User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Թարգմանության նկատված վրիպակներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #28
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանության նկատված վրիպակներ

    Չուկ: Կանոնը սա է.
    Թվականների հետ սովորաբար եզակի ձևեր են դրվում, օրինակ` երկու գիրք, չորս ընտանիք ևն:
    Սրանց հետ բայերն էլ /ստորոգյալները/ ավելի հաճախ եզակի են դրվում. <Երկու գիրք պակասում է>, <Չորս ընտանիք բնակարան ձեռք բերեց>:
    Հոգնակին սխալ չէ, սակայն նախընտրելին եզակին է:
    Մեկ այլ կանոն էլ ասում է, որ ներառման դեպքում միայն հոգնակի է դրվում, օրինակ` <Երկուսը եկան>, <Հինգը մեկնեցին> ևն:

    Վերաձևակերպումը Պ. Բեդիրյանի <Հայ լեզուն և մեր խոսքը> գրքից է` իմ դասախոսի գրքից (էջ 109):

    Քո բերած օրինակ միաժամանակ ճիշտ է և ճիշտ չէ: <Կատուները մլավում են> նախադասությունը կազմությամբ ճիշտ է, սակայն ցավոք, թվականի ու իմ առաջարկության հետ կապ չունի, սխալ օրինակ է: Առավել սխալ է թվականի հետ կապ չունեցող մի օրինակ բերել հավասարեցնել թվականին ու դրանից բխեցնել թվականին վերաբերող կանոն: <5 հոգի դիտում է> և <1 հոգի դիտում է> ձևակերպումները հավասարապես ճիշտ են, բայց եթե փոխես կամ չփոխես էլ, ես կարող եմ լեզվական ուղղումներ այլևս չանել այստեղ: Կրթությունս և մասնագիտությունս բավականաչափ թույլ են տալիս, որ լեզվին վերաբերող այս կամ այն ուղղումն անեմ: Կարծում ես, թե ես հաճո՞ւյք եմ զգում որևէ դիտողություն անելուց: Նպատակս ավելի գրագետ Ակումբ տեսնելն է: Ես այդքան ժամանակ չունեմ, որ յուրաքանչյուր ասածս պնդեմ մի քանի անգամ, ապացուցեմ գրքերով կամ այլ աղբյուրներով:

    Հ.Գ. Բլոգի` <ընդլայնված ռեժիմով> խմբագրման ժամանակ այս նախադասությունն է բերում. <Այս գրառումը ջնջելու համար ընտրեք ներքևում բերված տարբերակներից մեկն, ապա սեղմեք 'Ջնջել այս գրառումը' կոճակը>: Այստեղ էլ բարեհնչության սխալ կա:
    Վերջին խմբագրող՝ Harcaser: 06.01.2010, 03:46: Պատճառ: բարեհնչ...>բարեհնչության

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համակարգի աշխատանքում նկատված թերություններ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 441
    Վերջինը: 29.08.2023, 00:08
  2. Զվարճալի վրիպակներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1133
    Վերջինը: 11.09.2019, 06:59
  3. Նոր հայկական թարգմանության ծրագիր
    Հեղինակ՝ Alik-V, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 01.04.2010, 02:22
  4. Նկատված վրիպակներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 628
    Վերջինը: 24.12.2009, 04:24
  5. Թարգմանության ոլորտը Երևանում
    Հեղինակ՝ Միգռո, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 03.12.2009, 15:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •