Տրիբուն-ի խոսքերից
Աշխարհում խաղաղություն ?? Աստղո ջան, աշխարհում արդեն ահագին ժամանակ ա խաղաղություն չկա. Իրաք, Պաղեստին, Կովկաս, Բալկաններ, Աֆղանստան, Պակիստան-Հնդկաստան, Սուդան, Սոմալի, Ռունդա, Ուգանդա, Բուրունդի, Լիբերիա, Չեչնիա, Թուրքիա: Ու էս ամեն ինչը բալանսի խախտվելուց հետո: ՄԱԿ-ը յա եղած, յա չեղած: Ու ահագին սպասելիքներ ունենք, հանձինս Իրանի: Իսկ մինչև էս վերջիններս, երկրորդ համաշխարհայինից հետո, ջանս, Կորեա, Վիետնամ, Աֆղանստան, Իրան-Իրաք, Իսրայել-արաբական աշխարհ: Որն ասեմ ? ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատերազմից հետո քարտեզ գծող կառույց ա, ու մեծերին, իրանց գործերը անելուց հետո, հավաքում ա մի տեղ, որ աշխարհի կադաստրային արժեքը որոշեն: ՄԱԿ-ը մի գլուխ Իսրայելին դատապարտող որոշումա ընդունել, հետո ? Մեզ էլ ա դատապարտել մի անգամ, կարծեմ:
Ես ցեղասպանության հարցով ՄԱԿ-Մուկ-դատարան մատարան խառնելուն միշտ էլ սկեպտիցիզմով եմ վերաբերվել: Ոչ մի ռեալ օգուտ դրանից ակնկալել պետք չի: Բայց հիմա, մեր քյալամների ստորգրած վերջին արձանագրություններից հետո, կարծում եմ, որ ինչ-որ մի ձևի մեր հիմնական կոզրը պահել պետք ա, կլինի ՄԱԿ-ում թե ուրիշ տեղ: Մարդկությունը չպիտի հանկարծ, մի արձանագրության ստորագրումից հետո, հայերի ցեղասպանությունը գրի սառույցին, թուրքերին էլ սարքի աշխարհի ամենաքաղաքակիրթ ազգ: Էտ արդար չի: Բայց էլի, դա միջազգային դատարանների ու անվտանգության խորհուրդների հարց չի: Մեր հարցն ա ու մեր պրոբլեմն ա:
Իշխանությունների տեղը ունենք քյանդրբազների կոդլ: Մեր միջազգային դիրքերը, նույնիսկ մեր նման փոքր երկրի համար հավասարացվել է հողին: Ունենք ախմախ երկիր, մեր դիրքն էլ աշխարհում ախմախ դիրք պիտի լինի, ու բոլորը թքած պիտի ունենան մեր վրա էլ մեր ցեղասպանության վրա էլ: Հիմա մենք մեր ցեղասպանությունով ոնց որ աշխարհի համար ավելորդ բեռ լինենք, քանի որ մեզանից բան չենք ներկայացնում. քոսոտ ենք, ազատ չենք, բայց բարձր նվում ենք:
Այ հենց կունենանք նամուսով երկիր, նորմալ իշխանություն, որը մեզ նորմալ կներկայացնի աշխարհին, ՀԱՅ-ի իրավունքը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ պաշտպանված կլինի, էտ ժամանակ էլ բարձր կարանք խոսենք մեր պրոբլեմների մասին ու մեզ կլսեն: Հիմա, երբ մենք խոսում ենք մեր պրոբլեմների մասին, թողնում ենք կոմպլեքսավորված հիվանդների տեղ, քանի որ ցեղասպանության հետևանքով մեկ ու կես միլոին կոտորվել ա, մի էտքան էլ գաղթել թուրքերի ձեռով, իսկ հիմա տոչնո էտքան էլ գաղթել ա Հայաստանից անվերադարձ, ու հայերի ձեռքով: Ինձ որ լսեք, պետք ա պայքարել էս պահին իրականացվող Ցեղասպանության դեմ, որ վաղը թուրքերի արած ցեղասպանության պահանջատեր ժառանգներ մնացած լինեն Հայաստանում:
Էջանիշներ