Դե, ժամանակը շատ հարաբերական հասկացություն է ու իմ «վաղը» եկավ ուղիղ մեկ ամիս հետո
Շարունակեմ կիսվել տպավորություններովս։
Norton։ Նորտոնը իմ վրա թողեց շատ դրական տպավորություն։ Ինքը լուրջ երիտասարդներից է ովքեր գիտեն իրենց արժանավայել պահել։
Adam։ Ադամը նույնպես շատ դրական տպավորություն թողեց։ Աննկարագրելի հաճելի էր այն, որ ինքն էլ է սիրում Ժառ ու բացի դրանից իր եղբայրը Ժան Միշել Ժառի վաղուցվա լսողներից է (էտ երկրպագու բառը սկի չեմ կարում մարսեմ)։
Հայկօ։ Ափսոս Հայկին հանդիպեցի ցուցահանդեսի հավաքման աշխատանքների վերջին պահին։ Ներողություն եմ հայտնում, որ կոնկրետ չէի հայտնել, թե կիրակի մինչև երբ է լինելում։ Բայց հետաքրքիրը այն է, որ հենց Հայկօին տեսա, միանգամից կռահեցի, որ ինքն է, բայց ռիսկ չարեցի մոտենալ, որովհետև մտածեցի, որ մի գուցե սխալվեմ։ Ի դեպ, այդպես մեկ էլ եղել է Velvet Bride-ի հետ։ Հայկօից նույնպես տպավորություններս շատ դրական են. լուրջ, բանիմաց, բայց միևնույն ժամանակ հումորով ու ոչ ծանր։
Dayana։ Ճիշտա Դայանայի մասին առաջին տպավորությանս մասին վաղո՜՜՜ւց գրել եմ, բայց էս երկու օրը շատ կարևոր բացահայտում արեցի ու որոշեցի գրել։ Մինչև իրեն հանդիպելը, իր գրառումներից այնպիսի տպավորություն էի կազմել, որ մի 30-35 տարեկան է ու սենց մի տեսակ հասարակությունից առանձնացված ու մելանխոլիկ մարդ է։ Բայց դե հետո հանդիպեցի ու տեսա իրական Դայուշին
Ուղղակի հիմա եմ գրում, որովհետև էս ամեն ինչը, որքան էլ զարմանալի է, բայց միայն այս երկու օրը նոր գիտակցեցի։ Բայց ուղեղը ի՜նչ հետաքրքիր բան է, չէ՞՞՞՞
Ափսոս, որ բոլորի հետ չէ, որ կարողացա անհատապես հանդիպել հանգիստ ժամանակ ու շա՜տ ափսոս, որ հիմա չեմ կարող զբաղվել իմ ամենասիրած գործերից մեկով՝ գրել առաջին տպավորությունները իմ սիրելի մյուս ակումբցիների մասին![]()
Էջանիշներ