User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Հարսանիք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարսանիք

    Անահիտի հետ անցած ամռանը նշանվեցինք: Երեք տարի ընկերություն էինք անում, սե՞ր էր, սովորությո՞ւն էր, կապվածություն, թե այլ բան, բայց առանց իրար արդեն հնարավոր չէր ապրել: Երկուսս էլ մեծ ընկերական շրջապատ չունեինք, ու եթե մինչև մեր հանդիպումը երկուսիս կյանքում էլ մարդկային շփման պակաս կար, հանդիպումից հետո այդ բացը փոխադարձաբար լրացվեց, լցվեց էն դատարկությունը, որը մինչ այդ կար, բայց հասկանալի չէր դրա գոյության պատճառն ու լցնելու եղանակը: Հիմա արդեն ամեն ինչ փոխվել էր, միասին էինք օրվա մեծ մասը, կես բառից, մի թեթև հայացքից հասկանում էինք իրար, ծիծաղում էինք նույն կատակների վրա, տխրում էինք նույն երևույթներից, ունեինք նույն երազանքները: Ֆինանսական դժվարություններն էլ նույն անհոգությամբ էինք ընդունում՝ ապագայի ֆանտաստիկ պլաններ հորինելով: Վերջը: Ինչ երկարացնեմ, որոշեցինք նշանվել: Նշանվեցինք ու հենց նշանադրության օրը որոշեցինք, որ մյուս տարի այդ օրը ամուսնանալու ենք: Մի տարի ժամանակ կար, ու մի տարվա ընթացքում կկարողանայի մի երկու կոպեկ հետ գցել, ու մարդավարի հարսանիք անել: Ու այստեղ հայտնվեց առաջին անհամաձայնությունը մեր կյանքում: Անահիտն առաջարկում էր հենց եկեղեցուց մեկնել ճանապարհորդության, Հռոմ էր ուզում գնալ, իսկ ես ուզում էի հարսանիք անել՝ քեֆ, ուրախություն, հյուրեր, թամադա, բան՝ հայկական հարսանիք, էլի: Գումարային առումով նույնն էր՝ մի 3000 դոլլար, բայց ես շատ էի ուզում հարսանիք անել: Երկու ընկերներս էլ հարսանիքով էին ամուսնացել, ու ես չէի ուզում հետ մնալ նրանցից: Ավելին, նրանց հարսանիքը սովորական ռեստորանում էր եղել, իսկ ես որոշել էի, որ մեր հարսանիքը քաղաքի ամենաթանկ ու ամենաճոխ ռեստորանում է լինելու, հեչ էլ, որ ամիսը 100000 դրամ աշխատավարձ եմ ստանում, մի տարի էլ կիսասոված կապրեմ, ի՞նչ կա որ:

    Մի ամսից քիչ էր մնացել հարսանիքի օրվան, Անահիտիս արդեն համոզել էի, բայց գումարս չէր հերիքում, 150000 դրամ պակասում էր: Արտակը ձեռ էր առնում, թե, որ սպիտակ լիմուզին չլինի, Անահիտը երևի նշանը հետ տա: Համոզում էր, թե էդ թիթիզությունների թարգը տուր, ինչ լիմուզին, ինչ ճոխ ռեստորան, հենա իր հարսանիքն ի՞նչ վատն էր Բայց ես որոշել էի: Մեքենաս վաճառեցի: Այսինքն ինչ մեքենա, մի 30 տարվա փտած 06 ունեի, հազիվ 150000 տվեցին: Վերջ, գումարը պատրաստ էր: Մի տարվա խնայողություններից, ու մի ամսվա խելահեղ վազվզոցից հետո արդեն ամեն ինչ պատրաստ էր, հեչ էլ որ էս մի ամիս է անգամ համակարգիչը միացնելու ժամանակ չի մնում, աշխարհից լրիվ կտրվել եմ, ուշք ու միտքս հարսանիքս ճոխ ու մարդավարի անցկացնելն էր, իբր 100000 չեմ ստանում, էլի:

    Վերջը: Եկավ հարսանիքի օրը, սպիտակ լիմուզինն արդեն շենքի մոտ սպասում էր, գնացինք Անահիտենց տուն: Անահի՜տս՝ հրեշտակ: Դուրս գալուց Անահիտի եղբայրը դանակը դրեց դռան վրա՝ չի թողնում դուրս գանք: Արտակին (քավորիս) նախօրոք մի քիչ փող էի տվել էդ երեխուն, տերտերին, խորոված բերողներին տալու համար: արտակս փողը տվեց, համաձայնությունը ստացավ, դուրս եկանք: Մորքուրս սկսեց տաշի գոռալ, ժողովուրդը շվշվացրեցին, պարեցին, նստեցինք մեքենաները՝ գնացինք եկեղեցի: Տերտերը պսակեց, Արտակս էլի փող տվեց, դուրս եկանք, աղավնինր թռցրեցինք, վարդի թերթեր շաղ տվեցին գլխներիս, էլի նստեցինք մեր սպիտակ լիմուզինն ու սիգնալ տալով հայդա ռեստորան:

    Ռեստորանն էլ, ոնց որ պալատ: Ես ու Անահիտս էլ՝ թագավոր ու թագուհի: Ինչ ուզում ես ասա, հազար հատ Հռոմ արժեր էդ զգացումը: Նստեցինք. թամադան կենացներ ասեց, կերանք, խմեցինք, պարեցինք, անգամ իմ անսլուխ հալով երգեցի Անահիտիս համար: Խորովածը բերեցին, պարացրեցին, Արտակս էլի փողը տվեց (տեսնես հերիքեց տվածս, թե չէ), էլի պարեցինք, ուրախացանք: Հետո Անահիտն ասեց. հեսա կգամ, դուրս եկավ: Մի րոպե չէր անցել, տեսա դռան մետ կանգնած ինձ է նայում: Աչքերից սարսափ էր կաթում, դեմքը շորի գույնն էր ստացել: Սիրտս կանգնեց: Վազելով մոտեցա,- Անահի՛տ,- սարսափն աչքերում, ձեռքով ցույց տվեց աստիճանները,- չգնաս,- շշնջաց: Նետվեցի ներքև, ու ապշած կանգ առա՝ ռեստորանի ապակե դռներից այն կողմ մարդիկ էին խմբված՝ ինչ-որ պլակատներով, ինչ-որ բան էին գոռում, հայհոյում, ուզում են ներս մտնել, իսկ մի խումբ ոստիկաններ չեն թողնում: Բան չեմ հասկանում: Դռան վրա ինչ-որ թուղթ է կպցրած, մոտեցա՝ վիրակապված տղայի նկար է, տակը գրված՝ առեք, կերեք մարմինս: Ի՞նչ է կատարվում, ի՞նչ եմ արել: - Արտա՜կ,- գոռացի,- Արտա՛կ, Արտա՜կ: Վազեցի վերև: - Արտակ ի՞նչ ա կատարվում: - Մարդ են սպանել: - Ի՞նչ ես խոսում, ի՞նչ մարդ, գժվե՞լ եք, ի՞նչ եմ արել: - Մի քանի օր առաջ են սպանել: -Ի՞նչ մի քանի օր, ի՞նչ մարդ, Անահի՛տ: Անահիտը սառած հայացքով ինձ էր նայում:
    - Մի քանի օր առաջ ստեղ մարդ են սպանել, բողոքում են, պահանջում են պատժել մարդասպաններին:
    - Արտա՛կ, սուս մնա: Անահի՛տ, արի՛:
    Ձեռքից բռնած դուրս եկա ռեստորանից: Բոլորը գոռում են, հայհոյում են, բան չի հասկացվում: Մեկը քաշեց Անահիտի ձեռքից, բռունցքով հարվածեցի դեմքին: - Մարդասպա՜ն,- գոռաց,- մարդասպա՛ն, մարդասպա՜ն:
    Անահիտի ձեռքից քաշելով հազիվ հասա մեքենային: Նստեցինք՝ ու հյուրանոցային համար, որը նախօրոք պատվիրել էի, էս գիշերվա համար:

    Հիմա նստած եմ անկողնուն: Անահիտը հեկեկում է: Սիրտս քիչ է մնում տրաքի:
    Է՛հ, Հռոմ պետք է գնացած լինեինք: Հռոմ:

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (02.07.2012), Arpine (04.07.2012), Chilly (01.07.2012), Chuk (01.07.2012), Claudia Mori (02.07.2012), Freeman (01.07.2012), keyboard (01.07.2012), Lusinamara (01.07.2012), My World My Space (01.07.2012), Nimra (02.07.2012), Peace (04.07.2012), Quyr Qery (01.07.2012), Sagittarius (06.07.2012), Sambitbaba (03.07.2012), Tirim-tim (01.07.2012), Varzor (04.07.2012), yerevanci (01.07.2012), Գալաթեա (02.07.2012), Գեա (01.07.2012), Էլիզե (01.07.2012), Լուսաբեր (02.07.2012), Մինա (02.07.2012), Նարե91 (01.07.2012), Ներսես_AM (01.07.2012), Շինարար (01.07.2012), Ռուսա (02.07.2012), Տրիբուն (02.07.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարսանիք ակումբում
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.08.2017, 00:01
  2. Ընկերովի մահը հարսանիք է
    Հեղինակ՝ enam, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 05.01.2010, 20:13
  3. Հայկական ավանդական հարսանիք
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 114
    Վերջինը: 29.12.2009, 02:16
  4. Գրառումներ: 53
    Վերջինը: 09.12.2009, 08:55
  5. Ռոմանտիկ հարսանիք
    Հեղինակ՝ lragrox, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.03.2009, 22:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •