Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ համար պարզ է, որ ինչքան էլ ես ստեղ կարծիքս հայտնեմ, շատերդ մնալու եք Ձեր կարծիքին կապված թեմայի և առհասարակ ընտանիքի գաղափարի հետ;
Աստղ ջան, շատ ճիշտ ես ասում, որ այս կյանքը մեկ անգամ է տրված;
Ու դուրս գալով այս կյանք, մենք միանգամից շատ ինֆորմացիա կարող ենք ստանալ այսպես կոչված ճիշտ ապրելակերպի մասին;
Շատերը արագ անվստահություն են հայտնում դարերի ընթացքում ձևավորված նիստ ու կացերին և նույնիսկ գաղափարներին; Հիշենք, որ դրանք էլ ձևավորվել են մեր պես մարդկանց հարցադրումների ընթացքում, պարզապես ի տարբերություն մեր եզրահանգումների, դրանք եկել են դարերի ընթացքում:
Այսպես, մենք ի վերջո կատարում ենք ընտրություն; Սակայն, սրանք այնպիսի հարցեր են, որ կատարելով ընտրություն, հիմնականում անհնար է, փոխել այն և վերսկսել այլ ճանապարհ;

Ձեզ մի դեպք պատմեմ, եզրահանգումները կանեք դուք;
Ժամանակին մեր ընտանիքում ապրում էր մի կամավոր, ամերիկացի; Ըստ նախատեսվածի, նա պետք է ապրեր մեր մոտ 1 տարի; Բայց չանցած 7 ամիս, նա որոշում կայացրեց, որ պետք է մեկնի ԱՄՆ;
Մենք իհարկե զարմացել էինք նրա այդ որոշումից, և նա մեզ պատասխանեց, որ ցանկանում է ապրել իր ընտանիքում, իր երեխաների ու թոռների հետ; Նա բացատրեց, որ տեսնելով մեր ընտանիքի ապրելաձևը, սկզբունքները, հասկացել է, որ կյանքում ամեն մարդ կատարյալ երջանիկ է, եթե ունի իր ընտանիքը և ապրում է իր ընտանիքում;

Իսկ ընտանիքը հասարակության կանոնավորության երաշխիքն է;
Բայց, Լեռնցի ջան, ո՞վ ասեց, որ մենք դեմ ենք ընտանիքին Մենք դեմ ենք որոշ իրենց դարը ապրած ավանդույթներին