեն մարդիկ ինտերնետի հետ դու-ով են խոսում, շուտ գնաց, բայց խոստացավ պարբերաբար մասնակցել հանդիպումներին, և մեզ հրավիրել է Քարինջ, գուցե քաղաքավարությունից դրդված էր, բայց ես լուրջ եմ ընդունել ու անպայման գնալու եմ: Տիգը ու Րեյնբոուն էլ հրաշք զույգ էին, իրար շատ նման, բարի: Րեյնբոուից լույսը հորդում էր, լուռ նստես ու ժամերով լսես իրեն, իսկական հրաշք էր, մի խոսքով, բոլորն էլ լավն էին, իսկ Րեյնբոուն հատկապես լավն էր
    Սա էլ հինգերորդ հանդիպումը: Շնորհակալություն ակումբի հանդիպումների ավանդույթը նախաձեռնողներին, չլինեին երևանյան հանդիպումները, մեր մտքով դժվար անցներ այստեղ հանդիպումներ կազմակերպել: Արդեն Ղափանում էլ են հանդիպում ու հլա ուր եք. սպասեք Քարինջ գյուղում հանդիպմանը:

  12. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.01.2010), A.r.p.i. (08.01.2010), Ambrosine (08.01.2010), Marine-24 (08.01.2010), Norton (08.01.2010), Surveyr (09.01.2010), Tig (11.01.2010), Yevuk (08.01.2010), _Հրաչ_ (08.01.2010), Աբելյան (08.01.2010), Աթեիստ (08.01.2010), Արևհատիկ (08.01.2010), Դատարկություն (08.01.2010), Դեկադա (08.01.2010), Լուսաբեր (08.01.2010), Կաթիլ (08.01.2010), Հայկօ (08.01.2010), Մանոն (08.01.2010)

  13. #862
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Քանի որ այս թեմայում գրում են ընդհանրապես առաջին տպավորության մասին, ապա ես կգրեմ մեր խմբի բոլոր անդամների մասին, թեև մի քանիսին արդեն գիտեմ մի քանի տարի, ոմանց ել՝ հանդիպել եմ արդեն 2-3 անգամ:
    Հրաչ-Ուժեղ մարդ՝ ուժեղ կամային դրսևորումներով: Զարգացած, ունի սուր հումոր, երնեմն՝ չափազանց Կարող է կենտրոնանալ մի հարցի շուրջ ու ժամերով քննարկել այնքան, մինչև դիմացինին չհամոզի իր գաղափարախոսությունը:
    Շինարար -Աառաջին հայացքից բարդ, բայց իրականում պարզ ու հանգիստ մարդ է: Ունի հետաքրքիր ներաշխարհ: Իրա մեջ շատ բաներ կան միախառնված, բայց գրական գիտելիքներով՝ հետը ոտք չես մեկնի:
    Կաթիլ-Խաղաղ, համբերատար, հարմարվող...եթերային մարդ է, լոռեցու միամտությամբ, որն ասես այս ժամանակների ներկայացուցիչ չլինի : Նուրբ հոգու տեր անձնավորություն է, ու իրեն իրականում ճանաչողներըը միայն շահում են:
    Դատարկուս-Այն խորությունը, որ կրում է այս տղան իր մեջ՝ անսահման է: Իր տարիքի երիտասարդների հետ շատ է շփումս, բայց Դավիթի նման բովանդակ, հասկացող, համեստ մեկին` հանդիպած չէի: Դավիթն իմ կարծիքով ՄԵԾ մարդ է դառնալու, ու որևէ կերպ թողնելու է իր հետքը մարդկության պատմության մեջ, ա՛յ կտեսնեք, ասածս հիշեք
    Լիլի-4-Իրեն դե մի կյանք գիտեմ Բազմափորձ, կյանքի բովով անցած ու իր կենսուրախությունը երբևէ չկորցրած անձնավորություն է Իրար հետ շատ ուրախությունների ու տխրությունների միջով ենք անցել, ու ես կյանքից գոհ եմ, որ այդ պահերին ինքը միշտ իմ կողքին է եղել:
    Դեկադա-Նույնպես երկար ժամանակ է, որ գիտեմ, բայց ճանաչում եմ «Ակումբ»-ի շնորհիվ, որովհետև կյանքում ինքն ավելի փակ է, քան վիրտուալ աշխարհում: Ուրախ եմ, որ այս միջավայրում ինքը փոխվում ու ինքնահաստատվում է
    Տիգ-Տիգրանն իմ սիրելի ակումբցիներից է: Ակումբ մտնելու օրից հարազատություն էի զգում իր հանդեպ: Իսկ այսօրվա հանդիպումը մեկ անգամ ևս ցույց տվեց ինձ, որ իրոք ունեմ մարդկանց ճանաչելու հոտառություն: Տիգն իմ պատկերացրած համեստ, կարճ ու բովանդակալից խոսացող, իր արարքներին ու ասածներին վստահ մարդն էր: Իրենից հանդարտություն էր հորդում, ու բարի աչքերը միշտ ժպտում էին:
    Rainbow-Հասմիկին նայելիս հասկանում էի, թե որտեղից է գալիս Տիգ-ի հանդարտությունը: Լուսավոր մի աղջիկ է, ում կողքին երբեք չես տխրի կամ ձանձրանա: Իր ներքին ջերմությունը, դրական աուրան իրոք լցնում էր մթնոլորտը:
    Marine-24-Հումորով ու համարձակ մարդ է Մարինեն: Սկզբում մի քիչ քաշվում էր կարծես, բայց երևի տեսնելով, որ բոլորս մի խելքի մարդիկ ենք՝ քիչ անց դարձավ ավելի ազատ: Դեռ հենց սկզբում դուրս էր եկել, որ անկաշկանդ ձևով ներկայացել էր որպես Քարինջ գյուղի բնակիչ Միշտ այդպիսին մնա Մարինե ջան
    Վերջին խմբագրող՝ Dayana: 09.01.2010, 00:27:

  14. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.01.2010), A.r.p.i. (08.01.2010), Ambrosine (08.01.2010), Legolas (11.01.2010), Marine-24 (08.01.2010), Norton (08.01.2010), Surveyr (09.01.2010), Tig (11.01.2010), Yellow Raven (08.01.2010), Yevuk (08.01.2010), _Հրաչ_ (08.01.2010), Աբելյան (08.01.2010), Աթեիստ (08.01.2010), Արևհատիկ (08.01.2010), Դատարկություն (08.01.2010), Դեկադա (08.01.2010), Կաթիլ (08.01.2010), Ներսես_AM (08.01.2010), Շինարար (08.01.2010)

  15. #863
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ճիշտ ա՝ ես շաաատ քիչ շփվելու հնարավորություն ունեցա նորեկների հետ, այդ իսկ պատճառով չեմ գրում առանձին-առանձին, բայց ուզում եմ հատուկ նշել Րեյնբոին, ուղղակի շողում էր, ասես մի փոքրիկ արև լիներ էդ աղջիկը Տիգին կարելի ա նախանձել, որ էդպիսի Արև ունի
    Վերջին խմբագրող՝ Կաթիլ: 08.01.2010, 22:36:

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.01.2010), Ambrosine (08.01.2010), Tig (11.01.2010), Yevuk (08.01.2010), _Հրաչ_ (08.01.2010), Արևհատիկ (08.01.2010), Դատարկություն (08.01.2010), Դեկադա (08.01.2010), Մանոն (08.01.2010), Շինարար (08.01.2010)

  17. #864
    Սկսնակ անդամ Marine-24-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    գ. Քարինջ
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ուրեմն մեր այսօրվա հանդիպումից ասեմ, որ ինձ շատ-շատ հաճելի էր ձեզ հետ ծանոթանալը, շատ ուրախ էի, մեծ հաճույքով ձեզ հետ էլի կհանդիպեմ, Շինարար ջան դու չգիտե՞ս որ մեր լոռեցիք էնքան պարզամիտ են, որ եթե մեկին ցանկանան հյուրասիրել անմիջապես կասեն, եթե ոչ, ապա քաղաքավարությունը նրանց չի հետաքրքրում անմիջապես կասեն էն ինչ էտ պահին մտածում են: Ես ի սրտե եմ հրավիրել , երբ ձեզ հարմար է համեցեք:Մանոն ջան քեզ էլ ասեմ, որ ես չէի ամաչում, պարզապես ինձ համար մի նոր սեպտեմբերի մեկ էր ու ես ձեզ ուսումնասիրում էի, էն էլ տեսա իմ նման մի քիչ, ասել մեծն Թումանյանին ««շաշ»» եք, ուրախացա ասի ««էս աշխարհում էս ինչ լավա իմ տեսակի՞ց էլ կա»: շատ չխոսեմ, մենակ ասեմ որ Հրաչ ջան շնորհակալ եմ այսօրվա համար,էս կյանքում էնքան քիչ ուրախանալու պահ է լինում, որ ուզում էս թե հիասթափվես, որ աշխարհ էս եկել, բայց Դատարկություն ջան ձեզ նման մարդիկ լցնում են կյանքի դատարկ պահերը:

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.01.2010), Ambrosine (08.01.2010), Tig (11.01.2010), Yevuk (08.01.2010), _Հրաչ_ (08.01.2010), Արևհատիկ (09.01.2010), Դատարկություն (08.01.2010), Դեկադա (08.01.2010), Կաթիլ (08.01.2010), Մանոն (08.01.2010), Շինարար (08.01.2010)

  19. #865
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Նախ մի ժամ տեքստը հավաքելուց հետո կորավ... ու ես ստիպված նորից էսքանը պիտի հավաքեմ:
    Անչափ տպավորված եմ այս օրով և փորձեմ հակիրճ շարադրել իմ առաջին տպավորությունները:

    Հրաչ Շատ կազմակերպչական ոգով ու հոգով տոգորված երիտասարդ է:Ու ինչը առավել տպավորվեց. թեպետ չափազանց երիտասարդ է, բայց մենք բոլորս «ենթարկվում» էինք իրեն:

    Շինարար Այն քչերից է, որին կարելի է առանց վարանելու վստահել:Ի դեպ, Շինարար ջան նրանք, ովքեր չեն կարողանում կենացները շարադրել՝ նրանց հասկանում են իրենց դեմքի արտահայտությունից:

    Տիգրան և Հասմիկ Ես իրենց չեմ ուզում առանձնացնել ,քանի որ երկուսով մի ամբողջություն են:Երբ մեկի հանդարտությունը ապահովում է մյուսի հանգստությունը: Երբ մեկի լուսավորությունը բխում է մյուսի համեստությունից:Ու երկուսը միասին այնքան ջերմագին են ժպտում, որ չես էլ կարենում զանազանես իրարից:

    Մանոն և Լիլի Իրենց մասին մի քիչ դժվարանում եմ գրել, որովհետև ռեալ շփումներս միշտ ինձ տվել են բոլոր հարցերի պատասխանները: Ուղղակի ամեն անգամ նորովի եմ բացահայտում նկարների և ստեղծագործությունների միջոցով:

    Մարինե շատ գովելի է, որ ռեալ հանդիպումներում ևս չի կորում մարդկային պարզամտությունը և անմիջականությունը:

    Դատարկություն Ամենից շատ ինքը տպավորվեց: Մի քիչ չարաճճի աչքերով,բայց անհուն հայացքվ երիտասարդ է:Ամաչկոտ է, բայց համոզված եմ չի կորչի կյանքի հորձանուտներում:

    Իսկ Կաթիլի հետ կարելի է ասել չխոսեցինք էլ:Հուսամ հետագայում կստացվի...
    Վերջին խմբագրող՝ Dayana: 09.01.2010, 00:28:

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.01.2010), A.r.p.i. (08.01.2010), Marine-24 (08.01.2010), Tig (11.01.2010), Yellow Raven (08.01.2010), Yevuk (08.01.2010), _Հրաչ_ (09.01.2010), Արևհատիկ (09.01.2010), Դատարկություն (09.01.2010), Կաթիլ (08.01.2010), Մանոն (08.01.2010), Շինարար (08.01.2010)

  21. #866
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ժողովուրդ ջան, նենց հավեսով եք գրել, որ չկարեցա ուղղակի կարդալ ու ոչինչ չգրել: Ես էլ գրեմ տպավորություններս յուրաքանչյուրիդ մասին:

    «Դար» ակումբի վանաձորյան հանդիպում №5

    Manon. Դե, Մանոնը հանդիսանում է մեր հանդիպումների մշտական մասնակիցներից մեկը, ու իր ներկայությունը բավականին դրական հույզեր է ապահովում բոլորին: Հլա դրան էլ գումարենք նրբաճաշակ հումորը, արդեն պարզ է դառնում, որ հանդիպումը հաստատ երբեք տխուր չի անցնում

    Շինարար. Էհ, Շինարար ջան, որ տենց էլ տնաշեն չդարձար Դե առանձնապես չեմ գովում, որ չասեք, թե ընկերն է, գովում է, ինչ կար ասելու, վերևում ասված է իր մասին: Բայց դե ասեմ, գլխարկդ, իրոք, քեֆս բերեց, տենամ, հլա դրանից իմ համար որտեղից եմ ճարելու:

    Դատարկություն. Ի՞նչ դատարկություն: Էս տղայի մեջ ոչ մի դատարկություն էլ չկա, լրիվ լիություն է Դավ ջան, շատ չասեմ, գիտես, որ քո հետ շփվելիս մարդիկ երբեք չեն հոգնի, ու մի տեղ էլ հաստատում եմ Մանոնի ասածը, քո հետ բոլորս էլ շատ հույսեր ենք կապում

    Կաթիլ. Կաթիլն իմ ընկերն է, ու իսկական ամենաանտրամադիր պահի կարող ես նրա հետ երկու բառ փոխանակել ու անկախ քեզնից կզգաս, որ աստիճանաբար տխրությունդ անցնում է. չգիտեմ... երևի Կաթիլի ժպիտի մոգական ազդեցությունն է

    Dekada. Երկարատև մաքառումներից հետո ի վերջո ստացվեց Dekada-ին համոզել, որ մասնակցի հանդիպմանը` նախապես խոստանալով, որ հանդիպումից հետո իրեն կմնան լավ հիշողություններ ու չի զղջա հրավերն ընդունելու համար (համոզված եմ, որ էդպես էլ եղավ): Dekada-ն հետաքրքիր զրուցընկեր է, կարելի է լուրջ թեմաների շուրջ իր հետ ժամերով զրուցել: Ունի զարգացած մտածելակերպ

    Lili-4. Փաստորեն ոչ միայն ակումբում, այլ նաև վանաձորյան հանդիպումներին էլ Լիլիի «գրառումները» խիստ սակավ են: Ամեն դեպքում, տպավորությունը շատ հաճելի է, շնորհակալ եմ, որ գոնե էս անգամ երկար մնացիր մեզ հետ

    Tig և rainbow. Տիգրան և Հասմիկ ջան, առաջին անգամն էի տեսնում, բայց կարճ ժամանակվա ընթացքում որքանով որ կարողացա ճանաչել ձեզ, շատ ներդաշնակ զույգ եք: Տիգ ջան, շնորհակալ եմ, որ ներկա գտնվեցիք հանդիպմանը

    Marine-24. Շատ լուրջ ու կշռադատված անձնավորություն է: Կեցցես, Մարինե ջան, դու բոլորիս կողմից էլ շատ սիրվեցիր: Տեսնենք ակումբի վանաձորյան-քարինջյան հանդիպումը երբ ենք կազմակերպում

    Բացի ակումբի անդամներից, մենք ունեինք նաև մեկ հյուր` Լիանան, որը, հուսով եմ, ոչ հեռու ապագայում ակումբի անդամության հայտ կներկայացնի

    Շնորհակալ եմ բոլորից:

    Այ ստեղ ա մեծն Հայկոն ասել` ուֆ (էս ինչքան երկար գրեցի)

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.01.2010), A.r.p.i. (11.03.2010), Marine-24 (09.01.2010), Tig (11.01.2010), Աբելյան (09.01.2010), Արևհատիկ (09.01.2010), Դատարկություն (09.01.2010), Դեկադա (09.01.2010), Կաթիլ (09.01.2010), Մանոն (09.01.2010), Շինարար (09.01.2010)

  23. #867
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե ասեմ, գլխարկդ, իրոք, քեֆս բերեց, տենամ, հլա դրանից իմ համար որտեղից եմ ճարելու:
    Ես էլ ասում եմ ով ա գլխարկիս վրա գինի թափել

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    _Հրաչ_ (09.01.2010), Դեկադա (09.01.2010)

  25. #868
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ ասում եմ ով ա գլխարկիս վրա գինի թափել
    Հլա հիշի` դու ուր էիր նստած, ես` ուր Աչքիս, աֆիցանտն էր, հաա, քեզ մի տեսակ չար աչքով էր նայում

  26. #869
    Անիի մամա Բարձրահասակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    175
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Բավականին ուշացումով, բայց գրում եմ մեր՝ կապանցիներիս, հանդիպումից մնացած տպավորությունների մասին:
    Հանդիպման ներկաներից արդեն ծանոթ էի Լուսաբեր և Արիացի զույգին: Նրանք հավեսով մարդիկ են ու շատ ներդաշնակ զույգ: Հաճելի է նրանց հետ շփվելը:
    Հանդիպման մյուս ներկաների հետ առաջին անգամ հանդիպեցի ու տպավորություններս առաջին անգամվա են:

    Katka-ի մասին եմ ուզում գրեմ առաջինը: Հենց մոտեցանք մեր հանդիպման վայրին, ընդ որում Կապանի գլխավոր տոնածառի տակ էինք պայմանավորվել, ինձ եղևնու ճյուղերի տակից շատ հավեսով ու շատ անկեղծ (բառի ամենաիսկական իմաստով ) մի անգամից նա ժպտաց: Կատկայի ժպիտը իր հաղթաթուղտն է: Հավեսով զրուցեցինք: Էլի եմ ուզում հանդիպեմ Կատկային, լիքը թեմաներով կարելի է իր հետ զրուցել՝ շատ խելացի է թվում: Հա մեկ էլ՝ ինքը շատ հավեսով գանգուրներ ունի:

    Արևհատիկ-Արևը շատ բարի դեմք է, անմիջական մարդ է: Իր հետ էլ ստացվեց զրուցել, թեմաներ գտնել խոսելու, ուրեմն հեշտ մարդ է: Հուսով եմ մենք էլի կհանդիպենք, թեկուզ պատահական, հեչ որ չլինի նույն քաղաքում ենք ապրում:

    A.r.p.i.-Արփին փոքրիկ - մոքրիկ աղջիկ է: Բարի ժպտում էր, քիչ շփվեցինք, բայց երևաց, որ դրական մարդ է: Մեր հետագա շփումն էլ եմ տեսնում:

    Comp- Իր մասին առաջին անգամ իմացա հանդիպման ժամանակ, որովհետև նոր գրանցված անդամ է: Քիչ շփվեցի ես իր հետ, երևի որ հակառակ սեռից էր :

    Cold Skin-Մերիից շատ լավ տպավորություններ ունեմ: Հենց իջավ տաքսիից, մի քիչ ամաչեց, որ պիտի անծանոթ մարդկանց հանդիպի: Բայց, որ ներս մտավ՝ անցավ դա իր մոտից ու սկսեցինք շփվել: Լավն է մեր Cold-ը: Բարություն կար մեջը, համեստ ժպիտ ուներ ու խելացի աչքեր: Սիրում եմ նման մարդկանց հետ շփվել:

    Լավն են ակումբցիները, համենայնդեպս իմ հանդիպած:
    Վերջին խմբագրող՝ Բարձրահասակ: 10.01.2010, 18:34:

  27. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.01.2010), A.r.p.i. (11.01.2010), Ambrosine (11.01.2010), Katka (13.01.2010), _Հրաչ_ (10.01.2010), Արիացի (15.01.2010), Արևհատիկ (10.01.2010), Դատարկություն (10.01.2010), Դեկադա (11.01.2010)

