Նաիրուհու մասին մի քանի խոսք.
Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ որ եկավ հանդիպման, ու ուրախ եմ ծանոթանալու համար: Ցավոք սեղանի տարբեր հատվածներում լինելը շատ շփվել չթույլատրեց, բայց ոչինչ, կարծում եմ բացը լրացնելու ժամանակ կունենանք:
Ընդհանուր տպավորությունս դրական է, որոշ բացասական կողմերով.
1. Քաղաքական հայացքները, հենց իմացավ քաղաքական դիրքորոշումս, դեմքի արտահայտությունից զգացի, որ եթե ձեռը դաշույն լիներ, փորս կմցներ ու կխառներ, իսկ դա հուշում ա որ ինքը պրոդաշնակցական մոտեցումներ ունի, ինչը ես չեմ սիրում, բայց դե սա մարդկային արժեքների հետ կապ չունի, էնպես որ իզուր եմ գրում

Հա, ուղղակի ասեմ, որ անկախ ամեն ինչից յուրաքանչյուր քաղաքական դիրքորոշում հարգում եմ, թեկուզ իմի հետ սուր տարաձայնությունը:
2. Գուցե ինձ թվում է, բայց կարծում եմ, որ չնայած շատ կարդացած լինելուն ու գրականությանը լավ ծանոթ լինելուն տրամադրությունների տակ ընկնող է (գրականության ընկալման առումով), երևի մասնավորապես դասախոսների: Բայց դե սա էլ էական չի:
Ինձ շատ դուր եկավ իր համարձակությունն ու պարզությունը, միշտ չի, որ նորեկն այսքան համարձակ մտնում է շփման մեջ, լինում այսքան ակտիվ: Ինձ դուր եկավ, որքան հասցրեցի նկատել, քինախնդրության իսպառ բացակայությունը ու ընդհանրապես կարծես թե կարող ենք հանգիստ խղճով ողջունել մի նոր շատ հետաքրքիր ու լավ ակումբցու մուտքը մեր միջավայր

Էջանիշներ