Ժող, գրեթե բոլորը այս թեման համարում են կեղծավոր, շատերը գրառում անելիս սկսում են հենց էդպես: Պատճառը գրառումներում խիստ դրական տպավորություններն են, բայց այդ մարդիկ չեն նկատում, որ գրելու դեպքում էլ իրենք էլ դրական գրում, ընդ որում՝ անկեղծ: Ուրեմն ինչի՞ չհասկանալ, որ ընդամենը դրական տպավորություններ ենք ստանում միմյանցից: Իսկ բացասականներն են եթե լինում են, հա, չենք գրում, բայց գրելիս անկեղծ ենք գրում: Թարգեք, գեղեցիկ չէ ասել «կեղծավոր է» ու գրել նույն կերպ:
Ի դեպ ժող, ուղղակի ուզում եմ ասել, որ շատ եմ ուրախանում Երևանից դուրս հանդիպումների մասին կարդալիս: Գուցե տեղին չի, բայց շնորհակալություն ձեզ այդ հանդիպումները կազմակերպելու համար: Իմ կողմից էլ ասեմ, որ եթե այդ հանդիպումների մասին ակումբցիները շարունակեն տեղեկանալ, ապա մեկը ես մի օր, երբ հարմար կլինի, կփորձեմ պոկվել գալ ու մասնակցել այդ հանդիպումներին![]()



Մեջբերել


: Կամքի ուժը ես էլ զգացի, ու դա շատ լավ ա: Ինքը հաստատ իրա ամեն ուզածին կհասնի:
-էս զույգի մասին երևի մի քիչ երկար գրեմ: Հրաշալի զույգ են
: Էնքան լավն էին, որ կողքից նայում ես ոնց-որ նոր սիրահարված լինեն: Էնքան ուշադիր էին միմյանց նկատմամբ ու էնքան հումորով, որ հիացած եմ: Ախր շատ լավն եք է: Էնքան եմ հիացած, որ հետագայում կցանկանայի ես էլ ձեր ընտանիքի պես ընտանիք կազմեմ:

Կարող է կենտրոնանալ մի հարցի շուրջ ու ժամերով քննարկել այնքան, մինչև դիմացինին չհամոզի իր գաղափարախոսությունը:

Էջանիշներ