  28. #870
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ճիշտա ակումբի Երևանյան հանդիպումներին չենք մասնակցել, բայց Վանաձորյան հանդիպման համար ժամանակ գտանք՝ դե արունս քաշեց էլի Խոստանում ենք նաև Երևանյան հանդիպումների համար ժամանակ գտնել

    Հիմա տպավորություններս:
    Նախ ասեմ որ ընդհանուրից շատ լավ ու ջերմ տպավորություններ ստացանք ու այս ամենի նախաձեռնման համար շնորհակալություն եմ հայտնում Հրաչին:

    Մանոն - Մանոնի հետ դեռ շատ շատ շուտվանից էի ուզում ծանոթանալ, ոնցոր ինքնա ասում՝ իմ մոտ էլ հենց սկզբից ինչոր հարազատության զգացում կար նրա նկատմամբ: Տաղանդով օժտված լինելուց բացի Մանոնը հիանալի անձնավորություն է և շատ հետաքրքիր զրուցակից ու համոզված եմ, որ նա շատ լավ կին է, հիանալի մայր և սիրված մանկավարժ:

    Դատարկուս - Դավիթը ուղղակի բացահայտում է, նրա մասին արդեն շատա ասվել, մենակ մի բան ավելացնեմ, իրա ամաչկոտությունը ինքս ինձ հիշացրեց էդ տարիքում Դավ ջան արխաին, տարիքի հետ էդ ամաչկոտությունդ կվերածվի տպավորիչ համեստության

    -Հրաչ- - Դե Հրաչը ամենամեծ տպավորությունը թողեց իմ վրա: Ճիշտն ասած ես չէի էլ կարողանում պատկերացնեի թե ինպիսին կլիներ նա: Ու ասեմ որ սպասումներս գերազանցվեցին Չնայած իր փոքրմոքր լինենուն միանգամից երևաց որ նա լիդեր է, մեծ կամային և կազմակերպչական հատկություններով օժտված: Դրա կողքին էլ դրած նրա խելքն ու դրական ձգտումները՝ համոզված եմ, որ կգա մի ժամանակ, երբ մենք դեռ կլսենք նրա մասին

    Մարինեն շատ լավ մանկավարժի տպավորություն թողեց, անչափ ուրախանում ես, երբ իմանում ես, որ գյուղերում կան նման կադրեր ու հենց նրանց աշխատանքի արդյունքում է, որ շատ հեռավոր ծայրամասերից ի հայտ են գալից տաղանդները Մարիներ ջան, իմ մեջ էլ Քարինջ հյուր գալու մեծ ցանկություն առաջացավ:

    Դեկադան և Լիլին այն մարդկանցից են, որոնց հետ ծանոթանալուց հասկանում ես որ հասարակ, սովորական, մեր կողքին գտնվող մարդկանց մեջ, որոնք առաջին հայացքից ոչնչով աչքի չեն ընկնում, իրականում կան շատ խորը և հետաքրքիր ներաշխարհ ունեցող մարդիկ, որոնց բացահայտման համար լոկ այսպիսի մի ասպարեզ՝ առիթ է պակասում:

    Շինարարը ինչպես և սպասում էի շատ դրական տպավորություն թողեց: Ես հենց այդպիսին էլ պատկերացնում էի նրան: Կիրթ, զարգացած և միևնույն ժամանակ շատ պարզ, հասարակ ու անմիջական անձնավորություն է:

    Կաթիլը ճիշտա ուշացումով եկավ ու շատ քիչ շփվեցինք նրա հետ, բայց այդքանը հերիք էր նրա դրական աուրան զգալու համար

    հ.գ. երեխեք ջան, ես ձեզ բորորին շատ շատ սիրեցի ու արդեն կարոտել եմ
    Ջերմ բարևներ Հասմիկից
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  29. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.01.2010), Ambrosine (11.01.2010), Marine-24 (11.01.2010), Արևհատիկ (11.01.2010), Դատարկություն (11.01.2010), Դեկադա (11.01.2010), Կաթիլ (11.01.2010), Մանոն (11.01.2010), Շինարար (11.01.2010), Ֆոտոն (11.01.2010)

Էջ 58 118-ից ԱռաջինԱռաջին ... 84854555657585960616268108 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •